Գլխավոր տեղեկություն
Համար
N 797-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.07.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2006.08.01/19(228)
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
14.07.2006
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
14.07.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.07.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

14 հուլիսի 2006 թվականի N 797-Ա
ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

Ա/Ձ Վահագն Պետրոսյանի լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 20, 21 հոդվածները և 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել Ա/Ձ Վահագն Պետրոսյանին 2004 թվականի հունիսի 18-ին
տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Ա-XX-000180 և 2005 թվականի հունիսի 23-ին տրված թիվ Ա-XX-000140 լիցենզիաները:

2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի պետ Մ. Ղազարյանին.

2.1. Ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.

2.2. Ա/Ձ Վահագն Պետրոսյանի լիցենզիաների բնօրինակները կցել ընկերության անձնական գործին.

2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:

Նախարար`

Ն. Դավիդյան