Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
13 փետրվարի 2001 թ.
Պետական գրանցման թիվ 12401040
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26 դեկտեմբերի 2000 թ. |
N 02/1624 |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 62 հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետի
Հրամայում եմ`
Հաստատել «Մաքսային պահեստներում ապրանքների շարժի հաշվառման և դրա վերաբերյալ մաքսային մարմիններին տեղեկությունների ներկայացման կարգը» (կցվում է):
Նախարար Ա. Մանուկյան
Հաստատում եմ |
Կ Ա Ր Գ
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը կարգավորում է մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա ստացած անձանց (այսուհետև` կազմակերպություն) կողմից մաքսային պահեստներում ապրանքների շարժի հաշվառման և մաքսային մարմիններին այդ շարժի վերաբերյալ տեղեկությունների ներկայացման հարցերը:
2. Սույն կարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են մաքսային օրենսգրքին համապատասխան:
3. Մաքսային պահեստներում կարող են պահպանվել միայն «մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնված ապրանքները: Ապրանքները կարող են պահպանվել միայն այն կազմակերպության մաքսային պահեստում, որի մասին կան համապատասխան նշումներ ապրանքները տեղափոխող անձի կողմից մաքսային մարմիններին ներկայացված հայտարարագրերի համապատասխան սյունակում:
4. Կազմակերպությունները պարտավոր են վարել մաքսային պահեստում պահպանվող ապրանքների հաշվառման գրանցամատյաններ (այսուհետև` գրանցամատյան) (գրանցամատյանի էջի ձևը կցվում է` հավելված 1), որի բոլոր էջերը համարակալվում, կարվում և կազմվում են, որից հետո գրանցամատյանը ներկայացվում է կազմակերպության գրանցման վայրի մաքսատուն` կնքման և համարակալման: Կնքված և համարակալված գրանցամատյանները խիստ հաշվառման փաստաթղթեր են և հերթական համարներով հաշվառվում են մաքսատներում: Մաքսային պահեստի յուրաքանչյուր հասցեի համար վարվում է առանձին գրանցամատյան: Գրանցամատյանի կազմի վրա նշվում է գրանցամատյանի հերթական համարը, կազմակերպության լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական տեսակ, հարկ վճարողի հաշվառման համարը:
5. Լրացված-ավարտված գրանցամատյանները պահպանվում են կազմակերպության մոտ մինչև գրանցամատյանում կատարված վերջին նշումը կատարվելու օրից սկսած երեք տարին լրանալը և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն` վերջիններիս պահանջով: Գրանցամատյանը լրանալուց-ավարտվելուց հետո կազմակերպությունը սույն կարգին համապատասխան մաքսային մարմիններին, կնքման և համարակալման նպատակով, ներկայացնում է նոր գրանցամատյան: Լրացված ավարտված գրանցամատյանները պահպանվում են կազմակերպության մոտ` մինչև գրանցամատյանում ամենավերջին գրանցման օրվանից սկսած 3 տարին լրանալը և ներկայացվում Հայաստանի Հանրապետության մաքսային մարմիններին` նրանց գրավոր պահանջի դեպքում: Գրանցամատյանի լրացվելուց-ավարտվելուց հետո կազմակերպությունը նոր գրանցամատյան է ներկայացնում մաքսային մարմիններ` կնքման և համարակալման:
6. Մինչև ապրանքները «մաքսային պահեստ» ռեժիմով բաց թողնելը դրանք մաքսային ձևակերպումներից հետո տեղավորվում են կազմակերպության կողմից ապրանքների պահպանման համար առանձնացված շինությունում` ապրանքները բաց թողող տեսուչը, ապրանքը տեղափոխող անձի և կազմակերպության համապատասխան աշխատակցի հետ միասին ապրանքը ուղեկցում է կազմակերպության համապատասխան շինություն և հայտարարագրում կատարում համապատասխան նշումներ «մաքսային պահեստ» ռեժիմով ապրանքները բաց թողնելու մասին:
7. Ապրանքները տեղավորելուց անմիջապես հետո կազմակերպությունը պարտավոր է համապատասխան նշումներ կատարել գրանցամատյանում: Ապրանքը բաց թողող տեսուչը գրանցամատյանի համապատասխան սյունակում նույնպես կատարում է նշում` ապրանքները տեղավորելու մասին և դնում իր անձնական կնիքը:
8. Մաքսային պահեստներում պահպանվող ապրանքների նկատմամբ ցանկացած գործողություն, այդ թվում ապրանքները ապրանքը տեղափոխող անձին հանձնելը, կարող է կատարվել միայն մաքսային մարմինների գրավոր թույլտվությամբ:
9. Առանց մաքսային մարմինների թույլտվության մաքսային պահեստներում պահպանվող ապրանքները այլ անձանց հանձնելը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
10. Մաքսային ռեժիմի փոփոխության դեպքում, մաքսային ձևակերպումների ավարտից հետո, ապրանքները ըստ համապատասխան փոփոխված ռեժիմի բաց են թողնվում տեսուչի կողմից: Բաց թողնող տեսուչը հայտարարագրում կատարում է համապատասխան նշում, ապրանքը տեղափոխող անձի և կազմակերպության համապատասխան աշխատակցի ներկայությամբ ապրանքը դուրս է հանվում այդ ապրանքների պահպանման համար նախատեսված տարածքից (շինությունից):
11. Կազմակերպությունը պարտավոր է համապատասխան նշումներ կատարել գրանցամատյանում` ապրանքները մաքսային պահեստի տարածքից դուրս հանելու մասին: Ապրանքը բաց թողող տեսուչը գրանցամատյանի համապատասխան սյունակում նույնպես կատարում է նշում` ապրանքները բաց թողնելու մասին և դնում իր անձնական կնիքը:
12. Մաքսային հսկողություն իրականացնելու համար կազմակերպությունը, մաքսային պահեստում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության լիցենզիա ստանալուց հետո, յուրաքանչյուր ամիս, մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա ամսի 10-ը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն ներկայացնել հաշվետվություն` (հավելված 2) հաշվետու ամսվա ընթացքում մաքսային պահեստում պահպանվող ապրանքների շարժի, այդ թվում` ապրանքների մուտքի, ելքի, մնացորդների վերաբերյալ:
13. Սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարություն հաշվետվության և (կամ) գրանցամատյանի չներկայացնելը առաջացնում է պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
14. Մաքսային մարմինները` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարի կամ համապատասխան մաքսատան պետի հրամանի հիման վրա, կազմակերպության աշխատակիցների մասնակցությամբ կարող են կատարել մաքսային պահեստում պահպանվող ապրանքների գույքագրում` կազմելով համապատասխան ակտ:
ՀԱՎԵԼՎԱԾ 1 |
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԻ ԷՋԻ ՁԵՎԸ
էջ N____
Հ/Հ | Ապրանքը տեղափոխող անձը |
Ապրանքի անվանումը |
Տեղերի քանակը |
Չ/Մ | Քանակը | «Մաքսային պահեստ» ռեժիմով բացթողնման և պահեստում տեղավորման ամսաթիվը |
«Մաքսային պահեստ» ռեժիմով հայտարա-րագրված օրերի քանակը |
Մաքսային տեսուչի նշումը` այդ թվում հայտարա-րագրի համարը |
Մաքսային ռեժիմի փոփոխության և պահեստից ապրանքների ելքի ամսաթիվը |
Բաց թողնված ապրանքի քանակը |
Մաքսային տեսուչի նշումը պահեստից ապրանքների ելքի մասին, այդ թվում` հայտարա-րագրի համարը |
ՀԱՎԵԼՎԱԾ 2 |
ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏՆԵՐՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԴՐԱ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԻ
Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
200 թ. _____ -ի դրությամբ մաքսային պահեստում պահպանվող ապրանքների շարժի վերաբերյալ
_____________________________
մաքսային պահեստի անվանումը
Հ/Հ |
Ապրանքը տեղափոխող |
Ապրանքի |
Չ/Մ |
Քանակը |
Ապրանքների բաց թողնման հայտարարագրի մասին տեղեկություններ | ||||||
|
|
|
|
մուտք |
ելք |
մնացորդ |
«մաքսային պահեստ» ռեժիմով |
փոփոխված ռեժիմով | |||
|
|
|
|
|
|
|
համարը |
ամսաթիվը |
օրերի |
համարը |
ամսաթիվը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
___ _________ 2000 թ. |
Կազմակերպության տնօրեն __________ ____________ Կ.Տ. |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|