Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.06.01/15(224) Հոդ.191
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.05.2006
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.05.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 մայիսի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206147

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

3 մայիսի 2006 թ.
ք. Երևան

 N 76-Ն


Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի ԹԻՎ 66 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2002 թվականի փետրվարի 13-ի «Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագրի ձևը և ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 66 հրամանի մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) «Պարտապանից սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի և քանակի մասին հայտարարագիր վերցնելու» կարգի 4-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«-մինչև 50.000 դրամի չափով գույքային բնույթի բռնագանձման վերաբերյալ կատարողական վարույթներով»:

2) «Կատարողական վարույթով պարտապան իրավաբանական կամ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների մասին հայտարարագրի լրացման» կարգը լրացնել նոր 16-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

 «16. «Վերջին վեց ամիսների ընթացքում օտարված անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ» բաժինը լրացվում է հետևյալ կարգով.

ա) 2-րդ «գտնվելու վայրը» սյունակում լրացվում է վերջին վեց ամիսների ընթացքում հայտարատուի կողմից օտարված անշարժ գույքի գտնվելու վայրը.

բ) 3-րդ «բնակելի (հասարակական, արտադրական և այլ) հողամաս, տրանսպորտի տեսակը» սյունակում լրացվում է 2-րդ սյունակի համապատասխան տողում նշված օտարված անշարժ գույքի տեսակը, տրանսպորտային միջոցի մակնիշը.

գ) 4-րդ «երբ է վաճառվել, տարին, ամիսը, գնորդի անուն, ազգանուն, բնակության կամ հաշվառման վայրը» սյունակում լրացվում է անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի օտարման օրը, գնորդի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը առանձին-առանձին.

դ) 5-րդ «վաճառքի գինը» սյունակում լրացվում է օտարված անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի վաճառքի գինը (ՀՀ դրամով կամ արտարժույթով):

3) «Պարտապանին սեփականության իրավունքով պատկանող գույքի և գույքային իրավունքների, կազմի և քանակի մասին» հայտարարագիրը լրացնել նոր 12-րդ բաժնով՝ հետևյալ բովանդակությամբ.

 

12. Վերջին վեց ամիսների ընթացքում օտարված անշարժ գույք և տրանսպորտային միջոցներ

NN
ը/կ

Գտնվելու վայրը

Բնակելի (հասարակական,
արտադրական և այլ)
հողամաս, տրանսպորտի
տեսակը

Երբ է վաճառել,
տարին, ամիսը,
գնորդի անուն,
ազգանուն,
բնակության կամ
հաշվառման վայրը

Վաճառքի
գինը

1

2

3

4

5

1.

       

2.

       

3.

       

4.

       

    

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան