«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
30 սեպտեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11008290
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
22 սեպտեմբերի 2008 թ. |
N 762-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 678-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70 հոդվածով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. ՀՀ կրթության և գիտության նախարարի 2003 թվականի հոկտեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործավարության կարգը հաստատելու մասին» N 687-Ն հրամանով հաստատված Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գործավարության կարգը լրացնել նոր 9-րդ բաժնով հետևյալ բովանդակությամբ.
«9. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ
74. Նախարարության առանձնացված ստորաբաժանումներում գործավարությունը կազմակերպվում է սույն կարգի պահանջներին համապատասխան:
75. Նախարարության առանձնացված ստորաբաժանումներում ամբողջ թղթակցությունը գրանցվում է հատուկ գրանցամատյանների և (կամ) համակարգչի միջոցով:
76. Նախարարի, աշխատակազմի ղեկավարի հանձնարարականների, հրամանների, մակագրված փաստաթղթերի պատշաճ և ժամանակին կատարման համար անմիջականորեն պատասխանատու է առանձնացված ստորաբաժանման ղեկավարը:
77. Նախարարության առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներն իրավունք ունեն ստորագրել անմիջապես իրենց անունով ստացված գրությունների պատասխանները, ինչպես նաև անմիջականորեն իրենց լիազորությունների շրջանակներում գտնվող հարցերի լուծմանը վերաբերող փաստաթղթերը:
78. Նախարարության առանձնացված ստորաբաժանման ղեկավարի ստորագրությամբ փաստաթղթերի առաքումը կատարվում է առանձնացված ստորաբաժանման միջոցով:
Մնացած բոլոր դեպքերում նախարարության առանձնացված ստորաբաժանման ելից փաստաթղթերի ստորագրումը, ելքագրումը, առաքումը կանոնակարգվում է սույն կարգի 5-րդ բաժնի դրույթներին համապատասխան:
79. Նախարարության առանձնացված ստորաբաժանումներին նախարարության կողմից հատկացվում է հատուկ դասիչ ելից փաստաթղթերը ձևակերպելու համար»:
2. Քարտուղարությանը՝ (պետ՝ Գ. Հովհաննիսյան) և օրենսդրության և իրավաբանական վարչությանը՝ (պետ՝ Մ. Գրիգորյան) սահմանված կարգով հրամանը ներկայացնել պետական գրանցման:
ՀՀ կրթության և գիտության նախարար |
Ս. Սեյրանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|