ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16 հուլիսի 2003 թ. |
N 481-Ա/Ք |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԵրԵՎանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության իրականացման մասին
Հիմք ընդունելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալության եզրակացությունը`
հրամայում եմ.
1. «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ուսումնասիրությամբ արձանագրված խախտումներն ու թերությունները 6 ամսյա ժամկետում վերացնելու վերապահումով տալ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով առկա ուսուցմամբ, դիպլոմավորված մասնագետի որակավորման աստիճանով 2003-2004 ուսումնական տարում ընդունելություն կազմակերպելու, մինչև ծրագրի ավարտը այդ շարունակելու և 2004-2005 թվականից բակալավրի (քառամյա տևողությամբ) և մագիստրոսի (երկամյա տևողությամբ) որակավորման աստիճաններով՝ 0601- «Տեսական տնտեսագիտություն», 0602- «Աշխատանքի տնտեսագիտություն և սոցիոլոգիա (ընկերաբանություն)», 0603- «Բնության օգտագործման տնտեսագիտություն», 0604- «Ֆինանսներ և վարկ», 0605- «Հաշվապահական հաշվառում և աուդիտ», 0606- «Համաշխարհային տնտեսագիտություն», 0607- «Ազգային տնտեսագիտություն», 0608- «Ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում (ըստ ճյուղերի)», 0610- «Պետական կառավարում և տեղական (մունիցիպալ) ինքնակառավարում», 0611- «Կառավարում», 0614- «Առևտուր (կոմերցիա)», 0615- «Շուկայաբանություն (մարքեթինգ)», 0616- «Ապրանքագիտություն և ապրանքների որակի փորձագիտություն», 0617- «Վիճակագրություն», 0618- «Մաթեմատիկական մեթոդներ և գործառությունների հետազոտություն տնտեսագիտության մեջ», 0619- «Մաքսային գործ», 0624- «Ապահովագրական գործ», 0625- «Արժեթղթերի շուկայի վերլուծություն և կառավարում», 0626- «Բիզնեսի կազմակերպում», 0719- «Տեղեկատվական (ինֆորմացիոն) համակարգեր (ըստ կիրառման բնագավառների)», 0720- «Ստանդարտացում (համօրինակում) և սերտիֆիկացում (հավաստագրում)» մասնագիտությունների գծով կրթական գործունեություն իրականացնելու թույլտվություն և լիցենզիայի համապատասխան վկայական։
2. «Երևանի պետական տնտեսագիտական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով գործունեության լիցենզիայի պայմանների ապահովման գործում տեղ գտած բացթողումների և թերությունների վերացման ուղղությամբ աշխատանքի արդյունքներին անդրադառնալ 2003 թ. նոյեմբերին։
3. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել նախարարության «Լիցենզավորման և հավատարմագրման ծառայություն» գործակալությանը։
Ս. Երիցյան |