Գլխավոր տեղեկություն
Համար
N 262-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2005-11.09.2006)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.10.17/26(203) Հոդ.360
Ընդունող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ընդունման ամսաթիվ
26.08.2005
Ստորագրող մարմին
Տրանսպորտի և կապի նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.09.2006

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
3 հոկտեմբերի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11605391

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

26 օգոստոսի 2005 թ. 
ք. Երևան

N 262-Ն
 
Հ Ր Ա Մ Ա Ն

«ԱՐՄԵՆԹԵԼ» ՀՁ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՖՈՐՄԱՏԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 3-ի «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության թիվ 60 լիցենզիայի վերախմբագրված և լրացված տարբերակը հաստատելու մասին» թիվ 1465-Ն որոշման պահանջներով`

1. Հաստատել «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության ծախսումների գնահատման ֆորմատը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն հրամանի 1-ին կետով հաստատված ծախսումների գնահատման ֆորմատի հետ մեկտեղ ներկայացվում են`

ա/ ընկերության կառուցվածքը (ստորաբաժանումները, նշելով դրանց հասցեները և յուրաքանչյուրի կողմից մատուցվող ծառայությունների տեսակները),

բ/ տեղեկություններ ընկերության ծախսերի վերաբերյալ (վիճակագրական հաշվետվություն 1-ՏԳ և ծախսերի կառուցվածքն ըստ ստորաբաժանումների),

գ/ ընկերության տարեկան վերջին հաշվապահական հաշվեկշիռը և հաշվետվությունները վերստուգող հանձնաժողովի եզրակացությամբ,

դ/ տեղեկություններ 2005 թվականին և առաջիկա 2 տարիներին կատարվելիք ներդրումների մասին, մանրամասն նշելով դրանց նպատակը (ուղղվածությունն ըստ մատուցվող ծառայության տեսակների), տնտեսական նպատակահարմարության հաշվարկը, հետգնման ժամկետը, փոխառու միջոցների հաշվին կատարելու դեպքում` դրանց վերադարձման ժամկետները և տոկոսները,

ե/ «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության սահմանված կարգով հաստատված 2005 թվականի և առաջիկա 2 տարիների եկամուտների և ծախսերի նախահաշիվները, ինչպես նաև շահույթի բաշխման ուղղությունները:

 

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար`

Ա. Մանուկյան

 

 

Հավելված
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2005 թ. օգոստոսի 26-ի
N 262-Ն հրամանի

 

 «ԱՐՄԵՆԹԵԼ» ՀՁ» ՓԲԸ-Ի ԾԱԽՍՈՒՄՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՖՈՐՄԱՏ

 

Տեղեկատվություն Ծառայության վերաբերյալ ____________________

 

ՄՈՒՏՔԵՐ

 

Բաշխելի ծախսեր Համատեղ ծախսեր Ընդհանուր ծախսեր
Մուտ-
քեր
Հաշ-
վետու տարի (դրամ)
Պլանա-
վորվող
տարի (դրամ)
Մուտքեր Հաշվետու տարի (դրամ) Պլանա-
վորվող տարի (դրամ)
Մուտքեր Հաշվետու տարի (դրամ) Պլանա-
վորվող տարի (դրամ)
Ընդա-
մենը
    Բաշխելի Համատեղ Ծախսեր         Բաշխելի Ընդհանուր Ծախսեր        
        Ընդա-մենը բաշխ-
ված
Ընդա-
մենը
բաշխ-
ված
  Ընդա-
մենը
բաշխ-
ված
Ընդա-
մենը
բաշխ-
ված
մուտք 1     մուտք 1         մուտք 1        
մուտք 2     մուտք 2         մուտք 2        
մուտք 3     մուտք 3         մուտք 3        
մուտք 4     մուտք 4         մուտք 4        
մուտք 5     Բաշխվա-
ծության հիմքը
  Բաշխվա-
ծության հիմքը
 

 

ԵԼՔԵՐ

  Հաշվետու
տարի (դրամ)
Պլանա-
վորվող տարի (դրամ)
Ընդամենը ծախսեր    
Ընդամենը եկամուտ    
Մեկ միավորին ընկնող միջին եկամուտ    
Ընդամենը
եկամուտների բաժինը
   
Ընդամենը միավորների բաժինը    
 
  Հաշվետու տարի (դրամ) Պլանա-
վորվող տարի (դրամ)
Ընդամենը ծախսեր    
Ընդամենը եկամուտ    
Մեկ միավորին ընկնող միջին եկամուտ    
Միավորին ընկնող համախառն մարժա (մինչև ֆինանսական ծախսերը)    

ՀՀ տրանսպորտի և կապի
նախարարության աշխատակազմի
ղեկավար`

Վ. Մարության

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
07.08.2006, N 212-Ն 11.09.2006, N 262-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան