ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 հունիսի 2008 թվականի N 799-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ՖԱՐՄՍԻՍԱՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասը, «Ֆարմսիսար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 16.05.2008 թվականի N 4841 դիմումը,
Հրամայում եմ`
1. «Ֆարմսիսար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության գործունեության (2007 թվականի հունիսի 22-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-001057 լիցենզիա) իրականացման վայրը (ք. Երևան, Նանսենի փող., շ. 6, 67/1) տեղափոխել ք. Երևան, Նանսենի փող., թիվ 6, 67ա հասցե։
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին՝
1) ապահովել լիցենզիայում գործունեության իրականացման վայրի վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն։
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |