«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
5 նոյեմբերի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11508346
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
28 հոկտեմբերի 2008 թ. |
N 134-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4-Ի ԹԻՎ 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2008 թվականի փետրվարի 4-ի «Հայաստանի Հանրապետության 2008 թվականի պետական բյուջեի «Վարձատրվող հասարակական աշխատանքներ» ծրագրով նախատեսված ֆինանսական միջոցների բաշխումն ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի (Երևան քաղաքի) հաստատելու մասին» թիվ 25-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հրամանով հաստատված հավելվածի «2008 թ. Ֆինանսական միջոցների բաշխումն ըստ ՀՀ մարզերի (Երևան քաղաքի)» սյունակի «Ընդամենը (հազ. դրամ)» ենթասյունակի`
ա. 4-րդ տողում «25 000.0» թիվը փոխարինել «17 000.0» թվով,
բ. 8-րդ տողում «168 000.0» թիվը փոխարինել «176 000.0» թվով,
2) նույն սյունակի «Այդ թվում ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի ուղեկցման ծախսեր (հազ. դրամ)» ենթասյունակի`
ա. 4-րդ տողում «188.0» թիվը փոխարինել «127.8» թվով,
բ. 8-րդ տողում «1273.0» թիվը փոխարինել «1333.2» թվով:
Ա. Համբարձումյան |