«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
27 փետրվարի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 32006053
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
13 փետրվարի 2006 թ. |
N 25-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 192-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 22-րդ հոդվածի 3-րդ կետերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2004 թվականի դեկտեմբերի 9-ի N 192-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում օդանավերի պետական գրանցման, օդանավերի ռեգիստրի վարման ու թռիչքային պիտանիության սերտիֆիկատների տրման և օտարերկրյա թռիչքային պիտանիության սերտիֆիկատների ճանաչման կարգում» (այսուհետ՝ Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1.1 Կարգի 5-րդ կետի բ/ ենթակետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ՝
«Գլխավոր Վարչության կողմից ճանաչվում են այն տեսակի Հավաստագրերը, որոնք տրված են՝
ԽՍՀՄ ՆԼԳՍ (НЛГС), ՆԼԳՍ-2 (НЛГС-2), ԵՆԼԳՍ (ЕНЛГС), ՆԼԳՍ-3 (НЛГС-3), ՆԼԳՎ (НЛГВ),
Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 23 (АП-23), Մաս 25 (АП-25), Մաս 27 (АП-27), Մաս 29 (АП-29),
Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-22 (JAR-22), ՋԱՌ-23 (JAR-23), ՋԱՌ-25 (JAR-25), ՋԱՌ-27 (JAR-27), ՋԱՌ-29 (JAR-29), ՋԱՌ-ՎԼԱ (JAR-VLA), ՋԱՌ-ՎԼՌ (JAR-VLR)
ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) ՖԱՌ-23 (FAR-23), ՖԱՌ-25 (FAR-25), ՖԱՌ-27 (FAR-27), ՖԱՌ-29 (FAR-29), ՖԱՌ-125 (FAR-125) և Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) ՍիՍ-22 (CS-22), ՍիՍ-23 (CS-23), ՍիՍ-25 (CS-25), ՍիՍ-27 (CS-27), ՍիՍ-29 (CS-29), ՍիՍ-ՎԼԱ (CS-VLA), ՍիՍ-ՎԼՌ (CS-VLR) նորմերից որևէ մեկին համապատասխան,».
1.2 Կարգի 11-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում գրանցված քաղաքացիական օդանավին՝ ըստ նշանակության, կարող է տրվել հետևյալ անվանումներից մեկը.
ա/ Առևտրային տրանսպորտային օդանավերին որպես՝
ուղևորատար (passenger),բեռնատար (cargo),փոխարկելի (convertible),
բ/ Ավիացիոն աշխատանքների (գյուղատնտեսական, շինարարական, նկարահանման, սանիտարական, փրկարարական և այլ աշխատանքների կատարման համար նախատեսված) օդանավերին որպես՝
հատուկ կիրառման (special),
գ/ Ընդհանուր նշանակության, ոչ առևտրային օդանավերին որպես՝ մասնավոր (private):
Սույն կետի ա/ և բ/ ենթակետերում նշված օդանավերը պետք է բավարարեն
ԽՍՀՄ ՆԼԳՍ (НЛГС ), ՆԼԳՍ-2 (НЛГС -2), ԵՆԼԳՍ (ЕНЛГС ), ՆԼԳՍ-3 (НЛГС-3), ՆԼԳՎ (НЛГВ), Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 23 (АП
Նախկին ԽՍՀՄ արտադրության այն տիպի օդանավերը, որոնք չեն բավարարում սույն Կարգի 5-րդ կետի բ/ ենթակետի և սույն կետի պահանջներին, սակայն գրանցված են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օդանավերի ռեգիստրում (Հավելված 13), շահագործվում են նախագծող կազմակերպության կողմից որոշված անհատական ժամկետներով և փաստաթղթերի հիման վրա՝ մինչև 2007 թվականի դեկտեմբերի 31-ը:».
1.3 Կարգի 14-րդ կետի «թռիչքային պիտանիության նորմերով սահմանված պահանջներին,» բառերը փոխարինել «սույն կարգի 5-րդ կետում նշված թռիչքային պիտանիության նորմերով սահմանված պահանջներին,» բառերով.
1.4 Կարգի 14-րդ կետը լրացնել նոր պարբերություններով, հետևյալ բովանդակությամբ՝
«Գլխավոր Վարչության կողմից ճանաչվում են օդանավերի շարժիչների, օդային պտուտակների և օդանավերի աղմուկի՝ Միջպետական Ավիացիոն Կոմիտեի Մաս 33 (АП -33), Մաս 35 (АП -35), Մաս 36 (АП -36), Մաս ВД (АП - ВД), Միացյալ Ավիացիոն Իշխանությունների (JAA) ՋԱՌ-36 (JAR-36), ՋԱՌ-Ե (JAR-E), ՋԱՌ-Պ (JAR-P), ՋԱՌ-ԱՊՈՒ (JAR-APU) ԱՄՆ ֆեդերալ ավիացիոն իշխանությունների (FAA) ՖԱՌ-33 (FAR-33), ՖԱՌ-34 (FAR-34), ՖԱՌ-35 (FAR-35), ՖԱՌ-36 (FAR-36) և Եվրոպական թռիչքային անվտանգության գործակալության (EASA) ՍիՍ-34 (CS-34), ՍիՍ-36 (CS-36), ՍիՍ-ԱՊՈՒ (CS-APU), ՍիՍ-Ե (CS-E), ՍիՍ-Պ (CS-P) նորմերի պահանջներին համապատասխան տրված սերտիֆիկատները:
Գլխավոր Վարչության կողմից կարող է ճանաչման մասին որոշում կայացվել սերտիֆիկացիոն այլ փաստաթղթերի վերաբերյալ, որոնք տրվել են սույն կարգի 5-րդ և 14-րդ կետերում նշված համապատասխան նորմերի հիման վրա:»:
2. Կարգի 1, 3, 4, 6, 8 և 9-րդ Հավելվածներում «գլխավոր վարչության թռիչքային պիտանիության բաժնի պետի» բառերը փոխարինել «գլխավոր վարչության թռիչքային ստանդարտների վարչության թռիչքային պիտանիության վերաբերյալ» բառերով:
3. Կարգը լրացնել նոր Հավելված 13-ով հետևյալ բովանդակությամբ.
«Հավելված 13 |
Ց Ա Ն Կ
ԿԱՐԳԻ 11-ՐԴ ԿԵՏԻ ԵՐՐՈՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆՇՎԱԾ
ՕԴԱՆԱՎԵՐԻ ՏԻՊԵՐԻ
|
»: |
Գլխավոր վարչության պետ՝ |
Ա. Մովսեսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|