ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
27 հունվարի 2009 թ. |
N 09-22-Լ |
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեությունների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 27.01.09 թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Մեյն-Ափ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0536 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Մենդեր» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0620 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Դավիթ և Գրիգոր» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0737 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի դիմումի համաձայն) «Տելեքսմագ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0745 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02 թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
ա) «ՍԱՆԼԱՅՖ» ՍՊ ընկերությանը և «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա,
բ) «ԳԻՍ-ԱՐՏ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
6. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա։
Կոմիտեի նախագահ` | Մ. Վարդանյան |
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
(27.01.2009 թ. հր. 09-22-Լ)
Հ/ Հ | Ֆիզիկական անձ անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) | Բնակության վայրը, գտնվելու վայրը |
Լիցենզիայի համարը | Լիցենզիան տալու ամսաթիվը | Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) | Գրանցման համարը | Գործունեության տեսակը | Գործունե-ության իրակա-նացման վայրը | Գործո-ղության ժամկետը | Տեղեկութ-յուններ գրանցա- մատյանում լիցենզիայի վերաձևա- կերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին |
Այլ տեղե- կություններ |
1 | «Մեյն-Ափ» ՍՊԸ | Երևան, Մաշտոցի 13, հեռ. 564-936 | ԱԳN0536 | 24.01.05թ. | 02576247 |
536 |
Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
2. | «Մենդեր» ՍՊԸ | Երևան, Չեխովի 1, բն. 1 | ԱԳN0620 | 16.08.06թ | 02237959 |
618 |
Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
3. | «Դավիթ և Գրիգոր» ՍՊԸ | Արագածոտնի մարզ, Ն.– Բազմաբերդ հ-ք | ԱԳN0737 | 30.01.08թ | 05010824 |
733 |
Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
4. | «ՏԵԼԵՔՍՄԱԳ» ՍՊԸ | ք. Երևան, Արշակունյաց 51, բն. 11 | ԱԳN0745 | 13.02.08թ. | 02225082 |
741 |
Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Դադարեցվել է դիմումի համաձայն | |
5. | «Սանլայֆ» ՍՊԸ | ք. Գավառ, Հոկտեմբերյան 23 | ԱԳN0820 | 27.01.09թ. | 08416938 |
815 |
Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
6. | «Գիս-Արտ» ՍՊԸ | ք. Աբովյան, 60-ամյակի 10, բն. 30 | ԱԳN0821 | 27.01.09թ. | 03532649 |
816 |
Անշարժ գույքի գնահատում | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում | |
7. | «Գիս-Արտ» ՍՊԸ | ք. Աբովյան, 60-ամյակի 10, բն. 30 | ԱԳN0822 | 27.01.09թ. | 03532649 |
817 |
Ռիելթորական գործունեություն | ՀՀ | Անժամկ. | Լիցենզիայի տրամադրում |