Գլխավոր տեղեկություն
Համար
N 89-Կ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.05.2002-26.09.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2002.05.03/12(98) Հոդ.72
Ընդունող մարմին
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
12.02.2002
Ստորագրող մարմին
Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2002
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.05.2002
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2009

322.0089-Կ.12.02.02

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

17 ապրիլի 2002 թ.

Պետական գրանցման թիվ 32202068

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

12 փետրվարի 2002 թ.
ք. Երևան

N 89-Կ
 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 49 հոդվածի պահանջներով.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել «Պետական գրանցման, գույքի և դրա նկատմամբ իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրման վճարների ցանկը» (կցվում է):

2. Սահմանված կարգով վճարների ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն՝ համաձայնեցման:

3. Սահմանված կարգով վճարների ցանկը ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ գրանցման:

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի ֆինանսական, հաշվապահական հաշվառման վարչության (Ա.Հովհաննիսյան) վրա:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահում եմ ինձ:


Կոմիտեի նախագահ՝

Մ. Վարդանյան

 

Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար

 

_____________Վ. Խաչատրյան

 

11 մարտի 2002 թ.


Հաստատում եմ

ՀՀ կառավարությանն առընթեր

անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ

_____________Մ. Վարդանյան

 

11 մարտի 2002 թ.

 

Ց Ա Ն Կ

 

Պետական գրանցման ԵՎ տեղեկատվության տրամադրման վճարների

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, պետական, համայնքային, ոչ պետական հիմնարկների և կազմակերպությունների, օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող կամ օգտագործման իրավունքով տրամադրված, գրավադրված, սերվիտուտով ծանրաբեռնված անշարժ գույքի հաշվառում, գնահատում:

 

1.ՉԱՓԱԳՐՈՒՄ
ա) Շենքերի և շինությունների չափագրում 1քմ.                                   20 դրամ
բ) Հողամասերի (բացառությամբ գյուղ. նշանակության հողերի) չափագրում՝ յուրաքանչյուր 100քմ.  300 դրամ
գ) Հողամասերի (բացառությամբ գյուղ. նշանակության հողերի) 10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման եղանակով՝ յուրաքանչյուր 10000քմ. 4000 դրամ   
դ) Գյուղատնտեսական նշանակության հողերի չափագրում՝ յուրաքանչյուր 1000քմ.   100 դրամ
ե) Գյուղատնտեսական նշանակության 10 հեկտարից ավելի հողերի չափագրում հանութագրման եղանակով՝ յուրաքանչյուր 10000քմ.  2000 դրամ
ՏԵՂԱԶՆՆՈՒԹՅՈՒՆ
Բնակելի, հասարակական և արտադրական նշանակության շենքերի ու շինությունների համար՝  
ա) 200-ից մինչև 500քմ. մակերեսով     2500 դրամ
բ)  500-ից մինչև 1000քմ. մակերեսով     5000 դրամ
գ) 1000-ից մինչև 5000քմ. մակերեսով     15000 դրամ
դ) 5000-ից մինչև 10000քմ. մակերեսով     30000 դրամ
ե) 10000քմ.-ից ավել մակերեսով      60000 դրամ
2.ԿԱՄԵՐԱԼ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
ա) Անշարժ գույքի սահմանված մասշտաբով (A3, A4 ֆորմատի) հատակագծի կազմում (բացառությամբ գյուղ. նշանակության հողերի) ՝ 1 թերթը.  1000 դրամ
բ) A3, A4 ֆորմատի յուրաքանչյուր լրացուցիչ ներդիրի (հատակագիծ) համար. 600 դրամ
գ) Գյուղատնտեսական նշանակության հողերի սահմանված մասշտաբով (A3,A4 ֆորմատի) հատակագծի կազմում՝ 1 թերթը.                       500 դրամ
3. ԳՆԱՀԱՏՈՒՄ
ա) Շենքերի և շինությունների յուրաքանչյուր միավորի գնահատում                350դրամ
բ) Հողամասերի յուրաքանչյուր միավորի գնահատում  350դրամ

 

Անշարժ գույքի ԵՎ դրա նկատմամբ գրանցված իրավունքների ԵՎ սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում

 

1

Անշարժ գույքի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկատվության տրամադրում բացառությամբ՝ գյուղատնտեսական նշանակության հողերի

7000 դրամ

2

Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ գործառույթների իրականացման համար տեղեկատվության տրամադրում:

500 դրամ

Գյուղատնտեսական նշանակության հողերի յուրաքանչյուր միավորի նկատմամբ գրանցված առանձին իրավունքների և սահմանափակումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում:

200դրամ

3

Սերվիտուտի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

4

Գրավի, հիփոթեքի առկայության վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

5

Անշարժ գույքի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

6

Կադաստրային արժեքի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

7

Ընդհանուր սեփականության դեպքում, սեփականատերերի թվի, բաժնեմասի չափերի վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

8

Անավարտ (կիսակառույց) շինությունների և մելիորատիվ նախապատրաստվող հողերի, համապատասխանաբար, ըստ ավարտվածության չափանիշների վերաբերյալ տրվող տեղեկանք

500 դրամ

9

Անշարժ գույքի կադաստր վարող մարմինների կողմից տրվող փաստաթղթերի քսերոպատճենի յուրաքանչյուր էջի համար

50 դրամ

10

Կադաստրային քարտեզներում արտահայտված տեղեկատվության տրամադրում

 

Բազային շերտերում արտահայատված տեղեկատվություն (1 հա).

 

ա) Երևան քաղաք,

20 դրամ

բ) Հայաստանի Հանրապետություն (Երևան քաղաքի տարածքից բացի):

10 դրամ

11

Թեմատիկ շերտերում արտահայտված տեղեկատվություն (1շերտ)

 

ա) յուրաքանչյուր համայնք,

500 դրամ

12

Կադաստրային քարտեզների պատճենների ստացում (տպագրություն)

 

Յուրաքանչյուր օրինակի արժեքը, գունավոր

 

ա) A0 (1.2x0.9 մ) ֆորմատ

5000դրամ

բ) A1 ֆորմատ

2500 դրամ

գ) A2 ֆորմատ

1250 դրամ

դ) A3 ֆորմատ

625 դրամ

ե) A4 ֆորմատ:

300 դրամ

13

Կադաստրային քարտեզների պատճենավորում էլեկտրոնային կրիչների վրա
Յուրաքանչյուր պատճեն

 

ա) ճկուն սկավառակի վրա,

500 դրամ

բ) կոմպակտ սկավառակի վրա

1000 դրամ

14

Կադաստրային քարտեզների քսերոպատճենների յուրաքանչյուր թերթի համար

 

ա) A0 /1.2x0.9 մ/ ֆորմատ

600 դրամ

բ) A1 ֆորմատ

300 դրամ

գ) A2 ֆորմատ

150 դրամ

դ) A3 ֆորմատ

75 դրամ

ե) A4 ֆորմատ:

30 դրամ

15

1:10 000-1:1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը (գունավոր)

6000 դրամ

16

1: 500-1 : 10 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի յուրաքանչյուր անվանակարգային (նոմենկլատուրային) թերթը (սև-սպիտակ)

2000 դրամ

17

1: 10 000-1: 1 000 000 մասշտաբների տեղագրական քարտեզների և 1: 500-1: 10 000 մասշտաբների տեղագրական հատակագծերի անվանակարգային (նոմենկլատուրային) թերթի յուրաքանչյուր քսերոպատճենի համար

1000 դրամ

18

Յուրաքանչյուր գեոդեզիական կետի կոորդինատները (աբսցիս, օրդինատ, բարձրություն)

1000 դրամ

19

Անշարժ գույքի միավորի (հողամաս, շենք, շինություն) յուրաքանչյուր շրջադարձային կետի կամ անկյան կոորդինատը (աբսցիս, օրդինատ)

100 դրամ

 

1. Կադաստրային քարտեզներում բազային է  հանդիսանում անշարժ գույքը պատկերող  շերտը, որը բաղկացած է երկու ենթաշերտերից (հողամասեր, շենքներ և շինություններ):

2. Կադաստրային քարտեզներում թեմատիկ են հանդիսանում անշարժ գույքի որակական բնութագրությունները պատկերող շերտերը: Թեմատիկ շերտերն են՝ հողերի նպատակային նշանակության, շենքերի և շինությունների նպատային նշանակության, անշարժ գույքի սեփականության սուբյեկտների, կոմունիկացիաների և այլն: Յուրաքանչյուր թեմատիկ շերտ բաղկացած է երկու և ավելի ենթաշերտերից:

3. Մեկ գույնով տպագրության դեպքում 12 ա)-ե) կետերում բերված վճարների համար կիրառվում է 0.4 գործակից:

Տեղեկատվության տրամադրումը իրականացվում է դիմում ներկայացնելու օրվանից 3-րդ աշխատանքային օրը: Պատվիրատուի պահանջով կարող է տրամադրվել մեկ աշխատանքային օրում՝ կիրառելով 2 գործակից, երկու աշխատանքային օրում՝ 1.5 գործակից:

Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն և հատակագծի տրամադրում.

Անշարժ գույքի վերաբերյալ մասնագիտական եզրակացության և հատակագծի տրամադրման համար՝ 5000 դրամ:

 

Իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման եվ դադարման պետական գրանցման համար գանձվող վճարներ

 

1. Անշարժ գույքի՝ հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության սեփականաշնորհված հողամասերի, ինչպես նաև համայնքների վարչական սահմաններում և դրանցից դուրս գտնվող պետական պահուստային ֆոնդի հողամասերի) և դրանց վրա ամրակայված շենքերի և  շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար՝

 

ա) օտարում (առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ գործարքներ),

10000 դրամ

բ) կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն,

 

առանձին իրավունքների գրանցում,

 

գ) վարձակալություն (ենթավարձակալություն),

 

դ) անհատույց օգտագործում,

 

ե) գրավ, հիփոթեք,

 

զ) ֆինանսական վարձակալություն (լիզինգ)

 

է) սերվիտուտներ,

 

ը) այլ գույքային իրավունքներ

 

2. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար

 

ա) օտարում (առքուվաճառք, նվիրատվություն, փոխանակում, օտարման այլ գործարքներ),

500 դրամ

բ) կտակ կամ ըստ օրենքի ժառանգություն,

 

առանձին իրավունքների գրանցում,

 

գ) վարձակալություն (ենթավարձակալություն),

 

դ) անհատույց օգտագործում,

 

ե) գրավ, հիփոթեք,

 

զ) ֆինանսական վարձակալություն (լիզինգ)

 

է) սերվիտուտներ,

 

ը) այլ գույքային իրավունքներ

 

3. Անշարժ գույքի՝ հողամասի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողամասերի) և դրանց վրա ամրակայված շենքերի և շինությունների նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար:

1000 դրամ

4. Գյուղատնտեսական նշանակության հողամասերի նկատմամբ իրավունքների սահմանափակումների պետական գրանցման համար:

500 դրամ

5. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականների կամ նախկինում գույքագրման մարմինների կողմից տրված սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերի կրկնօրինակ տալու համար՝

 

ա) սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման վկայական,

5000 դրամ

բ) վարձակալության իրավունքի գրանցման վկայական,

 

գ) գրավի, հիփոթեքի իրավունքի գրանցման վկայական,

 

դ) գույքային թերթ,

 

ե) սեփականության վկայագիր,

 

զ) սեփականության վկայական,

 

է) տեխնիկական անձնագիր:

 

6. Համայնքների վարչական սահմաններում և սահմաններից դուրս՝ մարզերի վարչական սահմաններում գտնվող պետական սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության և պահուստային ֆոնդի հողամասերի (պետական ֆոնդի ամառային արոտներ)՝ անկախ մակերեսից, վարձակալության պայմանագրերից ծագող իրավունքների՝ հիմք ընդունելով մարզպետների կողմից հաստատված տվյալ հողամասի հատակագիծը, իրավունքների պետական գրանցման համար

2000 դրամ

10. «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» և «Պետական բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պետական սեփականություն համարվող բնակարանային ֆոնդի բնակարանների անհատույց մասնավորեցումից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման, տվյալ բնակարանի չափագրման, կամերալ և գնահատության աշխատանքների համար:

1000 դրամ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում ընդգրկված սահմանամերձ և բարձր լեռնային բնակավայրերում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «Պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման վճարների ցանկում» սահմանված վճարները գանձվում են դրանց 50%-ի չափով:

Պետական գրանցման աշխատանքներն իրականացվում են 7-րդ աշխատանքային օրը, առանց գործակից կիրառելու:

Պատվիրատուի պահանջով անշարժ գույքի նկատմամբ պետական գրանցումը կարող է իրականացվել և 5-րդ օրը, 3-րդ օրը, գրանցման նպատակով իրականացված չափագրման կամ տեղազննության, կամերալ աշխատանքների համար, սահմանված վճարների նկատմամբ կիրառելով համապատասխանաբար 2 և 3 գործակիցներ:

Կադաստրային քարտեզագրումն ավարտված համայնքներում իրավունքների առաջին պետական գրանցման աշխատանքները իրականացվում են պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ուժը կորցրած համարել ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի` «Պետական գրանցման և տեղեկատվույթան տրամադրման վճարների ցանկը հաստատելու մասին» 05.8.99 թ. թիվ 212-կա հրամանը:

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան