Գլխավոր տեղեկություն
Համար
N 1154-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.10.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2007.11.15/31(271)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
11.10.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
11.10.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.10.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

11 հոկտեմբերի 2006 թվականի N 1154-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

«Գագա Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի ուժը կորցրած ճանաչելու մասին

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել «Գագա Ֆարմ» ՍՊԸ-ին 2005 թվականի սեպտեմբերի 1-ին  տրված թիվ Կ-XX-000292 դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) լիցենզիան:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. «Գագա Ֆարմ» ՍՊԸ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան