Գլխավոր տեղեկություն
Համար
N 211-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.10.2004-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2004.10.15/23(171) Հոդ.313
Ընդունող մարմին
Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտե
Ընդունման ամսաթիվ
23.09.2004
Ստորագրող մարմին
Կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2004
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.10.2004

«Գրացված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 հոկտեմբերի 2004 թ.
Պետական գրանցման թիվ 33104252

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

 

23 սեպտեմբերի 2004 թ.
ք. Երևան

N 211-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 16-ի N 106-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջով

 

Հրամայում եմ`

 

1. ՀՀ ջրտնտպետկոմիտեի նախագահի 2002 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողների մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատելու մասին» N 106-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1.1. Հրամանով հաստատված հավելված 1-ի`

ա) 5-րդ կետի «ջրային տնտեսության բնագավառի գիտական հաստատություններից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.

բ) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

- յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

- քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի ատեստավորմանը կոնկրետ թեկնածուն որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել».

գ) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կոմիտեի աշխատակազմը` ատեստավորման արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա, կարող է սույն աշխատակարգի 5-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:».

դ) 8-րդ կետի «գ» ենթակետի «Հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով.

ե) 14-րդ կետի`

- «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

- «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

- «ժէ» ենթակետն ուժը կորցրած ճանաչել.

- «ժը» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «ատեստավորման փաթեթը» բառերով.

զ) 21-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

է) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև ատեստավորման փաթեթը Կոմիտեի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:

1.2. Հրամանով հաստատված հավելված 2-ի`

ա) 4-րդ կետի «ջրային տնտեսության բնագավառի գիտական հաստատություններից» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատություններից» բառերով.

բ) 4-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետով նախատեսված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներում առնվազն պետք է ընդգրկվեն հետևյալ տվյալները.

- յուրաքանչյուր թեկնածուի անունը, ազգանունը (հայրանունը), պաշտոնը, բնակության վայրը, հեռախոսահամարները` բնակարանային, աշխատանքային, բջջային, էլեկտրոնային փոստի հասցեն, ֆաքսը (դրանց առկայության դեպքում) և այլն.

- քաղաքացիական ծառայության այն պաշտոնը (պաշտոնները), որի թափուր լինելու դեպքում անցկացվող մրցույթին կոնկրետ թեկնածուն, որպես Հանձնաժողովի անդամ կարող է մասնակցել».

գ) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Կոմիտեի աշխատակազմը` մրցույթի արդյունքների գրավոր բողոքի քննարկման և ընդունված որոշման հիման վրա, կարող է սույն աշխատակարգի 4-րդ կետով նախատեսված մարմիններին և հաստատություններին միջնորդել իրենց կողմից առաջադրված Հանձնաժողովների անդամության թեկնածուների ցուցակներից հանել և համապատասխան միջոցներ ձեռնարկել այն թեկնածուի նկատմամբ, որը լինելով Հանձնաժողովի անդամ դրսևորել է սուբյեկտիվ մոտեցում, ինչպես նաև ընդգրկված լինելով Հանձնաժողովի կազմում առանց նախապես տեղեկացնելու անհարգելի պատճառով չի մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին:».

դ) 7-րդ կետի «գ» ենթակետի «Հասարակական միավորումների» բառերը փոխարինել «գիտական և ուսումնական հաստատությունների» բառերով.

ե) 13-րդ կետի`

- «թ» ենթակետից հանել «հաստատում և» բառերը.

- «ժգ» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

- «ժէ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժէ. հաղթող ճանաչված մասնակցի (մասնակիցների) վերաբերյալ տալիս է եզրակացություն.».

- «ժը» ենթակետի «մյուս փաստաթղթերը» բառերը փոխարինել «մրցութային փաթեթը» բառերով.

զ) 21-րդ կետի «ե» ենթակետից հանել «փակ գաղտնի» բառերը.

է) 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«22. Հանձնաժողովը կնիքը և չօգտագործված ամփոփաթերթերը, ինչպես նաև մրցութային փաթեթը Կոմիտեի աշխատակազմին հանձնելուց հետո դադարեցնում է իր գործունեությունը:»:

2. ՀՀ ջրտնտպետկոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Ս. Մաճկալյանին` սույն հրամանում նշված փոփոխություններն ու լրացումները ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ ջրտնտպետկոմիտեի աշխատակազմի ղեկավար Կ. Քոչարյանին:

 

Կոմիտեի նախագահ`

Ա. Անդրեասյան