Գլխավոր տեղեկություն
Համար
N 209-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2006-11.06.2012)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.01.04/1(210) Հոդ.4
Ընդունող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ընդունման ամսաթիվ
17.11.2005
Ստորագրող մարմին
Գյուղատնտեսության նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2012

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
20 դեկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 10605479

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

17 նոյեմբերի 2005 թ.

N 209-Ն

     ք. Երևան

  Հ Ր Ա Մ Ա Ն

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ ԿՏՐՈՆԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2005 թվականի օգոստոսի 30-ի «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 668-Ա  որոշմամբ հաստատված ցանկի 6-րդ կետին համապատասխան

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել գյուղատնտեսական տեխնիկայի զննման կտրոնի  ձևը՝  համաձայն հավելվածի։

2. Սահմանել, որ գյուղատնտեսական տեխնիկայի զննման կտրոնի չափսը 100մմx100մմ է:

3. Գյուղատնտեսական  տեխնիկայի պետական տեսչության պետ Վ. Ղուշչյանին՝

ա) յոթնօրյա ժամկետում սույն հրամանը «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթների համաձայն՝ ներկայացնել  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման.

բ) հսկողություն սահմանել սույն հրամանի 1-ին կետով հաստատված  գյուղատնտեսական տեխնիկայի տեխնիկական զննման կտրոնի հաշվառման և կիրառման նկատմամբ։

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել նախարարության աշխատակազմի ղեկավար Կ. Միքայելյանին։ 

 

Նախարար

Դ. Լոքյան

 

 

Հավելված
ՀՀ գյուղատնտեսության նախարարի
2005 թվականի նոյեմբերի 17-ի
N 209-Ն հրամանի

 

                                             

Ձև

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՄԱՆ

ԿՏՐՈՆ

ՄՏԶ-80 տրակտորի

պատկերը

N 0 0 0 0 0 0

 

Մակնիշը ________________Պ.Հ._____________________ 

(սերիա, համար)             

Գործարանային համարը ______________________________

 

Շարժիչի համարը __________________________________

 

Արտադրության տարեթիվը ____________________________

 

Տեխնիկական վկայագիր ______________________________

(սերիա, համար)

Հերթական զննում____________________200_ թ.

 

Պետական տեսուչ __________________________________

 

«___»______________200__ թ.


Կ.Տ.