«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 մայիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11608160
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
16 մայիսի 2008 թ. ք. Երևան |
N 167-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԸ` ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՆԱՄԱԿԱՆԻՇԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» ենթակետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 8-րդ կետի «իա» ենթակետի դրույթով.
Գործողության մեջ դնել Երեխաների իրավունքների պաշտպանության օրվան նվիրված «միացեք հանուն երեխաների Unicef unite for children» նամականիշը` սահմանելով անվանագինը 70 դրամ, տպաքանակը` 50000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար |
Գ. Սարգսյան |
![loading...](/static/img/loader.gif)