«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
9 սեպտեմբերի 2002 թ.
Պետական գրանցման թիվ 05002166
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
22 օգոստոսի 2002 թ. |
N 9/6-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՎՍՏԱՀՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 27-րդ հոդվածի 3-րդ մասով, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը
ՈՐՈՇՈՒՄ Է.
1. ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի թեկնածուների վստահված անձանց կնքված վկայականներ տալիս է համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը (յուրաքանչյուր թեկնածուի համար տվյալ ընտրատարածքի տեղամասերի թվի եռապատիկից ոչ ավելի)։
2. Վստահված անձը համարվում է գրանցված, թեկնածուի կողմից վկայականը նրա անվամբ լրացման պահից։
3. Թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը, թեկնածուի գրանցվելուց հետո համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացնում վստահված անձանց վկայականներ ստանալու հայտը՝ համաձայն սույն որոշման հավելվածի 1 և 2 ձևերի և ցուցակ՝ նշելով վստահված անձանց ազգանուն, անուն, հայրանուն։
4. Վկայականները տրվում են հայտը ներկայացնելուց հետո հնգօրյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը։
5. Վստահված անձանց ցուցակում փոփոխություն կատարելու դեպքում թեկնածուն կամ նրա լիազոր ներկայացուցիչը այդ մասին տեղյակ է պահում համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովին՝ ներկայացնելով նախկին վստահված անձի վկայականը։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ` |
Ա. Սահրադյան |
Հավելված |
Ձև 1
__________________ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի |
նախագահին |
_______________________համայնքի ղեկավարի թեկնածու |
________________________________________ -ից |
անուն, ազգանուն, հայրանուն |
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ, ՀՀ ԸՕ 27-րդ հոդվածի և ՀՀ ԿԸՀ-ի կողմից թիվ 9/6 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով __ հատ։
Պարտավորվում եմ վստահված անձանց փոփոխության մասին տեղյակ պահել Ձեզ և ներկայացնել նախկին վստահված անձի(երի) վկայականը(ները)։ Վստահված անձանց ցուցակը կցվում է։
___ ___________200 թ. |
________________________ |
ստորագրություն |
_____________________________________________________
|
Ես _______________ ______ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից |
անուն, ազգանուն, հայրանուն |
ստացա _______ հատ վստահված անձի վկայական։ |
___ ___________200 թ. |
________________________ |
ստորագրություն |
Հավելված |
Ձև 2
__________________ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի |
նախագահին |
_______________________համայնքի ավագանու անդամի թեկնածու |
________________________________________ -ից |
անուն, ազգանուն, հայրանուն |
Հ Ա Յ Տ
Խնդրում եմ, ՀՀ ԸՕ 27-րդ հոդվածի և ՀՀ ԿԸՀ-ի կողմից թիվ 9/6 որոշմամբ սահմանված կարգի համաձայն, ինձ տրամադրել վստահված անձանց վկայականներ թվով —- հատ։
Պարտավորվում եմ վստահված անձանց փոփոխության մասին տեղյակ պահել Ձեզ և ներկայացնել նախկին վստահված անձի(երի) վկայականը(ները)։ Վստահված անձանց ցուցակը կցվում է։
___ ___________200 թ. |
________________________ |
ստորագրություն |
_____________________________________________________
|
Ես _______________ ______ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից |
անուն, ազգանուն, հայրանուն |
ստացա _______ հատ վստահված անձի վկայական։ |
___ ___________200 թ. |
________________________ |
ստորագրություն |