Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 44-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.04.2006-11.11.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.05.17/12(160) Հոդ.127
Ընդունող մարմին
Արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվ
16.03.2006
Ստորագրող մարմին
Արդարադատության նախարար
Ստորագրման ամսաթիվ
16.03.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.04.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.10.2012

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
29 մարտի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206088

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

16 մարտի 2006 թ.
ք. Երևան

թիվ 44-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասով.


 Հրամայում եմ՝

 

Հաստատել հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը  (հավելված N 1-ը կցվում է)։


Դ. Հարությունյան

 

Հավելված  N 1

Հաստատված է
ՀՀ արդարադատության նախարարի
2006 թվականի մարտի 16-ի
թիվ 44-Ն հրամանով

Կ Ա Ր Գ

 

ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԱԿՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը:

2. Ծառայողական քննությունը օրենքով և սույն կարգով սահմանված դեպքերում և կարգով հարկադիր կատարողի պարտականությունների կատարմանն ու նրա գործունեությանն առնչվող հարցերի քննությունն է:

3. Ծառայողական քննությունը նշանակում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ հարկադիր կատարման ծառայության վերահսկողության և օրենսդրության կատարելագործման վարչության (այսուհետ՝ վարչություն) պետի միջնորդության հիման վրա, կամ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի  գլխավոր հարկադիր կատարողը։

4. Ծառայողական քննություն կարող է նշանակվել նաև մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակված քննադատության, ինչպես նաև կազմակերպությունների, քաղաքացիների դիմումների և բողոքների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կամ Հայաստանի Հանրապետության  դատական ակտերի  գլխավոր հարկադիր կատարողի կողմից:

5. Հարկադիր կատարման ծառայության մեկ կառուցվածքային ստորաբաժանումում նախատեսվող կամ սկսված ծառայողական քննության իրականացումը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից կարող է հանձնարարվել մյուս կառուցվածքային ստորաբաժանմանը:

6. Հարկադիր կատարողը, որի նկատմամբ անցկացվում է ծառայողական քննություն, իրավունք ունի ներկայացնելու հիմնավորումներ, հարուցելու միջնորդություններ, ծանոթանալ  ծառայողական քննության նյութերին:

7. Հարկադիր կատարողը պարտավոր է ժամանակին ներկայանալ ծառայողական քննությունն իրականացնող ծառայողի կանչով, տալ գրավոր բացատրություններ:

8. Ծառայողական քննություն իրականացնող ծառայողը անհրաժեշտության դեպքում կարող է տեղեկատվություն ստանալ և բացատրություն վերցնել (ձև N 1)  ծառայողական քննության հետ առնչվող այլ անձանցից:

9. Ծառայողական քննություն իրականացնող ծառայողը ուսումնասիրում է գործին վերաբերող փաստաթղթերը, տեղեկանքները ու այլ նյութերը, անհրաժեշտության դեպքում` պատճենահանում դրանք:

10. Վարչության կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքները վարչության պետը 5-օրյա ժամկետում ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

11. Կենտրոնական մարմնի կողմից իրականացված ծառայողական քննության արդյունքները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին: Ծառայողական քննության արդյունքներով «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու անհրաժեշտության դեպքում՝ 5-օրյա ժամկետում համապատասխան առաջարկությունը Հայաստանի Հանրապետության դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին:

12. Ներկայացված առաջարկությունների հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը կայացնում է  համապատասխան որոշում:

13. Ծառայողական քննության կատարման ժամկետը սահմանվում է մինչև երեսուն օր: Ծառայողական քննությունն իրականացնող ծառայողի առաջարկությամբ նախաձեռնողի կողմից ծառայողական քննության կատարման ժամկետը, կապված լրացուցիչ ուսումնասիրությունների կամ այլ հանգամանքների հետ, կարող է երկարաձգվել մինչև տասնհինգ օր:

14. Ծառայողական քննության արդյունքների հիման վրա ընդունված որոշումը կարող է բողոքարկվել դատական կարգով:

 

Ձև N 1

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«________»________________ թ.

 ________________

կատարման վայրը

                                          

____________________________________________________________

 բացատրություն վերցնողի պաշտոնը, կոչումը և ազգանունը

 

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2006թ. մարտի ________-ի «Հարկադիր կատարողի

նկատմամբ ծառայողական քննության նշանակման և անցկացման կարգը սահմանելու մասին»

N_______ հրամանի՝ բացատրություն վերցրեցի.

 

____________________________________________________________

անուն, հայրանուն, ազգանուն

____________________________________________________________

ծննդյան տարեթիվը և վայրը

 ____________________________________________________________

աշխատանքի վայրը և զբաղեցրած պաշտոնը

_____________________________________________________________

փաստացի բնակության վայրը և հեռախոսահամարը


________________________________________ -ին առաջարկվեց բացատրություն

                              անունը, ազգանունը


տալ իրեն հայտնի փաստերի և հանգամանքների վերաբերյալ.

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

_____________________________________________________________

 

 

__________________________                           ________________________

          Բացատրություն տվողի ստորագրությունը                                                                ազգանունը 

__________________________                           ________________________

          Բացատրություն վերցնողի ստորագրությունը                                                             ազգանունը