«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
19 մարտի 2015 թ.
Պետական գրանցման թիվ 10315091
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
6 մարտի 2015 թ. |
N 311-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 5.1 կետով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հաստատել հավատարմագրման ազգային մարմնի և համապատասխանության գնահատման մարմնի միջև կնքված պայմանագրի հիման վրա հավատարմագրման ազգային մարմնի կողմից կատարված հավատարմագրման ծառայությունների, գնահատումների համար համապատասխանության գնահատման մարմնի կողմից իրականացվող վճարման, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմնի տարեկան անդամավճարի վճարման չափը և կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Է. Տարասյանին:
Կ. Ճշմարիտյան
Հավելված |
ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԳՆԱՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎՃԱՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՆԴԱՄԱՎՃԱՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ԿԱՐԳԸ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են համապատասխանության գնահատման մարմինների (այսուհետ` ՀԳՄ) կողմից և Հավատարմագրման ազգային մարմնի (այսուհետ` ՀԱՄ) կատարած ծառայությունների, գնահատումների համար վճարների և տարեկան անդամավճարների վճարումների հետ կապված հարաբերությունները:
2. Հավատարմագրման աշխատանքների համար վճարումը կատարում է հավատարմագրման ենթակա իրավաբանական կամ ֆիզիկական անձը` անկախ հավատարմագրման արդյունքներից:
3. Հավատարմագրված ՀԳՄ-ի տարեկան անդամավճարը կատարում է իրավաբանական անձը կամ ֆիզիկական անձը:
4. Հավատարմագրման աշխատանքների իրականացման համար վճարը (այսուհետև` հավատարմագրման աշխատանքների գին), որը հաշվարկվում է սույն կարգով, չի ներառում իր մեջ գործուղման և տրանսպորտային ծախսերը:
II. ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԳՆԵՐԻ ՈՐՈՇՈՒՄԸ
5. Հավատարմագրման աշխատանքների գները որոշվում են հայտի գրանցումից հետո հետևյալ բանաձևով.
P = A + T, որտեղ
P - ՀԳՄ-ի հավատարմագրման աշխատանքների գինն է,
A - հավատարմագրման գործընթացի ապահովման (աշխատանքների կազմակերպման) արժեքն է,
T - հավատարմագրման գործընթացի աշխատատարությունն է, որն իր մեջ ներառում է ՀԳՄ-ի գնահատումները, հավատարմագրման ընդլայնումը և հաշվարկվում է մարդ/օր-երով:
T= C x Q, որտեղ
C – հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/տեխնիկական փորձագետի միջին օրական դրույքաչափն է, որը կազմում է նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափը՝ 10000 դրամը, ներառյալ հարկերը,
Q – գործընթացի իրականացման համար անհրաժեշտ օրերի քանակն է:
6. ՀԳՄ-ների հավատարմագրման աշխատանքների վճարումը կատարվում է` ելնելով աղյուսակ 1-ում և 2-ում նշված աշխատանքներից:
Աղյուսակ 1
Հ/հ |
Անվանումը |
Արժեքը |
1 |
Հավատարմագրման գործընթացի ապահովում (աշխատանքների կազմակերպում)` |
|
1.1 |
փորձարկման լաբորատորիա, տրամաչափարկման լաբորատորիա, արտադրանքի սերտիֆիկացման մարմին, կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին |
500.0+S |
1.2 |
ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին, տեխնիկական հսկողություն իրականացնող մարմին, համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ |
600.0 |
7. S-ը հավատարմագրման ոլորտի արժեքն է: Հավատարմագրման 1-ից 5-րդ ոլորտների համար սահմանվում է 100 000 դրամ, 5-ից ավելի յուրաքանչյուր 1 հավատարմագրման ոլորտի համար ևս 10 000 դրամ վճար:
8. Հավատարմագրման մեկ ոլորտը սահմանվում է`
1) փորձարկման լաբորատորիաների և արտադրանքի սերտիֆիկացման մարմինների համար` ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳԱԱ) երկնիշ ծածկագրի: ԱՏԳԱԱ ծածկագրի բացակայության դեպքում յուրաքանչյուր արտադրանքի անվանումը համարվում է 1 հավատարմագրման ոլորտ.
2) տրամաչափարկման լաբորատորիաների համար` ըստ տրամաչափարկման ենթակա չափումների տեսակի.
3) կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմինների համար` ըստ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչով (ՏԳՏԴ) տնտեսության հիմնարար ճյուղերի համար առանձնացված ամփոփիչ խմբավորումներով, որոնք նշված են լատինական A-U տառերով:
Աղյուսակ 2
Հ/հ |
Անվանումը |
Հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/ տեխնիկական փորձագետի միջին օրական դրույքաչափը |
Օրերի քանակը |
1 |
Նախնական այց |
10.0 |
5 |
2 |
Փաստաթղթերի փորձաքննություն |
10.0 |
30 |
3 |
Փաստաթղթերի լրացուցիչ փորձաքննություն |
10.0 |
20 |
4 |
ՀԳՄ-ի գնահատման ծրագրի կազմում, գնահատում ըստ գտնվելու վայրի |
10.0 |
30 |
5 |
Հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրում և ՀԳՄ-ի լրացուցիչ գնահատում ըստ գտնվելու վայրի |
10.0 |
15 |
9. Հավատարմագրված յուրաքանչյուր ՀԳՄ-ն հավատարմագրման վկայագրի վավերականության ընթացքում իրականացնում է 3-րդ և 4-րդ աղյուսակներում նշված վճարումները:
Աղյուսակ 3
Հ/հ |
Անվանումը |
Արժեքը |
1 |
Տարեկան անդամավճար |
|
1.1 |
փորձարկման լաբորատորիա, տրամաչափարկման լաբորատորիա, արտադրանքի սերտիֆիկացման մարմին, կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին |
500.0+S |
1.2 |
ֆիզիկական անձանց սերտիֆիկացման մարմին, տեխնիկական հսկողություն իրականացնող մարմին, համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնող համապատասխանության գնահատման այլ մարմիններ |
600.0 |
Աղյուսակ 4
Հ/հ |
Անվանումը |
Հավատարմագրման փորձագետի (գնահատողի)/ տեխնիկական փորձագետի միջին օրական դրույքաչափը |
Օրերի քանակը |
1 |
Պարբերական գնահատում |
10.0 |
5 |
2 |
Արտահերթ գնահատում |
10.0 |
5 |
3 |
Պարբերական գնահատման կամ արտահերթ գնահատման ընթացքում հայտնաբերված անհամապատասխանությունների վերացման վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրում և ՀԳՄ-ի լրացուցիչ գնահատում ըստ գտնվելու վայրի |
10.0 |
5 |
4 |
Հավատարմագրման ընդլայնում |
10.0 |
Տես 1-ին և 2-րդ աղյուսակների 2-ից 5-րդ կետերը |
10. Վճարումները, ըստ 1-ից 4-րդ աղյուսակների, ՀԳՄ-ն պետք է կատարի համաձայն ներկայացված հաշվի: Վճարման կարգն ու պայմանները նախատեսվում են ՀԳՄ-ի և ՀԱՄ-ի միջև կնքվող մինչհավատարմագրման և հավատարմագրման պայմանագրերով: Հավատարմագրման աշխատանքները ըստ 2-ից 4-րդ աղյուսակների համարվում են կատարված ՀԱՄ-ի կողմից ներկայացված կատարողական ակտի և հաշիվ-ապրանքագրի ստորագրման պահից:
11. Հավատարմագրման գործընթացի ժամանակ ՀԳՄ-ի կողմից արդեն իսկ կատարված հավատարմագրման աշխատանքների համար գանձված գումարը ենթակա չէ վերադարձման:
12. Գնահատման ընթացքում օտարերկրյա գնահատողներ/փորձագետներ ներգրավելիս օտարերկրյա գնահատողի (փորձագետ) 1 մարդ/օր-ի արժեքը և թարգմանչի անհրաժեշտության դեպքում ծախսը կատարվում է ՀԳՄ-ի կողմից` համաձայն պայմանագրին (մինչհավատարմագրման կամ հավատարմագրման) կից լրացուցիչ համաձայնագրի:
13. Հավատարմագրման ընդլայնման դեպքում հավատարմագրման աշխատանքների գինը կազմում է աղյուսակ 1-ի 1.1 կետում նշված արժեքի 50 %-ը, գումարած հավատարմագրման ոլորտի (S) արժեքը կամ 1.2 կետում նշված արժեքի 50 %-ը, և գումարած հավատարմագրման գործընթացի աշխատատարությունը:
14. Այն դեպքում, երբ հավատարմագրման ընդլայնման գործընթացը համատեղվում է ՀԳՄ-ի պարբերական գնահատման հետ, տվյալ աշխատանքների արժեքը կազմում է աղյուսակ 1-ի 1.1 կետում նշված արժեքի 50%-ը` գումարած հավատարմագրման ոլորտի (S) արժեքը կամ 1.2 կետում նշված արժեքի 50 %-ը:
15. «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի և հավատարմագրված ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրով սահմանված հավատարմագրման պայմանների փոփոխության առկայության դեպքում արտահերթ գնահատման ծախսերը իրականացվում են ՀԳՄ-ի կողմից:
16. Համաձայն «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի և հավատարմագրված ՀԳՄ-ի միջև կնքված պայմանագրի` հավատարմագրված ՀԳՄ-ները պետք է վճարեն տարեկան անդամավճար, որը ենթակա չէ վերադարձման:
17. Հավատարմագրված ՀԳՄ-ն տարեկան անդամավճարի վճարումն իրականացնում է հավատարմագրման վկայագրի գրանցման ամսաթվից հետո 40 բանկային օրվա ընթացքում յուրաքանչյուր տարի (հավատարմագրման վկայագրի վավերականության ժամկետ):