Գլխավոր տեղեկություն
Համար
N 356-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.04.2005-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2009.06.01/18(336)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.04.2005
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 ապրիլի 2005 թվականի N 356-Ա
ք. Երևան
 

Հ Ր Ա Մ Ա Ն

«Վաչո և Սերո» ՍՊԸ լիցենզիայում գործունեություն իրականացվող վայրի փոփոխություն կատարելու մասին
 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ, 4-րդ մասը.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. «Վաչո և Սերո» ՍՊԸ-ին 2002 թվականի դեկտեմբերի 20-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000125 լիցենզիայում կատարել գործունեություն իրականացվող վայրի փոփոխություն՝ վերաձևակերպել ք. Չարենցավան 25 շենքի 1-ին հարկից բացվածք հասցեով:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ՝ Մ. Կարապետյանին.

2.1 Ապահովել լիցենզիայում գործունեություն իրականացվող վայրի վերաբերյալ կատարված փոփոխությունների մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում:

2.2 Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:   

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ՝ Ա. Ղուկասյանին:

Նախարար` 

 Ն. Դավիդյան