«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
30 մարտի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2001 թվականի N 256
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 696 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հոկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների կատարման ժամանակացույցը հաստատելու մասին» N 696 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մարտի 15-ի N 201 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`
որոշմամբ հաստատված ժամանակացույցի 12, 13, 14, 15, 16 և 17-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. | Մրցութային վերջնական փաստաթղթերը մրցույթի մասնակիցներին առաքելը | 15.04.2001 թ. |
13. | Մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին մրցութային առաջարկությունները հանձնելը | մինչև 19.04.2001 թ. ժամը 18.00 |
14. | Մրցութային առաջարկությունների ծրարները բացելը և առաջարկված գները հայտարարելը | 19.04.2001 թ. ժամը 18.05 |
15. | Մրցույթի արդյունքները հայտարարելը | 20.04.2001 թ. |
16. | ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերի կնքումը | մինչև 27.04.2001 թ. |
17. |
ՀՀ կառավարության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև բաժնետոմսերի ուղղակի վաճառքի պայմանագրի կնքումն ու գործարքի ավարտը |
մինչև 17.05.2001 թ.» |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի մարտի 30-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |