Գլխավոր տեղեկություն
Համար
N 111
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.07.2002-03.06.2017)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.07.09/10(32)
Ընդունող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.1999
Ստորագրող մարմին
Ֆինանսների և էկոնոմիկայի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.05.2023

118.0111.26.03.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

26 մարտի 1999 թ.
քաղ. Երևան

N 111

 

ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32 հոդվածին համապատասխան,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

Հաստատել կանխիկ գանձվող պետական տուրքի տեսակների ցանկը (կցվում է):

 

Հայաստանի Հանրապետության
ֆինանսների և էկոնոմիկայի
նախարար

Է. Սանդոյան

 

Համաձայնեցված է
ՀՀ կենտրոնական բանկ
16.04.99 թ.

Հաստատված է
ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
նախարարի 1999 թ. մարտի 26-ի
N 111 հրամանով

     

Ց Ա Ն Կ

 

ԿԱՆԽԻԿ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Բ ա ժ ի ն  I

 

Ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի տեսակները

 

1. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց` Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագիր ձևակերպելու հետ կապված ծառայությունների համար`

ա) Հայաստանի Հանրապետություն մեկ անգամվա (մինչև երեք օր) մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար.

բ) Հայաստանի Հանրապետություն բազմակի մուտքի տարանցիկ արտոնագիր տալու համար.

գ) Հայաստանի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագիր տալու համար.

դ) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.

ե) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.

զ) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի մեկ անգամվա գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.

է) մինչև մեկ ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.

ը) մինչև երկու ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.

թ) մինչև երեք ամիս բնակության ժամկետով մուտքի բազմակի գործածության երկարաժամկետ արտոնագիր տալու համար.

ժ) Հայաստանի Հանրապետություն մուտքի զբոսաշրջիկային արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար.

ժա) Հայաստանի Հանրապետություն մուտքի երկարաժամկետ արտոնագրով տրված բնակության ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր օրվա համար.

ժբ) արտոնագիրը վերականգնելու համար:

 

Բ ա ժ ի ն  II

 

Հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի տեսակները

 

1. Անձնագրերի հետ կապված հյուպատոսական գործողությունների համար`

ա) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագիր առաջին անգամ տալու կամ փոխանակելու համար.

բ) օտարերկրյա պետություններում կորցրածի փոխարեն նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան նոր անձնագիր տալու համար.

գ) օտարերկրյա պետություններում նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրի ժամկետը երկարացնելու կամ անձնագրում փոփոխություն կատարելու համար.

դ) ժամկետանց (երեք ամիս և ավելի) նախկին ԽՍՀՄ քաղաքացու համաքաղաքացիական արտասահմանյան անձնագրի ժամկետի երկարացում` յուրաքանչյուր ժամկետանց տարվա և ոչ լրիվ տարվա համար.

ե) անձնագրում երեխաներ գրանցելու կամ դուրս գրելու համար.

զ) անձնագրում ելքի թույլտվությունը նշելու համար.

է) Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար, եթե անձնագիրը կորցրած է անձնագրի տիրոջ մեղքով.

ը) այլ դեպքերում Հայաստանի Հանրապետություն վերադարձի վկայական տալու համար.

թ) օտարերկրյա պետություններ մշտական բնակության ժամանողներին հյուպատոսական հաշվառման վերցնելու համար.

ժ) հյուպատոսական ժամանակավոր հաշվառման վերցնելու համար (վեց ամսից ավելի գործուղման մեջ գտնվելու դեպքում).

ժա) հյուպատոսական հաշվառման մեջ չլինելու դեպքում` յուրաքանչյուր տարվա կամ ոչ լրիվ տարվա համար` լրացուցիչ:

2. Միջնորդագրեր ձևակերպելու համար`

ա) օտարերկրյա պետություններում մշտական բնակության թույլտվություն ստանալու նպատակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջնորդագրերը ձևակերպելու համար.

բ) օտարերկրյա պետություններում ժամանակավոր բնակության թույլտվություն ստանալու նպատակով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիների փաստաթղթերը ձևակերպելու համար.

գ) ժամանակավոր հաշվառման ժամկետը երկարացնելու նպատակով` յուրաքանչյուր տարվա համար:

3. Օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի արտոնագրեր ձևակերպելու համար`

ա) տարանցիկ մուտքի արտոնագիր.

բ) զբոսաշրջիկային մուտքի արտոնագիր 21 օր ժամկետով առանց հրավերի.

գ) մեկ անգամվա մուտքի արտոնագիր մինչև երեք ամիս ժամկետով պաշտոնական հրավերի հիման վրա.

դ) բազմակի մուտքի արտոնագիր մինչև երեք ամիս ժամկետով պաշտոնական հրավերի հիման վրա.

ե) դիվանագիտական մուտքի արտոնագիր.

զ) Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի երեք օրվա ընթացքում շտապ ձևակերպման դեպքում` լրացուցիչ 75 տոկոս.

է) Հայաստանի Հանրապետություն մուտքի արտոնագրի մեկ օրվա ընթացքում շտապ ձևակերպման դեպքում` լրացուցիչ 100 տոկոս:

4. Քաղաքացիական կացության ակտերի գրանցման համար`

ա) մահվան վկայական տալու համար.

բ) ծննդյան, ամուսնության, հայրության ճանաչման, որդեգրման և այլ վկայականներ տալու համար.

գ) ամուսնալուծություն գրանցելու և վկայական տալու համար.

դ) ազգանվան, անվան, հայրանվան փոփոխությունը գրանցելու համար.

ե) կրկնակի վկայականներ տալու համար:

5. Նոտարական գործողությունների համար`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերը հաստատելու համար.

բ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթեր հաստատելու համար.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` լիազորագրերի նոտարական հաստատման համար.

դ) օտարերկրյա քաղաքացիներից` լիազորագրերի նոտարական հաստատման համար.

ե) ավտոտրանսպորտային միջոցների նվիրատվության պայմանագրի նոտարական հաստատման համար` պայմանագրում նշված գումարի յոթ տոկոսը.

զ) ֆիզիկական անձանցից` պայմանագրերի նոտարական հաստատման համար.

է) իրավաբանական անձանցից` պայմանագրերի նոտարական հաստատման համար.

ը) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճենների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.

թ) օտարերկրյա քաղաքացիներից` կրթության, աշխատանքի, քաղաքացիական կացության և այլ փաստաթղթերի պատճենների և նշված փաստաթղթերից քաղվածքների նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.

ժ) փաստաթղթերի` օտար լեզվից հայերեն թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.

ժա) փաստաթղթերի` (բացառությամբ` անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների) հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.

ժբ) անձնագրերի և քաղաքացիական կացության վկայականների` հայերենից օտար լեզու թարգմանության և նոտարական վավերացման յուրաքանչյուր էջի համար.

ժբ1) քաղաքացու ողջ լինելու, որոշակի վայրում գտնվելու և այլ տեղեկանքների ձևակերպման և հաստատման համար.

ժգ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` ստորագրության իսկության նոտարական վավերացման համար.

ժդ) օտարերկրյա քաղաքացիներից` ստորագրության իսկության նոտարական վավերացման համար.

ժե) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերի ընդօրինականացված պատճենների իսկության նոտարական վավերացման համար.

ժզ) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերի ընդօրինականացված պատճենների իսկության նոտարական վավերացման համար.

ժէ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից` փաստաթղթերի լուսապատճենների իսկության նոտարական վավերացման համար.

ժը) օտարերկրյա քաղաքացիներից` փաստաթղթերի լուսապատճենների իսկության նոտարական վավերացման համար.

ի) փաստաթղթերի ընդօրինակման յուրաքանչյուր էջի համար.

իա) ավտոտրանսպորտային միջոցներ ձեռք բերելու փաստը հավաստող փաստաթղթերի ձևակերպման համար:

6. Խնամակալության, ժառանգության և այլ գույքային գործեր վարելու համար`

ա) խնամակալ նշանակելու մասին ակտը կազմելու համար.

բ) ժառանգական գույքը վերգրելու և այդ գույքի պահպանման նպատակով միջոցներ ձեռնարկելու համար.

գ) շահագրգիռ անձանց խնդրանքով վերգրված գույքի ստուգման համար.

դ) կտակի նոտարական հաստատման համար.

ե) ժառանգատուի խնդրանքով կտակի մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար.

զ) ժառանգության իրավունքի մասին վկայագիր տալու համար.

է) ապրանքի կամ այլ գույքի վաճառքի համար.

ը) գտնված կամ պահանջված գույքը հանձնելու համար.

թ) փաստաթղթերի փաթեթը պահպանելու համար` ամսական.

ժ) կտակը պահպանելու համար` ամսական.

ժա) դրամը, արժեթղթերը և այլ արժեքները (բացի ժառանգական գույքից) պահպանելու համար` ամսական.

ժբ) 100 ԱՄՆ դոլարը չգերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար` ամսական.

ժգ) 100 ԱՄՆ դոլարը գերազանցող ժառանգական կամ այլ գույքը պահպանելու համար` ամսական:

7. Նավերի և օդանավերի հյուպատոսական սպասարկման նպատակով տարբեր տեղեկանքների և փաստաթղթերի, այդ թվում` սանիտարական վկայագրի հավաստման, բեռի մասին տեղեկանք կամ վկայագիր տալու համար:

8. Փաստաթուղթ պահանջելու և դրա հիման վրա համապատասխան տեղեկանքներ ձևակերպելու համար`

ա) մինչև հինգ էջի համար.

բ) հինգ էջից ավելի յուրաքանչյուր էջի համար` լրացուցիչ:

9. Այլ ծառայությունների համար:

10. Հյուպատոսական գործողությունները ոչ աշխատանքային ժամերին կատարելու համար` յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից.

բ) օտարերկրյա քաղաքացիներից:

 

Բ ա ժ ի ն  III

 

Այլ ծառայությունների կամ գործողությունների համար պետական տուրքի տեսակները

 

1. Արտասահմանյան երկրներից ներկրվող գյուղատնտեսական մթերքների կարանտինային թույլտվություն տալու համար:

2. Արտասահմանյան երկրներից ներկրվող գյուղատնտեսական մթերքների «Բ» սերիայի սերտիֆիկատ տալու համար:

3. Գյուղատնտեսական մթերքների (բացի անտառանյութից) արտահանման սերտիֆիկատ տալու համար`

ա) բեռնատար ավտոմեքենայով.

բ) մարդատար ավտոմեքենայով:

4. Անտառանյութի արտահանման սերտիֆիկատ տալու համար`

ա) յուրաքանչյուր ավտոմոբիլի կամ կոնտեյների համար.

բ) յուրաքանչյուր վագոնի համար:

5. Տարանցիկ բուսական ծագում ունեցող բեռների կարանտինային թույլտվություն տալու համար:

6. Կարանտինի ենթակա բեռնանյութերը հանրապետության ներսում փոխադրելու կարանտինային թույլտվություն տալու համար:

7. Կարանտինի ենթակա բեռնանյութերը նույն մարզի տարածքում իրացնելու թույլտվություն տալու համար:

8. Առանց կարանտինային սերտիֆիկատների ներկրված մթերքները ստուգելուց հետո վաճառքի թույլտվություն տալու համար:

9. Պետական անասնաբուժական հսկողության ենթակա կենդանիները (ներառյալ` անասունները, թռչունները, ձկները, միջատները) մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 1-ին ձևի վկայական տալու համար:

10. Պետական անասնաբուժական հսկողության ենթակա անասնապահական մթերքը և հումքը մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 2-րդ ձևի վկայական տալու համար:

11. Պետական անասնաբուժական հսկողության ենթակա տեխնիկական հումքը և կենդանիների կերերը մեկ վարչական տարածքից մեկ այլ վարչական տարածք փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 3-րդ ձևի վկայական տալու համար:

12. Պետական անասնաբուժական հսկողության ենթակա բեռները տվյալ տարածաշրջանի տարածքում փոխադրելու դեպքում` յուրաքանչյուր անասնաբուժական 4-րդ ձևի վկայական տալու համար:

13. Պետական անասնաբուժական հսկողության ենթակա օբյեկտների փորձաքննություն անցկացնելու և եզրակացություն տալու համար:

14. Նոտարական բոլոր գործողությունները կատարելու համար:

(14-րդ կետը լրաց. 23.05.02 N 392)

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ

22 հունիսի 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 118990100

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
20.04.2023, N 165-Ն 25.05.2023, N 111
05.05.2017, թիվ 200-Ն 03.06.2017, N 111
23.05.2002, N 392 11.07.2002, N 111
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան