ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 մարտի 2007 թ. |
N 53-Ա |
Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
Անվճարունակության գործերով կառավարիչ Հայկ Պետրոսյանին 21.02.2003 թ. տրված թիվ 01ԱN00196 լիցենզիան ուժը կորցրած համարելու մասին
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 21-րդ հոդվածներով, 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով և 8-րդ մասով ու հիմք ընդունելով անվճարունակ կազմակերպությունների անվճարունակության գործերով կառավարիչների գործունեության լիցենզավորման հանձնաժողովի 29.03.2007 թ. եզրակացությունը.
Հրամայում եմ՝
1. 2006 թվականի հոկտեմբերի 17-ից ուժը կորցրած համարել Հայկ Պետրոսյանին 21.02.2003 թ. տրված թիվ 01ԱN00196 անվճարունակության գործերով կառավարչի գործունեության իրականացման լիցենզիան:
2. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետ Մ. Մարտիրոսյանին՝ ապահովել լիցենզիայի գործողության դադարեցման մասին տեղեկության գրանցումը համապատասխան գրանցամատյանում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտեր հրապարակող մարմին:
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|