«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 հունիսի 2008 թ.
Պետական գրանցման թիվ 11908182
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ
29 մայիսի 2008 թ. |
N 103-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի աշխատակարգերը հաստատելու մասին» N 145-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1. Հրամանով հաստատված N 1 հավելվածի՝
1) 6-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
2) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Վարչությունը մրցույթն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, մրցույթի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին:».
3) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նույն հրամանով աշխատակազմի ղեկավարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:».
4) 12-րդ կետի «ա» ենթակետից հանել «(2 օրինակից)» բառերը.
5) 20-րդ կետի «ե» ենթակետում «ասում է» բառը փոխարինել «հնչեցնում է» բառով:
2. Հրամանով հաստատված N 2 հավելվածի՝
1) 1-ին կետից հանել «թափուր» բառը.
2) 6-րդ կետում «մրցույթն» բառը փոխարինել «ատեստավորումն» բառով.
3) 6-րդ կետի երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
4) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Վարչությունը ատեստավորումն սկսելուց առնվազն վեց ժամ առաջ, ընտրված թեկնածուներին տեղեկացնում է հանձնաժողովի անդամ ընտրվելու, ատեստավորում անցկացնելու օրվա, ժամի և վայրի մասին:».
5) 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Նույն հրամանով աշխատակազմի ղեկավարը հանձնաժողովի անդամներից նշանակում է հանձնաժողովի նախագահ և քարտուղար:».
6) 11-րդ կետի «բ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
7) 12-րդ կետի «ա» ենթակետում «(դրանց առկայության դեպքում)» բառերից հետո լրացնել «քաղաքացիական ծառայողների կողմից կատարած աշխատանքների մասին վերջին երկու հաշվետվությունների ու դրանց վերաբերյալ նրանց անմիջական ղեկավարների եզրակացությունների պատճենները» բառերը.
8) 12-րդ կետի «դ» ենթակետում «բնութագրերի» բառից հետո լրացնել «, քաղաքացիական ծառայողների կողմից կատարած աշխատանքների մասին վերջին երկու հաշվետվությունների վերաբերյալ նրանց անմիջական ղեկավարների եզրակացությունների» բառերը.
9) 12-րդ կետի «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) անցկացնում է թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորում».
10) 12-րդ կետի «ժէ» ենթակետում «յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «ատեստավորված» բառը.
11) 13-րդ կետում «մրցույթին» բառը փոխարինել «ատեստավորմանը» բառով.
12) 18-րդ կետի «դ» ենթակետից հանել «(2 օրինակից)» բառերը.
13) 18-րդ կետի «ը» ենթակետում «ծառայողների» բառից հետո լրացնել «թեստավորումն անցկացնելու» բառերը.
14) 20-րդ կետի «ե» ենթակետում «ասում է» բառը փոխարինել «հնչեցնում է» բառով.
15) 20-րդ կետի «զ» ենթակետում «յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «ատեստավորված» բառը:
Դ. Սարգսյան |