«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 փետրվարի 2009 թ.
Պետական գրանցման թիվ 10509050
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
15 հունվարի 2009 թ. |
N 9-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով
Հրամայում եմ`
1. Հաստատել որսի կանոնները համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախարար` |
Ա. Հարությունյան |
|
Հավելված ՀՀ բնապահպանության նախարարի N 9-Ն հրամանի |
ՈՐՍԻ ԿԱՆՈՆՆԵՐ
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն կանոնները, համաձայն «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք), կանոնակարգում են որսի կազմակերպումը և իրականացումը Հայաստանի Հանրապետության տարածքում և ուղղված են որսի կենդանիների պահպանությանն ու կայուն օգտագործմանը:
2. Սույն կանոններով սահմանվում են որսի միջոցները, որսի ժամկետները, որսի օբյեկտ համարվող կենդանիների ցանկը, ինչպես նաև կենդանիների որսի սահմանային թույլատրելի չափաքանակների սահմանման կարգը:
3. Հայաստանի Հանրապետությունում Օրենքին համապատասխան իրականցվում է սիրողական որս` որսի կենդանիների հայթայթում սպորտային և գեղագիտական հաճույքի, որսված կենդանիների անձնական կարիքների օգտագործման համար:
4. Հայաստանի Հանրապետությունում սիրողական որսն (այսուհետ` որս) իրականացվում է որսահանդակներում` որսի կենդանիների բնակության միջավայր հանդիսացող անտառային, դաշտային, ջրային տարածքներում:
II. Որսի իրականացումը
5. Որսն իրականացվում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված որսի թույլտվության հիման վրա:
6. Որս կարող են իրականացնել Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ունեն`
1) որսորդական վկայական.
2) որսի թույլտվություն.
3) հրազենով որս իրականացնելու դեպքում` որսորդական զենք կրելու վկայական:
7. Որսն իրականացվում է`
1) որսորդական ողորկափող հրազենով.
2) ակոսափող հրազենով (բացառությամբ ջրային տարածքների).
3) որսորդական սառը զենքով.
4) ինքնաորս գործիքներով` թակարդներով, վարմերներով, որոգայթներով, ծուղակներով, ցանցապարկերով, թարփերով.
5) խայծերով.
6) խրտվիլակներով.
7) որսորդական շներով.
8) որսկան թռչուններով.
9) թաքստոցներից:
8. Որսից հետո որսորդը, իսկ որսորդական տնտեսություններում` որսհսկիչը գրառում է յուրաքանչյուր օրվա փաստացի որսված կենդանիների տեսակը և քանակը որսի թույլտվության հակառակ կողմի վրա:
9. Որսահանդակներից դուրս, կամ որսը ավարտելուց հետո, կամ ընդմիջումներին, ինչպես նաև լիազորված անձի կողմից ստուգման ժամանակ հրազենը բերվում է լիցքաթափված վիճակի: Լիցքաթափված է համարվում այն հրազենը, որի փողում և պահունակում բացակայում է փամփուշտը:
10. Նշագրված (օղակով, միկրոչիպով կամ այլ կերպ նշված) կենդանիների հայթայթման դեպքում օղակները, միկրոչիպերը կամ այլ նշանները տրամադրվում են որսորդական տնտեսության լիազորված անձանց, Հայաստանի Հանրապետության բնապահպանական պետական տեսչություն կամ նրա տարածքային ստորաբաժանում` որսի վայրի և ժամկետի տեղեկատվության հետ միասին:
11. Որսը, համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության, չի կարող իրականացվել`
1) առանց սույն կանոնների 6-րդ կետում նշված գործող փաստաթղթերի առկայության.
2) որսահանդակների տարածքներից դուրս.
3) բնության հատուկ պահպանվող տարածքներում, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.
4) գյուղատնտեսական նշանակության հողերում` մինչև բերքահավաքի ավարտը.
5) սույն կանոնների 7-րդ կետով չնախատեսվող որսագործիքներ օգտագործելով.
6) բնակավայրերին, հանգստի գոտիներին և ավտոմայրուղիներին մոտ տարածքներում` որսորդական ակոսավոր հրազենով, ոչ պակաս, քան 5000 մետր, իսկ ողորկափող հրազենով` 500 մետր հեռավորությունից.
7) աղետալի վիճակում գտնվող (հյուծված, սառած, կամ տվյալ կենդանու տեսակի համար ոչ բարենպաստ միջավայրում հայտնված` սառույցի վրա, խորը ձյան վրա, ջրի մեջ գտնվելիս) կենդանիների վրա.
8) վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային մոտորացված միջոցներից կենդանիներին հետապնդելով.
9) օրենքով սահմանված կարգով չհաշվառված, օբյեկտների պահպանության համար հատկացված հրազենի, ինչպես նաև մարտական զենքի և մարտական փամփուշտների, ազդանշանային հրթիռների գործադրմամբ.
10) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում, Բնության պահպանության միջազգային միության ցանկում գրանցված վտանգված և անհետացման եզրին գտնվող կենդանիների վրա (բացառությամբ օրենսդրությամբ սահմանված դեպքերի).
11) ապօրինի պատրաստված զենքի, աղեղների, կեռչանների, ցանցերի, ծուղակների, որսափոսերի, պայթուցիկ և քիմիական նյութերի (բացառությամբ հոտավետ խայծերի), էլեկտրական հոսանքի օգտագործումը.
12) լուսարձակների կամ լուսային այլ հզոր սարքավորումներ կիրառումը.
13) ձայնարձակիչների կամ ձայն վերարտադրող էլեկտրոնային (ոչ մեխանիկական) սարքերի օգնությամբ.
14) բուսական ծածկի այրման և ծխի օգտագործման միջոցով.
15) կենդանիների բների, որջերի քանդման միջոցով.
16) որսի թույլտվության մեջ նշված չափաքանակներից ավելին կենդանիների, թույլտվությունում չնշված կենդանիների տեսակների, թույլտվությունում նշված որսի ժամկետներից դուրս:
III. Որսի օբյեկտ համարվող կենդանիները
12. Ըստ էկոլոգիական և տնտեսական նշանակության որսի կենդանիները տարանջատվում են`
1) Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիների, ներառյալ և արհեստական ճանապարհով բուծված, որոնց որսը թույլատրվում է օրենսդրությամբ սահմանված բացառիկ դեպքերում` որսի անվանական թույլտվությամբ.
2) հաղթանշանային արժեք ունեցող փոքրաքանակ կենդանիների, որոնց որսը թույլատրվում է խիստ սահմանափակ քանակներով որսորդական տնտեսությունների, որս իրականացնող կազմակերպությունների և անհատ որսորդների հայտերի հիման վրա` որսի անվանական թույլտվությամբ.
3) տարածված կենդանիների, որոնց որսը թույլատրվում է որսի թույլտվությամբ.
4) կենդանիների, որոնք իրենց կենսակերպով և վարքով մեծ վնաս են պատճառում որսի ռեսուրսին, կամ հանդիսանում են մարդու, ընտանի և վայրի կենդանիների վտանգավոր վարակիչ հիվանդությունների փոխանցողներ, կամ մեծ վնաս են պատճառում տնտեսական գործունեությանը, որոնց որսը որսաշրջանի ընթացքում թույլատրվում է որսահանդակում օրինական գտնվող որսորդներին` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կողմից տրված որսի թույլտվության մեջ առանց նշումի, իսկ որսաշրջանից դուրս` որսի անվանական թույլտվությամբ:
13. Որսի օբյեկտ են հանդիսանում հետևյալ կենդանիների տեսակները`
Կաթնասուններ
Հնդկական վայրենակերպ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Ճահճակուղբ | - տարածված |
Մշկամուկ | - տարածված |
Ջրառնետ | - տարածված |
Նապաստակ | - տարածված |
Վայրի խոզ | - հաղթանշանային |
Ազնվացեղ եղջերու | - հաղթանշանային |
Այծյամ | - հաղթանշանային |
Հայկական մուֆլոն | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Բեզոարյան այծ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Աղվես | - տարածված |
Գայլ | - որսի ռեսուրսին վնաս պատճառող |
Շնագայլ | - որսի ռեսուրսին վնաս պատճառող |
Անդրկովկասյան գորշ արջ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Կզաքիս | - փոքրաքանակ |
Խայտաքիս | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Փորսուղ | - փոքրաքանակ |
Ջրասամույր | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Եղեգնակատու | - հաղթանշանային |
Անտառային կատու | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Մանուլ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Տափաստանային կատու | - հաղթանշանային |
Լուսան | - հաղթանշանային |
Հովազ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Թռչուններ
Քաջահավ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Տարգալակտուց | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Սպիտակագլուխ բադ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Թշշան կարապ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Ճչան կարապ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Մոխրագույն սագ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Կարմիր բադ | - տարածված |
Խայտաբադ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Մոխրագույն բադ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Շչան բադ | - տարածված |
Կռնչան բադ | - տարածված |
Լայնակտուց բադ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Նետապոչ բադ | - տարածված |
Ճքճքան մրտիմն | - տարածված |
Սուլող մրտիմն | - տարածված |
Մարմարյա մրտիմն | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Կարմրակտուց սուզաբադ | - տարածված |
Կարմրագլուխ սուզաբադ | - տարածված |
Փուփուլավոր սուզաբադ | - տարածված |
Ծովային սուզաբադ | - տարածված |
Սոնաբադ | - տարածված |
Տուրպան | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Ցանկում չնշված սագազգիներ | - փոքրաքանակ |
Կովկասյան մայրեհավ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Թուրաջ | - փոքրաքանակ |
Մոխրագույն կաքավ | - փոքրաքանակ |
Քարակաքավ | - տարածված |
Լոր | - տարածված |
Անդրկովկասյան փասիան | - փոքրաքանակ |
Վայրի հնդկահավ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Փոքր արոս | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Մեծ արոս | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Գեղանի արոս | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Եղեգնահավ | - տարածված |
Սև փարփար | - տարածված |
Կտցար կաչաղակ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Ոտնացուպիկ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Բզակտուց | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Ճախրուկ | - գրանցված է ՀՀ կարմիր գրքում |
Կտցարազգիներ | - տարածված |
Աղավնիներ | - տարածված |
Դռլոն | - փոքրաքանակ |
Տնային ճնճղուկ | - տարածված |
Սովորական սարյակ | - տարածված |
Սև կեռնեխ | - տարածված |
Սինակեռնեխ | - տարածված |
Դաշտային արտույտ | - տարածված |
Տափաստանային արտույտ | - տարածված |
Կաչաղակ | - որսի ռեսուրսին վնաս պատճառող |
Ագռավ | - որսի ռեսուրսին վնաս պատճառող |
IV. Որսի ժամկետները և չափաքանակները
14. Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր տարի որսի սեզոնը բացվում է օգոստոսի երրորդ շաբաթ օրը և փակվում է հաջորդ տարվա մարտի 15-ին:
15. Կենդանիների որսի ժամկետները և թույլատրելի չափաքանակները սահմանվում են որսի կենդանիների պոպուլյացիաների առավել արդյունավետ պահպանության, վերարտադրության և օգտագործման նպատակով:
16. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով յուրաքանչյուր որսաշրջանի համար սահմանվում են թույլատրված որսի կենդանիների ցանկում ներառված կենդանիների չափաքանակները և որսի ժամկետները: Հրամանը, սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից պետական գրանցում ստանալուց հետո, հրապարակվում է առնվազն 3000 տպաքանակ ունեցող զանգվածային լրատվական միջոցներով` որսաշրջանի բացումից ոչ ուշ, քան 30 օր առաջ:
17. Արտակարգ իրավիճակների դեպքում (համաճարակներ, բնական աղետներ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հրամանով որսաշրջանի ընթացքում կարող է փոփոխվել որսի կենդանիների չափաքանակները և որսի ժամկետները:
18. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն իրավասու է որսի սեզոնից դուրս որսի թույլտվություններ տալու` օրենսդրությամբ սահմանված նպատակների համար:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.10.2023, N 375-Ն | 28.10.2023, N 9-Ն | |
21.11.2019, N 416-Ն | 12.12.2019, N 9-Ն | |
31.08.2017, N 299-Ն | 25.09.2017, N 9-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|