108.0106.01.05.98
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
N 106-ԳՄ |
01.05.1998 թ. |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով ՀՀ էներգետիկայի նախարարության կանոնադրության 2 կետի «ե» ենթակետը և ՀՀ կառավարության 02.12.97 թ. N 551 «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ֆինանսական կենսունակության վերականգնման միջոցառումների մասին» որոշումը
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ.
1. Հաստատել «Էլեկտրական էներգիայի և հզորության հաշվառման հրահանգ»-ը (կցվում է):
2. Հրահանգը ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` գրանցման համար:
Նախարար |
Գ. Մարտիրոսյան |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
Սույն հրահանգը նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում էլեկտրական էներգիայի և հզորության (ԷԷՀ) արտադրման, հաղորդման և բաշխման էլեկտրակայանքներում ԷԷՀ-ի հաշվառման համակարգերի համար:
Հրահանգը պարունակում է ԷԷՀ-ի արտադրման, հաղորդման և բաշխման ժամանակ նրա հաշվառման հիմնական դրույթները, սահմանում է ԷԷՀ-ի հաշվառման համակարգերի շահագործման կազմակերպման, սպասարկման, կազմության և կանոնների պահանջները:
Հրահանգը պարտադիր է Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի բաժնետիրական ընկերությունների (ԲԸ), նախագծային կազմակերպությունների և հանրապետությունում գործող այլ էներգետիկական կազմակերպությունների համար, անկախ նրանց սեփականության ձևից և իրավական կարգավիճակից:
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Էլեկտրաէներգիայի հաշվառման նպատակը Հայաստանի Հանրապետությունում ԷԷՀ-ի արտադրման, հաղորդման, բաշխման և սպառման քանակության մասին հավաստի տեղեկատվություն ստանալն է` էներգետիկայի կառավարման բոլոր մակարդակներում հետևյալ տեխնիկա-տնտեսական խնդիրների լուծման համար.
● սպառման մեծածախ և մանրածախ շուկաների սուբյեկտների միջև ԷԷՀ-ի համար ֆինանսական (առևտրական) վճարումների կարգավորումը,
● էլեկտրասպառման ռեժիմների կառավարումը,
● էլեկտրաէներգիայի հաշվեկշռի բոլոր բաղադրիչների (արտադրման, հաղորդաձողերից բաց թողնելու, կորուստների և այլն) որոշումն ու կանխատեսումը,
● էլեկտրակայաններում վառելիքի տեսակարար ծախսերի որոշումն ու կանխատեսումը,
● ԷԷՀ-ի արտադրման, հաղորդման և բաշխման արժեքի և ինքնարժեքի որոշումը,
● էլեկտրակայանքներում ԷԷՀ-ի հաշվառման համակարգերի տեխնիկական վիճակի և նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի պահանջներին համապատասխանության վերահսկումը:
1.2. Հաշվառման համակարգը պետք է ապահովի էլեկտրաէներգիայի (և անհրաժեշտ դեպքերում հաշվարկային ժամանակահատվածի համար հզորության միջին արժեքների) այն քանակությունների որոշումը, որոնք
● արտադրվել են էլեկտրակայանների գեներատորների կողմից,
● օգտագործվել են էլեկտրակայանների և էլեկտրական ցանցերի սեփական, տնտեսական և արտադրական (առանձին-առանձին) կարիքների համար,
● բաց են թողնվել (հաղորդվել են) էլեկտրակայանների հաղորդաձողերից անմիջականորեն սպառիչներին գնացող գծերով,
● հաղորդվել են այլ սեփականատերերի ցանցեր կամ ստացվել են նրանցից,
● տրվել են լարման տարբեր դասերի էլեկտրական ցանցերի,
● արտահանվել և ներմուծվել են,
● էլեկտրական ցանցերից սպառվել են սպառողների կողմից:
2. ՀԻՄՆԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ
2.1. Ակտիվ էներգիայի հաշվիչներ - ակտիվ էլեկտրաէներգիան հաշվող հաշվիչներ:
2.2. Ռեակտիվ էներգիայի հաշվիչներ - հաշվառման ժամանակամիջոցի ընթացքում հանրագումարված ռեակտիվ հզորությունը (այսուհետև` ռեակտիվ էլեկտրաէներգիա) հաշվող հաշվիչներ:
2.3. Կայանային էլեկտրացանց - էլեկտրակայանի էլեկտրական ցանցը, որի մեջ մտնում է էլեկտրակայանի հաշվեկշռային պատկանելության սահմաններում էլեկտրաէներգիայի բաշխման և հաղորդման համար նախատեսված էլեկտրակայանքների ամբողջությունը:
2.4. Էլեկտրակայանների և ենթակայանների սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախս - էլեկտրական էներգիայի արտադրման, փոխակերպման և բաշխման տեխնոլոգիական գործընթացներում էլեկտրաէներգիայի օգտագործված քանակություն:
2.5. Էլեկտրակայանների և էլեկտրական ցանցերի տնտեսական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախս - էլեկտրակայանների և էլեկտրական ցանցերի հաշվեկշռի մեջ գտնվող օժանդակ, ոչ արտադրական ստորաբաժանումների կողմից էլեկտրաէներգիայի օգտագործումը, որն անհրաժեշտ է հիմնական արտադրության սպասարկման համար, բայց անմիջականորեն կապված չէ էլեկտրակայաններում ջերմային և էլեկտրական էներգիայի արտադրության տեխնոլոգիական գործընթացների, ինչպես նաև էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման հետ:
2.6. Արտադրական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախս - ինչպես ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող, այնպես էլ էլեկտրակայանների հաշվեկշռի մեջ մտնող շրջանային կաթսայատների և էլեկտրաբոյլերային կայանքների կողմից էլեկտրաէներգիայի օգտագործումը, ինչպես նաև հիդրոկուտակիչ էլեկտրակայանների և ջերմային ցանցերի պոմպային կայանքների ջրի վերամղման համար էլեկտրաէներգիայի օգտագործումը:
2.7. Էլեկտրաէներգիայի սպառող (բաժանորդ) - Էլեկտրական ցանցին նորմատիվ ակտերով սահմանված կարգով և տեխնիկական պայմաններին համապատասխան էլեկտրական միացում ունեցող և էլեկտրամատակարարող ձեռնարկության (ընկերության) հետ էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիր կնքած իրավաբանական կամ ֆիզիկական անձ:
2.8. ԷԷՀ-ի հաշվառման միջոցների չափիչ համալիր (այսուհետև` չափիչ համալիր) - մեկ միացման սարքվածքների ամբողջություն, որոնք նախատեսված են ԷԷՀ-ի չափման և հաշվառման համար (հոսանքի և լարման տրանսֆորմատորներ, էլեկտրական էներգիայի հաշվիչներ, գումարիչներ և դրանց կապի գծեր) և իրար հետ միացված են նախագծով հաստատված սխեմայով:
2.9. ԷԷՀ-ի հաշվառման համակարգ - էներգաօբյեկտում տեղակայված չափիչ համալիրների ամբողջություն:
2.10. Էլեկտրահաղորդման միջհամակարգային գիծ - միավորված էներգահամակարգերի (ՄԻԷՀ) ցանցերը միացնող գծերը,
Հայաստանի Հանրապետության ազգային էլեկտրական ցանցը և էներգետիկայի բաժնետիրական ընկերությունների էլեկտրական ցանցերը այլ պետությունների էլեկտրական ցանցերի հետ (միջպետական) միացնող գծերը:
2.11. ԷՀԿԱՆ - Էներգիայի սպառման և իրացման վերահսկման և կառավարման ավտոմատացված համակարգ:
3. ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԱԿՏԻՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
3.1. Էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի հաշվիչները պետք է տեղադրվեն գեներատորների արտադրած, սեփական և տնտեսական կարիքների համար օգտագործված (առանձին-առանձին), այլ սեփականատերերի ցանցեր բաց թողնված էլեկտրաէներգիայի հաշվառման համար: Էլեկտրակայանների միացումներով ցանցերին բաց թողնված հզորության (բեռնվածքի) արժեքների հաշվառման համար պետք է տեղադրվեն համապատասխան չափիչ սարքեր:
3.2. Էլեկտրաէներգիայի հաշվառքի հաշվիչների, ինչպես նաև չափիչ տրանսֆորմատորների տեղակայման տեղերը, ճշգրտության դասերը և քանակությունը պետք է համապատասխանեն Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոններում և սույն հրահանգի 7-րդ բաժնում շարադրված պահանջներին:
Էլեկտրակայաններում հաշվիչները պետք է ապահովեն արտադրված և կայանի էլեկտրացանցի միջոցով հաշվեկշռային պատկանելության սահմաններից դուրս հաղորդված էլեկտրաէներգիայի հաշվառումը և տեղադրվեն.
գեներատորների վրա,
սեփական կարիքների տրանսֆորմատորների վրա,
սեփական կարիքների հիմնական լարման հաղորդաձողերին միացված գծերի վրա,
տնտեսական կարիքների էլեկտրաէներգիայի սպառողներին սնող գծերի վրա,
էլեկտրահաղորդման միջհամակարգային գծերի վրա,
սպառողներին պատկանող, բայց անմիջականորեն էլեկտրակայանների հաղորդաձողերին միացված գծերի վրա,
պահուստային գրգռիչների վրա *:
3.3. Էլեկտրակայանի տնտեսական կարիքների վրա ծախսվող էլեկտրաէներգիայի հաշվառման հաշվիչները պետք է տեղադրվեն.
սպառողների խումբը առանձին տրանսֆորմատորից սնուցվելու դեպքում, որպես կանոն, տրանսֆորմատորի բարձր լարման կողմում,
առանձին տրանսֆորմատորներից կամ սեփական կարիքների հաղորդաձողերի հատվածամասերից սնուցվելու դեպքում` սպառողին գնացող յուրաքանչյուր գծի վրա:
3.4. Էլեկտրակայանի կայանային էլեկտրացանցի էլեկտրաէներգիայի կորուստներն են ստորև նշված տեղայականքներում և ներկայանային գծերում առաջացող կորուստները.
գլխավոր (բարձրացող) տրանսֆորմատորներ և կապի ավտոտրանսֆորմատորներ,
բաշխիչ տեղակայանքներ,
սեփական կարիքների տրանսֆորմատորներ,
ներկայանային էլեկտրահաղորդման գծեր և հաղորդաձողեր,
էլեկտրակայանի հաշվեկշռի մեջ գտնվող մեկուսի ենթակայաններ:
(3.4-րդ կետը խմբ. 18.12.98 N 336-ՄՄ)
3.5. Էլեկտրակայանի գլխավոր տրանսֆորմատորներում և կապի ավտոտրանսֆորմատորներում, անկախ դրանց հաշվեկշռային պատկանելիությունից, էլեկտրաէներգիայի կորուստները, բացառությամբ փոքր ՀԷԿ-երի, ինչպես էլեկտրական ցանցին էլեկտրաէներգիա տալու, այնպես էլ այնտեղից էլեկտրաէներգիա ստանալու և (կամ) տարանցելու դեպքերում հաշվառել հաղորդող էլեկտրական ցանցի («ԲԷՑ» ՊՓԲԸ) կորուստների մեջ:
(3.5-րդ կետը խմբ. 18.12.98 N 336-ՄՄ)
3.6. Էլեկտրակայանում լարման մի քանի դասերի հաղորդաձողերի առկայության և գլխավոր տրանսֆորմատորների ու կապի ավտոտրանֆորմատորների միջոցով էլեկտրաէներգիայի տարանցման դեպքում հոսանահաղորդումներից տրանսֆորմատորներում (ավտոտրանսֆորմատորներում) էլեկտրաէներգիայի կորուստները պետք է որոշել «Մեթոդական ցուցումներ ատոմային էլեկտրակայանների գլխավոր տրանսֆորմատորներում էլեկտրական էներգիայի կորուստների հաշվարկի« (Մինատոմէներգո ՍՍՍՌ, 1987) համապատասխան և դասել հաղորդող («Հայէներգո« ՊՓԲԸ-ի) էլեկտրացանցում կորուստների շարքին:
3.7.Էլեկտրակայանում էլեկտրաէներգիայի հաշվառման համար արտադրող և հաղորդող ընկերությունների ներկայացուցիչներից նշանակվում է հանձնաժողով, որն ամեն ամիս հաշվեկշիռ է կազմում և ձևակերպում է էլեկտրաէներգիայի արտադրման և բացթողման արձանագրություն` Էներգետիկայի նախարարության կողմից սահմանված ակտի ձևով (հավելված 6):
Հանձնաժողովի կազմը հաստատվում է կողմերի համատեղ հրամանով:
Հաշվեկշռի մեջ պետք է մտնեն հետևյալ տեղեկությունները.
գեներատորների արտադրած էլեկտրաէներգիան (Wգ),
էլեկտրացանցային ԲԸ - երից կամ այլ սեփականատերերից ստացված էլեկտրաէներգիան (Wէց),
սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը (Wսկ),
տնտեսական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը (Wտկ),
արտադրական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսը (Wակ),
էլեկտրակայանի հաղորդաձողերից էլեկտրաէներգիայի բացթողումը սպառիչին ըստ լարումների դասերի (Wբս),
էլեկտրակայանի հաղորդաձողերից էլեկտրաէներգիայի բացթողումը էլեկտրացանցային ԲԸ- երին կամ այլ սեփականատերերի ցանցերին (Wբէ),
կայանային էլեկտրացանցում էլեկտրաէներգիայի կորուստները (∆Wկց):
Էլեկտրաէներգիայի հաշվեկշռի բոլոր բաղադրիչները, բացառությամբ կայանային էլեկտրացանցում էլեկտրաէներգիայի կորուստների, պետք է չափվեն հաշվիչների ցուցմունքներով:
3.8. Հաշվիչների ցուցմունքների գրանցումը, ըստ որի կազմվում է էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը, պետք է կատարվի տեղական հրահանգով սահմանված երթուղու համաձայն:
3.9. Էլեկտրակայանի տրանսֆորմատորներում էլեկտրաէներգիայի կորուստները որոշվում են հաշվարկային եղանակով «Մեթոդական ցուցումներ ատոմային էլեկտրակայանների գլխավոր տրանսֆորմատորներում էլեկտրական էներգիայի կորուստների հաշվարկի» (Մինատոմէներգո ՍՍՍՌ, 1987) և «Բաշխիչ էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի հրահանգի» (Հաստատված ՀՀ էներգետիկայի նախարարության 03.04.98թ. N 86-ԳՄ հրամանով) համապատասխան.
հաստատուն կորուստները` օգտագործելով տրանսֆորմատորների տեղեկաթերթիկային և/կամ փաստացի տեխնիկական տվյալները և նրանց աշխատանքի տևողությունը (ժամերով),
փոփոխական կորուստները` տրանսֆորմատորների բեռնվածքի փաստացի գրաֆիկի հիման վրա:
3.10. Ջերմային և ատոմային էլեկտրակայանների, հիդրոէլեկտրակայանների և ենթակայանների սեփական կարիքների համար, էլեկտրակայանների և էլեկտրական ցանցերի տնտեսական կարիքների համար է լեկտրաէներգիայի ծախսի տարրերի անվանացուցակները բերված են 1-5 հավելվածներում:
3.11. Էլեկտրաէներգիայի հաշվառման հավաստիության ապահովման և վերլուծության համար անհրաժեշտ է որոշել և համեմատել փաստացի (ԱՀփէ) և թույլատրելի (ԱՀթ) անհաշվեկշռությունների արժեքները:
Փաստացի անհաշվեկշռության արժեքը պետք է փոքր կամ հավասար լինի թույլատրելի անհաշվեկշռության արժեքին, այսինքն
ԱՀփէ ≤ ԱՀթ:
3.12. Փաստացի անհաշվեկշռությունը որոշվում է էլեկտրաէներգիայի ամսական հաշվեկշռի բաղադրիչներով և հաշվարկվում է հետևյալ բանաձևով.
(Wq+Wէg)-(Wսկ+Wտկ+Wակ)-(Wրս+Wրէ)-∆Wկց ԱՀփէ = --------------------------------------------------------- . 100% Wq + Wէg |
(3.1) |
(3.1) բանաձևի բաղադրիչները բերված են 3.7 կետում:
3.13. Թույլատրելի անհաշվեկշռության արժեքը պետք է որոշել հետևյալ բանաձևով.
|
(3.2) |
որտեղ | dui(dui) - | լարման տրանսֆորմատորից (ԼՏ), հոսանքի տրանսֆորմատորից (ՀՏ) և ստացված (բացթողնված) էլեկտրաէներգիան հաշվող հաշվիչից կազմված i-րդ չափիչ համալիրի գումարային հարաբերական սխալանքն է, |
dui(dրi) - | i-րդ չափիչ համալիրով ստացված (բացթողնված) էլեկտրաէներգիայի մասն է, [տես (3.3) բանաձևը], | |
k - | էլեկտրակայանի հաղորդաձողերով ստացված (բացթողնված) էլեկտրաէներգիան հաշվող չափիչ համալիրների թիվն է, | |
m - | բացթողնված (ստացված) էլեկտրաէներգիան (այդ թվում էլեկտրակայանի սեփական և տնտեսական կարիքների համար) հաշվող չափիչ համալիրների թիվն է: |
di = |
Wi ------ Wu(ր) |
(3.3) |
որտեղ | Wi - | հաշվետու ժամանակամիջոցում i-րդ չափիչ համալիրի հաշված էլեկտրաէներգիայի քանակությունն է, |
Wu(ր)- | հաշվետու ժամանակամիջոցում էլեկտրակայանի հաղորդաձողերով ստացված (բացթողնված) էլեկտրաէներգիայի գումարային քանակությունն է: |
3.15. i-րդ չափիչ համալիրի թույլատրելի հարաբերական սխալանքի սահմանը որոշվում է հետևյալ բանաձևով.
|
(3.4) |
որտեղ | dui(dui) - | համապատասխանաբար ՀՏ-ի (ԳՈՍՏ 7746-89) և ԼՏ-ի (ԳՈՍՏ 1983-89) հարաբերական սխալանքի թույլատրելի արժեքների սահմաններն են, %, |
dq- | հաշվիչները ԼՏ-ներին միացնող գծերում լարման կորուստների, Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոններով թույլատրված, սահմանն է, % (մոտավոր հաշվարկներում թույլատրվում է ընդունել` dq= 0,5bս), | |
dհս- | ինդուկցիոն (ԳՈՍՏ-6570-75) և էլեկտրոնային (ԳՈՍՏ 26035-83) հաշվիչների թույլատրելի հիմնական սխալանքի սահմանն է, %: |
_____________
* Պահուստային գրգռման համար էլեկտրաէներգիայի ծախսը հանվում է միաժամանակ տվյալ գեներատորի արտադրվածքից և էլեկտրակայանի սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսից:
* Կայանային էլեկտրացանցում էլեկտրաէներգիայի կորուստների որոշման սխալանքը թույլատրվում է հաշվի չառնել:
4. ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐՈՒՄ ԱԿՏԻՎ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎ ՀԶՈՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ
4.1. Էլեկտրական ցանցերում ակտիվ էլեկտրաէներգիայի հաշվառքը պետք է կազմակերպվի ՀՀ էներգահամակարգի ենթակայանների և ցանցերի կառուցվածքային ստորաբաժանումների համար:
4.2. Հանրապետության հաղորդող ցանցերի («Հայէներգո» ՊՓԲԸ-ի) ենթակայաններում հաշվիչները նշանակված են էլեկտրակայաններից և արտերկրի համակարգերից ենթակայանի հաղորդաձողեր մտած և դուրս եկած, ինչպես նաև տնտեսական կարիքների համար տրված էլեկտրաէներգիայի, հաշվառման համար: Այս ենթակայաններում հաշվիչներ են տեղակայվում հաղորդաձողերին միացված բոլոր գծերի և տնտեսական կարիքների էլեկտրակայանքները սնող գծերի վրա: Ենթակայանի հաղորդաձողերին միացված գծերի վրա, կախված կողմերի պայմանագրային պայմաններից, կարող են տեղակայվել երկու` ուղիղ և հակադարձ միացման հաշվիչներ:
4.3. Հանրապետության բաշխող ցանցերի (մարզային էլեկտրացանցային ՊՓԲԸ-ի) ենթակայաններում հաշվիչները նշանակված են հաղորդող ցանցերից ստացված, սպառողներին և տնտեսական կարիքների էլեկտրատեղակայանքներին տրված էլեկտրաէներգիայի հաշվառման համար: Այս ենթակայաններում հաշվիչները տեղակայվում են հաղորդաձողերին միացված բոլոր գծերի ու տնտեսական կարիքների էլեկտրակայանքները սնող գծերի վրա:
4.4. Ցանցային կառուցվածքային ստորաբաժանման ենթակայաններում և ցանցերում էլեկտրաէներգիայի հաշվառման համար նշանակվում են պայմանագրային կողմերի ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովներ, որոնք ամեն ամիս կազմում են հաշվեկշիռ և ձևակերպում են էլեկտրաէներգիայի ստացման և բացթողնման ակտ ՀՀ Էներգետիկայի նախարարության կողմից սահմանված ձևով` ըստ հաշվիչներից վերցված տվյալների (հավելված 7): Հանձնաժողովի կազմը հաստատվում է կողմերի համատեղ հրամանով:
Հաշվեկշռի մեջ պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.
էլեկտրաէներգիայի մուտքը ենթակայանի հաղորդաձողեր, ցանցեր (Wմ),
էլեկտրաէներգիայի բացթողումը (Wբ),
էլեկտրաէներգիայի ծախսը ենթակայանի և ցանցի սեփական (Wսկ), տնտեսական (Wտկ) և արտադրական (Wակ) կարիքների վրա,
էլեկտրաէներգիայի կորուստները ենթակայանի ուժային տրանսֆորմատորներում (Wտր):
Էլեկտրաէներգիայի հաշվեկշռի բոլոր բաղադրիչները, բացի ուժային տրանսֆորմատորներում էլեկտրաէներգիայի կորուստներից, պետք է չափվեն հաշվիչներով: Ենթակայանների սեփական կարիքների, էլեկտրակայանների և էլեկտրական ցանցերի տնտեսական կարիքների վրա էլեկտրաէներգիայի ծախսի տարրերի անվանացուցակները բերված են 4-րդ և 5-րդ հավելվածներում: Բերված բաղադրիչները որոշվում են համապատասխան հաշվիչների ցուցմունքներով:
4.5. Սինքրոն փոխհատուցիչների (նույն թվում փոխհատուցչի ռեժիմով աշխատող գեներատորի) փաթույթներում, ինչպես նաև օդային գծերի սառցակեղևի հալեցման համար ծախսված էլեկտրաէներգիան, մալուխային գծերում միաֆազ հողակցման հայտնաբերման ընթացքում մալուխով անցկացվող փորձարկման հոսանքներով պայմանավորված էլեկտրաէներգիայի ծախսերը չեն վերագրվում էներգահամակարգի սեփական կարիքներին: Էլեկտրաէներգիայի այդ ծախսերը վերագրվում են էլեկտրական ցանցերի կորուստներին:
4.6. Էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստները պետք է որոշել հաշվարկային եղանակով` «Բաշխիչ էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի կորուստների հաշվարկի հրահանգին» համապատասխան:
4.7. ԱՀփե փաստացի անհաշվեկշռության արժեքը պետք է որոշել հետևյալ բանաձևով.
Wմ - Wր - Wսկ - Wտկ - Wակ - ∆Wտր |
(4.1) |
(4.1) բանաձևի բաղադրիչները բերված են 4.4 կետում:
4.8. Ենթակայանում 330կՎ և բարձր լարման հաղորդաձողերի նշանակալից երկարության դեպքում փաստացի անհաշվեկշռության որոշման ճշգրտությունը բարձրացնելու նպատակով խորհուրդ է տրվում հաշվի առնել պսակապարպման կորուստները, որոնք որոշվում են «Ղեկավարող ցուցումներ պսակի հետևանքով խեղաթյուրումների և պսակի կորուստների հաշվառքի 330-750կՎ փոփոխական և 810-1500կՎ հաստատուն հոսանքի օդային էլեկտրահաղորդման գծի հաղորդալարի ընտրության դեպքում» (ՍՏՆՑԻ ՕՐԳՌԷՍ, 1975) բերված մեթոդիկայով:
4.9. Փաստացի անհաշվեկշռության ստացված արժեքը պետք է համեմատել թույլատրելի անհաշվեկշռության արժեքի հետ: Թույլատրելի անհաշվեկշռության արժեքը պետք է որոշել (3.2) բանաձևով: Այդ ժամանակ պետք է լինի ԱՀփե≤ ԱՀթ:
Եթե փաստացի անհաշվեկշռության արժեքը մեծ է նրա թույլատրելի արժեքից, էներգաօբյեկտի անձնակազմը պետք է պարզի դրա պատճառները և դրանք վերացնելու միջոցներ ձեռնարկի:
4.10. Ձևակերպված ակտը ենթակայանի էլեկտրաէներգիայի հաշվեկշռի կազմման արդյունքների հետ միասին օգտագործվում է հետագայում մարզային էլեկտրական ցանցերի և նրանց ստորաբաժանումների, «Հայէներգո» ՊՓԲԸ-ի և նրա ստորաբաժանումների ցանցերի, ՀՀ Էներգետիկայի համակարգի ողջ էլեկտրական ցանցերի հաշվեկշռի կազմման մեջ:
4.11. Կառուցվածքային ստորաբաժանման (մարզային էլեկտրական ցանցեր և նրանց ստորաբաժանումներ, «Հայէներգո» ՊՓԲԸ-ի և նրա ստորաբաժանումների ցանցեր, ամբողջությամբ ՀՀ էներգետիկայի համակարգի էլեկտրական ցանցեր) հաշվեկշռային պատկանելության սահմաններում ԱՀփհ փաստացի անհաշվեկշռության արժեքը պետք է որոշել հետևյալ բանաձևով.
Wմ - Wբ - Wակ - ∆Wg |
(4.2) |
որտեղ | Wմ - |
էլեկտրաէներգիայի մուտքն է ցանց («ցանց բացթողնելը»), |
Wբ - |
էլեկտրաէներգիայի օգտակար բացթողումը` ներառյալ էլեկտրաէներգիայի ծախսը տնտեսական կարիքների վրա, | |
Wակ- |
էլեկտրաէներգիայի ծախսն է արտադրական կարիքների համար, | |
∆Wq- |
էլեկտրաէներգիայի կորուստներն են տվյալ կառուցվածքային ստորաբաժանման ցանցերում` ներառյալ էլեկտրաէներգիայի ծախսը ենթակայանների սեփական կարիքների համար: |
4.12. Մարզային էլեկտրական ցանցերում և նրանց ստորաբաժանումներում, «Հայէներգո» ՊՓԲԸ-ի և նրա ստորաբաժանումների ցանցերում, ամբողջությամբ ՀՀ Էներգետիկայի համակարգի էլեկտրական ցանցերում էլեկտրաէներգիայի անհաշվեկշռության թույլատրելի արժեքը որոշվում է հետևյալ բանաձևով.
|
(4.3) |
որտեղ | m - | էլեկտրաէներգիայի առավել մեծ հոսքերի մուտքը և էլեկտրաէներգիան առավել խոշոր սպառիչներին (համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման համար) բացթողնելը նշող հաշվառման կետերի գումարային քանակությունն է, |
dթi- | էլեկտրաէներգիայի հաշվառման i-րդ կետի չափիչ համալիրի սխալանքն է [տես (3.4) բանաձևը], | |
di - | հաշվառման i-րդ կետի հաշված էլեկտրաէներգիայի բաժինն է, | |
dթ3 - | եռաֆազ սպառիչի չափիչ համալիրի (տիպաներկայացուցչի) սխալանքն է, | |
dթ1 - | միաֆազ սպառիչի չափիչ համալիրի (տիպաներկայացուցչի) սխալանքն է, | |
n3 - | եռաֆազ սպառիչների այն հաշվառման կետերի թիվն է (բացի -m-ում հաշվի առնվածներից), որոնցով էլեկտրաէներգիայի գումարային հարաբերական բացթողումը կազմում է d3: | |
n1- |
միաֆազ սպառիչների այն հաշվառման կետերի թիվն է (բացի m-ում հաշվի առնվածներից), որոնցով էլեկտրաէներգիայի գումարային հարաբերական բացթողումը կազմում է d1: |
--------------------
* Էլեկտրացանցային ընկերություններում ամբողջությամբ էլեկտրաէներգիայի անհաշվեկշռության փաստացի արժեքը հնարավոր է որոշել, եթե կատարվում է լարման բոլոր դասերի ցանցերում (ներառյալ նաև 0,38 կՎ ցանցերը) էլեկտրաէներգիայի տեխնիկական կորուստների հաշվարկը:
5. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՀՈՍԱՆԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
5.1. Միջհամակարգային հոսանահաղորդումներ ասելով հասկանում են էլեկտրական էներգիայի և հզորության հոսանահաղորդումները էլեկտրահաղորդման միջհամակարգային գծերով:
5.2. Էլեկտրաէներգիայի միջհամակարգային հոսանահաղորդումների հաշվառումը կատարվում է էլեկտրաէներգիայի համար ֆինանսական վճարումների նպատակով, ինչպես նաև այդ հոսանահաղորդումներից է լեկտրաէներգիայի կորուստները որոշելու և էլեկտրական ցանցերի ռեժիմներն օպտիմալացնելու համար:
5.3. 110կՎ և բարձր լարման միջհամակարգային գծերում հաշվիչները տեղադրվում են գծի երկու ծայրերում շուկայի սուբյեկտների պայմանագրային շահերն ավելի լիակատար ապահովելու, կորուստները ճիշտ որոշելու և հաշվիչների փոխադարձ պահուստավորումն ապահովելու համար: Հաշվիչները պետք է լինեն միևնույն ճշգրտության դասի, ունենան միևնույն նշանի սխալանք և լինեն, որպես կանոն, միատիպ: Հաշվիչների և չափիչ տրանսֆորմատորների ճշգրտության դասերը պետք է Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոններում նշվածից ցածր չլինեն: Թույլատրվում է այլ հաշվառման համակարգի կիրառում ըստ կողմերի փոխադարձ համաձայնության:
5.4. «Հայէներգո» ՊՓԲԸ-ի հաշվեկշռին տրված էլեկտրահաղորդման միջհամակարգային գծերում էլեկտրաէներգիայի կորուստները վերագրվում են «Հայէներգո» ՊՓԲԸ-ին: Եթե միջհամակարգային գիծը «Հայէներգո» ՊՓԲԸ-ի հաշվեկշռում չէ, ապա հաշվիչների ցուցմունքների տարբերությամբ հաշվված էլեկտրաէներգիայի կորուստները պետք է բաշխվեն սեփականատերերի միջև` հաշվի առնելով գծի տեղամասերի հաշվեկշռային պատկանելությունը կամ փոխադարձ համաձայնությամբ սահմանված կարգով:
5.5. Էլեկտրաէներգիայի և հզորության *) հաշվառման լրացուցիչ պայմանները, էլեկտրաէներգիայի և հզորության կորուստները, ինչպես նաև հաշվառման հետ կապված մյուս հարցերը վերապահվում են էլեկտրաէներգիայի գնման և վաճառքի պայմանագրերին:
5.6. Էլեկտրահաղորդման միջհամակարգային էլեկտրաէներգիայի և հզորության հոսանահաղորդումների հաշվառման առանձնահատկությունները տեխնիկական պահանջների մասում կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ` սահմանված կարգով:
5.7. Էլեկտրահաղորդման միջհամակարգային գծերի վրա տեղադրված հաշվիչները պետք է ենթարկվեն չափաբերման: Չափաբերման ժամկետները և կարգը որոշվում են կողմերի պայմանագրով:
___________
**Հզորության միջին արժեքը սահմանված ընթացիկ հաշվարկային ժամանակամիջոցում:
6. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՔԻ ՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐ
6.1. Արտահաշվեկշռային էլեկտրաէներգիայի թույլատրելի սահմանի գերազանցման պատճառ կարող է հանդիսանալ հոսանքի տրանսֆորմատորի աշխատանքը փոքր բեռնվածությունների տակ:
6.2. Էլեկտրաէներգիայի հաշվառքի ճշտությունը ստուգելու համար անհրաժեշտ է կազմել էլեկտրաէներգիայի հաշվեկշիռ:
Հաշվառքային սարքերի ճշգրիտ աշխատանքի համար անհրաժեշտ է, որպեսզի հոսանքի տրանսֆորմատորի երկրորդային փաթույթով հոսի առնվազն անվանական հոսանքի 10 տոկոսը, այսինքն 0,5 ամպերից ոչ պակաս: Հակառակ դեպքում համարվում է, որ հաշվիչը էլեկտրաէներգիան հաշվել է պակաս ճշգրտության դասով:
6.3. Սխալ կամ նախագծայինից դուրս ճշգրտության դասով հաշվառված էլեկտրաէներգիայի քանակը ճշտելու համար անհրաժեշտ է չափել հոսանքի տրանսֆորմատորի երկրորդային փաթույթով անցնող հոսանքը:
6.4. Եթե հոսանքի տրանսֆորմատորի երկրորդային փաթույթով հոսում է 0,5 ամպերից պակաս հոսանք, անհրաժեշտ է`
ա) սպառողի հետ համատեղ կազմել երկկողմանի ակտ, հաշվառքի խախտման մասին,
բ) կատարել վերահաշվարկ ծախսված էլեկտրաէներգիայի չափը որոշելու համար,
գ) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ հաշվառքը կարգավորելու համար (հոսանքի տրանսֆորմատորների փոխում, բեռնվածքի վերախմբավորում և այլն):
6.5. Հաշվեկշռային պատկանելության սահմանից դուրս հաշվիչների տեղադրման դեպքում «Գնորդին« առաքած էլեկտրաէներգիայի քանակը հաշվվում է հետևյալ բանաձևով`
W = Wհ ± ∆W,
որտեղ | W - | վերահաշվարկված էներգիան, |
Wհ- | հաշվիչի ցուցմունքով էներգիան, | |
∆W - | Էներգիայի կորուստն է հաշվիչի տեղադրման կետի և հաշվեկշռային պատկանելության սահմանի միջև գտնվող ցանցային տարրում (տրանսֆորմատոր, գիծ), որը որոշվում է հետևյալ բանաձևով` |
∆W = |
P2+Q2 |
R . t . K + T∆Pպը, |
P - հաշվիչի ցուցմունքով հաշված էներգիայով որոշված միջին հզորությունն է,
Q - ռեակտիվ հզորությունն է, որն ընդունվում է հավասար 0,6P, եթե ստույգ տվյալները բացակայում են,
Ս - հաշվիչի տեղադրման կետի լարումն է, հավասար տվյալ աստիճանի ստանդարտին 6, 10, 35, 110, 220 կՎ,
R - ցանցային էլեմենտների ակտիվ գումարային դիմադրությունը,
t - հաշվարկային ժամերի քանակը,
K > 1 - բեռնվածքի գրաֆիկի անհավասարաչափությունը հաշվի առնող գործակից [20]:
Բեռնվածքի գրաֆիկի բացակայության դեպքում կարելի է ընդունել` K =1,08,
∆Pպը - ցանցի տեղամասում տեղադրված տրանսֆորմատորների պարապ ընթացքի կորուստների գումարն է,
T - տրանսֆորմատորների աշխատանքի տևողությունը:
Բանաձևում ∆W բաղադրիչի նշանը վերցվում է «+», եթե հաշվիչի և հաշվեկշռային պատկանելության սահմանի միջև ցանցի տեղամասը պատկանում է «գնորդին«, և «-», եթե այն պատկանում է «վաճառողին»:
7. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
7.1. Էներգաօբյեկտի նախագծման փուլում պետք է որոշվի չափիչ համալիրների հարաբերական սխալանքը և ապահովվի նրա նվազարկումը (չափիչ համալիրների տարրերի ճշգրտության դասերի, միացման մալուխների հատույթների, անցկացման ծրագրերի ընտրություն և այլն):
7.2. Չափիչ համալիրի հարաբերական սխալանքի թույլատրելի արժեքի սահմանը («Մեթոդական ցուցումներ արտադրության և բաշխման ժամանակ ակտիվ էլեկտրաէներգիայի չափման սխալանքի որոշման» ՌԴ 34.11.325-90, ՍՊՕ ՕՐԳՌԷՍ, 1991) պետք է համապատասխանի հետևյալ բանաձևով որոշված արժեքին.
|
(7.1) |
որտեղ | di, du, dq- | նշանակումները տես (3.4) բանաձևը, մեծությունների արժեքները` ըստ ՀՏ-ի և |
dհս- | ԼՏ-ի տեղեկաթերթիկների, | |
dա- | էլեկտրաէներգիայի չափման գումարային սխալանքի այն բաղադրիչի թույլատրելի արժեքի սահմանն է, որն առաջանում է ՀՏ-ի և ԼՏ-ի անկյունային սխալանքների հետևանքով, %, | |
dհթj- | j -րդ ազդող գործոնի հետևանքով հաշվիչի լրացուցիչ սխալանքի թույլատրելի սահմանն է, %, | |
N - | ազդող գործոնների թիվն է: |
7.3. Համակարգի յուրաքանչյուր տարրը (բացի լարերից) պետք է վկայագրված լինի, իսկ համակարգն ամբողջությամբ պետք է շահագործման ընդունվի սահմանված կարգով: Օգտագործված լարերը պետք է բավարարեն համապատասխան ՏՊ-ին:
7.4. Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգը պետք է ելքեր ունենա դեպի էլեկտրակայանքի համար ընդհանուր կամ անհատական իրադրությունների գրանցող սարքը, որը նշում է նրա հոսանքի ու լարման չափիչ շղթաներում և կապի անցուղիներում առաջացող աշխատանքի բնականոն ռեժիմից բոլոր շեղումները*:
7.5. Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգը պետք է կատարի տրված գործառությունները էլեկտրական ցանցի բնականոն, վթարային և հետվթարային ռեժիմներում: Ընդ որում պետք է ապահովվի նրա մեջ մտնող տարրերի աշխատանքն այնպիսի սխալանքներով, որոնք չեն գերազանցում դրանց համար գործարանային ՏՊ-ով հաստատված սահմանային արժեքները:
7.6. Էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգը պետք է պաշտպանված լինի էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցությունից (տարրերի համար ՏՊ-ով սահմանվածից ավելի մեծ), մեխանիկական վնասվածքներից և չթույլատրված միջամտություններից:
7.7. Էլեկտրական էներգիայի բոլոր սպառողները, անկախ միացված էլեկտրակայանքների հզորությունից, պետք է ունենան էլեկտրական էներգիայի հաշվառքի սարքեր:
7.8. Եռաֆազ կայանքներում ակտիվ և ռեակտիվ էներգիայի հաշվառքը, որպես կանոն, պետք է կատարվի եռաֆազ հաշվիչների օգնությամբ, ընդ որում եռաֆազ եռալար կայանքների համար պետք է կիրառվեն երկտարր հաշվիչներ, իսկ քառալարերի համար` եռատարր հաշվիչներ:
Միաֆազ էլեկտրակայանքների էլեկտրաէներգիայի հաշվառքն իրագործվում է միաֆազ հաշվիչներով:
7.9. 110կՎ և բարձր լարման միացություններում և գեներատորներում եռաֆազ հոսանքի ակտիվ էլեկտրաէներգիայի հաշվառումը պետք է կատարվի եռաֆազ եռատարր հաշվիչների օգնությամբ:
7.10. Էլեկտրաէներգիայի հաշվիչները, որպես կանոն, պետք է տեղակայված լինեն էներգամատակարարող կազմակերպության և սպառող ցանցերի սահմանում, որը որոշվում է էլեկտրական ցանցերի և տրանսֆորմատորների հաշվեկշռային պատկանելությամբ:
7.11. Հաշվիչները թույլատրվում է տեղակայել ոչ թե բաժանման սահմանի վրա, այլ սպառողի մոտ գծի ընդունող ծայրին այն դեպքերում, եթե էլեկտրակայաններում և ենթակայաններում հոսանքի տրանսֆորմատորները, որոնք ընտրված են ըստ ռելեական պաշտպանության բնութագրերի կամ կարճ միացման հոսանքի պարամետրերի պայմանների, չեն ապահովում էլեկտրաէներգիայի հաշվառքի պահանջվող ճշտությունը:
7.12. Եթե էլեկտրահաշվիչները տեղակայվում են ոչ ցանցերի բաժանման սահմանի վրա, ապա բաժանման սահմանից մինչև հաշվիչների տեղակայման տեղն ընկած հատվածում ցանցի էլեկտրական էներգիայի կորուստները վերագրվում են այն կազմակերպության հաշվին, որի հաշվեկշռում է գտնվում նշված հատվածը:
Մինչև բաժանման սահմանը էլեկտրական էներգիայի կորուստների մեծությունը որոշվում է հաշվարկի միջոցով էներգամատակարարող կազմակերպության կողմից սպառողի հետ համատեղ: Այն նշվում է էլեկտրական էներգիայից օգտվելու պայմանագրի մեջ և ամեն ամիս ավելացվում է ըստ հաշվիչի ցուցմունքի հաշվված ծախսին:
7.13. Հաշվիչները պետք է համապատասխանեն գործող ստանդարտներին, պատյանն ամրացնող պտուտակների վրա ունենան պետական հավաստման ժամկետը չանցած դրոշմով կապարակնիք, իսկ սեղմակաշարի կափարիչի վրա` էներգամատակարարող կազմակերպության կապարակնիքը և սպառողի ցանկության դեպքում նաև` վերջինիս կապարակնիքը:
Նոր տեղակայվող եռաֆազ հաշվիչների վրա պետք է լինեն ոչ ավելի քան 12 ամսվա վաղեմության Հայպետստանդարտի կապարակնիքներ, իսկ միաֆազի վրա` 24 ամսվա:
7.14. Հաշվիչի կամ միացման շղթաների վրա կապարակնիքի բացակայությունը կամ խախտված լինելը օրինական ուժից զրկում են տվյալ հաշվիչով իրագործված հաշվառքը:
7.15. Էլեկտրաէներգիայի հաշվառման սարքերի լարման շղթաները պետք է միացվեն էլեկտրամագնիսական տիպի չափիչ լարման տրանսֆորմատորներին: Հաշվիչների ցուցմունքներով էլեկտրաէներգիայի քանակությունը որոշելիս հաշվի են առնվում միայն չափիչ տրանսֆորմատորների փոխարկման գործակիցները: Որևէ ուղղման գործակիցներ մտցնել չի թույլատրվում:
7.16. Հաշվիչների հոսանքի փաթույթների միացումը հոսանքի տրանսֆորմատորների երկրորդային փաթույթներին պետք է կատարել ռելեական պաշտպանության շղթաներից առանձին և էլեկտրաչափիչ սարքերի հետ միասին: Եթե դրանց առանձին միացումը պահանջում է լրացուցիչ հոսանքի տրանսֆորմատորներ տեղադրել, ապա թույլատրվում է հոսանքի շղթաները միացնել միասին, եթե դա չի հանգեցնի տրանսֆորմատորների շղթաների հուսալիության և ճշգրտության դասի նվազեցման և կապահովի ռելեական պաշտպանության սարքվածքների անհրաժեշտ բնութագրերը:
7.17. Այն չափիչ լարման տրանսֆորմատորների երկրորդային փաթույթների բեռնվածքը, որոնց միացվում են հաշվիչները, և այդ բեռի cosj -ն չպետք է գերազանցեն անվանական արժեքները: Դրանք պետք է համապատասխանեն լարման տրանսֆորմատորների տեխնիկական պայմաններում նշվածներին:
7.18. 110 և 220 կՎ բաշխիչ սարքվածքների շրջանցիկ և հաղորդաձողերը միացնող անջատիչների միջոցով հաղորդվող էլեկտրաէներգիայի հաշվառման կառուցվածքը և չափիչ համալիրի տարրերի փոխարկման սխեմաները պետք է համապատասխան Էլեկտրատեղակայանքների սարքվածքի կանոնների պահանջներին:
7.19. Հաշվառման շղթաները պետք է հանել սեղմակների առանձին հավաքածուների վրա կամ սեղմակների ընդհանուր շարքում առանձին հատվածի վրա:
Հաշվիչների սեղմակների հավաքածուների և տուփերի կառուցվածքը պետք է ապահովի դրանց կապարակնքելու հնարավորությունը:
7.20. Միայն հաշվառման համար օգտագործվող և բարձր լարման կողմում ապահովիչներով պաշտպանված լարման տրանսֆորմատորները պետք է ունենան չվնասվածության հսկողություն և ազդանշանում:
7.21. Սպառողների ենթակայաններում խցիկների վանդակապատերի և դռների կառուցվածքը, որտեղ տեղակայված են հաշվառման համար օգտագործվող լարման տրանսֆորմատորների բարձր լարման կողմի ապահովիչները, պետք է ապահովի դրանց կապարակնքման հնարավորությունը: Խցիկները այլ մուտքեր չպետք է ունենան:
Հաշվառման համար օգտագործվող լարման տրանսֆորմատորների բաժանիչների շարժաբերների բռնակները պետք է ունենան կապարակնքման հարմարանքներ:
7.22. Հաշվիչներն անհրաժեշտ է տեղակայել թրթռումների, ձևախախտումների, տեղաշարժերի ոչ ենթակա պահարաններում, խորշերում, պատերի կամ վահանակների վրա և սպասարկման համար դյուրամատչելի տեղերում և զետեղարաններում, որտեղ ձմռանը ջերմաստիճանը համապատասխանում է ՏՊ-ի պահանջներին:
7.23. Թույլատրվում է հաշվիչները տեղակայել էլեկտրակայանների և ենթակայանների բաշխիչ սարքավորումների չտաքացվող սենյակներում ու միջանցքներում, ինչպես նաև արտաքին տեղակայման պահարաններում: Այդ դեպքում պետք է նախատեսված լինի ձմեռվա ժամանակ դրանց տաքացումը պահարաններում դիմադրությունների միջոցով, ըստ ՏՊ-ի մինչև ջերմաստիճանային ստորին մակարդակը:
7.24. Պահարանների, խորշերի, վահանակների և տրանսֆորմատորային ենթակայանների կառուցվածքն ու չափսերը պետք է ապահովեն հաշվիչների և հոսանքի տրանսֆորմատորների սեղմակներին հեշտ մոտենալու հնարավորությունը:
7.25. Էլեկտրահաշվիչի տեղակայման հանձնարարվող բարձրությունը հատակից 0,8-1,7մ է: Թույլատրվում է հաշվիչը տեղակայել նաև ավելի փոքր բարձրության վրա, բայց ոչ ցածր, քան 0,4մ:
7.26. Հաշվիչը պետք է ամրացնել երեք պտուտակներով, ապահովելով հարթության խիստ ուղղաձիգ դիրքը, որի վրա ամրացվում է հաշվիչը, ուղղաձիգից ոչ ավելի քան 10 թույլատրելի շեղումով: Ամրացման կառուցվածքը պետք է ապահովի հաշվիչը դիմացի կողմից տեղակայելը և հանելը:
7.27. Հաշվիչների էլեկտրահաղորդագծերը պետք է միակտոր լինեն. զոդվածքների, ոլորքների, հեղույսային միացումների առկայություն չի թույլատրվում: Բոլոր դեպքերում պետք է միջոցներ ձեռնարկվեն էլեկտրահաղորդագծի ամբողջ երկարությամբ շղթաների ֆազափոխում թույլ չտալու ուղղությամբ:
7.28. Էլեկտրահաղորդագծերի տեղակայման ժամանակ նպատակահարմար է հաշվիչների մոտ թողնել հաղորդալարերի ծայրերն այնպես, որպեսզի հնարավոր լինի էլեկտրաչափիչ աքցանի միջոցով չափումներ անել կամ կատարել վերամիացումներ, եթե սխեման ճիշտ չի հավաքված:
7.29. Յուրաքանչյուր հաշվիչ պետք է ունենա միացման սխեմա, որտեղ պետք է նշված լինեն սեղմակների դասավորությունը և հաշվիչի փաթույթների միացումը դրանց:
Եռաֆազ հաշվիչների միացման սխեմաներում պետք է նշված լինի ֆազերի այն հերթագայումը, որի համար պատրաստված է հաշվիչը:
7.30. Էլեկտրաէներգիայի հաշվառման (այդ թվում ավտոմատացված հաշվառման) համակարգերի տեխնիկական սպասարկումն ու շահագործումը պետք է իրագործվի մասնագիտական որակավորում ունեցող անձնակազմի կողմից, որի վրա այդ պարտականությունը դրվում է էներգաօբյեկտի տնօրենի հրամանով:
___________
* Բնակարանային բաժանորդների համար պարտադիր չէ:
8. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍԱՐՔԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ՆՐԱՆՑ ՄԻԱՑՈՒՄՆԵՐԻ ՍԽԵՄԱՆԵՐԸ
8.1. Յուրաքանչյուր էլեկտրակայանքի հաշվիչ սարքերի տեղաբաշխման սխեման հաստատվում է ընկերության և էներգապետհսկողության կողմից և պետք է համապատասխանի էլեկտրակայանքի նախագծին:
8.2. Թողարկվող համալիրների (հերթերի) եղանակով շահագործման հանձնվող յուրաքանչյուր էլեկտրակայանքի համար պետք է հաստատվի հաշվիչ սարքերի տեղակայման ժամանակավոր սխեման: Վերջինս պետք է համապատասխանի թողարկվող համալիրի նախագծին:
8.3. Էլեկտրաէներգիայի հաշվառման յուրաքանչյուր չափման համալիր, որը շահագործման է դրվում ըստ հաշվիչ սարքերի մշտական կամ ժամանակավոր տեղակայման սխեմայի, պետք է ունենա տեխնիկական տեղեկաթերթիկ-արձանագրություն (հավելված 9):
8.4. Էներգաօբյեկտի էլեկտրաէներգիայի հաշվառման համակարգի շահագործման ընդունման, ինչպես նաև հաշվառման ճշտության վրա ազդող սխեմայի կամ ռեժիմի փոփոխության ժամանակ պետք է որոշվեն հաշվառման համակարգի հարաբերական սխալանքները: Եթե սխալանքները գերազանցում են թույլատրելի սահմանը, պետք է միջոցներ ձեռք առնվեն նրանց բացահայտման և վերացման նպատակով:
8.5 Հոսանքների գումարային սխեմայով միացված միևնույն միացումից որևէ մի հոսանքի տրանսֆորմատորը նորոգման նպատակով հանելու դեպքում նրա չափիչ կեռնը պետք է անջատվի հաշվառման շղթաներից` համաձայն «Ընդհանուր հրահանգ ռելեական պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի և երկրորդային շղթաների սարքվածքի ստուգման» ( Էներգիա, 1975) փաստաթղթի:
8.6. Էլեկտրաէներգիայի հաշվառման միջոցների չափաբանական վերահսկումը իրագործում են Հայպետստանդարտի մարմինները, իսկ հսկողությունը` վերջինիցս լիցենզիա ստացած և ՀՀ Էներգետիկայի նախարարության կողմից լիազորված չափաբանական ծառայությունները և հաշվիչների վերանորոգման լաբորատորիաները` նորամատիվ-տեխնիկական փաստաթղթերի հիման վրա:
8.7.Հաշվառքի հաշվիչների և սարքերի կապարակնքումը կատարվում է համաձայն գործող կարգի: Հաշվառքի սարքերի պահպանման, նրանց կապարակնիքների և հաշվառման շղթաների սահմանված պահանջներին համապատասխանության համար պատասխանատվություն է կրում հաշվառման սարքերի տեղադրման տարածքի սեփականատերը:
8.8. Էլեկտրակայաններում և ենթակայաններում տեղակայվող հաշվիչների սկզբնական ստուգաչափումը պետք է կատարվի սահմանված կարգով:
8.9. Հաշվառքի հաշվիչների ստուգաչափման պարբերականությունը և ծավալը պետք է համապատասխանեն գործող նորմատիվ -տեխնիկական փաստաթղթերի պահանջներին:
8.10. Հաշվառքի հաշվիչի ստուգաչափման դրական արդյունքները ամրագրվում են ստուգաչափիչ դրոշմով կամ ստուգաչափման վկայականով:
8.11. Հաշվառքի հաշվիչի չափաբերման պարբերականությունը սահմանվում է արտադրողի տեխնիկական պայմաններով:
8.12. Հաշվիչների և դրանց շղթաների ստուգաչափումը և հավաստագրումը կատարվում է.
8.12.1. Հաշվառման համալիրի տեղակայումից անմիջապես հետո:
8.12.2. Էլեկտրաէներգիայի հաշվառման շղթաներում նորոգման աշխատանքներ անցկացնելուց հետո:
8.12.3. Էլեկտրակայանում, ենթակայանում, երբ էլեկտրական էներգիայի անհաշվեկշռությունը գերազանցում է թույլատրելի արժեքին:
8.12.4. Ծախսված էլեկտրաէներգիայի չհիմնավորվող քանակի, ինչպես նաև հաշվիչը և հաշվառման սխեման վնասված լինելու (ապակին ջարդված է, կապարակնիքը պոկված է, պատյանը վնասված է և այլն) դեպքերում:
8.13. Պարբերական ստուգաչափում անցկացնելիս պետք է պահպանվեն ստուգաչափման ծավալը, պարբերականությունը և տեխնոլոգիան:
8.14. Հաշվիչների ստուգաչափումը կատարվում է պայմանագրային կողմերի էլեկտրաէներգիայի հաշվառման համար պատասխանատու անձանց ներկայությամբ:
8.15. Հաշվիչների ստուգաչափում կատարելու համար տրվում են հանձնարարություններ (կարգագրեր):
Հանձնարարություններ տալու իրավունք ունեցող անձանց ցուցակները հաստատվում են էներգամատակարարող ՊՓԲԸ-ի ղեկավարության կողմից: Հանձնարարությունը (կարգագիրը) գրանցվում է մատյանի մեջ:
8.16. Հաշվառքի հաշվիչի չափաբերումը շահագործման վայրում կարող է անցկացվել էներգամատակարարող ՊՓԲԸ-երի համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող ներկայացուցչի կողմից` սպառողի հաշվառման համար պատասխանատու անձի ներկայությամբ, առանց ստուգաչափիչ դրոշմը խախտելու: Չափաբերումը չի փոխարինում նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով նախատեսված ստուգաչափմանը: Չափաբերման արդյունքները ձևակերպվում են ակտով (հավելված 10):
8.17. Էներգամատակարարող ՊՓԲԸ-ի անձնակազմը հաշվառքի հաշվիչների չափաբերման աշխատանքները էներգաօբյեկտում կատարում է համաձայն անվտանգության կանոնների պահանջների, ինչպես նաև Էներգակայանքների շահագործման անվտանգության գործող կանոնների համաձայն:
8.18. Եթե չափաբերումը պարզեց, որ սխալանքը գերազանցում է թույլատրելի սահմանը, ապա հաշվիչը պետք է փոխարինվի:
8.19. Հաշվիչների շահագործումը և տեխնիկական սպասարկումը իրագործվում է.
● էլեկտրաէներգիա արտադրող և հաղորդող (տեղափոխող) ՊՓԲԸ-երի սահմանազատման կետերում` արտադրողի կողմից, եթե ՀՀ Էներգետիկայի նախարարության կողմից այլ կարգ չի սահմանված,
● էլեկտրաէներգիա հաղորդող (տեղափոխող) և բաշխող ՊՓԲԸ-երի սահմանազատման կետերում` հաղորդողի (տեղափոխող) կողմից,
● էլեկտրաէներգիա բաշխող ՊՓԲԸ-երի և սպառողների սահմանազատման կետերում` բաշխողի կամ մեկ այլ սահմանված կարգով լիցենզիա ստացած կազմակերպության կողմից:
8.20. Էլեկտրաէներգիայի հաշվառման միջոցների սպասարկման և շահագործման ժամանակ պետք է իրագործվեն աշխատանքների անվտանգության ապահովման կազմակերպական և տեխնիկական միջոցառումներ` անվտանգության տեխնիկայի կանոններին համապատասխան:
8.21. Էլեկտրաէներգիայի հաշվառման երկրորդային շղթաների ստուգման ծավալը և պարբերականությունը պետք է համապատասխանեն «Ընդհանուր հրահանգ ռելեական պաշտպանության, էլեկտրաավտոմատիկայի և երկրորդային շղթաների սարքվածքի ստուգման» փաստաթղթում շարադրված պահանջներին:
8.22. Էներգաօբյեկտների էլեկտրաէներգիայի հաշվառման հաշվիչների ցուցմունքների նախնական գրանցման մատյանը պետք է լինի համարակալված, կարված և կնքված պատասխանատու անձի կողմից:
8.23. Նախնական գրանցման մատյանում հաշվիչների ցուցմունքները գրանցվում են ամեն օր, տեղական ժամանակով ժամը 10-00, նշելով գրանցման ամսաթիվը, հաշվիչի միացման կետի անվանումը, ինչպես նաև ցուցմունքները գրանցող անձի ազգանունը և ստորագրությունը:
9. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԱՌՄԱն ՉԱՓԻՉ ՀԱՄԱԼԻՐՆԵՐԻ ԶՆՆՈՒՄ
9.1. Էլեկտրամատակարարող ընկերությունները կազմակերպում են իրենց տնօրինության ենթակայաններում և սպառողների պատասխանատվության տակ գտնվող հաշվառման սարքերի վիճակի զննումներ դրանց գործող նորմատիվ պահանջներին համապատասխանությունը ստուգելու նպատակով:
9.2. Իրենց տնօրինության ենթակայաններում տնտեսական կարիքների համար ծախսվող էլեկտրաէներգիայի հաշվառման չափիչ համալիրների ստուգման արդյունքում թերություն հայտնաբերելու դեպքում ցանցի ստուգող ներկայացուցիչը ենթակայանի նյութական պատասխանատուի մասնակցությամբ կազմում է հաշվառքի խախտման ակտ, որը ստորագրում են կողմերը:
9.3. Եթե բաժանորդի պատասխանատվության տակ գտնվող էլեկտրահաշվիչի մեջ հայտնաբերվել են թերություններ կամ այն վնասված է (պոկված են կապարակնիքները, կոտրված է ապակին, իրանի վրա անցքեր կամ ճաքեր կան, փոխված է նրա միացման սխեման, կան հոսանքի շղթան շունտող միջակապեր, սկավառակի արհեստական արգելակման հարմարանքներ կամ այլ հարմարանքներ , որոնք նվազեցնում են էլեկտրահաշվիչի ցուցմունքը), ինչպես նաև հաշվիչի կողանցումով էլեկտրական ընդունիչների միացման գաղտնի հաղորդագիծ հայտնաբերելու դեպքում, էլեկտրացանցի աշխատողը պարտավոր է կազմել հաստատված ձևի հաշվառման խախտման ակտ` հստակ և մանրամասն շարադրելով հայտնաբերված փաստերը:
9.4. Բաժանորդի հետ հաշվառման խախտման ակտը կազմվում է երկու օրինակից (պատճենաթղթի միջոցով) առանց ջնջումների և ուղղումների, հիմնական բաժանորդի ներկայությամբ, իսկ նրա բացակայության դեպքում` հիմնական բաժանորդի հետ նույն հաշվիչից օգտվող այլ չափահաս անձի ներկայությամբ:
Ակտը ստորագրում են էլեկտրացանցի աշխատողը և բաժանորդը կամ ներկա անձը: Ակտն ուժի մեջ է համարվում նաև այն դեպքում, երբ բաժանորդը հրաժարվում է ստորագրելուց: Այդ դեպքում ակտի մեջ նշվում է. «բաժանորդը հրաժարվել է ստորագրել»:
9.5. Ակտի մեկ օրինակը տրվում է բաժանորդին, մյուսը (առաջին օրինակը) մնում է էլեկտրացանցի աշխատողի մոտ: Ակտի մեջ արվում է նշում, «Ակտի պատճենը հանձնված է բաժանորդին»:
9.6. Ակտը լրացնելուց հետո, հաշվիչի խախտումները տեղում վերացնելու անհնարինության դեպքում, հաշվիչը փոխվում է, տեղահանված հաշվիչը փաթեթավորվում ու կնքվում է, և բաժանորդը հրավիրվում է հաշվիչների նորոգման և կարգավորման լաբորատորիա` հաշվիչը բացելուն մասնակցելու համար: Էլեկտրահաշվիչը բացվում է բաժանորդի և էլեկտրացանցի առնվազն երեք ներկայացուցիչների ներկայությամբ: Բաժանորդի չներկայանալու դեպքում բացումը կատարվում է էլեկտրացանցի հանձնաժողովի կողմից, որի մասին արվում է համապատասխան նշում:
9.7. Եթե հաշվիչի բացման ժամանակ հայտնաբերվում է հաշվառման խախտման փաստ, ապա այդ մասին կազմվում է երկկողմանի ակտ` մանրամասն շարադրելով խախտման եղանակը: Եթե հաշվիչի բացման ժամանակ խախտման փաստը չի հաստատվում, ապա ակտ չի կազմվում:
9.8. Ակտը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում էլեկտրամատակարարող ընկերության իրացման բաժինը կատարում է ծախսված էլեկտրաէներգիայի վերահաշվարկ և բաժանորդին ներկայացնում է վճարման փաստաթուղթ «Էլեկտրական էներգիայից օգտվելու կանոններ»-ին համապատասխան:
9.9. Եթե բաժանորդի մեղքով էլեկտրահաշվիչը վնասվել է, նրանից գանձվում է էլեկտրահաշվիչի նորոգման վճարը ըստ էլեկտրացանցի գնահաշվարկի, իսկ հաշվիչի տեղակայման աշխատանքները կատարվում են անվճար:
9.10. Հաշվիչների պլանային ստուգաչափումները և նրանց պլանային փոխարինումը Էլեկտրամատակարարող ՊՓԲԸ-ի կողմից կատարվում են անվճար:
Հավելված 1
ՋԵՐՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ
1. Վառելիքի (մազութի) բեռնաթափում, պահպանում ԵՎ մատուցում կաթսաներին
Ցիստեռններից մազութի դատարկման, ամբարներում նրա պահեստավորման և կաթսաներին մատուցման մեխանիզմների (պոմպերի) էլեկտրաշարժիչների ծախսած էլեկտրաէներգիան:
2. Կաթսայական տեղակայում
Էլեկտրաէներգիայի ծախսն է`
քարշի և փչող կայանքների (ծխածուծներ և օդամուղներ), սնող և բուստերային պոմպերի, ուղղահոս կաթսաների վերաշրջանառության պոմպերի համար,
ջրի քիմիական մաքրման և ուղարկման (շոգու և խտուցքի ներկայանային կորուստները ջրի քանակին համեմատական), ջրաքաշման (դատարկման), տեխնիկական և հրդեհային ջրամատակարարման պոմպերի համար,
կաթսայական տեղակայման այլ մեխանիզմների` պտտվող վերականգնիչ օդատաքացուցիչների, փչահարման սարքերի, կոտորակային մաքրման ճնշակների, տաքացման մակերևույթների փչամաքրման և ուրիշ էլեկտրաշարժիչների համար:
3. Տուրբինային տեղակայում
Էլեկտրաէներգիայի ծախսն է`
հովարանների շրջանառության պոմպերի և օդամուղների էլեկտրաշարժիչների համար (էլեկտրակայանի կողմից ծախսված ջրի քանակությանը համեմատական, եթե մոտակա այլ ձեռնարկությունների հետ էլեկտրակայանը ունի ընդհանուր ջրամատակարարման համակարգ),
խտուցքային, տուրբինների ջրային արտարկիչների, ջրաքաշման, վերականգնիչ տաքացուցիչների պոմպերի, ինչպես նաև տուրբինների հիմնական խտուցքի մաքրման կայանքների պոմպերի էլեկտրաշարժիչների համար,
այլ մեխանիզմների` յուղման և կարգավորման համակարգի յուղի պոմպերի, վերամղման և ջրաքաշման պոմպերի, շրջանառու ջրամատակարարման համակարգ մտցվող ջրի պոմպերի էլեկտրաշարժիչների համար,
գեներատորների և տրանսֆորմատորների հովացման, օդային անջատիչների ճնշակների, կուտակիչ մարտկոցների շարժիչ-գեներատորների և էլեկտրական արտադրամասի, չափման ու նորոգման արհեստանոցների ուրիշ այլ էլեկտրաշարժիչների համար:
4. Ջերմաֆիկացիոն կայանք
Էլեկտրաէներգիայի ծախսն է հետևյալ էլեկտրաշարժիչների համար`
ջերմային ցանցի ցանցային, ենթասնման և վերմղման պոմպերի, որոնք տեղակայված են էլեկտրակայանի տարածքում,
ցանցային ջրի տաքացուցիչների խտուցքի պոմպերի, պիկային ջրատաքացուցիչ կաթսաների,
պիկային կաթսաների մազութի մատակարարման (համեմատական այդ կաթսաներում այրված մազութի քանակությանը),
ցանցային ջրի կորուստների լրացման համար անհրաժեշտ ջրի քիմիական մաքրման պոմպերի,
ջերմաֆիկացիոն կայանքի սպասարկող այլ մեխանիզմների:
5. Էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախսեր կապված շոգու տեսքով առաքված ջերմության հետ
Ջրի քիմիական մաքրման և աղազրկման կայանքների շոգեկերպափոխիչների և գոլորշիարարների պոմպերի ծախսած էլեկտրաէներգիան (համեմատական ջրի այն ծախսին, որը անհրաժեշտ է սպառողների կողմից չվերադարձված խտուցքի քանակությունը լրացնելու համար):
Սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսերի մեջ մտնում են նաև արտադրական շենքերի լուսավորության, էլեկտրական գործիքների, էլեկտրաեռակցման, սարքավորումների ընթացիկ նորոգման հարմարանքների, արտադրական շենքերի ջեռուցման և օդափոխության համակարգերի էլեկտրաշարժիչների ծախսած էլեկտրաէներգիան:
Հավելված 2
ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ
1. Հիդրոտեխնիկական կառույցներ
Էլեկտրաէներգիայի ծախսն է`
ջրամբարը, ՀԷԿ-ի ջրթող, ջրահավաք և այլն կառույցները սպասարկող մեխանիզմների էլեկտրաշարժիչների համար,
ՀԷԿ-ի և դերիվացիայի կառույցների շինությունների զետեղարանների լուսավորության և ջեռուցման, փակաղակների տաքացման համար:
2. Ճնշումային ջրավազան
Էլեկտրաէներգիայի ծախսն է`
ճնշումային ջրավազանը և մաքրման (լվացման) հարմարանքները սպասարկող մեխանիզմների էլեկտրաշարժիչների համար,
ճնշումային ճակատի ցանցերի և փակաղակների սպասարկման մեխանիզմների էլեկտրաշարժիչների համար,
ճնշումային ջրավազանի լուսավորության և նրա կառույցներին պատկանող շինությունների զետեղարանների ջեռուցման համար,
ճնշումային ճակատի ցանցերի և փակաղակների տաքացման համար:
3. ՀԷԿ-ի շենք
Էլեկտրաէներգիայի ծախսն է`
կարգավորման համակարգում գործող, հիդրոագրեգատների տեխնիկական ջրամատակարարման համակարգի, հիդրոագրեգատների հոսանուտ ուղուց ջրի պոմպահանման և ՀԷԿ-ի շենքի ջրաքաշման էլեկտրաշարժիչների համար,
ՀԷԿ-ի յուղի և սեղմած օդի տնտեսության, գեներատորների և ՀԷԿ-ի շենքի հրդեհաշիջման համակարգի էլեկտրաշարժիչների համար,
ճնշումային խողովակաշարի փակաղակները բացելու-փակելու մեխանիզմների և վերամբարձ մեխանիզմների (վերելակներ, կռունկներ, կարապիկներ և այլն) էլեկտրաշարժիչների համար,
էլեկտրաեռակցման, էլեկտրական գործիքների, հիդրոմեխանիկական և էլեկտրատեխնիկական սարքավորումների նորոգման արհեստանոցների մեխանիզմների և հաստոցների էլեկտրաշարժիչների համար,
ՀԷԿ-ի շենքի բոլոր զետեղարանների, ինչպես նաև բաշխման սարքվածքների լուսավորության, ջեռուցման ու օդափոխության և ՀԷԿ-ի տարածքի լուսավորության համար:
Հավելված 3
ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ
1. Տրանսպորտային տեխնոլոգիական համակարգ
Միջուկային վառելիքի տեղափոխման հետ կապված բոլոր տրանսպորտային գործողությունների համար ծախսված էլեկտրաէներգիան. թարմ վառելիքի ընդունումը, ռեակտորների բեռնավորումը և վերաբեռնավորումը, հեղուկ և պինդ ռադիոակտիվ թափոնների երկարատև պահպանումը, սարքավորումների ծրագրային և վթարային նորոգումներ կատարելիս ռադիոակտիվ մասերի, սարքավորումների, կառուցվածքների տեղափոխումը, աշխատած (բանած) վառելիքի վերամշակման ուղարկելը (կամրջային կռունկների, բեռնման մեխանիզմների, մեքենաների, ռեակտորների, էլեվատորային սարքերի և այլ սարքավորումների էլեկտրական շարժաբերները):
2. Ռեակտորային-շոգեգեներատորային արտադրամաս
Ռեակտորային և շոգեգեներատորային տեղակայանքների մեխանիզմների էլեկտրաշարժիչների և այլ սպառիչների ծախսած էլեկտրաէներգիան (գլխավոր շրջանառու, սնող, վթարային սառեցման, գերբեռնման պահման ավազանի և հորանի հովացման, կանոնավորման հեղուկային համակարգի բորի լուծույթի մատակարարման, ենթասնման պոմպերի, ծավալի փոխհատուցիչների էլեկտրատաքացուցիչներ և այլն):
3. Տուրբինային կայանքներ
Պոմպերի (հովարանների շրջանառու, տեխնիկական ջրի, խտուցքի, տուրբինների ջրային էժեկտորների, ջրաքաշման, տուրբինների հիմնական խտուցքի մաքրման կայանքների և այլն) էլեկտրաշարժաբերների, ինչպես նաև յուղի պոմպերի և այլ մեխանիզմների էլեկտրաշարժիչների ծախսած էլեկտրաէներգիան:
Գեներատորների և տրանսֆորմատորների սառեցման, օդային անջատիչների ճնշակների, կուտակիչ մարտկոցների շարժիչ-գեներատորների և էլեկտրական արտադրամասի այլ էլեկտրաշարժիչների, չափման և նորոգման արհեստանոցների ծախսած էլեկտրաէներգիան:
4. Ռեակտորների կառավարման ԵՎ պաշտպանության համակարգի (ԿՊՀ) էլեկտրասարքավորումներ
ԿՊՀ-ի կասետների (ձողերի) էլեկտրամեխանիկական սարքերի շարժաբերների ծախսած էլեկտրաէներգիան (ասինքրոն, սինքրոն, ռեակտիվ սինքրոնային, քայլային, էլեկտրահիդրավլիկական և այլ շարժիչներ), ինչպես նաև լարման և հաճախության փոխակերպիչների, ռեակտորների ավտոմատիկայի սարքերի ծախսած էլեկտրաէներգիան:
5. Դոզաչափման ԵՎ հատուկ օդափոխության համակարգի էլեկտրասարքավորումներ
Տեխնոլոգիական սարքավորումների և շինարարական կառուցվածքների (ռեակտորի հորան, կենսաբանական պաշտպանություն և այլն) առանձին տեսակների սառեցման հատուկ օդափոխության համակարգի, ինչպես նաև ԱԷԿ-ի խիստ ռեժիմի գոտու սենյակների և շինությունների ավելցուկ ջերմության և օդում պարունակվող ռադիոակտիվ մասնիկների (աղտոտվածության) հեռացման համար ծախսված էլեկտրաէներգիան: Տեխնոլոգիական և կենսաբանական դոզաչափման համակարգում ծախսված էլեկտրաէներգիան:
6. Տեխնոլոգիական հսկողության, կառավարման ԵՎ ավտոմատիկայի համակարգերի էլեկտրասարքավորումներ
Տեխնոլոգիական պարամետրերի, պրոցեսների ավտոմատ կառավարման և կանոնավորման, բնականոն և վթարային ռեժիմներում ագրեգատների և մեխանիզմների աշխատանքի բոլոր տեսակի հսկողությունների համար ծախսված էլեկտրաէներգիան:
Բացի վերոհիշյալից ԱԷԿ-ի սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսերից են նաև հետևյալ նպատակների, գործողությունների և սարքավորումների համար ծախսված էլեկտրաէներգիան.
արտաքին դոզաչափման:
Հավելված 4
ԵՆԹԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ
1. Անվանացուցակը (11) ներառում է էլեկտրաէներգիայի ծախսը հետևյալ նպատակների համար`
տրանսֆորմատորների և ավտոտրանսֆորմատորների հովացումը,
ենթակայանի և զետեղարանների (փակ բաշխիչ սարքվածքների, օպերատիվ բրիգադների, կուտակիչների, ճնշակների հրդեհաշիջման պոմպարանի, սինքրոն փոխհատուցիչների, օժանդակ սարքվածքների շենքի, անցատնակի) ջեռուցման, լուսավորության և օդափոխության համար, տարածքի լուսավորության,
կուտակիչ մարտկոցների լիցքավորման-ենթալիցքավորման սարքերի, օպերատիվ և կառավարման շղթանների սնուցման (օպերատիվ փոփոխական հոսանքով ենթակայաններում),
կոմպլեկտ սարքվածքների բջիջների (ռելեային պաշտպանության և ավտոմատիկայի սարքերով, հաշվիչներով և անջատիչներով) և դրսում տեղադրվող ռելեային պահարանների տաքացման,
շարժաբերների և յուղային անջատիչների բաքերի տաքացման,
շարժաբերների բաժանիչների և կարճ միակցիչների տաքացման,
Բեռնվածքի տակ լարման կարգավորման փոխարկիչ սարքերի շարժաբերների և յուղի բաքերի տաքացման,
էլեկտրաշարժիչների շարժաբերների բաժանիչների տաքացման, չջեռուցվող սենյակներում էլեկտրահաշվիչների տաքացման,
ագրեգատային պահարանների և օդային անջատիչների կառավարման պահարանների տաքացման,
ճնշակների սնուցման,
օդահավաքիչների տաքացման,
սինքրոն փոխհատուցիչների օժանդակ սարքերի (յուղային, շրջանառության և դատարկման պոմպերի, սողնակների, ավտոմատիկայի),
կապի և հեռամեխանիկայի սարքերի էլեկտրասնուցման,
շահագործման ընթացքում կատարվող ոչ մեծ նորոգման աշխատանքների,
ուրիշ ծախսեր` ջրաքաշման պոմպեր, փոքր հաստոցներ և հարմարանքներ թորման սարքեր և այլն:
2. Ենթակայանի սեփական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսերի մեջ մտնում են նաև էներգիայի ծախսերը այն էլեկտրաընդունիչների համար, որոնց առկայությունը պայմանավորված է ենթակայանի սարքավորումների շահագործման առանձնահատուկ պայմաններով` կառավարման վահանի սենյակի օդի կոնդիցիոնացում, ենթակայանի բաց տարածքում տեղակայված սարքերը տանող ուղիների տաքացում և այլն:
3. Ենթակայանի սեփական կարիքների համար էլեկտրաընդունիչների կազմի մեջ չպետք է ներգրավվեն էներգահամակարգի տնտեսական կարիքների բավարարման համար նախատեսված էլեկտրասպառողներ,
օժանդակ համակարգերի (ազոտաթթվածնային կայան (ԱԹԿ), դիզել գեներատորային կայան (ԴԳԿ), ընդհանուր կայանային ճնշակային կայանք (ԿՃԿ), նորոգման շինարարական արտադրամաս (ՆՇԱ), մեխանիկական արհեստանոցներ) աշխատանքի ապահովման,
օբյեկտի ֆիզիկական պաշտպանության,
մաքրման կառույցների,
ավտոտրանսպորտային տնտեսության,
կապի,
ջրի քիմիական մաքրման ու աղազրկման և հրդեհային ջրամատակարարման պոմպային կայանքների էլեկտրաշարժիչներ,
շրջանառու ջրամատակարարման համակարգ, ջրի լրամղման և ջերմաֆիկացիոն ցանցի հում ջրի պոմպերի էլեկտրաշարժիչներ,
ցանցային ենթասնման և վերամղման պոմպերի էլեկտրաշարժիչներ, այլ շարժիչներ,
ինությունների լուսավորության էլեկտրաեռակցման համար, սարքավորումների նորոգման ժամանակ օգտագործվող վերամբարձ հարմարանքների էլեկտրաշարժիչներ,
երկրորդ աստիճանի մղման պոմպերի սնման համար առաջին աստիճանի մղման պոմպեր («Սև ջուր» և «Լիճ»),
խմելու ջրի առաջին աստիճանի մղման պոմպեր,
հովարանների և օդափոխության խողովակի տարածքի ներքին և արտաքին լուսավորություն,
միջավայրի կենսաբանական մաքրման,
ՀԱԷԿ-ի տարածքից դուրս գտնվող կայանային ստորաբաժանումներ:
Հավելված 5
ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԾԱԽՍԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑՈՒՑԱԿ
Անվանացուցակի մեջ մտնում են հետևյալ օբյեկտների և աշխատանքի տեսակների համար էլեկտրաէներգիայի ծախսերը:
1. Էլեկտրակայաններում`
կենտրոնացված նորոգման արտադրամաս (նորոգման կենտրոնական արհեստանոցներ, նորոգման-մեխանիկական արհեստանոցներ),
նորոգման-շինարարական արտադրամաս,
ավտոտնտեսություն,
սարքավորումների և նյութերի պահեստ,
վառելիքի (մազութի) հիմնական ամբար,
վարչական շենքեր, ներառյալ տարբեր նշանակության առանձին ծառայողական շինություններ` ուսումնական կոմբինատներ, գրադարան, բուժկետ, կենցաղային շինություններ, նորոգող անձնակազմի հանգստի սենյակներ, մասնագիտացված լաբորատորիաներ, ապաստարաններ, հրդեհային և ռազմականացված պահպանության շինություններ և այլն,
կուտակիչ էլեկտրակայանի կամ էներգահամակարգի անձնակազմի կողմից մոնտաժման, կարգաբերման և փորձարարական աշխատանքներ, շենքերի և սարքավորումների հիմնական, միջին ու վթարա-վերականգնողական նորոգում,
կապալային կազմակերպությունների կողմից կատարվող կարգաբերման և փորձարարական աշխատանքներ, եթե կապալառուի հետ կնքված պայմանագրով էլեկտրակայանը իր վրա է վերցնում այդ աշխատանքների կատարման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծախսը:
2. Էլեկտրական ցանցերում`
նորոգման, մեխանիկական և ատաղձագործական արհեստանոցներ,
յուղային տնտեսություն,
ավտոտնտեսություններ, մեխանիզացիայի բազաներ,
ուսումնական կոմբինատներ և պոլիգոններ,
սարքավորումների և նյութերի պահեստներ,
ձեռնարկությունների և էլեկտրական ցանցերի վարչական շենքեր և այլ նշանակության շինություններ` ուսումնական կոմբինատներ, գրադարան, բուժկետ, կենցաղային շինություններ, նորոգող անձնակազմի հանգստի սենյակներ, մասնագիտացված լաբորատորիաների շինություններ, ապաստարաններ,
հրդեհային և ռազմականացված պահպանության շինություններ և այլն,
էլեկտրական ցանցերի և էներգահամակարգի անձնակազմի կողմից կատարվող մոնտաժման, կարգաբերման և փորձարարական աշխատանքներ, շենքերի և սարքավորումների հիմնական, միջին և վթարային-վերականգնողական նորոգում,
կապալային կազմակերպությունների կողմից կատարվող կարգաբերման և փորձարարական աշխատանքներ, եթե կապալառուի հետ կնքված պայմանագրով ցանցային ձեռնարկությունը իր վրա է վերցնում այս աշխատանքների կատարման համար անհրաժեշտ էլեկտրաէներգիայի ծախսը,
ենթակայանների օպերատիվ անձնակազմի ծառայողական և բնակելի սենյակները, ավտոմատացված ՀԷԿ-երի հերթապահությունը բնակարաններից:
3. Էներգահամակարգի տնտեսական կարիքների համար էլեկտրաէներգիայի ծախսի մեջ չեն մտնում վարչականորեն նրան ենթակա, բայց ինքնուրույն հաշվեկշիռ ունեցող ձեռնարկությունների և հիմնարկությունների էլեկտրաէներգիայի ծախսը (նորոգման-մեխանիկական, երկաթբետոնյա կառուցվածքների, փայտամշակման, փորձարարական գործարաններ, մասնագիտացված տրեստների շինարարական և շին-մոնտաժային վարչությունները, մասնագիտական կոնստրուկտորական և նախագծային բյուրոները, հաշվողական կենտրոնները):
Տնտեսական կարիքների մեջ չեն մտնում նաև ջերմային ցանցերի, շրջանային էներգավարչությունների և էներգահսկողության ձեռնարկությունների շենքերի էլեկտրաէներգիայի ծախսերը:
Թվարկված բոլոր ձեռնարկությունների էլեկտրաէներգիայի ծախսերը ներառնվում են վիճակագրական հաշվետվության ձևերի օգտակար առաքման այլ հոդվածներում:
Բանվորական ավանների, նորոգման և շահագործման աշխատանքներում զբաղված անձնակազմի առանձին բնակելի շենքերի, ճաշարանների, հանրակացարանների, հյուրանոցների, ակումբների, հիվանդանոցների, մանկապարտեզների, մանկամսուրների, հանգստի բազաների և այլն հաստատությունների ջեռուցման, ջրամատակարարման և լուսավորության համար ծախսված էլեկտրաէներգիան չի ներառվում էներգահամակարգի տնտեսական կարիքների մեջ:
Էներգահամակարգի տնտեսական կարիքների համար էլեկտրաէներգիայի սպառողների թվին են պատկանում էլեկտրաէներգիայի այն սպառողները, որոնք բացառության կարգով միացված են էլեկտրակայանների և ենթակայանների սեփական կարիքների համար նախատեսված հաղորդաձողերի և որոնք ծախսված էներգիայի համար վճարում են անմիջապես էլեկտրակայանին և էլեկտրական ցանցերին: Այդ սպառողների ծախսած էլեկտրաէներգիան գրանցվում է որպես կողմնակի սպառողներին էներգիա և հաշվետվության ձևերում հաշվի է առնվում օգտակար առաքված էներգիայի համապատասխան հոդվածներով:
Էլեկտրակայանների և ենթակայանների շահագործման ընթացքում հազվադեպ կատարվող ոչ մեծ ծավալի նորոգման աշխատանքների համար ծախսված էլեկտրաէներգիան հաշվի է առնվում դրանց սեփական կարիքների մեջ:
Հավելված 6
________________ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՈՒՄ | |
անվանում |
|
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱԶՄՄԱՆ |
Հիմքը` հրաման________ թիվ ________________ 199 թ.
Հանձնաժողովը հետևյալ կազմով`
Նախագահ ____________________
Անդամներ_____________________
Սույն ակտը կազմված է այն մասին, որ 199 թ. ________ ամսվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը էլեկտրակայանում, էլեկտրակայանի սեփական և տնտեսական կարիքների համար պահանջարկը, էներգահամակարգի և այլ սեփականատերերի ցանցով սպառողներին առաքվածը կազմել է
թիվը |
Տեղադրած հաշվիչի համարը |
Հաշվառքի օբյեկտի անվանումը |
Հաշվիչի ցուցմունքները |
Հաշվիչի ցուցմունքների |
Հաշվիչի գործակիցը |
Հաշվիչով հաշվարկված էլեկտրաէներգիան հազ.կՎտ.ժ |
Ծանոթություն | |
ընթացիկ ամսվա վերջին օրվա ժ. 1000 դրությամբ |
անցած ամսվա վերջին օրվա ժ. 1000 դրությամբ | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
I. Արտադրված է ակտիվ էլեկտրաէներգիա | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ I բաժնի ____________ | ||||||||
II. Ստացվել է էներգահամակարգից և այլ սեփականատերերից | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ II բաժնի _____________ | ||||||||
III. Էլեկտրակայանի սեփական կարիքների համար ծախսը (նույն թվում սինքրոն կոմպ. ռեժիմ) | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ III բաժնի ____________ | ||||||||
IV. Էլեկտրակայանի տնտեսական կարիքների համար ծախսը | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ IV բաժնի _____________ | ||||||||
V. Արտադրական կարիքների համար ծախսը | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ V բաժնի _____________ | ||||||||
VI. Առաքված է սպառողներին | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ VI բաժնի ____________ | ||||||||
VII. Առաքված է էներգահամակարգի և այլ սեփականատերերի էլեկտրական ցանցերին | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ VII բաժնի ____________ | ||||||||
VIII. Կայանային էլեկտրացանցում էլեկտրաէներգիայի կորուստները |
1. Բարձրացնող տրանսֆորմատորներ և կապի ԱՏ _________________
2. Բաշխիչ սարքեր ____________________________________
3. Սեփական կարիքների տրանսֆորմատորներ __________________
4. Օդային ու մալուխային գծեր և հաղորդաձողեր ________________
5. Առանձին ենթակայաններ _______________________________
Ընդամենը ըստ VII բաժնի ______________
IX. Թույլատրելի անհաշվեկշռությունը
Որոշվում է սույն Հրահանգի (3.2) բանաձևով ______________
____________________________________________
X. Էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը էլեկտրակայանում
1. Հաղորդաձողերում ընդունվել է, ընդամենը (I + II) ______________
2. Էլեկտրակայանում ծախսված էլեկտրաէներգիան, ընդամենը (III + IV + V)_______
__________________________________________________
3. Սպառողներին և էներգահամակարգ առաքված
էլեկտրաէներգիան, ընդամենը (VI + VII) ____________________________
4. Փաստացի անհաշվեկշռությունը |
(I+II)-(III+IV+V)-(VI+VII)-VII |
5. Թույլատրելի անհաշվեկշռությունը (IX), %
6. Էլեկտրակայանի հաղորդաձողերից առաքված
էլեկտրաէներգիան (I - III) ____________________________
Այդ թվում ըստ լարման դասերի _________________________
Հանձնաժողովի նախագահ` ____________________________
Անդամներ` ____________________________
Հավելված 7
________________ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՅԱՆՈՒՄ | |
անվանում |
|
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԿԱԶՄՄԱՆ |
Հիմքը` հրաման________ թիվ ________________ 199 թ.
Հանձնաժողովը հետևյալ կազմով`
Նախագահ ____________________________
Անդամներ ____________________________
Սույն ակտը կազմված է այն մասին, որ 199 թ. ______________ ամսվա ընթացքում ենթակայանի ստացած, սեփական ու տնտեսական կարիքների համար ծախսված և հաղորդաձողերից առաքված էլեկտրաէներգիան կազմել է
թիվը |
Տեղադրած հաշվիչի համարը |
Հաշվառքի օբյեկտի անվանումը |
Հաշվիչի ցուցմունքները |
Հաշվիչի ցուցմունքների |
Հաշվիչի գործակիցը |
Հաշվիչով հաշվարկված էլեկտրաէներգիան հազ.կՎտ.ժ |
Ծանոթություն | |
ընթացիկ ամսվա վերջին օրվա ժ. 10.00 դրությամբ |
անցած ամսվա վերջին օրվա ժ. 10.00 դրությամբ | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
I. Էներգահամակարգից և այլ սեփականատերերից ստացվել է | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ I բաժնի ____________ | ||||||||
II. Ծախսը սեփական կարիքների համար | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ II բաժնի _____________ | ||||||||
III. Ծախսը տնտեսական կարիքների համար | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ III բաժնի ____________ | ||||||||
IV. Ծախսը արտադրական կարիքների համար | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ IV բաժնի _____________ | ||||||||
V. Առաքված է սպառողներին | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ V բաժնի _____________ | ||||||||
VI. Առաքված է էներգահամակարգի և այլ սեփականատերերի էլեկտրական ցանցերին | ||||||||
1. | ||||||||
2. | ||||||||
n | ||||||||
Ընդամենը ըստ VI բաժնի ____________ | ||||||||
VII. Էլեկտրաէներգիայի կորուստները ցածրացնող տրանսֆորմատորներում |
Ցածրացնող տրանսֆորմատորներում էլեկտրաէներգիայի կորուստները որոշվում են հաշվարկային եղանակով բեռնվածության գրաֆիկների և տրանսֆորմատորների տեխնիկական տվյալների հիման վրա ըստ [2]-ի __________________________
____________________________________________
VIII. Թույլատրելի անհաշվեկշռությունը
Որոշվում է սույն հրահանգի (3.2) բանաձևով ________________
____________________________________________
XI. Էլեկտրաէներգիայի հաշվեկշիռը ենթակայանում
1. Հաղորդաձողերում ընդունվել է, ընդամենը (I) ________________
2. Էլեկտրաէներգիայի ծախսը ենթակայանում ( I + III) ______________
3. Սպառիչներին և էներգահամակարգ առաքված
էլեկտրաէներգիան, ընդամենը (VI + VI) __________________________
4. Փաստացի անհաշվեկշռությունը |
I -(II+III)-(IV+V+VI)-VII |
5. Թույլատրելի անհաշվեկշռությունը (VIII), % _________________
6. Ենթակայանի հաղորդաձողերից առաքված
էլեկտրաէներգիան (I - II) ________________________________
Այդ թվում ըստ լարման դասերի __________________________
Հանձնաժողովի նախագահ` __________________________
Անդամներ` _____________________________
Հավելված 8
________________ |
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ |
անվանում |
ԱՇՎԵԿՇՌԻ ԿԱԶՄՄԱՆ
Ա Կ Տ
Սույն ակտը կազմված է այն մասին, որ 199 թ._____ ամսվա ընթացքում ցանցի ստացած, սեփական և տնտեսական կարիքների համար ծախսված և հաղորդաձողերից առաքված էլեկտրաէներգիան կազմել է
թիվը | Ցանցի տարրի անվանումը |
Հաշվիչի ցուցմունքները | Հաշվիչի ցուցմունքների տարբերությունը |
Հաշվիչի |
Հաշվիչով հաշվարկված էլեկտրական էներգիան |
Ցանցի սպառիչների ծախսը |
Էլ. էներգիայի փաստացի կորուստները ցանցում | Ծանոթություն | ||||
ընթացիկ ամսվա վերջին օրվա ժ. 10.00 դրությամբ | անցած ամսվա վերջին օրվա ժ. 10.00 դրությամբ |
տեխնոլոգիական | առևտրային | գերնորմատի վային |
ընդամենը | |||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
1. Սնող ենթակայան թիվ 1, | ||||||||||||
1 | ուղղու- թյուն 1 | |||||||||||
2 | ուղղու- թյուն 2 | |||||||||||
n | ուղղու- թյուն n | |||||||||||
ընդամենը | ||||||||||||
2. Սնող ենթակայան թիվ 2, | ||||||||||||
1 | ուղղու- թյուն 1 | |||||||||||
2 | ուղղու- թյուն 2 | |||||||||||
n | ուղղու- թյուն n | |||||||||||
ընդամենը | ||||||||||||
n. Սնող ենթակայան թիվ n, | ||||||||||||
1 | ուղղու- թյուն 1 | |||||||||||
2 | ուղղու- թյուն 2 | |||||||||||
n | ուղղու- թյուն n | |||||||||||
ընդամենը |
Հանձնաժողովի նախագահ _____________________________
Անդամներ _____________________________
Հավելված 9
ՉԱՓՄԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՏԵՂԵԿԱԹԵՐԹԻԿ-ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. Օբյեկտի անվանումը (էլեկտրակայան, ենթակայան) _____________________
2. Միացման անվանումը ________________________________________
3. Համալիրը շահագործման մտցնելու տարեթիվը _________________________
4. Տեղեկաթերթիկային և շահագործական հիմնական տվյալները.
4.1. էլեկտրաէներգիայի հաշվիչներ`
Հաշվիչի նշանակումը ըստ էլեկտրաէներգիայի հաշվառքի սխեմայի, հաշվառքի տեսակը
(առևտրային կամ ստուգիչ) էներգիայի տեսակը (ակտիվ կամ ռեակտիվ)
________________________________________
Տիպը (տեսակը) _______________, N0 _______________, լարումը ________,
հոսանքը _______ , ճշտության դասը _________, միացման սխեման _______,
սակագների քանակը __________, այլ տվյալներ ________________________
4.2. Հոսանքի տրանսֆորմատորներ`
Տիպը (տեսակը) ____________, N0___________ , չափող փաթույթի ճշտության դասը`
_________ (A ֆազ), ___________ (B ֆազ), __________ (C ֆազ),
տրանսֆորմատորի գործակիցը ____________, թույլատրելի բեռնվածքը _______, փաստացի
բեռնվածքը _____________, այլ տվյալներ ______________________
____________________________________________________
4.3. Լարման տրանսֆորմատորներ`
Տիպը (տեսակը) _________, N0_______ , ճշտության դասը`______ (A ֆազ), ____
(B ֆազ), __________ (C ֆազ), տրանսֆորմատորի գործակիցը _________, թույլատրելի
բեռնվածքը _______, փաստացի բեռնվածքը _____________,
այլ տվյալներ ____________________________________________
5. Միացման սխեմաները և մալուխային կապերը`
Հոսանքի շղթաներ`
Հոսանքի տրանսֆորմատորների չափող փաթույթների միացման սխեման _______
_____________________________________________________
Մալուխների միացման սխեման (նշելով մականշվածքը, պահարանների և պանելների
(վահանակների) հավաքածու ելքերի անվանումները) մալուխների պարամետրերը և այլն
______________________________________________
Լարման շղթաներ`
Մալուխների միացման սխեման (նշելով մականշվածքը, պահարանների և պանելների
հավաքածու ելքերի անվանումները) մալուխների պարամետրերը և այլն____
_________________________________________________
Լ.Տ-ից մինչև հաշվիչ լարման թույլատրելի կորուստը _________________
Լ.Տ-ից մինչև հաշվիչ լարման փաստացի կորուստը ___________________
6. Օժանդակ սարքեր
6.1. Ավտոմատ անջատիչներ`
Նշանակումը ըստ սխեմայի ____________, տիպը (տեսակը) ____________,
անվանական հոսանքը ______________, պաշտպանության տեսակը և
նախադրվածքը _____________, N0________________
6.2. Ապահովիչներ`
Նշանակումը ըստ սխեմայի ____________, տիպը (տեսակը) ___________,
անվանական հոսանքը ____________,նախադրվածքի հոսանքը __________,
Պատասխանատու անձանց ստորագրությունները`
__________________________________________________
_________________________________________________
Հավելված 10
10 ___ __________ 199 թ.
Ա Կ Տ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀԱՇՎԻՉՆԵՐԻ ՉԱՓԱԲԵՐՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ
Հանձնաժողովը հետևյալ կազմով`
Էներգամատակարարող ընկերության ներկայացուցիչ` ___________________
Էներգաօբյեկտի ներկայացուցիչ` __________________________________
կազմեց սույն ակտը այն մասին, որ կատարվել է_________________________
(էներգաօբյեկտի անվանումը)
տեղադրված էլեկտրական հաշվիչների չափաբերում:
Չափաբերումը կատարվել է ______________________________________
(սարքերի տիպը, ճշտության դասը, գործարանային N)
Չափաբերման արդյունքները`
NN |
Միացման |
Հանված հաշվիչները |
Տեղակայված հաշվիչներ |
Էլեկտրա- |
Միջին բեռնվա- ծությունը ըստ հաշվիչի, Մվտ |
Միջին բեռնվա-
|
Սխալանքը, % | Ծանոթու- թյուն | |||||||||
Համարը |
Ցուցմունքը |
Հաշվիչի |
Համարը | Տիպը և ճշտության դասը | Հոսանքը Ա | Լարումը Վ | Չափվող տրանսֆորմա- տորների տրանսֆոր- մացիայի գործակից- ները |
Հաշվիչի |
Ցուցմունքը | ||||||||
ՀՏ |
ԼՏ | ||||||||||||||||
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 |
13 |
14 |
15 |
16 |
17 |
18 |
1 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
2 |
|||||||||||||||||
n |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Ներկայացուցիչներ ` |
___________________________ |
___________________________ | |
___________________________ |