ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
31 օգոստոսի 2007 թվականի N 1354-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԹԱԼԻՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊՓԲԸ-Ի ԵՎ «ԹԱԼԻՆԻ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-Ի ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԸ «ԹԱԼԻՆԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՓԲԸ-Ի ԱՆՎԱՄԲ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածները, 32-րդ հոդվածի 1-ին մասը և ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 2-ի N 1911-Ն որոշումը,
Հրամայում եմ`
1. «Թալինի հիվանդանոց» ՊՓԲԸ-ին և «Թալինի պոլիկլինիկա» ՓԲԸ-ին 2003 թվականի հոկտեմբերի 23-ին տրված թիվ Կ-XX-000325, 2003 թվականի հուլիսի 7-ին տրված թիվ Կ-XX-000434 և 2006 թվականի դեկտեմբերի 25-ին տրված թիվ Կ-XX-000871 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները վերաձևակերպել «Թալինի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի անունով:
2. ՀՀ ԱՆ աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին`
1) ապահովել լիցենզիայում անվանափոխության վերաբերյալ կատարված փոփոխության մասին տեղեկության գրանցումը գրանցամատյանում.
2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Հ. Քուշկյան |