Գլխավոր տեղեկություն
Համար
N 188-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.01/29(269) Հոդ.376
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.10.2006
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 հոկտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206324

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

5 հոկտեմբերի 2006 թ.
ք. Երևան
N 188-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի ԹԻՎ 44-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2006 թվականի մարտի 16-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը հաստատելու մասին» թիվ 44-Ն հրամանով հաստատված թիվ 1 հավելվածում կատարել հետևյալ   փոփոխությունները.

1) 3-րդ  կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3. Ծառայողական քննությունը նշանակում է Հայաստանի  Հանրապետության  արդարադատության նախարարը կամ Հայաստանի Հանրապետության  գլխավոր հարկադիր կատարողը:»:

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Կենտրոնական մարմնի կողմից նախատեսվող  կամ սկսված ծառայողական քննության իրականացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է հանձնարարվել նախարարության կառուցվածքային ստորաբաժանմանը:»:

3) 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10. Հայաստանի Հանրապետության արդարադատության  նախարարի կողմից նշանակված ծառայողական քննության եզրակացությունը 5-օրյա ժամկետում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:»:

4) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«11. Կենտրոնական մարմնի կողմից իրականացվող ծառայողական քննության եզրակացությունը հաստատում է Հայաստանի  Հանրապետության  գլխավոր հարկադիր կատարողը: Ծառայողական քննության արդյունքներով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառելու անհրաժեշտության դեպքում` 5-օրյա ժամկետում ծառայողական քննության եզրակացությունը Հայաստանի Հանրապետության գլխավոր հարկադիր կատարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարին՝ նրա համաձայնությունը ստանալու համար:»:

5) 12-րդ կետը ուժը կորցրած ճանաչել:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան