Գլխավոր տեղեկություն
Համար
N 6-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.05.15/13(222) Հոդ.163
Ընդունող մարմին
Պետատոմհսկողություն
Ընդունման ամսաթիվ
27.03.2006
Ստորագրող մարմին
Պետատոմհսկողության պետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 12506129


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԵՎ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ
(ՀՀ ՊԵՏԱՏՈՄՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ)

27 մարտի 2006 թ. 
ք. Երևան

N 6-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետությունում միջուկային և ճառագայթային վթարների հակազդման պատրաստվածության մասին» N 1953-Ն որոշման 7-րդ կետի «ա» ենթակետի.


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Սահմանել Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարային պլանավորման գոտիները, համաձայն հավելվածի: 

ՀՀ պետատոմհսկողության պետ` 

Ա. Մարտիրոսյան

Հավելված
ՀՀ պետատոմհսկողության պետի
2006 թ. մարտի 27-ի
N  6-Ն հրամանի

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԱՅԻՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԳՈՏԻՆԵՐ


1. Նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտի՝
Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի տեղադրման հարթակի շրջագիծ.
Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից  5 կմ  շառավղով  շրջագիծ:

2. Շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտի՝
Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 5 կմ շառավղով շրջագիծ.
Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 10 կմ շառավղով շրջագիծ:
3. Երկարաժամկետ պաշտպանական գործողությունների պլանավորման գոտի՝
Ներքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 10 կմ շառավղով շրջագիծ.
Արտաքին սահմանը` Հայկական ատոմային էլեկտրակայանի արտածման խողովակից 100 կմ շառավղով շրջագիծ: