ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
14 հուլիսի 2021 թ. |
N 363-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 228-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի մայիսի 20-ի «Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ եզրակացության ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2015 թվականի ապրիլի 1-ի N 180-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 228-Ն հրամանի 1-ին կետով հաստատված եզրակացության ձևում կատարել հետևյալ լրացումը.
1) «Նշումներ անհամապատասխանությունների մասին» բառերից առաջ լրացնել նոր պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Նշումներ հանրային հսկողություն իրականացնող անձի կողմից ներկայացված դրական դիրքորոշման վերաբերյալ՝
____________________________________________________________________»:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ՝ |
Ա. Ջանջուղազյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2021 թվական: