Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.2005-13.08.2015)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.02.15/4(181) Հոդ.62
Ընդունող մարմին
Արտակարգ իրավիճակների վարչության պետ
Ընդունման ամսաթիվ
13.01.2005
Ստորագրող մարմին
Արտակարգ իրավիճակների վարչության պետ
Ստորագրման ամսաթիվ
13.01.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.08.2015

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
2 փետրվարի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 32605077


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

13 հունվարի 2005 թ. 
ք. Երևան

N 10-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն


 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

Հաստատել փրկարարական աշխատանքների անվտանգության կանոնները՝  համաձայն հավելվածի:

Գեներալ-մայոր՝

Է. Բարսեղյան

Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի


 

Կ Ա Ն Ո Ն Ն Ե Ր

 

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով սահմանվում է արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների անվտանգության կանոնները, փրկարարի աշխատանքի անվտանգության պայմանների ապահովումը:


 

II. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

 

 

1. ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՏԵՂԱՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԻՍ

 

2. Լեռնային տեղանքում վթարափրկարարական աշխատանքների անվտանգ իրականացման վրա ազդող հիմնական գործոններն են՝ բարդ ռելիեֆը, մթնոլորտային օդի նոսրությունը, ուժեղ քամին, ամպամածությունը, ավելցուկային ուլտրամանուշակագույն ճառագայթումը, ջերմաստիճանի կտրուկ փոփոխությունները, սննդի բնական աղբյուրների սահմանափակությունը կամ դժվարամատչելիությունը, ջրի օգտագործման, տաքացման դժվարությունները, ձնահյուսերի, քարաթափումների, սողանքների, սելավների առաջացման վտանգը և այլն:

3. Որոնողափրկարարական աշխատանքներ իրականացնելիս անհրաժեշտություն է առաջանում տեղաշարժվել լեռնային տարբեր լանդշաֆտներով: Երկարատև անցումների և բարդ տեղամասերի հաղթահարման դեպքում ռիսկի նվազեցման ու ուժերի խնայողության նպատակով անհրաժեշտ է պահպանել քայլքի շնչառական և տեղաշարժման ներդաշնակ ռեժիմ:

4. Հավասարաչափ շնչառությունը երկարատև բեռնվածության ժամանակ գլխավոր գործոնն է: Ծանր վերելքներին քայլերի հաճախականությունը համաձայնեցվում է ռիթմի հետ (օրինակ՝ ձախ քայլով արտաշնչել, աջ քայլով շնչել)։ Մեկ շնչառության ցիկլին կարող է համապատասխանել մեկ կամ շատ քայլեր (լեռնային պայմաններում): Քայլի և շնչառության հավասարաչափությունը թույլ է տալիս պահպանել ուժերը: Օրգանիզմի գերհոգնածությունից խուսափելու համար պետք է շնչել քթով: Քայլի երկարությունը որոշվում է վերելքի աստիճանով: Ոչ կտրուկ ռելիեֆում քայլերը երկարում են, զառիթափում՝ կարճանում: Քայլելու ընթացքում պետք է հնարավորինս չափով հենվել ամբողջ ներբանի վրա: Որոշ դեպքերում պետք է քայլել ոտնաթաթերի վրա (օրինակ՝ վերելքի ժամանակ կանաչապատ լանջ 350 և ավելի): Միջին թեքության լանջերը նպատակահարմար է անցնել զիգզագաձև:

Հատուկ ուշադրություն պետք է դարձնել խոնավ, զառիթափ, կանաչապատ լանջերին: Կանաչապատ լանջով բարձրանալիս ոտքը դնում են ամբողջ ոտնաթաթով, որպեսզի ավելացվի կոշիկի շփման մակերեսը լանջի հետ: Լանջի 100 թեքության դեպքում ոտնաթաթերը վերելքի ժամանակ թեքում են դեպի դուրս (եղևնաքայլ): Վայրէջքի ժամանակ ոտնաթաթերը դրվում են ուղիղ, ամբողջ ներբանով, մի փոքր ծալված ոտքերը զսպանակում են: Վազքով  իջնելու դեպքում  փոքր և արագ քայլեր են արվում։ Ծանրության կենտրոնը վայրէջքի և վերելքի  ժամանակ, պետք է հեռացնել լանջից:

Զառիթափ, կանաչապատ լանջերի վրա նպատակահարմար է քայլել կատվիկներով և սառցակտրիչներով: Շարժումը փլվածքներով և մորենաներով քարաթափումների վտանգ է ներկայացնում: Վերելքի ժամանակ ոտքերի հենման համար պետք է ընտրել մեծ բեկորներ:

Շարժումը դեպի վեր հնարավոր չափով իրականացվում է նույնպես ուղիղ գծով կամ շեղակի: «Կենդանի» փլվածքով տեղանքում պետք է շարժվել շեղակի, որ հանկարծակի պոկված քարը չվնասի փլվածքից ներքև գտնվող փրկարարներին: Այն դեպքում, եթե շեղակի քայլել հնարավոր չէ, ապա պետք է դանդաղ բարձրանալ ուղիղ վերև՝ գտնվելով հնարավորին չափ իրար մոտ։ Առավել վտանգավոր են ժայռային հիմքերի կամ շարժվող սառցադաշտերի առաջացած փլվածքները:

Մեծ ուշադրություն է պահանջում անձրևի և մառախուղի ժամանակ փլվածքներով տեղափոխությունը, որովհետև կտրուկ աճում է քարաթափումների վտանգը: Մարմնի ծանրությունը ոտքից ոտք տեղափոխելուց  առաջ ոտքը խորասուզվում է և ամրացնում փլվածքի մեջ: Մանր քարերից կազմված քարաթափը կարելի է իջնել քարերի հոսանքի հետ սողալով: Եթե ներքև է իջնում քարերի մեծ զանգված, ապա  պետք է արագ տեղափոխվել քարաթափի հարևան հատված: Եթե մեծ քարը չի հաջողվել կանգնեցնել կամ էլ, եթե որևէ մեկը տեսնում է վերևից եկող քարը, պետք է անմիջապես բացականչել՝ «Քար», բարձր հստակ ձայնով, բայց ոչ խուճապահար: Դեպի ներքև եկող քարից պետք է կամ կողք կանգնել կամ կքանստել: Մեծ քարափից պետք է թաքնվել մոտակա ժայռերի կամ մեծ քարերի հետևում, բաց տեղում: Մանր քարերի մեծ քանակությունից կարելի է պաշտպանվել գլխի վերևում բարձրացված ուսապարկով:

5. Ձյունապատ լանջերով շարժվելիս փրկարարները պետք է կրեն պաշտպանիչ ակնոցներ, հագնեն լեռնային համազգեստներ, ձեռնոցներ, լեռնային կատվիկներով կոշիկներ:

Փափուկ ձյան միջով քայլելիս՝ ոտնաթաթերով, խուսափելով ուժեղ հարվածից, ձյունը սեղմելով պետք է աստիճաններ ստեղծել: Խոշորահատ ձյան պայմաններում աստիճանները ստեղծվում են լեռնային կոշիկների տակաեզրերով: Եթե ձյան շերտը սառած է՝ աստիճանները ստեղծվում են սառցակտրիչով: Ամուր ձյան շերտի վրա լավ պահում են կատվիկները: Ձյունապատ լանջի վրա ստեղծվում է երկու հենման կետի սկզբունք, իսկ միայն շատ զառիթափ լանջերին, սառցակտրիչով, ստեղծվում է 3 հենման կետ: Պետք է պահպանել մարմնի ուղղահայաց դիրքը, որը կանխարգելում է աստիճանների փլուզումը:

6. Քայլել նպատակահարմար է քայլ-քայլ, առաջնորդող փրկարարին պետք է պարբերաբար փոխել: Ձնահոսքի վտանգ ունեցող գոտիներում պետք է խուսափել երկար անցագոտիներից՝ ձյունապատ լանջը չկտրելու և ձնահոսք չառաջացնելու նպատակով: Ձնահոսքը առաջինը նկատող փրկարարը անհապաղ բացականչում է՝ «Ձնահոսք վերևից» (աջից կամ ձախից): Այդ դեպքում փրկարարները թաքնվում են՝ ելնելով տեղանքից (ժայռ, քար, ծառ և այլն),  ծածկում դեմքը որևէ իրով, որպեսզի չխեղդվեն։ Եթե ձնահոսքից դուրս գալ հնարավոր չէ, ապա անհրաժեշտ է ձերբազատվել ցանկացած բեռից և ամբողջ ուժերով փորձել մնալ ձյան մակերեսին, այնուհետև լողաշարժումներով հասնել ձնահոսքի ծայրին:

Ոչ  շատ կտրուկ լանջերով  անհրաժեշտ է բարձրանալ եղևնաձև լեռնային կոլիկների տակակողերով աստիճաններ սարքելով: Այն լանջերով, որտեղ  ձնահոսքի վտանգ չկա, հնարավոր է զիգզագաձև վերելք: Ձյունապատ լեռների վրա, առճակատ վերելքների ժամանակ, աստիճանները պետք է ստեղծել  կոշիկների թաթով, սառցակտրիչները պահել առջևում՝ համարյա մինչև գլուխը խրած ձյան մեջ: Երկու ոտքով նոր աստիճանների վրա լավ ամրանալուց հետո, կարելի է տեղափոխել սառցակտրիչները դեպի վերև: Ոչ զառիթափ լանջով պետք է իջնել մեջքով դեպի լանջը, փոքր քայլերով կրունկները մխրճելով ձյան մեջ: Մինչև 300 սառցալանջերով պետք է բարձրանալ ուղղահայաց՝ ոտքն ելքաձև դնելով: Ոտքը սառույցին դնելով, միանգամից կատվիկի բոլոր ատամներով, բացի դիմացի, ոչ ուժեղ խփում են նրա մակերեսին: Մինչև 400  զառիթափ սառցալանջերով քայլում են զիգզակաձև: Մարմնի դիրքը պետք է պահել ուղղահայաց` չմոտեցնելով լանջին: Երկու ձեռքով սառցակտրիչի ծայրով հենվում են լանջին: 400 - ից բարձր լանջերը պետք է բարձրանալ կատվիկների դիմացի չորս ատամների օգնությամբ՝ ոտքի հարվածով  զույգ ատամները մխրճելով սառույցի մեջ: Երկրորդ զույգ ատամները այդ դեպքում արագ մխրճվում են սառույցի մեջ և մարդու քաշի շնորհիվ չեն թողնում սահել: Ոտքը պետք է քիչ ծալել ծնկներում, ոտնաթաթերը դնելով հորիզոնական դիրքում: Վերելք պետք է կատարել երկու հենման կետի կանոնով՝ հենվելով սառցակտրիչի վրա:

Երբ լանջը զառիվեր է, և կա գահավիժելու վտանգ, փրկարարները պետք է երկու ձեռքով կտրեն աստիճաններ` տարածությունը աստիճանների մեջ 15-20 սմ, որը պահանջում է ֆիզիկական մեծ լարում և մարդկանց հաճախակի փոփոխում: Սառցային կատարների վրա աստիճանները կտրատում են ուղիղ կատարի վրա: Մեծ բարդություն է ներկայացնում ժայռային տեղանքում տեղաշարժը:
Այն երթուղիներում, որտեղ կա քարաթափերի վտանգ, պետք է օգտագործել պաշտպանիչ սաղավարտներ: Ժայռամագլցման ժամանակ հենակետի վրա ոտքի ճնշումը պետք է լինի ուղղահայաց դիրքով, կայուն վիճակ ապահովելու նպատակով: Հենակետի դիրքին և ամրությանը համապատասխան, ոտքերը ժայռի վրա դրվում են լրիվ ներբանով, տարբեր դիրքով: Ժայռաճեղքերը կարող են օգտագործվել ժայռերի դժվար հատվածները հաղթահարելիս:

7. Ժայռամագլցման ժամանակ փրկարարները պարտավոր են.

ա) մանրակրկիտ ուսումնասիրել հաղթահարման ենթակա երթուղու հատվածը: Երթուղու վրա պետք է նշել այն տեղերը, որոնք նախատեսված են ապահովման և հանգստի համար: Երթուղու ընտրությունը պայմանավորված է ճանապարհահատվածի հաղթահարման դյուրությամբ, դժվարին հատվածների շրջանցման հնարավորությամբ և անվտանգությամբ.

բ) հենման երեք կետերի պահպանման նպատակով օգտվել ժայռի անհավասարություններից: Փրկարարը մագլցում է ձեռքերի և ոտքերի օգնությամբ, այսինքն` կա չորս հենակետ, որոնցից մեկն ազատ է և օգտագործվում է հարմար հենակետ գտնելու համար: Դրա շնորհիվ ազատվում է ծանրաբեռնված հենակետից մեկը` ձեռքը կամ ոտքը: Բոլոր դեպքերում պահպանվում են երեք հենակետեր.

գ) մինչև հենակետի ծանրաբեռնումը ստուգել նրա ամրությունը: Ստուգումը վերելքների ժամանակ հիմնականում կատարվում է ձեռքի օգնությամբ, իսկ վայրէջքների դեպքում` ազատ ոտքի հարվածով.

դ) ժայռամագլցման ժամանակ ծանրաբեռնել ձեռքերը: Նրանցով հիմնականում պահպանվում է մարմնի հավասարակշռությունը, իսկ մարմնի հիմնական ծանրությունը բաժին է ընկնում ոտքերին: Երբ հարկ է լինում աշխատանքն ակտիվացնել, ապա շարժման ժամանակ պետք է օգտագործել բռնման և հենման տարբեր եղանակներ.

ե) ժայռամագլցման ժամանակ մարմինը պահել ուղղահայաց դիրքով՝ առավել չափով նվազեցնել ճռճռումներն ու թեքումները, չկատարել մեծ քայլեր.

զ) ժայռերը հաղթահարելիս շարժումը կազմակերպել հավասարաչափ, առանց լարվելու, կծկվելու և պրկումների, որպեսզի հավասարակշռության կենտրոնը դուրս չգա հենման մակերեսից և քայլերը դառնան վտանգավոր, հոգնեցնող.

է)  փխրուն ժայռատեսակների հաղթահարման ժամանակ հնարավորինս մոտ լինել ժայռին, իսկ միաքար և ամուր ժայռերը հաղթահարելիս՝  նրանից քիչ զատվել.

ը)  երթուղին հաղթահարել ամենակարճ ճանապարհով.

թ)  բարձրության վրա գործել զգույշ և մտածված.

ժ)  աստիճանական ժայռերով բարձրանալ աստիճանի պես: Ժայռից վայրէջքը առավել վտանգավոր է տեխնիկական բարդության պատճառով:

8. Զառիթափ լանջերով վայրէջքը նմանատիպ է վերելքին՝  հակառակ հաջորդականությամբ: Ձյան շերտի և սառած լանջի վրա պետք է իջնել կատվիկներով, վտանգավոր լանջերի վրա տեղաշարժը կատարել ապահովման սարքեր օգտագործելով: Անվտանգ լանջերից վայրէջք կարող է իրականացվել երկու ոտքով սահելով։ Վայրէջքի ժամանակ սառցակտրիչի ծայրով  հենվում են հետևից: Ծանր ուսապարկով՝ 400 կտրուկ լանջերից վայրէջքն արգելվում է: Ոչ բարդ ժայռերից պետք է իջնել լանջի մեջքով, որպեսզի երևան վայրէջքի ճանապարհը և հենման կետը: Զառիվեր լանջերից պետք է իջնել դեմքով դեպի լանջը: Ամենահաճախ օգտագործվող եղանակը պարանի օգնությամբ, մարզականն է` զսպանակակեռիկով և դյուլֆեռի եղանակով: Այն դեպքում,  երբ հաղթահարման հատվածը բարդ է, ինքնուրույն անցնելու համար փրկարարները պետք է գնան 2-3 հոգով և իրականացնեն փոխադարձ ապահովում, որը թույլ կտա գահավիժման դեպքում, կապաշարով շարժվելիս պահել փրկարարին: Կապաշարով շարժվելու ժամանակ ապահովումն ունենում է հետևյալ ձևերը.

ա) միաժամանակյա, երբ բոլոր մասնակիցները միաժամանակ են շարժվում.

բ) փոփոխական, երբ մեկը շարժվում է, իսկ մյուսը` ապահովում:

9. Միաժամանակյա շարժման ժամանակ ապահովումը կազմակերպվում է շարժման ընթացքում: Այս դեպքում պարանը պետք է գցել ցցվածքներից, զսպանակակեռից, ճեղքերից: Ապահովման այս ձևը կիրառվում է երթուղու հեշտ հատվածներում: Տեղանքի բարդացման դեպքում հնարավոր է միայն փոփոխական ապահովման կազմակերպումը: Վերևում գտնվող փրկարարն իրականացնում է ապահովումը վերևից, ներքևի փրկարարը` ներքևի ապահովումը: Փրկարարը պետք է տիրապետի բազմազան կապերի, որպեսզի տարբեր հանգամանքներից ելնելով դրանք օգտագործի: Ցանկացած կապ, բացի բռնողից, իջեցնում է պարանի ամրությունը նրա տեղադրման կետում: Դրա  հաշվին կորչում է պարանի ամրությունը «ասպանդակ»-ում 40%-ով, մոտ  25%-ով բուլինում և ութնակապում: Պարանի ամրությունը ծալատեղում քիչ է` 30%:

10. Եթե դժբախտ պատահարը տեղի է ունեցել ժայռերում, հաճախ տուժածներին պետք է տեղափոխել ներքև: Եթե տուժածը աննշան է վնասված, վայրէջքն իրականացվում է առանց ուղեկցողի: Վայրէջքի երթուղին պետք է ունենա կանգառի հրապարակներ: Վայրէջքի համակարգերը ամրացվում են մի քանի հենման կետերից (սեպերից, ժայռային ցցվածք): Պարանը, որով իջեցնում են տուժածին, անցկացվում է բլոկով կամ պոլիսպաստով (բազմաճախարակով): Սառույցով կամ ձյան շերտով վայրէջքի ժամանակ վայրէջքի համակարգը ամրացվում է  սառցակտրիչի վրա:

Ուղեկցողի բացակայության պայմաններում տուժածին իջեցնում են պարանից հյուսված զամբյուղով և տուժածը հնարավորինս չափով հրվում է ժայռից՝ ձեռքով և ոտքերով:

Ծանր վնասվածքով տուժածին պետք է իջեցնել ուղեկցողի հետ: «Բեսեդկայով» վայրէջքը, երբ չկա ուղեկցող, իրականացվում է հիմնական պարանի օգնությամբ և 1-1,2 մետր երկրորդական պարանով: Հիմնական պարանի ծայրին կապվում է կրկնակի ուղեկցողի հանգույցը, որը հագցվում է տուժածի ազդրերին: Կապի օղակների երկարությունը չպետք է գերազանցի 40-45 սմ -ից:

Վայրէջքի բոլոր դեպքերում երկրորդական պարանով հիմնական պարանի վրա, տուժածի գլխի մակարդակին պետք է կապել բռնող հանգույց և նրան միացնում ապահովման գոտին, որը թույլ է տալիս խուսափել տուժածի անկումից:

11. Եթե տուժածն իջնում է ուղեկցողի հետ՝ երկու պարանի երկու ծայրին կապվում են ուղեկցողի կրկնակի հանգույցներ, որոնք ծառայում են նստատեղ տուժածի և ուղեկցողի համար: Այնուհետև երկու պարանները պետք է միացնել հասարակ հանգույցով այնպես, որ մեկ «զամբյուղը» գտնվի հանգույցից մոտ 1,2 մետր տարածության վրա, մյուսը` 90 սմ: Ուղեկցողը հագնում է «զամբյուղը» երկու ծայրով, տուժածը` կարճը: Ուղեկցողը և տուժածը կապվում են բռնող հանգույցով՝ պարանների միացման կապից քիչ ներքև:

Ծանր վնասվածքով տուժածներին իջեցնում են պատգարակներով հորիզոնական դրությամբ: Ուղեկցողն ապահովման գոտիով կամ երկրորդական պարանով ամրացնում է պարանը իրեն այնպես, որ պատգարակները գտնվեն կրծքի մակարդակին:

12. Պատերից կամ զառիվեր լանջերից տեղափոխման ժամանակ օգտագործվում է նաև զամբյուղ պատգարակը: Հիմնական պարանի ծայրին պետք է կապել ուղեկցող հանգույցը (պատգարակների ստորին մասը): Հաշվի առնելով տեղափոխման առանձնահատկությունները՝ պատգարակին միացնում են ձող կամ զսպանակակեռիկի օգնությամբ միացնում են իջնող պարանին: Իջնող պարանի արգելակումը կատարվում է 2-4 զսպանակակեռիկներով: Վայրէջքը զսպանակակեռիկային արգելակման միջոցով պետք է ընթանա հավասարաչափ և դանդաղ: Երբեմն անհրաժեշտություն է առաջանում տուժածին բարձրացնել պատով կամ լանջով վեր: Վերելքն իրականացվում է «պոլիսպաստի» օգնությամբ, որը բաղկացած է կարճ պարաններից և զսպանակակեռից: Տուժածին ուղեկցված պարանը դրվում է զսպանակակեռի մեջ (վերև), այնուհետև զսպանակակեռից ցած պետք է կապել բռնող հանգույց, որի ծայրը ամրացվում է մոտակա խփված սեպին: Հիմնական պարանի վրա, ինչքան կարելի է ցածր, կապվում են բռնող հանգույց` կարճ օղակով, որը պետք է անցկացնել ստորին զսպանակակեռիկի մեջ: Վերին զսպանակակեռից եկող պարանը կոճկվում է ստորին զսպանակակեռիկի մեջ և բարձրանում նորից տուժածներին բարձրացնող փրկարարների մոտ: Երբ ստորին բռնող հանգույցը մոտենում է վերին զսպանակակեռին, թուլացած կապի միջով պարանը քաշվում է: Բեռնվածության անկման դեպքում հանգույցն ինքը կֆիքսի պարանը և ստորին բռնող հանգույցը կտեղափոխվի ելման դրություն:

13. Փակ կամ բաց սառցադաշտի անցման ընթացքում մշտապես առկա է ճեղքվածքների մեջ անկման վտանգը: Հայտնաբերելով ճեղքվածքի մեջ տուժածի գտնվելու վայրը՝ փրկարարն իջնում է, ցուցաբերում առաջին օգնություն և հագցնում տուժածի վրա «բեսեդկա»: Անկումը ճեղքվածքների մեջ, որպես կանոն, հանգեցնում է լուրջ վնասվածքների, այդ իսկ պատճառով տուժածին պետք է բարձրացնել «բեսեդկայով»: Վերելքի համակարգը կազմակերպվում է այնպես, որ տուժածը վերելքի ժամանակ չդիպչի պարանին: Դրա համար վերելքի պարանն անցնում է զսպանակակեռիկից, որն ամրացված է պարանից ճեղքի հակառակ կողմի վրա. պարանը նախ անցնում է վերոնշված զսպանակակեռիկից, բռնող կապից, զսպանակակեռիկից ամրացված սեպից և վերադառնալով սեպից ամրացած զսպանակակեռիկին, նրա միջով դուրս է գալիս դեպի փրկարարները: Վերելքն իրականացվում է հետևյալ կերպ. հրահանգով վերելքի պարանը ձգվում է և ֆիքսվում բռնող հանգույցով, այնուհետև պարանը տեղափոխվում է առաջ և նորից ձգվում: Երբ տուժածը բարձրացվում է ճեղքվածքի եզրին, հակառակ կողմում գտնվող փրկարարները ձգում և բարձրացնում են տուժածին: Տուժածին «բեսեդկայով» բարձրացնելու համար պահանջվում է 2-3 հոգի, պատգարակով` 5-6:

14. Ժայռային, ձյան, սառցե փլվածքների տակ գտնվող տուժածներին ազատում են փոքր մեխանիզացիայի միջոցով, ձեռքի գործիքներով: Այդ ժամանակ անհրաժեշտ է ամենակարճ ժամանակում ապահովել տուժածներին թարմ օդի հոսքը: Արգելվում է վերոհիշյալ դեպքերում  օգտագործել ինժեներական տեխնիկա, որովհետև մեծանում է տուժածին ծանր վնասվածքներ հասցնելու հավանականությունը: Ինժեներական տեխնիկայի օգտագործումը հնարավոր է միայն աշխատանքների մեծ ծավալի և ժամանակի պակասի դեպքում:

Ձյան ու սառցե փլվածքներում բացվածքներն իրականացվում են սակրային գործիքների և մի շարք հատուկ սարքավորումների օգնությամբ (հիդրավլիկ, մեխանիկական, պնևմատիկ, կարպիկներ): Փլվածքների տեղափոխվող հատվածները և բացվածքի առաստաղը ֆիքսվում է տարբեր չափերի ձողերով: Ամրացման եղանակները, քանակը և անկյունները կախված են տվյալ իրավիճակից, բայց մշտապես պետք է ապահովել փլվածքի բացվածքի տարածքը, ինչպես լայնակի այնպես էլ երկայնակի ուղղություններով: Բացվածքի աշխատանքները տարվում են խմբով՝ ոչ քիչ 4 փրկարար և հրամանատար: Բացվածքի տրամագիծը պետք է լինի առնվազն 0,5-0,6 մ2, պտտման անկյունները` 900 -ից ոչ ավելի: Տուժածների գտնվելու վայրի տրամագիծը հնարավորին չափով պետք է մեծացվի 0,8-1,0 մ2, որը թույլ կտա ստեղծել անհրաժեշտ պայմաններ տուժածին շտապ բժշկական օգնություն ցույց տալու, տեղափոխումը կազմակերպելու համար:

15. Քարանձավներում, ստորգետնյա պայմաններում աշխատանքը բնորոշվում է մի քանի վնասակար տարրերի առկայությամբ՝

ա) Տեկտոնական խզվածքների գոտիներում հնարավոր են բնաձյան փլատակներ և քարաթափեր: Վտանգավոր հատվածները պետք է անցնել արագ:

բ) Քարանձավների գազավորվածությունը: Բոլոր քարանձավներում գործնականորեն առկա է տարբեր վնասակար գազերի պարունակություն: Վտանգավոր գազերը չունեն գույն և հոտ: Նրանց առկայությունը հայտնաբերվում է վառվող լուցկու բոցից: Ածխաթթու գազի առկայության դեպքում լուցկին հանգչում է, ածխաջրի ժամանակ` ուժեղ մրում, մեթանի դեպքում վառվում է անբնական պայծառ: Այն քարանձավում, որտեղ լուցկին չի վառվում, առանց շնչադիմակի և հակագազի գտնվելը վտանգավոր է: Մեթանի և ածխաջրի առկայության դեպքում խիստ անհրաժեշտ է պահպանել հակահրդեհային կանոնները: Բավականին մեծ վտանգ է ներկայացնում բնական ռադիոակտիվ ճառագայթավտանգ գազը՝ ռադոնը: Մարդու կողմից ներշնչվելով` նրանք նստում են թոքերում և ընդունակ են խթանելու որոշ ուռուցքային հիվանդություններ: Օդում ռադոնի առկայության հայտնաբերման համար օգտագործվում է հատուկ չափիչ՝ ռադոնային սնիֆեռ: Քարանձավներում ռադիոակտիվ վտանգը կարելի է նվազեցնել: Դրա համար անհրաժեշտ է` կրճատել մարդկանց աշխատելու ժամանակը, օգտագործել այնպիսի հակագազեր, որոնք ընդունակ են պաշտպանելու ռադոնի վտանգավոր տարրերից, քարանձավներում չծխել: Մարդու օրգանիզմի վրա ռադոնի ազդեցությունը ծխախոտի ծխի հետ բարձրացնում է ուռուցքային հիվանդությունների հավանականությունը:

գ) Վտանգներ՝ կապված ջրի հետ: Դրանք մշտապես առկա են պարբերաբար հեղեղվող քարանձավներում: Ստորգետնյա հեղեղումները շատ դժվար է կանխատեսել, որովհետև դրանք չեն համընկնում մակերեսի վրա ջրի մակարդակի բարձրացման հետ: Քարանձավներում գտնվելիս անհրաժեշտ է իմանալ տվյալ քարանձավի առանձնահատկությունները  և ջրային վտանգի առաջացման դեպքում անվտանգ նահանջի երթուղին: Ստորգետնյա ջրամբարներում հարկավոր է հետևել ջրի մակարդակին:

դ) Ցուրտ: Քարանձավները բնորոշվում են կայուն միջին տարեկան ջերմաստիճանով:
Քարանձավների ջերմաստիճանը տատանվում է 3-40 C-ից մինչև 7-120 C: Ստորգետնյա ջրամբարների առկայության և համարյա 100% օդի խոնավության դեպքում օրգանիզմի գերսառեցման վտանգ չկա: Ցրտի և խոնավության դեմ պաշտպանիչ միջոց են հանդիսանում տաք ջրամեկուսիչ համազգեստները:

ե) Մթություն: Եթե քարանձավում բացակայում են ֆոսֆոր պարունակող ռադիոակտիվ նյութեր, ապա այնտեղ բացարձակ մթություն է: Ստորգետնյա երթուղիներում հարկավոր է ունենալ 2 լույսի աղբյուր 1 մարդու համար: Եթե դրանք լապտերներ են, ապա իրենց հետ պետք է ունենան մարտկոցների լրացուցիչ լրակազմ: Մոմերը և այրման միջոցները պետք է գտնվեն հերմետիկ փաթեթի մեջ:

զ) Արհեստական փլատակներ և քարաթափեր: Ուղղահայաց տարածքներում աշխատանքի ժամանակ կա քարաթափերի վտանգ, որոնք առաջանում են վերևում գտնվող մարդկանց սխալ գործունեության պատճառով (աշխատող գործիքներ, ձայնի վիբրացիա): Ուղղահայաց տարածքներում աշխատելիս պետք է հետևել անվտանգության կանոններին, որոնք կիրառվում են ժայռամագլցման ժամանակ: Գործողությունները ընդերքում պետք է սահմանափակ լինեն ձայնի և վիբրացիայի առումով: Վտանգավոր հատվածներում խոսել կարելի է միայն շշուկով և տեղաշարժվել ամենայն զգուշությամբ: Քարանձավներում չի կարելի բղավել: Հնարավորին չափով պետք է խուսափել օգտագործել այնպիսի սարքավորումներ, որոնք բարձր ձայն են հանում կամ ստեղծում տատանումներ: Քարանձավներում պետք է գտնվել պաշտպանական սաղավարտով:

է) Վտանգներ՝ կապված անկայուն բնական և արհեստական հենարանի հետ: Առավել վտանգ են ներկայացնում ստալակտիտները կավե հենքի վրա, որոնք կարող են հանկարծակի փլվել: Այդպիսի գոտիները պետք է անցնել արագ, առանց ձայնի:

ը) Մոլորվելու վտանգ՝ լաբիրինթոսներում, հանքերում և բազմահարկ քարանձավներում կողմնորոշման համար անհրաժեշտ է նշել երթուղային բոլոր ուղղահայաց կամ հորիզոնական խաչմերուկները: Նշումները կարելի է անել քարով քարանձավի հիմքում կամ նշաններ փորելով նկարել պատկերի վրա:

թ) Քարանձավի ծխոտվածություն: Տեղի է ունենում լույսի աղբյուների օգտագործումից, խարույկներից: Քարանձավների ծխոտվածությունը թույլ բնական օդափոխության պատճառով կարող է երկար ժամանակ պահպանվել որոշ ստորգետնյա հատվածներում և վտանգավոր լինել մարդկանց համար:

ժ)  Վտանգներ կապված սարքավորումների սխալ օգտագործման հետ`

-  կարբոնային լամպի պայթյուն.

-  անսարք սարքավորումների օգտագործում.

-  իմպուլսային լամպի հերմետիկ չլինելու պատճառով հոսանքով վնասում.

-  խտացրած օդի բալոնների պայթյուն.

-  հանդերձանքի պակասության պայմաններում աշխատանքների իրականացում.

-  ապահովման և ինքնապահովման հրահանգների սխալ կիրառում:

Անհրաժեշտ է կանխավ իրականացնելով նախապատրաստական աշխատանքներ և անհրաժեշտ սարքավորումների ու հանդերձանքի մանրազնին ստուգումներ` պահպանել անվտանգության կանոնները. կարելի է խուսափել այդ վտանգներից սարքավորումների ճիշտ շահագործումով` ցուցաբերելով սառնասրտություն և խիզախություն: Այդ ամենը հաջող, անվտանգ աշխատանքի գրավականն է:

ժա) Նեղ բացվածքներով խորշեր՝ նեղ խորշերը հաղթահարելիս նրանց մեջ խցանվելու վտանգ կա: Դրանից խուսափելու համար անհրաժեշտ է`

- օգտագործել քարանձավային համազգեստ.

- երթուղու հաղթահարման ճիշտ ստրատեգիայի ընտրում.

- հնարավորին չափով մաքրել ճանապարհը.

- ներքև իջնել, խորշերի անցումը հաղթահարել ոտքերով առաջ:

ժբ) Հոգեբանական լարվածության հետ կապված վտանգներ՝ դրանք կախված են մարդու հոգեբանությունից, աշխատունակության աստիճանից, հոգնածությունից և անբարենպաստ գործոնների միաժամանակյա ազդեցության պայմաններում հարմարվելու ընդունակությունից: Հոգեբանական լարվածությունն ի հայտ է գալիս անհատի վրա` վայրի, ջրի, մթության, միայնակության, բարձրության, փակ տարածության ազդեցություններից:

16. Քարանձավները, ի տարբերություն նորմալ պայմանների, ունեն յուրահատուկ կենսաէներգետիկա և օդի բաղադրություն: Ստորգետնյա երկարաժամկետ աշխատանքը բերում է այն բանին, որ մարդու օրգանիզմը 24-ժամյա ռեժիմից անցնում է 48 ժամի: Արդյունքում վատթարանում են մարդու տեսողությունը, հիշողությունը, բարձրանում հոգնածությունը, իջնում օրգանիզմի պաշպանողական գործառույթները: Այդ ամենը միասին կարող է բերել սխալների և վթարային իրավիճակի: Ոչ բոլոր մարդկանց կարող են օգնել հատուկ մարզումները և ուսուցումը, որպեսզի նա խույս տա վտանգներ ստեղծող հոգեբանական վիճակից: Այդ իսկ պատճառով քարանձավում բոլոր տեսակի փրկարարական աշխատանքներ անցկացնելու համար պետք է մարդկանց ընտրել շատ մանրակրկիտ:

17. Եթե դժբախտ պատահարը տեղի է ունեցել քարանձավում, փրկարարական աշխատանքներին պետք է ներգրավել այն մասնագետներին, որոնք նմանատիպ աշխատանքների փորձ ունեն: Ծանր են քարանձավի առանձնահատկությունները կախված քարանձավի կոնկրետ իրավիճակից։ Սպասվող աշխատանքին համապատասխան ընտրվում են հանդերձանքը և սարքավորումները: Այն դեպքում, երբ որոնողափրկարարական աշխատանքը տեղի է ունենալու անծանոթ քարանձավում անհրաժեշտ է պատրաստվել և վերցնել որոշ քանակությամբ հանդերձանք, որը թույլ կտա ցանկացած իրավիճակում անվտանգ աշխատել:

18. Եթե քարանձավի մուտքը իրենից ներկայացնում է ճեղքվածք, կանխավ պետք է չափել նրա խորությունը, նետելով հատակին քար ու վայրկենաչափով չափել անկման տևողությունը: Միջին մեծության քարը պետք է նետել այնպես, որ տեսանելիության սահմաններում չդիպչի պատերին և չբերի քարաթափում: Կախված խտությունից ընտրվում են անհրաժեշտ պարանների երկարությունները և ապահովման եղանակները: Հաշվի առնելով ռեժիմի առանձնահատկությունները՝ ընտրվում է համապատասխան ժայռամագլցման տեխնիկա: Հանքահորերում  (20 մետր ավելի խորությամբ վիհ) վայրէջք և վերելք կատարելիս ապահովողը պարտադիր ինքնապահովվում է: Բացարձակ մթությունը քարանձավում թույլ չի տալիս նախօրոք նշելու շարժման հատուկ երթուղին: Քարանձավի պատերը համարյա թե միշտ լինում են խոնավ: Դրա համար քարանձավում անհրաժեշտ է շարժվել փափուկ և տեղափոխել մարմնի քաշը մի ոտքից մյուսը միայն, երբ հենման ոտքը հավասար կապակցվի ժայռային մակերեսին: Ոտնաթաթի սխալ դիրքը թաց մակերեսին կարող է բերել վնասվածքի: Մթության մեջ տարածության սխալ գնահատման և փլվածքների քարերի անկայունության պայմաններում քարանձավում թռչել քարից քար արգելվում է: Քարանձավում տեղաշարժման տեխնիկան համընկնում է նմանատիպ լեռնային ռելիեֆում տեղաշարժին:

19. Եթե քարանձավում դժբախտ դեպք է պատահել խմբի մեկ կամ մի քանի անդամների հետ, իսկ տվյալ խումբը չի կարողանում ինքնուրույն օգնություն ցուցաբերել տուժածներին, ապա որոնողափրկարարական աշխատանքներին պետք է ընդգրկել փորձառու քարանձավագետերի և փրկարարների: Բարդ քարանձավներում նախօրոք անհրաժեշտ է պահպանել անվտանգ երթուղի տուժածների տեղափոխման համար: Այդ նպատակների համար փրկարարները կառուցում են ստորգետնյա հիմնական ճամբար, ուր և տեղափոխում են տուժածներին: Նրանց հագցնում են չոր, տաք հագուստ, ցուցաբերում առաջին օգնություն, կերակրում տաք սննդով, այնուհետև տուժածին տեղավորում են քնապարկի մեջ, իսկ եթե հնարավոր է այնտեղ պառկում են նաև 2 փրկարար տաքացնելու համար: Անհրաժեշտ է հիշել, որ քարանձավների կենսաէներգետիկան վնասակար է մարդու համար և չնչին վնասվածքը կարող է մահացու լինել: Այդ պատճառով որքան հնարավոր է արագ պետք է տուժածին դուրս բերել քարանձավից:

20. Առաջին օգնությունից բացի փրկարարները նախապատրաստում են քարանձավի հատվածները տուժածին տեղափոխելու համար`

ա) խփվում են լրացուցիչ կեռեր, պոլիսպաստ տեղադրելու համար կախվում են ճաղաշարեր (բազրիքներ).

բ) ընտրվում է տեղափոխման ամենից հարմար երթուղին, որոշվում են ժայռաքար հատվածին համապատասխան տեղափոխման մեթոդները.

գ) նշվում են հեղեղումների դեպքում ամենից վտանգավոր տեղամասերը.

դ) հանգստի համար ընտրվում են մի քանի անվտանգ տեղամասեր.

ե) անհրաժեշտության դեպքում անց է կացվում հեռախոսագիծ:

21. Հորիզոնական կամ թեք հատվածներում տուժածին նպատակահարմար է տեղափոխել «կոկոն» տիպի փափուկ պատգարակներով: Ուղղահայաց հատվածները հաղթահարում են ապահովման գոտիով, ուղեկցողի հետ: Հանքահորից վերելքի դեպքում կիրառվում է նույն տեխնիկան, ինչ-որ երկրի մակերեսին: Ստորգետնյա լճերը և գետերը հաղթահարում են փչովի նավակներով: Եթե դժբախտ դեպքը քարանձավում տեղի է ունեցել ջրի վրա, ապա տուժածների փրկումը պետք է կատարել ջրասուզական հանդերձանքի օգտագործումով, ջրային համազգեստը պետք է լինի կրկնակի տաք և լուսավորությունը կրկնակի հզոր: Բավականին դժվար է տուժածների որոնումը բազմահարկ քարանձավներում: Ինչքան շատ փրկարարներ կներգրավվեն որոնման մեջ, այդքան շուտ կգտնվեն մոլորվածները:

22. Որոնումը կարող է իրականացվել`

ա) տուժածների թողած հետքերով, կորցրած կամ դիտմամբ թողած առարկաներով.

բ) որոնողական շների ներգրավումով, եթե գազերի խտությունը թույլ է տալիս.

գ) լսողական և գիշերային դիտարկման հատուկ սարքերով.

դ) ըստ փրկարարների խմբերի մեջ բաշխված հատվածների` միջանցքների, հանքահորի, քարանձավային հարկերի.

ե) ազատ որոնմամբ, որի դեպքում փրկարարների մի խումբը հերթականորեն դիտարկում է քարանձավի բոլոր տեղամասերն՝ անկախ նրա վտանգավորության աստիճանից:

Տուժածներին հայտնաբերելուց և առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո նրանց անհրաժեշտ է արագ դուրս բերել քարանձավից:

23. Լեռնային տեղանքում փրկարարական աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է տուժածներին արագ հանել վտանգավոր գոտուց` քարաթափերից, ձնահոսքերից փակ տարածք, ցուցաբերել հնարավոր բժշկական օգնություն, անցկացնել հոգեբուժական ներգործություն:

Տուժածների տեղափոխումը` կախված տվյալ իրավիճակում օգտագործվող միջոցներից, ստորաբաժանում են` ձեռքով, բեռնեկով, մեխանիկական: Համեմատաբար մեղմացուցիչ է մեխանիկական եղանակով տեղափոխությունը: Ձեռքով տեղափոխությունը հատկապես արդյունավետ է հատուկ պիտույքների օգտագործմամբ: Տուժածներին անպայման պետք է ամրացնեն պատգարակին, քանի որ տեղափոխության ընթացքում առաջացած ցնցումների և փրկարարների հոգնածության պատճառով նա կարող է ընկնել և ստանալ լրացուցիչ վնասվածքներ: Տեղափոխությունը ձեռքերի վրա, երկուսով կամ չորսով, կարող է իրականացվել միայն փոքր տարածություններում, որովհետև փրկարարների ձեռքերին մեծ ծանրաբեռնություն է առաջանում:

24. Գրաստային (բեռնակիր կենդանիներով) տեղափոխումն առավել արագ է, քան ձեռքով տեղափոխությունը, սակայն կազմակերպման իմաստով այն ավելի բարդ է: Ցանկացած տեղափոխությունը բացասաբար է ազդում մարդու, տուժածի վիճակի վրա: Վերջինիս տեղափոխելու  նախապատրաստումը և տեղափոխելու ժամանակ նրա անշարժացումը առաջնային նշանակություն ունեն: Տարահանման եղանակների ընտրության ժամանակ անհրաժեշտ է նախատեսել հնարավոր արգելքներն օդային տեղափոխման դեպքում, փլվածքավտանգ տեղամասերը և այլն:

25. Որոնողափրկարարական աշխատանքները համարվում են ավարտված, միայն փրկարարների և տրանսպորտային միջոցների` իրենց ելակետային բազաները վերադառնալուց հետո: Տուժածները տեղափոխվում են բժշկական հաստատություններ:


 

2. ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ

 

26. Բարձրության վրա աշխատանքները լինում են երկու տեսակ`

ա) աշխատանքներ 1.3 մ մինչև 5 մ բարձրության վրա` կատարվում են տարբեր տիպի տախտակամածերի, շարժական սարքավորումների, սանդուղքների, ձեռնասանդուղքների և ուրիշ համանման օժանդակ հարմարանքների ու կառուցվածքների միջոցով.

բ) աշխատանքներ 5 մ և ավելի բարձրության վրա` կատարվում են հուսալի աշխատանքային տախտակամածերի, ժամանակավոր հարմարանքների (հարթակների, ճոճերի և այլն), կամ շենքերի շինությունների, մեքենաների և սարքերի կառուցվածքների վրա անմիջապես գտնվելու ժամանակ:

Այս դեպքերում փրկարարներին ընկնելուց ապահովող հիմնական միջոցը գոտին կամ հատուկ հանդերձանքն է:

27. Բարձրության վրա աշխատանքները մարդու մեջ առաջացնում են նյարդադյուրահույզ լարվածություն, նպաստում են սթրեսի զարգացմանը, աշխատունակության իջեցմանը, հիվանդությանը, վնասվածությանը, երբեմն էլ՝ կորստին: Սա առաջադրում է փրկարարների աշխատանքային գործընթացի կազմակերպման պահանջների բարձրացման անհրաժեշտություն և աշխատանքային պայմանների անվտանգության ապահովում: Բարձրության վրա վթարափրկարարական աշխատանքներին թույլատրվում են 18 տարեկանից բարձր տարիք ունեցող անձինք, որոնք անցել են բժշկական ստուգումներ, ստացել են լիազոր մարմնի կողմից ուսուցում, տիրապետում են կոլեկտիվ ու անհատական ապահովության միջոցներին և ստացել են անվտանգության տեխնիկայի հրահանգավորում անմիջապես աշխատավայրում:

28. Բարձրության վրա աշխատանքների կատարման ժամանակ վնասվածքների հիմնական մասը կապված է անմիջապես մարդու կամ նրա վրա տարբեր առարկաների վայր ընկնելու հետ: Մարդու վայր ընկնելը բարձրությունից հաճախակի տեղի է ունենում`

ա) բաց որմնախորշերի մոտ, շենքի (շինության) կտուրի ծածկի կամ տանիքի եզրի, ավերված պատշգամբների և այլնի վրա գտնվելիս.

բ) ձողակառույցների և այլ նմանատիպ կառույցների վրայով մի տեղից մյուսն անցնելիս, ինչպես նաև պատի վրա կանգնած աշխատանքների կատարման ընթացքում տեղաշարժվելիս.

գ) պարսպում չունեցող կամ ոչ կայուն և ոչ ամուր փայտամածերի ու լաստակների վրա աշխատելիս.

դ) ընդունման ոչ պարսպված տարածքների վրա, «պատուհան» կամ «պատուհանից» բեռների ընդունման դեպքում.

ե) տեղափոխվող բեռների, բեռնակարթիչ միջոցների և շրջապատող կառույցների ու այլնի միջև անհրաժեշտ հեռավորության պահապանումը, սխալ գնահատելու դեպքում.

զ) դնովի կամ կախովի սանդուղքներով տեղափոխումների դեպքում.

է) տրանսպորտային միջոցների վրա բեռնման ու բեռնաթափման աշխատանքների իրականացման ժամանակ:

29. Մարդու վրա բարձրությունից առարկաների վայր ընկնելու հիմնական պատճառներն են`

ա) շենքերի, շինությունների, կառույցների և սարքերի տարրերի ոչ բավականաչափ ամրացումը.

բ) բեռնաբարձիչ մեքենաներով բեռների անզգուշությամբ տեղափոխումը.

գ) տեղափոխվող բեռների անկայուն պահեստավորումը.

դ) վագոններից ու մեքենաներից բեռների բեռնաթափումը դրա համար չնախապատրասատված տեղում.

ե) շենքերի, շինությունների և կառույցների պատուհաններից ու լուսամուտախորշերից տարբեր առարկաների դուրս նետումը.

զ) շենքերի, շինությունների ու կառույցների ապամոնտաժումը և քանդումը.

է) բեռնաբարձիչ մեքենաներով վատ փաթեթավորված կամ ոչ հարմարեցված տարաներով փոքրահատիկավոր բեռների տեղափոխումը:

Բարձրության վրա աշխատող փրկարարների անվտանգությանը կարելի է հասնել տարբեր մեթոդներով՝ հաշվի առնելով լուծվող կոնկրետ խնդրի պայմանները:

30. Վթարափրկարարական աշխատանքների իրականացման դեպքում գործիքների ու փոքրահատիկավոր բեռների փոխադրումը բարձրության վրա և իջեցումն անհրաժեշտ է կատարել պարանի օգնությամբ: Վթարափրկարարական աշխատանքների կատարման ժամանակ մարդկանց համար վտանգավոր գոտին պետք է պարսպված լինի, ունենա լավ երևացող ազդանշաններ կամ պահպանվի դրա համար հատուկ առանձնացված մարդկանց կողմից:

31. Կրակի հետ լաստակների վրա աշխատելիս անհրաժեշտ է ապահովել հակահրդեհային կանոնները` աշխատատեղի տակի հարթակը ծածկել մետաղյա կամ կտավաքարե սաղարթներով, ունենալ ավազ, ջուր, կրակմարիչներ և այլն: Պաշտպանական և հակահրդեհային միջոցները պետք է լինեն նաև ներքևում, որտեղ կան դյուրավառ առարկաներ և նյութեր:

32. Բարձրության վրա աշխատավայրերը, որտեղ կատարվում են վթարափրկարարական աշխատանքներ, ինչպես նաև սանդուղքները, անցումները, անցատեղերը պետք է լավ լուսավորվեն: Եթե աշխատանքային պայմաններից ելնելով՝ բնական լույսն անբավարար է կամ աշխատանքները կատարվում են գիշերը, ապա անհրաժեշտ է տեղադրել էլեկտրական լուսավորում: Լույսի աղբյուրը չպետք է կուրացնի փրկարարներին:

33. Որմնախորշերի և ծածկերի եզրերին աշխատելիս անհրաժեշտ է կառչել կառուցվածքներից և սարքավորումների տարրերից: Բեռնաբարձիչ կռունկի կամ վերհանի կեռի վրա կախված սարքավորումներից ու կառուցվածքներից, ինչպես նաև անհուսալի և չամրացված սարքավորումներից ու կառուցվածքներից ամրանալն արգելվում է:

Պաշտպանական միջոցների օգտագործումը, որոնց սահմանված կարգով հաստատված տեխնիկական փաստաթղթերը բացակայում են` արգելվում է:

34. Յուրաքանչյուր պաշտպանական գոտի պետք է բեռնվածության տեսանկյունից լաբորատոր պայմաններում ժամանակին ստուգվի: Գոտու վրա պետք է լինի դրոշմ, վրան նշված գոտու համարը և վերջին ստուգման ամսաթիվը: Կոշիկները պետք է բացառեն սահքի հնարավորությունը կոնստրուկցիաների վրա, նաև շահագործվեն ձմեռային պայմաններում:

Բարձրության վրա աշխատանքների կատարման ժամանակ, ձեռքի աշխատանքային միջոցների և պաշտպանական միջոցների տեղափոխման համար պետք է ունենալ աշխատանքային պայուսակ:

35. Ծածկութային միջոցների (հարթակների, ճոճերի, աշտարակների, լաստակների) ընտրությունն, ամեն մի կոնկրետ դեպքում, պետք է կատարվի տվյալ տեսակի վթարափրկարարական կազմավորումների սարքավորվածությունը՝ անվտանգության պահանջները և աշխատանքի իրականացման պայմանները հաշվի առնելով:

36. Աշխատանքները սկսելիս անհրաժեշտ է համոզվել ծածկույթների միջոցների կայունության և ամրության, ինչպես նաև աշխատատեղի հետ տեղափոխումների անվտանգության մեջ: Ծածկութային միջոցները (սանդուղքներ, հարթակներ, ճոճեր, լաստակներ) չի կարելի տեղադրել կառուցվածքների անկայուն և պատահական տարրերի վրա: Ծածկութային միջոցների հաշվարկային բեռնվածությունից ավելի բեռնում չի թույլատրվում: Կախովի ծածկութային միջոցների ճոճումից խուսափելու համար  դրանք պետք է ամրացվեն կառուցվածքների և սարքավորումների կայուն մասերից: Ծածկութային և պարսպային բոլոր միջոցների ամրությունն ու կայունությունը պետք է ստուգվեն:

37. Բեռնաբարձիչ սարքերով կախովի ծածկութային միջոցների վերհանումը և իջեցումը պետք է կատարվի հավասարաչափ կերպով և առանց թեքումների: Մարդկանց վերհանման և իջեցման համար օգտագործվող բեռնաբարձ սարքերը պետք է ունենան կրկնակի արգելակային համասարք: Ֆիզիկական մեծ ջանքերի գործադրման դեպքում արգելվում է հենվել փակոցներին, նստել և կառչել դրանցից, փակոցների վրայով մագլցելով անցնել, ինչպես նաև կամայականորեն քանդել ծածկութային միջոցները և փակոցները: Մեկ ուղղաձիգ գծով բարձրության վրա երկու և ավելի հարկաշարքերում միաժամանակ աշխատանքների իրականացումը, առանց հարկաշարքերը բաժանող պաշտպանական սարքերի չի թույլատրվում:

38. Բարձրության վրա առանձին գոտիներով, մարդակների գերանների վրայով տեղաշարժման ժամանակ, պարսպող աղեղներ չունեցող ուղղաձիգ սանդուղքներով բարձրանալիս կամ իջնելիս անհրաժեշտ է օգտագործել ապահովման միջոցներ, այդ թվում նաև երկու ապահովման հիմքեր ունեցող պաշտպանական գոտիներով, որոնք կոճկվում են հերթականությամբ, այսինքն` չի արձակվում մեկը, մինչև չկոճկվի մյուսը:

Վթարափրկարարական աշխատանքների անվտանգության ապահովման համար նախատեսված լաստակները և սանդուղքներն իրենց կառուցվածքով պետք է լինեն կարծր ու ունենան դրանց տեղաշարժումը բացառող ամրակներ:

39. Առավելագույն հաշվարկային բեռնման դեպքում փռվածքների կորացումը չպետք է գերազանցի 20 մմ: Փռվածքների և սանդուղքների 3 մ ու ավելի երկարության դեպքում, դրանց տակ պետք է տեղադրվեն միջանկյալ հենարաններ: Սանդուղքների և փռվածքների լայնությունը չպետք է լինի 0.6 մ-ից պակաս: Դրանք պետք է ունենան բռնատեղեր, եզրեր և մեկ միջանկյալ հորիզոնական տարր: Բռնատեղերի բարձրությունը պետք է հավասար լինի 1 մ, եզրերինը՝ 0.5 մ ոչ պակաս: Բռնատեղերի հենակների միջև եղած հեռավորությունը չպետք է լինի 2 մ ավելի: Ելարանները պատրաստվում են մետաղից կամ տախտակից: Մարդու ոտքերի հենման համար յուրաքանչյուր 0.3-0.4 մ հետո դրանց վրա պետք է լինեն լայնակի շերտաձողիկներ: Ելարանների լայնությունը միակողմանի տեղափոխության դեպքում չպետք է լինի 0.8 մ պակաս, իսկ երկկողմանիի դեպքում՝ 1.5 մ: Ելարաններն, ինչպես նաև սանդուղքները պետք է ունենան բռնատեղեր, եզրեր և պարսպում:

40. Դնովի սանդուղքների վրա 1.3 մ և ավելի բարձրության վրա աշխատելիս անհրաժեշտ է գոտեպնդվել  պաշտպանական գոտիներով` կառուցվածքներին կամ սանդուղքին, եթե այն հուսալիորեն ամրացված է կառուցվածքին: Վթարափրկարարական աշխատանքների ժամանակ օգտագործվող դնովի սանդուղքների սահումը կանխելու համար պետք է ունենան երկու չսահող հենարան` սուր մետաղյա սեպերի տեսքով, ռետինե ծայրակալներով և ուրիշ արգելակման սարքերով: Բացովի սանդուղքները-ձեռնասանդուղքները պետք է ունենան մետաղյա կեռեր, որոնք բացառում են դրանց ինքնակամ բացման հնարավորությունը: Դնովի սանդուղքի ընդհանուր երկարությունը չպետք է գերազանցի 5 մ: Սանդուղքների աստիճանները պետք է հաշվարկված լինեն 1000 H (100կգ/սմ) բեռնման համար: Դնովի սանդուղքների աշխատանքային դիրքը հորիզոնական հարթության հանդեպ պետք է լինի 70-750: 5 մ ավելի երկարություն ունեցող մետաղյա սանդուղքներն անհրաժեշտ է պարսպել մետաղյա աղեղներով:

41. Արտակարգ իրավիճակի բացակայության դեպքում, այնպիսի վթարափրկարարական աշխատանքները, որոնք իրականացվում են բարձրության վրա, բացօթյա, անբարենպաստ եղանակային պայմաններում, ինչպիսիք են` ուժեղ քամին (6 բալից կամ 10-12 մ/վ ավելի), անձրևը, ամպրոպը, մառախուղը, ձյունատեղումը, մերկասառույցը և այլն, անհրաժեշտ է դադարեցնել:

42. Բարձրության վրա վթարափրկարարական աշխատանքների իրականացման ընթացքում վթարի կամ դժբախտ պատահարի դեպքում պետք է նախատեսվեն հուսալի և արագ տարահանման ձևեր: Բարձրության վրա աշխատանքի դեպքում փրկարարի հիմնական պաշտպանական միջոցը պաշտպանական (ապահովման) գոտին է: Այդ գոտիները ստորաբաժանվում են երկու տեսակների՝ ձգափոկով և առանց ձգափոկի:

43. Ձգափոկ գոտիների օգտագործումը նպատակահարմար է փակ տարածքներում (ստորերկրյա ամբարներ, հորեր և այլն), քանի որ դժբախտ պատահարի դեպքում տուժածին հարմար է անվտանգ բարձրացնել ձգափոկերով: Ձգափոկ գոտին հարմար է նաև բարձրության վրա մեկ ուղղաձիգով հատուկ, բարդ ու վտանգավոր աշխատանքներ կատարելիս, այսինքն` այնպիսի պայմաններում, երբ անհրաժեշտություն չի ծագում հաճախակի հորիզոնական կամ շառավղով տեղափոխություններ կատարել:

44. Այն դեպքում, երբ բարձրության վրա փրկարարը հաճախակի է փոխում իր աշխատանքային տեղը, անցնելով կառուցվածքներով, ձգափոկերն անհարմարություն են ստեղծում` դժվարացնում են շարժումները և ցավ պատճառում, այդ իսկ պատճառով փրկարարները հիմնականում օգտագործում են առանց ձգափոկի ապահովման գոտի, որը հիմնված է բարձրությունից ընկնելու սահմանափակմամբ:

Հարվածամեղմիչը իրենից ներկայացնում է տրված լայնության կապրոնե ժապավեն, երկու տակ ծալած և լայնքով կարված կապրոնե թելերով: Այս դեպքում դինամիկ ուժեղացումն իջեցվում է կարված կապրոնե թելերի կտրման հաշվին:

45. Ապահովման գոտին պետք է ամուր կպչի մարդու մարմնին, տեղավորվի իրանից բարձր կողերի մակարդակի վրա: Գոտին ճիշտ տեղադրելու համար անհրաժեշտ է կարգավորել սուսերակապի երկարությունը:

46. Փականի սարքի վրա չպետք է լինեն ճաքեր, ճեղքեր 1մմ ոչ ավելի, խորացած կոռոզիա, առանձին մանրամասերի ձևախախտումներ: Անվնաս պետք է լինեն նաև զսպանակները: Փականի սարքի գործողությունը չպետք է խախտվի ստուգում կատարելիս` բացելու և փակելու դեպքում: Անհրաժեշտ է ստուգել ճոպանի կարատեղերի վիճակը, յուղելու բացակայությունը և ճոպանի զգալիորեն երկարաձգվելը (սկզբնական երկարության 30% ավելի):

47. Անհրաժեշտ է ստուգել զսպանակակեռիկի աշխատունակությունը: Հարվածամեղմիչում ստուգվում է ժապավենի կարվածքը նրա բաց տեղամասերում: Դուրգոմոմերի շուրջը ժապավենը չպետք է պատռված և փռչոտված լինի: Հարվածամեղմիչի ծածկոցը պետք է անվնաս լինի, իսկ կարերն` ամբողջական: Զսպանակակեռի բռնատեղը սեղմելու դեպքում տեղի կունենա դրա բացումը, իսկ ձեռքի բացթողումից հետո՝ ավտոմատ փակումը և պաշարումը:

48. Գոտիներն անհրաժեշտ է պահել օդափոխվող սենյակներում կախված վիճակում կամ դարակներում իրար վրա չդնելով և պետք է պաշտպանված լինեն արևի ճառագայթներից: Արգելվում է գոտիների կրող տարրերի ինքնակամ վերանորոգումը: Եթե փրկարարի վայր ընկնելու դեպքում գոտին կրել է կրիտիկական բեռնվածություն, այն պարտադիր պետք է փոխարինվի նորով: Յուրաքանչյուր 6 ամիսը մեկ գոտիները պետք է ենթարկվեն ստատիկ բեռնվածության 4000 հերց, 400 կգ/սմ ստուգման: Ստուգումներ չանցած գոտիների օգտագործումն արգելվում է: Պարբերական ստուգումների իրականացման համար անհրաժեշտ է օգտագործել հատուկ փորձարկիչ ստենդ: Ամեն մի գոտու վրա պետք է նշված լինեն վերջին ստուգման ամսաթիվը և տարեթիվը:

49. Որպես անհատական պաշտպանական միջոց բարձրությունից ընկնելիս օգտագործում են ապահովման վերնաշխատ սարքավորում: Այս սարքում որպես ապահովում կիրառվում են 4.8 մմ շառավղով պողպատաճոպաններ: Սարքը կիրառելու համար, այն միացնում են շենքի, շինության հուսալի ամրացված կառուցվածքային տարրին՝ տեղադրելով անմիջապես աշխատատեղի վերևում: Փրկարարն ամրացնում է պաշտպանական գոտու զսպանակակեռը ապահովման ճոպանին: Փրկարարի հանկարծակի վայր ընկնելու դեպքում կտրուկ ավելանում է սարքից ապահովման ճոպանի դուրս բերման արագությունը, որի շնորհիվ մեխանիզմը վայրկենապես գործում է՝ սեղմելով շարժվող ճոպանը մինչև նրա լրիվ կանգնելը: Այսպիսով կանխվում է հետագա անկումը: Այս սարքի առավելություններից մեկն է համարվում` ապահովման ճոպանի զգալի երկարությունը (մինչև 10 մ) հնարավորություն տալով հանգիստ տեղաշարժվել մինչև 10 մ ներքև ապահովման սարքավորման ամրացման տեղից: Սա հնարավորություն է տալիս բարձրության վրա կրճատել աշխատանքային գործող` ապահովման գոտիների ամրացման և անջատման թիվը: Այս սարքերի առավելությունն է նաև դրանց բազմակի օգտագործման հնարավորությունը:

Ապահովման վերնաշխատ  սարքի թերություններից են՝

ա) աշխատատեղերում վայր ընկնելիս վնասվածքների ստացման հնարավորությունները կառույցներին հարվածվելու դեպքում, ինչը սահմանափակում է ապահովման վերնաշխատ սարքավորման օգտագործումը.

բ) բարձրության վրա դրա ամրացման համար անհրաժեշտ կրկնակի աշխատանքային գործառնությունների կատարման անհրաժեշտությունը:

 

3. ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՋՐՈՒՄ

 

50. Ջրում գտնվող մարդկանց օգնության նպատակով իրականացվող որոնողափրկարարական աշխատանքները բնորոշվում են հետևյալ առանձնահատուկ պայմանների առկայությամբ՝

ա) մարդկանց ջրում (ջրի տակ) գտնվելու ժամանակի կրճատումով, ելնելով անվտանգությունից.

բ) ջրի բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա.

գ) ջրում գտնվող վտանգավոր կենդանիների և տարբեր առարկաների առկայությունը.

դ) եղանակի պայմանների բացասական ազդեցությունը՝ քամիներ, սառնամանիք, մառախուղ.

ե) անհրաժեշտ լողամիջոցների և հատուկ ջրափրկարարական սարքավորումների օգտագործումը ստորջրյա աշխատանքների կազմակերպման համար.

զ) վարարած ջրերի վտանգավոր գործոնը՝ ջրերի բարձր արագություն, ջրապտույտներ, ալեկոծություն:

51. Փրկարարների հիմնական որոնողափրկարարական աշխատանքների խնդիրը՝ ջրերում օպերատիվ որոնման և դժբախտ պատահարների ենթարկվածներին օգնության կազմակերպումն է:

52. Մարդը կարող է հայտնվել ջրում տարբեր պատճառներով՝

ա) նավի վթարի դեպքում.

բ) լողամիջոցների շուռ գալուց կամ էլ շեշտակի կանգառումից.

գ) ինքնաթիռների ջրասուզման ժամանակ.

դ) ջուրն ընկնելու դեպքում.

ե) սառույցի կոտրման դեպքում.

զ) ջրհեղեղների ժամանակ.

է) լողալիս:

53. Մարդը ջրում ունենում է բացասական լողունակություն, որը դառնում է նրա ջրասուզվելու պատճառ, երբ դադարում է նրա լողալու շարժունակությունը և փրկարար անհատական միջոցների բացակայությունը:

54. Ջրի ազդեցությունը մարդու վրա (հատկապես սառը) կարող է առաջացնել՝

ա) շնչառական հյուսվածքների ակամա դանդաղում՝ ջուր մտնելու ժամանակ, և սառեցում` շոկի առաջացման պահին.

բ) արյան ճնշման հանկարծակի բարձրացում, որը կարող է հանգեցնել սրտի աշխատանքի վատացման.

գ) լողալ չկարողանալը (չիմանալը).

դ) մարմնի գերսառեցումը.

ե) ջրի անցումը շնչառական ուղիներ:

55. Մարդու ջրում գտնվելու ժամանակը կախված է օրգանիզմի ինտենսիվ ջերմության կորստից, հոգեբանական անկումից ու վախի անընդհատ զգացումից: Այսպիսի պայմաններում մարդը չի կարող երկար գտնվել ջրում: Նրան հարկավոր է գտնել, դուրս հանել ջրից և ցուցաբերել օգնություն:

56. Ջրասույզ եղածի (դժբախտ պատահար) որոնողական աշխատանքները որոշում են դժբախտ պատահարի կոնկրետ տեղի հայտնաբերումը` հաշվի առնելով տեխնիկական հնարավորությունները և եղանակը:

Դժբախտ պատահարի ենթարկվածների որոնումը կարելի է կատարել ափից` տեսողությամբ՝ կոնկրետ կատարված վայրում: Հիմնականում որոնումները կատարվում են լողամիջոցների օգնությամբ (մակույկներ, լաստահարթակներ, մոտորանավակներ): Լողամիջոցների օգտագործման ժամանակ փրկարարների անվտանգությունն ապահովելու համար, անհրաժեշտ է օգտագործել տեխնիկայի անվտանգության կանոնների պահանջները: Երբեմն, դժբախտ պատահարների դեպքում, որոնումների համար օգտագործվում է ուղղաթիռ: Որոնումների այս տեսակը համարվում է անվտանգ:

57. Դժբախտ պատահարի դեպքում ամենավտանգավոր որոնումները համարվում են փրկարարների սուզումները ջրի տակ՝ սուզումներ, ջրասուզական աշխատանքներ:

Դժբախտ պատահարների ենթարկվածների հայտնաբերման ժամանակ փրկարարները սկսում են կազմակերպել նրանց օգնությունը: Առաջնահերթ խնդիրը մարդուն ջրից դուրս բերելն է:

58. Երբ ջրում միաժամանակ գտնվում են մի քանի մարդ, փրկարարները պետք է նրանց օգնեն անհատական փրկարար միջոցներով, որպեսզի նրանք ջրում մնալու համար չծախսեն ավելի ուժ: Հիմնական անհատական փրկարար միջոցներից են համարվում՝ փրկարար օղակները, փրկարար լանջակապը, փրկարար բաճկոնը, գնդակը, լաստահարթակը և տախտակը, որոնց օգտագործման հիմնական նպատակներն են՝

ա) ավելացնել մարդու լողունակությունը. 

բ) ստեղծել հավելյալ հրող ուժ.

գ) ապահովել շնչառության հաստատականություն.

դ) չեզոքացնել գլխի սառեցումը և ջրի անցումը շնչառական օրգաններ:

59. Պատահարի ենթարկվածներին ջրից դուրս բերելու համար օգտագործվում են մի քանի հիմնական ձևեր: Դրանցից մեկը՝ երբ գցվում են հատուկ փրկարարական հարմարանքներ ափից կամ լողամիջոցից, որոնց միջոցով նրանց քաշում են տուժածի հետ միասին կամ ափ, կամ նավակ: Այդ տեսակի միջոցներին են դասվում փրկարար օղակը, Ալեքսանդրովի գցովի պարանը, փրկարար պարանը, Սուսլովի պարանը, գնդակները: Փրկարարական օղակներն օգտագործվում են տուժածի փրկության համար, դրանք գցելով ջուրը, որոնք իրարից տարբերվում են չափերով, քաշով, նյութերով:

60. Օղակների պատրաստման համար օգտագործվում են խցանների կտորներ կամ մանրացված խցաններ: Փրկարար օղակի ջրի վրա պահվելու ապահովման ուժը որոշվում է, երբ ջրում շուրջօրյա գտնվելու ընթացքում՝ ապահովում է 12-14 կգ սմ:

Փրկարար օղակները ներկվում են վառ-դարչնագույն գույնով: Ներկը պետք է լինի դիմացկուն՝ ծովային ջրի և նավթի ազդեցություններին:

Փրկարար օղակի ամրությունը ստուգելու համար այն գցվում է հողի մակերեսին՝ 3 մ բարձրությունից շրջագծի կողային բացվածքով կամ՝ ջրի մեջ 10 մ բարձրությունից օղակի լայնությամբ: Եթե օղակի կողային հատվածներում չի առաջանում ճաք՝ պաստառը մնում է անվնաս և չի փոխվում շրջագծի ձևը, ապա այն կարելի է օգտագործել մարդկանց փրկելու համար: Փրկարար օղակի փորձարկումը լողամիջոցների վրա իրագործվում է հետևյալ կերպ՝ I-III տեսակի փրկարար օղակների վրա ամրացվում են 14.5 կգ-ոց ծանրոցներ, իսկ IV-տեսակին՝ 8 կգ-ոց, որից հետո փրկարար օղակը պետք է 24 ժամ ընկղմել քաղցրահամ ջրում:
Փրկարար օղակի ստուգման ժամանակն անցնելուց հետո փրկարար օղակը չպետք է սուզվի: Այսպիսի փորձարկումները պետք է կրկնվեն 6-ամիսը մեկ:

Համատեղ խցաններից պատրաստված փրկարար օղակներից բացի, օգտագործվում են նաև փրկարար օղակներ պատրաստված պոլիստիրոլից, որոնց քաշը կազմում է 2.6-2.8 կգ, ու ապահովում են փրկարար օղակի լողունակությունը ոչ պակաս 14.5 կգ քաշով, մյուսը՝ ոչ պակաս 24.5 կգ: 

Ըստ տեսակների օղակները տրված են աղյուսակ 1-ում:

61. Մոտորանավակից գցելու դեպքում, անհրաժեշտ է օղակը տուժածին գցել այն կողային մասից, որ կողքով մոտորանավակը մոտենում է նրան:

Թիավոր նավակից գցելու դեպքում, օղակը պետք է գցվի նավակի հետնամասից կամ էլ` ծայրամասից:

Տուժածը մոտենալով փրկարար օղակին, սեղմելով այն, օղակը բերում է ուղղահայաց վիճակի, օղակի մեջ անցկացնում է մի ձեռքը և գլուխը, որից հետո երկրորդ ձեռքը, կրծքավանդակով պառկում օղակի վրա և ոտքերով ու ձեռքերով լողալով գնում դեպի նավակ կամ ափ:

Այն դեպքում, երբ փրկարար օղակը մեկն է, որը պետք է օգտագործվի մի քանի տուժածի համար, պետք է բոլորը բռնեն օղակի պարանային կողային հատվածներից և կատարեն պայմանավորված գործողություններ՝ ապահովելով իրենց լողունակությունը:

62. Ջրում փրկման հիմնական միջոցներն են`

ա) Փրկարար օղակը` նետելու համար պետք է մեկ ձեռքով վերցնելով օղակը, երկրորդով բռնել օղակի վերևի մասից (ներքին տրամագծից) ուսի բարձրությամբ կատարել 3-4 թափային շրջապտույտ և այն գցել տուժածի ուղղությամբ:

բ) «Ալեքսանդրովի գցովի պարանը» իրենից ներկայացնում է 30 մետր երկարությամբ կապրոնե կամ կանեփի ճոպանով պարան, գցովի պարանի մի ծայրամասում  գտնվում են 700 մմ շրջագծով, վառ գույներով լողաններ, որոնք այդ հատվածը պահում են ջրի երեսին: Օղակի ծայրին ամրացված է ծանրոց 200-300 գրամ քաշով (տոպրակ քարավազով) գցելու համար: Պարանի մյուս ծայրում գտնվում է փոքր օղակ՝ ձեռքի դաստակին ամրացնելու համար: «Ալեքսանդրովի» պարանը պետք է ապահովի 180 կգ քաշի ձգում:
Գցելուց առաջ աջ ձեռքով պարանի ծայրի փոքր օղակը հագնում են ձախ ձեռքի դաստակին և վերցնում այդ ձեռքում պարանի փաթեթավորված հատվածը: Աջ ձեռքում վերցնում են ծանրոցային օղակը 3-4 պարանի փաթույթներից, որից հետո մի քանի անգամ այն պտտեցնելով գլխավերևում, նետում են տուժածին: Տուժածն օղակը հագնում է գլխավերևով թևատակերին: Այդ ձևով էլ նրան տեղափոխում են քաշելով ափ, կամ էլ` դեպի լողամիջոց:

գ) Փրկարար  գնդակները` օգտագործում են, երբ տուժածը գտնվում է ափից 50-60 մետր հեռավորության վրա: Գնդակները դրվում են իրար կապված կապրոնե ցանցի մեջ։ Որից հետո տուժածը բռնում է իրեն գցված գնդակներից, իսկ փրկարարը լողալով մոտենում է տուժածին՝ բռնելով պարանից քաշում է դեպի իրեն: Ելնելով տուժածի վիճակից՝ նա կարող է գտնվել երկու գնդակի արանքում և լողալով հեռանալ անվտանգ տեղամաս:

դ) Փրկարար գնդերը` օգտագործում են այն գցելով տուժածին: Գնդերը պատրաստում են շատ ամուր լողացող նյութերից, որոնց տրամագիծը 20-25 սմ է: Դրանք ներկվում են շատ վառ գույներով, իրար հետ ամրացվում են 60-70 սմ կապրոնե պարանով, որոնք էլ միացվում են 25-30 մ պարանին: Գցելուց հետո տուժածը պառկում է գնդերի արանքում և նրան քաշում են դեպի ափ:

ե) Փրկարարական պարանը` օգտագործվում է փրկարարի ապահովության համար, որը գցվում է ջրի մեջ տուժածին օգնելու՝ ջրի ուժեղ ալեկոծության պայմաններում, ջրի ոլորապտույտների, հորձանուտի ժամանակ և անծանոթ ջրատարածքներում: Պարանի երկարությունը կարող է հասնել մինչև 100 մ-ի: Պարանի ծայրերից որևէ մեկում պետք է լինի շարժական օղակ, որը հագցվում է փրկարարի գլխավերևից և անցկացվում թևատակերը, որից հետո ամրացվում նրա գոտկատեղից կամ  կապիչներից: Բոլոր դեպքերում պարանը պետք է գտնվի մեջքի մասում: Պարանի ամրացումից հետո, փրկարարն իջնում է ջրի մեջ, լողալով հասնում տուժածին, չվնասելով գրկում նրան ու քաշելով տանում դեպի ափ: Ափի  փրկարարները քաշելով պարանը ջրից դուրս են բերում տուժածին։

Անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ է օգտագործել անհատական փրկարար միջոցներ:

զ) Փրկարար լանջակապը` օգտագործվում է մարդուն ջրի վրա պահելու և նրա լողունակությունն ապահովելու համար: Այն բաղկացած է 7(յոթ) մեծ և 4 (չորս) փոքր լողաններից: Երկու միջանկյալ լողաններին ամրացված է 550 մմ երկարությամբ ժապավեն, որը դառնում է օղակ՝ վզամասին ամրացնելու համար: Կողային կապիչները՝ 1300 մմ երկարությամբ, ամրացվում են լանջակապին, որը խաչաձև կապվում է մեջքի մասով և ամրացվում կրծքավանդակին: Լանջակապի փորձարկման ժամանակ, նրան են կախվում 1.5 կգ քաշով ծանրոցներ և 24 ժամով գցվում քաղցրահամ ջրի մեջ, որից հետո ավելացվում է ևս 1կգ քաշով ծանրոց 15 րոպեով: Փորձարկումից հետո լանջակապի զանգվածը չպետք է գերազանցի նախկին քաշը 25%-ով: Փորձարկումից հետո լանջակապի քաշն իր պատյանով պետք է լինի 3.5 կգ-ից ոչ ավելի:

է) Փչովի փրկարար լանջակապը` օգտագործվում է երկար ժամանակ մարդու լողունակությունը ջրի վրա ապահովելու համար՝ գլուխը վեր դիրքով:

Փչովի լանջակապի լողունակության ապահովման ուժը հավասար է 16-18 կգ ուժ և քաշը 1.3 կգ:

Լանջակապը հագցվում է վզին, իր մեջ գրկելով ծալօձիքը ու իջեցվում կրծքավանդակին: Կոնքամասին լանջակապն ամրանում է գոտկակապիչով և ապահովվում օղակապով` տուժածին ջրից բարձրացնելու համար:

Լանջակապն ավտոմատ ձևով լիցքավորվում է հեղուկ ածխաթթու գազով՝ բալոնից փակիչը բացելուց հետո: Բերանով փչվող տարբերակում լանջակապի վրա ամրացված է հատուկ ռետինե խողովակիկ՝ փակիչով և նիպելով: Լանջակապն ապահովված է ազդանշանային լույսով-լամպով, սուլիչով, կանեփյա պարանով՝ փրկարարից տուժածին կապելու համար, լողացող առարկայից:

ը) Փրկարար բաճկոնը` թողարկվում է տարբեր մոդիֆիկացիաներով և օգտագործվում է մարդուն ջրի վրա պահելու ու տաքացնելու համար: Բաճկոնի լողունակության ապահովման ուժը կազմում է 18կգ ուժ, քաշը` 2.4կգ: Բաճկոնը հագցվում է գլխի վրայից և կապվում գործվածքային կտորի կապիչով: Բաճկոնն ապահովված է ազդանշանային լույսով-լամպով, սուլիչով և ջուրը ներկող փոշե ծրարով: Բաճկոնը կարելի է հագնել մերկ մարմնին կամ  հագուստի վրայից: Մարմինը պահվում է ջրի վրա 450 անկյան տակ ջրի մակերեսի վրա՝ դեմքով վերև: Բաճկոնով ցատկը ջրի մեջ 6.5 մետր բարձրությունից՝ ոտքերով ներքև, չպետք է առաջացնի ցավի զգացում:

Բաճկոնները փորձարկում են 10մ բարձրությունից ջուրը և 5մ բարձրությունից փայտահարթակի վրա գցելով: Այդ փորձարկումներից հետո բաճկոնի վրա չպետք է առաջանան ճաքեր, ձևախախտումներ, կարվածքների բացվածքներ: Կարվածքների ամրությունը ստուգվում է՝ գործվածքային կապիչներին ամրացնելով 80կգ ծանրոց:

թ) Փրկարար կեռաձողը` օգտագործվում է այն տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, որոնք գտնվում են ափից ոչ հեռու, սառցահալված տեղերում, ջրհորում: Այն իրենից ներկայացնում է 4.5 մ երկարությամբ ձող, ծայրամասում` կեռով: Կեռին ամրացված է խցանի կամ պենոպլենի տարբեր տրամագծերով գնդիկներ, փոքրերը` կեռի ծայրին, մեծերը` ձողին մոտիկ: Գնդերն ապահովում են կեռաձողի լայնությունը և տուժածի անվտանգությունը:

63. Օպերատիվ գործողությունների համար  փրկարար միջոցները պետք է գտնվեն պատրաստ վիճակում: Այդ տեսակետից անհրաժեշտ է միշտ դրանք ստուգել, փորձել, կատարել կանխարգելիչ վերանորոգումներ, հետևել՝ ապահովելով կանխարգելման կանոնները և պահպանումը:

Սառույցների հալման և շարժման ժամանակ, երբ մարդիկ հայտնվում են այդպիսի ջրային տարածքներում, օգտագործում են հատուկ փրկարարական տեխնիկա, սանդուղքներ, սահնակներ, սահնակ-նավակներ, պարաններ:

Սառցահալոցքի տարածքում գտնվող մարդուն պետք է մոտենալ սողալով: Ելնելով տվյալ իրավիճակից՝ կարելի է տուժածին մեկնել ձեռքը, պարանը, կեռաձողը, տախտակը, սանդուղքը, գոտին:

64. Փրկարարական աշխատանքի ժամանակ՝ անվտանգությունն ապահովելու համար, ներգրավում են մի քանի փրկարար, որոնք պառկած վիճակում, սառույցի վրա իրար ձեռք ձեռքի տված, մոտենում են սառցաջրում գտնվողին և դուրս բերում:

65. Այն դեպքում, երբ տուժածը չի կարողանում շարժվել սառցահալված ջրում, փրկարարները պետք է մոտենան նրան՝ փրկարար միջոցները դեպի տուժածն ուղղելով, և դուրս հանեն ջրից: Այն դեպքերում, երբ տուժածը լրիվ ուժասպառ է եղել, փրկարարներն իրենք պետք է մտնեն ջուրը և օգնեն ուժասպառ եղածին ջրից դուրս բերելու: Նման դեպքում պետք է ապահովել անվտանգությունը: Միայն խիստ անհրաժեշտության դեպքում պետք է մտնել ջուրը՝ տուժածին օգնություն ցուցաբերելու համար:

Սառը ջրում գտնվողի համար ամենավտանգավոր պահը, մարդու մարմնի սառեցումն է (գերսառեցում): Սառեցումը կատարվում է շատ արագ, քանի որ ջուրը շատ արագ խլում է մարմնի տաքությունը և ջերմությունն իջեցնում է 300 C-ի, ինչը համարվում է կրիտիկական աստիճան: Մարդու մարմնում կատարվում են անվերականգնելի գործընթացներ և նա մահանում է: Մարդու մարմնի ջերմությունը սկսում է իջնել, երբ նա գտնվում է ջրում շուրջ 15 րոպե` ջրի 18-200 C-ի դեպքում:

Մարդու ջրում անվտանգ գտնվելու ժամանակը կախված է ջրի ջերմաստիճանից, որը կազմում է`

ա) 240 C-ի դեպքում` 7 - 9 ժամ.

բ)  5-150 C-ի դեպքում` 3.5 - 4.5 ժամ.

գ) 0-100 C-ի դեպքում` 2 - 40 րոպե.

դ) 20 C-ի դեպքում` 3 - 8 րոպե:

Գերսառեցումից բացի, մարդու մահվան պատճառ է դառնում նաև ցրտահարության շոկը: Այն առաջանում է մարդու շնչառական ուղիների հանկարծակի լայնածավալ գրգռումից՝ կապված մարմնի սառեցումից:

66. Փրկարարական աշխատանքների ժամանակ փրկարարի սառը ջրի մեջ չընկնելու համար անհրաժեշտ է օգտագործել հետևյալ միջոցները`

ա) Փրկարար տախտակ՝ այդ լինում է 6-8 մ երկարությամբ 20-30 սմ լայնությամբ և 40-50 մետր կապրոնե պարանով՝ տուժածին ջրից դուրս հանելու համար, որը բռնում է տախտակի կցորդ պարանից.

բ) Փրկարարական ձող՝ պատրաստվում է փայտից կամ մետաղից, որի տրամագիծը 5-7 սմ է, իսկ երկարությունը՝ 5-8 մ: Ձողի մի ծայրում ամրացվում է կապրոնից 30-50 սմ երկարությամբ պարանի օղակ, որն ուղղվում է տուժածին: Մյուս ծայրում ամրացվում է 40-50 մ երկարությամբ պարան.

գ) Փրկարարական սանդուղք՝ ունի 8-10 մ երկարություն, 0.5-0.7 մ լայնություն, աստիճանաձողերի հեռավորությունն իրարից 30-40 սմ է: Սանդուղքը մի ծայրում ունի կապրոնե պարանի օղակ, իսկ մյուսում՝ պարան: 30-40 մ հեռավորության վրա գտնվող տուժածին փրկելու համար օգտագործվում են բազմաստիճան սանդուղքներ: Այն կազմված է չորս մասից՝ հիմնական, փոքր տարածվող, սառույցին կպչող վահանակից և սանդուղք կողային բռնատեղերով: Սանդուղքի օգտագործման ձևը կայանում է նրան ձեռքերով տուժածին սառույցի վրայով ուղղելու-տալու և փոքր տարածվող սանդուղքից բռնվելով ջրից դուրս բերելու պահը.

դ) Փրկարարական սահնակ՝ պատրաստվում է տարբեր տեսակի և նախատեսված է փրկարարների համար՝ սառույցի վրայով դեպի տուժածը տեղաշաժվելու ու փրկելու համար՝ ապահովելով նրանց անվտանգությունն աշխատանքների ժամանակ.

ե) Քարշակ՝ (ձողերից սարքած, անվազուրկ փոխադրամիջոց)՝ պատրաստում են տարբեր տեսակների տուժածներին և ծանրոցները սառույցի վրայով տեղափոխելու համար:

Սառույցի վրայով անվտանգ շարժվելու համար փրկարարները պետք է ունենան հատուկ մետաղից գործված կպիչներ՝ ձեռքերի և ոտքերի համար:

67. Սառույցի կոտրման հետևանքով ջրում գտնվող տուժածներին օգնություն ցուցաբերելու ժամանակ պետք է անպայման օգտագործվեն անհատական փրկարարական միջոցներ, կիրառվեն աշխատանքի անվտանգությունն ապահովվող եղանակներ:

Բաց ջրային տարածքներում տուժածներին օգնության կազմակերպման համար օգտագործում են տարբեր տեսակի լողամիջոցներ` թիավոր նավակներ, մեծ տարողության նավակներ, լաստանավեր, մոտորանավակներ, նավեր:

Վերը նշված տեխնիկական միջոցների օգտագործման ժամանակ ջրափրկարարների անվտանգությունը պետք է ապահովվի սահմանված նորմերի պահանջների և լողամիջոցներում գտնվելու ու աշխատանքներ կատարելու կանոնակարգի համաձայն:

68. Լողամիջոցների օգտագործման ժամանակ անհրաժեշտ է տուժածներին մոտենալ նվազագույն հեռավորության վրա` հաշվի առնելով ալեկոծությունը, մարդկանց վնասումը թիերով, պտուտակներով և նավերի կողային հատվածներով: Տուժածներին ջրից նավի վրա դուրս հանել կարելի է միայն հատուկ միջոցների (ցանցերի, կեռաձողերի, պարանների) և ձեռքերի օգնությամբ: Այդ աշխատանքների կատարումը հնարավոր է որոշ թվով փրկարարների մասնակցությամբ:

69. Եթե լողամիջոցի բեռնատարողությունը մեծ չէ և տուժածների քանակը ջրում շատ է, ապա նրանց բոլորին պարտադիր չէ վերցնել լողամիջոցի վրա: Մարդկանց մի մասը կարող է բռնել փրկարար օղակներից, նավակողերից լողամիջոցների վրա գտնվող պարանային բռնիչներից։

Այսպիսի պայմաններում, եթե ափամերձ հատվածը շատ հեռու չէ, ապա կարելի է նրանց քաշելով տանել կամ սպասել օգնության: Որոշ դեպքերում անհրաժեշտ է, որ փրկարարը բաճկոն հագած կամ պարանային կապիչներով կապված մտնի ջուրը՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Այդպիսի դեպքերում հարկավոր է պահպանել անվտանգության կանոնները՝ օգտագործել անհատական փրկարար միջոցներ, ջրային վերնահագուստներ և այլն:

70. Եթե փրկության համար օգտագործվում են ուղղաթիռներ, ապա փրկարարները դրանք գործադրում են երկու հիմնական ձևերով`

ա) վերևից իջեցվում է հատուկ զամբյուղ, որի մեջ տուժածները մտնում են ինքնուրույն.

բ) փրկարարն իջնում է ճոպանով, վերցնում տուժածին, կապիչներով ամրացնում իր մարմնին, որից հետո նրանց բարձրացնում են վերամբարձի օգնությամբ:

71. Ամենատարածված միջոցներից մեկն այն է, որ փրկարարները լողալով քաշում են տուժածին անվտանգ և ապահով տեղ: Այդպիսի փրկարարական աշխատանքների ժամանակ փրկարարից պահանջվում են լողալու հմտություն, սուզվելու կարողություն, նրանց քարշարկելու ձևերի իմացություն, առաջին բուժօգնության ցուցաբերման իմացություն:

72. Ջուրը մտնելուց առաջ փրկարարն անպայման պետք է հաշվարկի տուժածի հեռավորությունը, իմանա ջրի հոսանքի արագությունը և ջերմաստիճանը, նրա բաղադրությունը և աշխատող փրկարարների քանակը, անհրաժեշտության դեպքում կարողանա օգտագործել ապահովման միջոցները: Արագության նպատակով` փրկարարն ափամերձ հատվածով տուժածին մոտենում է վազելով:

73. Տուժածին կարելի է մոտենալ հետևյալ լողաձևերով՝ կրոլ, բրաս, մեջքի վրա և կողքով: Ամենաարագ լողաձևը համարվում է կրոլը: Տուժածին հարկավոր է մոտենալ մեջքի կողմից: Փրկարարն իրեն պետք է ջրի վրա պահի վստահ, հանգստացնի տուժածին և նրան հագցնի անհատական փրկարար միջոց: Լինում են պահեր, երբ խեղդվողը փրկարարից կարող է կատարել բռնումներ, որոնք վտանգավոր են: Շատ դեպքերում այդպիսի բռնումները կատարվում են ոչ մտածված, բայց շատ մեծ ուժով: Այդպիսի բռնումներից ազատվելու համար առաջին հերթին փրկարարը պետք է սուզվի ջրի տակ, իսկ եթե  դա արդյունավետ չէ, ապա հարկավոր է օգտագործել և կիրառել բռնումներից ազատվելու սույն կանոնների 80-րդ կետում ամրագրված ձևերն ու հնարքները: Այդ ձևերը պետք է  կիրառել արագ և հնարամիտ, որոնք կբացառեն դժբախտ պատահարն ու կապահովեն առաջին բուժօգնության իրականացումը: Հաճախակի խեղդվողը բռնում է փրկարարի ձեռքից, պարանոցից, մարմնից կամ ոտքերից:

74. Խեղդվողի բռնելուց ազատվելու ձևերն ու հնարքներն են՝

ա) Ազատումը ձեռքերի դաստակների բռնումներից՝ անհրաժեշտ է արագ որոշել խեղդվողի բթամատերի տեղաբաշխումը, դիրքը, որից հետո կտրուկ պոկումով դեպի բթամատերն ազատել նրա ձեռքերը, ձգելով ոտքերը դեպի փորը, հենել տուժածին կրծքին և ոտքերի կտրուկ շարժումով հրել նրան՝ այնուհետև տուժածին շրջադարձել թիկունքով դեպի իրեն և բռնելով նրան քաշելով տանել դեպի ափ.

բ) Ազատումը վզի բռնումից առջևից՝ փրկարարը ձեռքի ափերով հենվում է խեղդվողի ծնոտին, բութ և ցուցամատով փակում է նրա քիթը, մյուս ձեռքով գրկում է գոտկատեղը,
կտրուկ սեղմում է տուժածին դեպի իրեն և ուժեղ հրում է նրա ծնոտին` ճկելով նրան գոտկատեղում: Ծայրահեղ դեպքում կարելի է նրա բռնումից ազատվել` հարվածելով նրան որովայնից ներքև.

գ) Ազատումը վզի բռնումից հետևից՝ փրկարարը մի ձեռքով բռնում է տուժածի հակառակ ձեռքի դաստակը, իսկ մյուս ձեռքով պահում է արմունկը: Որից հետո կտրուկ բարձրացնում է տուժածի արմունկը, միաժամանակ ոլորելով դաստակը ներքև` ազատվելով բռնումից: Ընդ որում, բռնված ձեռքը չի թողնվում և տուժածը շրջադարձվում է մեջքով դեպի փրկարարը.

դ) Ազատումը մարմնի բռնումից՝

այս դեպքում կարելի է կիրառել մի քանի ազատման ձևեր.

փրկարարն ուժեղ հարված է հասցնում արմունկով կամ բռունցքով տուժածին որովայնի հատվածում, կողերի ոսկորներին և որովայնից ներքև:

Փրկարարը ձեռքերը մտցնում է տուժածի ձեռքերի արանքը, իր մարմնով կտրուկ ու ուժեղ շարժումներով ազատվում բռնումից և կատարում սուզում.

ե) Ազատումը ոտքերի բռնումից՝ փրկարարը մի ձեռքով բռնում է մարդու գլուխը ճակատամասի (քունքի) հատվածում, մյուս ձեռքով ծնոտը կտրուկ և ուժգին ոլորում դեպի կողք այնքան ժամանակ մինչև չազատվի բռնումից: Որից հետո չթողնելով տուժածի գլուխը` դուրս է գալիս ջրի մակերես և քաշելով տանում դեպի ափ:

75. Երբ տուժածը գտնվում է ջրի հատակում։ Փրկարարը սուզվում է, բռնում խեղդվածի թևատակերից, կատարում հրում և ազատ ձեռքով քաշում տուժածին դեպի ափ, մոտորանավակ կամ  թիավոր նավակ:

Տվյալ պահից կախված՝ տուժածի տեղափոխման համար օգտագործվում են հետևյալ ձևերը՝

ա) տուժածը ձեռքերը դնում է փրկարարի մեջքին,  լողում է բրաս ոճով` կրծքավանդակի վրա, ընդ որում, տուժածը կարող է օգնել` աշխատելով ոտքերով.

բ) տուժածը ձեռքերը դնում է փրկարարի ուսերին, որը մի ձեռքով գրկում է նրան մեջքի տակից, գլուխը պահելով՝ ջրից բարձր, մյուս ձեռքով ու ոտքերով ապահովում է նրա տեղափոխումը.

գ) փրկարարը բռնում է տուժածի թևատակերից և մեջքի վրա լողալով դուրս է գալիս ափ.

դ) փրկարարը լողալով թիկունքի կողմից մոտենում է տուժածին, արագ մտցնում է իր աջ (ձախ) ձեռքը` տուժածի համապատասխան ձեռքի տակ, հետո վերցնելով նրա աջ կամ ձախ ձեռքը արմունկից վեր, սեղմում մեջքով դեպի իրեն և լողալով տեղափոխում անվտանգ վայր.

ե) փրկարարը լողալով մոտենում է տուժածին, տեղավորում իր ձեռքին տուժածի հետ տարած ձեռքը, մյուս ձեռքով բռնում է տուժածի հեռու ձեռքն արմունկից վերև և այդ դիրքով լողում դեպի ափ.

զ) փրկարարը բռնում է տուժածի գլխի մազերից կամ էլ պարանոցի շորից, գլուխը ջրից վեր պահելով և այդ վիճակում նրան տեղափոխում ափ.

է) ծանծաղ ջրային հատվածներում տուժածներին տեղափոխում են ափ` ուսերի վրա, մեջքի վրա և կողքի մասով:

76. Տուժածին դուրս բերելով ջրից` պետք է հետևել, որ նրա գլուխը ցած լինի կրծքավանդակից: Այդ ձևը կհասցնի փսխումների կանխմանը  և կապահովի թոքերը ներծծված ջրի արտահոսքը:

77. Առաջին փուլում փրկարարական աշխատանքների կազմակերպումը պետք է ուղղված լինի տուժածներին անհատական փրկարարական միջոցներով ապահովելուն՝ տախտակներ, գերան, փրկարար օղակ, բաճկոն, գնդակ, գնդեր: Որից հետո պետք է կազմակերպել այն մարդկանց օգնությունը, որոնք գտնվում են ափից ոչ շատ հեռու և չունեն անհատական փրկարար միջոցներ ու չեն կարողանում իրենց պահել ջրի մակերեսի վրա:

78. Շատ դեպքերում լինում են իրավիճակներ, երբ փրկարարները պետք է հանեն խորջրյա հատվածներում գտնվող տուժածներին՝ սուզվելով տարբեր խորություններ: Սուզման գործընթացը կապված է շնչառությունը մի քանի րոպեով դադարեցնելուն, որը ստեղծում է թթվածնի կտրուկ պակաս արյան մեջ, ինչը բարձրացնում է ածխաթթվի առկայությունը: Այդպիսի պահերից խուսափելու համար անհրաժեշտ է սուզումներից առաջ կատարել մի քանի (3-5) խորը ներշնչում և արտաշնչում, այդ գործողությունը պետք է կրկնել ջրից դուրս գալուց հետո:

79. Ջրասուզվել ջրի տակ առանց ջրասուզական վերնահագուստի ու հանդերձանքի, կարելի է միայն արտակարգ իրավիճակում 10մ խորությունից ոչ խորը` ջրի ջերմաստիճանը 150 C-ից ոչ պակաս: Ջրի տակ խեղդվածների որոնման համար մեծ նշանակություն ունի ջրի մաքրությունը, որը կախված է ջրում օտար նյութերի առկայության հանգամանքից: Ջրի մեջ չպաշտպանված աչքերով մարդն առարկաները տեսնում է ոչ լրիվ կերպով և աղավաղված տեսքով: Լավ են երևում սպիտակ առարկաները, իսկ կապույտ գույնի առարկաները և նյութերը լրիվ անտեսանելի են:

80. Ջրասուզակների ջրում գտնվելն ու աշխատանքների կատարումը կարող է առաջացնել օրգանիզմի հոգնածություն և մկանաձգություն: Եթե ջղաձգությունը ձգել է ձեռքի դաստակը, ապա պետք է ինտենսիվ ձևով ձեռքը սեղմել բռունցքի ձևով և բացել այն: Ձեռքի դաստակի ջղաձգության դեպքում ջրի մեջ պետք է պառկել կողքի և լողալով հասնել ապահով տեղ` լողալով ոտքերով և մեկ ձեռքով: Այն դեպքում, եթե դա տեղի է ունեցել որովայնի հատվածում, ապա պետք է պառկել մեջքի վրա, ոտքերը ձգել դեպի փորը (որովայնի) մոտ: Եթե ջղաձգել է ոտքի ծնկից ներքև գտնվող հատվածը, ապա պետք է ոտքը ջրից հանել դուրս և ձեռքով կրունկից այն ձգել դեպի իրեն: 83. Ջրասուզակների որոնողափրկարարական աշխատանքներն ունեն իրենց յուրահատկությունները ջրային պայմաններում, որոնք կապված են ջրասուզակների երկար ժամանակ ջրի տակ գտնվելու անհրաժեշտության հետ։

Ջրափրկարարական - ջրասուզական աշխատանքներ կատարել թույլատրվում է այն անձանց, որոնք ունեն ջրասուզական դպրոցի (դասընթացների) վկայական, ջրասուզման մասնակցության մասին անձնական գրքույկ, որը հաստատված է բժշկական հանձնաժողովի կողմից, ինչպես նաև ջրասուզական սուզումներ և աշխատանքներ, համապատասխան խորության վրա սուզումեր կատարելու թույլտվություն (տվյալ տարվա ջրասուզումների համար):

Ամեն տարի պետք է անցկացվի ջրասուզակների գիտելիքների, աշխատանքների ժամանակ անվտանգության կանոնների պահպանման ստուգարք և բժշկական հանձնաժողովի կողմից տրվի համապատասխան խորության սուզումների թույլտվություն:

81. Ջրասուզակի սուզումն իրեն առաջադրված խորությունից խորը` խստիվ արգելվում է: Ջրասուզումներ կատարող ջրասուզակների տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման պատասխանատվությունը դրվում է ջրի տակ ջրասուզումների աշխատանքներ անցկացնող անձանց վրա: Ջրասուզական սուզումների կատարման պատասխանատվությունը, ապահովումը` սկսած ջրասուզակի հանդերձավորումից մինչև սուզումների ավարտն ու ողջ հանդերձանքի հանումը, կրում են ապահովող և սպասարկող ջրասուզակները: Ջրասուզումներից առաջ, ջրասուզական հանդերձանքն ու ջրասուզումներն ապահովող միջոցները, ինչպես նաև ջրի տակ թթվածնի դեկոմպրեսիայի օդ արտադրող շնչառական սարքավորումները ենթարկում են աշխատանքային ստուգման: Իրենց հանդերձանքի աշխատանքային ստուգումները  յուրաքանչյուր ջրասուզումից առաջ, պետք է կատարեն իջեցվող և ապահովող ջրասուզակները: Ծանր ջրասուզական հագուստով աշխատանք կատարելիս, շնչառության արագացում, սրտի բաբախումների արագացումներ, քրտնաթորում և շնչուղիների վատացում զգալով, ջրասուզակն անհապաղ պետք է տա «տվեք շատ օդ» ազդանշան ու դադարեցնի աշխատանքը և պետք է օդափոխի սկաֆանդրի օդը: Եթե ինքնազգացողությունը չի լավանում, ապա այդ մասին պետք է տեղեկացնել հեռախոսով ու դուրս գալ ջրի մակերես:

82. Թեթև ջրասուզական հանդերձանքով` «բաց շնչառական սխեմայով», կամ փողրակային փակ տեսակի համակարգով ջրասուզումներ կատարելիս, նշված երևույթներ հայտնաբերելու դեպքում, ջրասուզակը պարտավոր է անհապաղ դուրս գալ ջրի մակերես: Ջրասուզակները և սուզումներն ապահովելու թույլատվություն ունեցող անձինք պետք է գերազանց իմանան ազդանշանային վերջույթով (հսկիչ) հաղորդալարի վերջույթով պայմանական նշանները:

83. Ջրասուզակները պետք է կատարեն միայն հանձնարարված աշխատանքները: Այն դեպքում, երբ այլ աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն է առաջացել, դրանք պետք է սկսել միայն ջրասուզական աշխատանքների ղեկավարի թույլտվությամբ:

84. Ջրասուզական աշխատանքների ժամանակ ջրասուզակների կողմից օգտագործվող կապի պայմանական ազդանշանները տրված են աղյուսակ 2-ում:

85. Ջրասուզական կայանի բոլոր աշխատատեղերը պետք է ազատ լինեն կողմնակի առարկաներից: Արգելվում է ջրասուզական աշխատանքների հետ գործնական կապ չունեցող սարքավորումներով խոչընդոտել, ծանրաբեռնել ուղիները: Ջրասուզական հանդերձանքը և ապահովման միջոցները պետք է տեղավորվեն ջրասուզական կետում, որպեսզի չխանգարեն սուզումների ժամանակ ջրասուզակի աշխատանքն ապահովող անձանց: Ջրասուզական կետերով, օդամղիչ սարքերով հանդերձավորված ջրասուզական միակայմ և փրկարարական նավակները միշտ պետք է պատրաստ լինեն ջրասուզակների իջեցմանը, այդ իսկ նպատակով անհրաժեշտ է օդաբալոնները պահել լիցքավորված վիճակում, իսկ օդամղիչները` պատրաստ աշխատանքի:

86. Սառույցի տակ և 12մ-ից ավելի խորությամբ ջրասուզական աշխատանքներ կատարելիս, 1մ/վրկ ջրի հոսքի դեպքում, ջրասուզական հագուստների վրա պետք է տեղադրել արտածող ապահովիչ փականներ: Ընդ որում` մինչև 45մ խորության համար` տեղադրվում է 1(մեկ) փական, 45 մ-ից ավելի երկու (2)` առջևից և հետևից: Այն տեղերում, որտեղ առկա է ջրասուզակին էլեկտրական հոսանքով խոցելու վտանգ, ջրասուզական աշխատանքները պետք է կատարվեն միայն գործող էլեկտրասարքերի լրիվ հոսանքազրկումից հետո:

87. Ջրասուզակին աշխատանքի կատարման համար անհրաժեշտ գործիքները և այլ առարկաները պետք է տրվեն վերևից` տարայով կամ ճոպանով: Ջրասուզակին գործիքներ պետք լինելու դեպքում, դրանք կարող է տեղափոխվել միայն ջրասուզակի ցուցումով, այն անձը, ով կատարում է այդ աշխատանքները: 2կգ-ից ոչ ավելի կշիռ ունեցող առարկաները թույլատրվում է փոխանցել ազդանշանային վերջույթով: Խիստ արգելվում է առարկաներ ջրասուզակին գցելը՝ անկախ առարկայի քաշից և ծավալից:

88. Աղտոտված ջրերում (արտահոսող, կեղտաջրեր), ջրասուզակի սուզումների ժամանակ, վարակիչ և մաշկային հիվանդություններից զերծ մնալու համար, ջրասուզակները պետք է սուզումներ կատարեն շրջապատող միջավայրից լրիվ մեկուսացնող ջրասուզական վերնահագուստներով:

Պողպատյա ճոպաններով աշխատելու ժամանակ ամառային վերնահագուստով ջրասուզակը պետք է հագնի ձեռնոցներ:

Ջրասուզակի աշխատանքի ընթացքում, բեռնաբարձիչ սարքավորումների հետ կապված բոլոր աշխատանքները, թույլատրվում է իրականացնել միայն նրա ցուցումներով: Բացառություն է կազմում «կանգառ» ազդանշանը` անկախ նրանից, թե ով է տվել:

89. Մարդկանց փրկության ջրասուզական աշխատանքներին թույլատրվում են մասնակցել բոլոր տեսակի մասնագիտական խմբերի ջրասուզակները, որոնք պատրաստված են խեղդվողի բռնումներից ազատվելու ձևերին ու հնարքներին, տուժածներին ջրի վրայով քաշելու ձևերին ու նախաբժշկական օգնություն ցույց տալուն:

90. Երրորդ խմբի մասնագիտացված ջրասուզակներին թույլատրվում է ջրում աղետի ենթարկված մարդկանց որոնողական, փրկարարական, ջրի հատակից տուժածներին հանելու աշխատանքներին մասնակցել միայն հանրապետության ներքին ջրային և լճերի մերձափնյա ջրատարածքներում:

91. Ջրասուզական որոնողափրկարարական աշխատանքների կատարման անվտանգության ապահովման պատասխանատվությունը դրվում է՝

ա) երրորդ խմբի մասնագիտական ջրասուզակների կողմից ջրասուզական աշխատանքների կատարման ժամանակ՝ փրկարար կայանի կամ ափերի, որոնողական խմբի պետի վրա.

բ) ջրասուզական աշխատանքների կատարումը 1-2 խմբերի մասնագիտական ջրասուզակների կողմից ջրասուզումներ կատարող ղեկավարի՝ ջրասուզական կայանի ավագի վրա:

92. Չուսումնասիրված ջրատարածքներում փրկարարական աշխատանքները և ջրերում դժբախտ պատահարի ենթարկված մարդկանց որոնումները կատարվում են անվտանգության կանոնների պահպանումով՝ փրկարարական ծառայության ղեկավարության թույլտվությամբ:

93. Ջրասուզական փրկարարական աշխատանքները պետք է կատարվեն տվյալ ջրասուզումներին համապատասխանող ջրասուզական հանդերձանքով՝ հաշվի առնելով փրկարարական աշխատանքների բնույթը և օդերևութաբանական պայմանները:

Փրկարարական-ջրասուզական աշխատանքները կատարելու ժամանակ, ջրասուզակների իջեցման վայրում պետք է լինեն թիավոր նավակ կամ մոտորանավակ:

94. Հերթապահ ջրասուզակի համար ստորջրյա սուզման համալիր հանդերձանքը պետք է դասավորված լինի ափում՝ կախված մոտորանավակից, որպեսզի ջրասուզակն այն կարողանա հագնել ամենակարճ ժամանակում:

Հանդերձանքի աշխատանքային ստուգումը կատարվում է փրկարար ջրասուզակների կողմից՝ ամեն հերթափոխից առաջ:

95. Ափային ալեկոծության ժամանակ, տուժածին ափ հանելու փրկարար աշխատանքներն սկսելուց առաջ, պետք է անջատված լինի էլեկտրաէներգիայի մատակարարումը:

96. Վթարների, տարերային աղետների, շարժվող սառույցների առկայության, ջրի վարարումների կամ լողացող նյութերով աղտոտության դեպքում փրկարար աշխատանքներ պետք է կատարեն առավել փորձառու փրկարար-ջրասուզակները: 

97. Ջրի տակ մետաղի կտրման և եռակցման աշխատանքներ թույլատրվում է կատարել համապատասխան ուսուցում անցած, որակավորում և աշխատանքների ղեկավարի կողմից դրանց մասնակցելու թույլավտություն ունեցող ջրասուզակներին:

98. Ջրի տակ էլեկտրաաղեղային եղանակով մետաղի եռակցման և կտրման աշխատանքներ կատարելիս`

ա) Ջրասուզական կայանն իր անձնակազմում պետք է ունենա 3 ջրասուզակից ոչ պակաս.

բ) Ապահովվող ջրասուզակը պարտավոր է հետևել էլեկտրաչափիչ սարքերի ցուցմունքներին և աշխատող ջրասուզակի կարգադրությամբ կատարի եռակցող սարքի միացումն ու անջատումը սնուցող սարքի շղթայից.

գ) Մետաղը կտրելիս էլեկտրաթթվածնային սարքի միջոցով լրացուցիչ պետք է նշանակվի 4-րդ ջրասուզակը, որը պարտավոր է հետևել ու հսկել թթվածնային օդաբալոնների ճնշման ցուցիչների աշխատանքին և կարգավորել թթվածնի ճնշումը:

99. Նախքան մետաղների ստորջրյա եռակցման և կտրման աշխատանքը սկսելը, օգտագործվող ստորջրյա սարքավորումները պետք է ստուգվեն ստորջրյա աշխատանքներ կատարող ջրասուզակների կողմից` ջրասուզական կայանի ավագի (կամ բրիգադիրի) ղեկավարությամբ:

Հոսանքի աղբյուրի սարքին վիճակի ստուգումը, նորոգումը և սպասարկումը պետք է կատարեն համապատասխան մասնագետները:

100. Ստորջրյա եռակցումը և մետաղահատումը անհրաժեշտ է կատարել միայն այնպիսի հանդերձանքով, որը լրիվ մեկուսացնում է ջրասուզակին արտաքին միջավայրի ազդեցությունից:

Ընդ որում՝ տրորվածություն, մաշվածություն ունեցող ջրասուզական վերնահագուստներն օգտագործելը խստիվ արգելվում է:

101. Էլեկտրաաղեղի, էլեկտրազոդող գազաբոցիչի լուսարձակումից ջրասուզակի աչքերը պաշտպանելու համար նավերի տեսանցքերը և տեսաապակիները պետք է ծածկված լինեն մութ ապակիներով (լուսաֆիլտրերով): Ստորջրյա եռակցման աշխատանքների համար նախատեսված եռակցման սարքերը պետք է ունենան ազատ ընթացքով ավտոմատ անջատիչ, բռնակավոր անջատիչ՝ սնուցող ցանցից եռակցվող սարքի անհապաղ անջատման համար: Ջրի տակ էլեկտրոդների անվտանգ փոխման համար, եռակցվող սարքի միացումը և անջատումը կատարվում է միայն եռակցող ջրասուզակի կարգադրությամբ: Եռակցման շղթային անպայման պետք է միացվի միաբևեռ բռնակավոր հերմետիկ անջատիչ:

102. Աշխատանքները սկսելուց առաջ, անհրաժեշտ է ստուգել հողանցման հուսալիությունը, հոսանքալարը պետք է լինի ճկուն, էլաստիկ և առանց վնասվածքների:

Ջրասուզական հանդերձանքի մետաղյա մասերի, այդ թվում ջրասուզական սկաֆանդրի պաշտպանության համար՝ էլեկտրոլիզի քայքայման հետևանքով, պղնձյա մասերի վրա ամրացվում են ցինկե թերթավոր պաշտպանաշերտեր և անցկացվում մեկուսիչ շերտեր:

103. Ջրի տակ մետաղի էլեկտրաեռակցման և հատման ժամանակ, հակադարձ բևեռը (հողանցումը) պետք է լինի վստահելի և հնարավորինս մոտ եռակցման տեղին, ամրացված ձեռնամամլակով` կոռոզիայից մաքրված տեղում:

Ջրասուզական հանդերձանքի՝ հատկապես սկաֆանդր այրելուց խուսափելու համար, ջրասուզակը պետք է բռնիչն ուղղի էլեկտրոդն իրենից հակառակ: Լարման տակ  ձեռքերով բռնել կամ կպնել էլեկտրոդին, դնել հատակին կամ եռակցվող, կտրվող առարկային՝ խստիվ արգելվում է:

Էլեկտրոդի փոխումը ջրի տակ պարտադիր պետք է իրագործվի միայն եռակցվող սարքը շղթայից անջատելուց հետո:

104. Ջրասուզական վերնահագուստի մեջ ջրի թափանցման դեպքում, ջրասուզակը պետք է կարգադրի անջատել հոսանքը և դուրս գա ջրի մակերես:

105. Հեռախոսակապի անսարքության կամ բացակայության դեպքում, ջրասուզակը դադարեցնում է եռակցման և մետաղի կտրման աշխատանքները: Ջրի տակ, նախքան մետաղակտրման աշխատանքներն սկսելը, անհրաժեշտ է հետազոտել (ջրասուզված) ստորջրյա օբյեկտը և այդ տվյալների հիման վրա կազմել կտրման պլան, որը հաստատում է աշխատանքների ղեկավարը: Պլանով պետք է նախատեսվեն կտրվածքների կատարման հերթականությունը և հետագա աշխատանքների կատարման անվտանգությունը:

 

4.

 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԲԵՌՆՄԱՆ-ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՏԱԿԵԼԱԺԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

106. Գործնականում բոլոր տեսակի արտակարգ իրավիճակների հետևանքների վերացումը կապված է բեռնման-բեռնաթափման և տակելաժային աշխատանքների կատարման հետ: Դրանք կատարվում են մեխանիզացված կամ ձեռքի աշխատանքի եղանակով: Մեխանիզացված եղանակը համարվում է պարտադիր, երբ տեղափոխվող բեռի զանգվածը գերազանցում է 50 կգ-ը, ինչպես նաև, երբ անհրաժեշտ է բեռը 3 մ-ից ավելի բարձրացնել: Այդ դեպքում պետք է օգտագործվեն ամբարձիչ մեքենաներ, մեխանիզմներ, հարմարանքներ:

107. Ձեռքով տեղափոխվող բեռի առավելագույն քաշը հարթ ու հորիզոնական մակերեսի վրա, 18 տարեկանից բարձր տարիքի տղամարդու համար, չպետք է գերազանցի 50 կգ-ը: Եթե բեռի զանգվածը (տղամարդու համար) գերազանցում է 40 կգ-ը (բայց չի գերազանցում է 50 կգ-ը), ապա այն այլ փրկարարների օգնությամբ անհրաժեշտ է մեջքի վրա դնել և իջնել: Ընդ որում, մեկ մարդու համար տեղափոխվող բեռի հեռավորությունը չպետք է գերազանցի 50մ-ը, ավելի հեռավորության համար կիրառվում են համապատասխան հարմարություններ:

Ուսերի կամ մեջքի վրա կոշտ տարայով տեղափոխման ժամանակ անհրաժեշտ է օգտվել հատուկ հարմարանքներից` բարձիկներից կամ փափուկ ուսակալներից: Բեռների տեղափոխությունը պատգարակներով հատուկ ուղղությամբ թույլատրվում է միայն ծայրահեղ դեպքում՝ 50 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:

108. Չի թույլատրվում պատգարակով նյութեր տեղափոխել աստիճաններով և ելուստներով: Ծանր կտորներից բաղկացած բեռները, ինչպես նաև բեռնված արկղերը հարկավոր է տեղաշարժել հատուկ սարքերի միջոցով:

109. Գլորվող բեռների (կաբել, կոճեր կամ տակառներ և այլն) բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքները կատարվում են մեքենայացված եղանակով, ծայրահեղ դեպքում աշխատանքը թույլատրվում է կատարել թեք հարթակների կամ ձողանների օգնությամբ, որոնք բեռները պահում են ճոպանների միջոցով իջեցման՝ հակառակ կողմից: Այդ ընթացքում փրկարարները պետք է գտնվեն իջեցվող կամ բարձացվող բեռի կողքին:

110. Փոշենման նյութերի բեռնման և բեռնաթափման աշխատանքները կատարվում են մեքենայացված եղանակով: Այդպիսի աշխատանքները պետք է կատարել շնչադիմակով և փոշուց պահպանող ակնոցներով:

111. Դյուրավառ կամ հեշտ բռնկվող նյութերով աշխատելիս արգելվում է ծխել և աշխատանքային վայրերը լուսավորել բաց կրակ ունեցող լամպերով:

112. Տարբեր տեսակի բեռներ մատակարարելը փոսորակներով, փորվածքներով կամ այնպիսի տեղերով, որտեղ աշխատանքները կապված են վերևից ներքև բեռների իջեցման հետ, անհրաժեշտ է հետևել, որպեսզի փոխադրման ժամանակ շարժման ճանապարհին չլինեն մարդիկ և որպեսզի նյութերի իջեցումը կատարվի միայն սահմանված ուղղությամբ:

113. Այն վայրերում, որտեղ կատարվում են բեռնաթափման և բեռնաբարձման աշխատանքներ՝ մեքենայացված հարմարանքների օգնությամբ, աշխատանքներին չմասնակցող անձանց չի թույլատրվում այդ վայրերում ներկա գտնվել:

114. Մութ, վտանգավոր, վատ օդափոխվող վայրերում բեռնումը և բեռնաթափումը պետք է կատարել 2-ից ոչ պակաս փրկարարներով: Ամբարձիչի վրա գտնվող բազմաճախարակից կա´մ տարբեր բարձրացնող սարքավորումներից կախված բեռի տակ մտնել կարելի է միայն այն դեպքում, եթե նրա տակ ամրացված են հուսալի տակդիրներ, փայտակոճերից վանդակներ և այլն: Երկարաչափ բեռների (խողովակներ, գերաններ, հեծաններ և այլն) հետ աշխատելիս բեռնման-բեռնափոխման աշխատանքներ նախընտրելի է կատարել աքցանատիպ հատուկ բռնող սարքերի օգնությամբ: Երկարաչափ բեռներն արգելվում է տեղափոխել լինգերի կամ բահերի կոթերի օգնությամբ:

115. Ուսերի վրա մի քանի փրկարարների օգնությամբ բեռի տեղափոխման համար, 
անհրաժեշտ է այն տեղադրել միակողմանի (աջ կամ ձախ ուսերի վրա) ուսին  և քայլել հավասարաքայլ, գտնվելով միմյանցից 1.5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: Ուսի բեռը գցել կարելի է միայն հրահանգով, ընդ որում մի փրկարարի վրա եղած բեռի քաշը չպետք է անցնի 50 կգ-ից:

116. Բեռների տեղափոխումը բեռնասայլակներով, անհրաժեշտ է կատարել հատուկ դրանց համար պատրաստված ուղիով, որը պատրաստվում է 20 սմ լայնություն և 5,6 սմ հաստություն ունեցող տախտակներից: Տախտակները դրվում են գլանիստերն իրար կիպ կպած, առանց կեռիկների կամ սանդղավանդակի, անցատեղերի միացման տեղերի տակ դրվում են տախտակի կտորներ: Բեռը ձեռնասանդղակի վրա պետք է տեղադրել այնպես, որ ծանրության մեծ մասն ընկնի անվի վրա:

117. Փոսերի և խրամուղիների վրայով մարդկանց անցման տեղերում անհրաժեշտ է տեղադրել 0.8 մ-ից ոչ պակաս լայնությամբ կամրջակներ և 1 մ բարձրությամբ բազրիքներ։ 1.3 մ-ից ավելի բարձրության դարսակների վրա աշխատելիս անհրաժեշտ է օգտագործել գույքը տեղափոխելու ձեռնասանդղակներ՝ մի դարսակից մյուսն անցնելու համար: Դարսակների տակ միջադիրները և տակդիրներն անհրաժեշտ է տեղադրել ուղղահայաց՝ մեկ հարթության վրա: Նյութերի և սարքավորումների բեռնաթափման աշխատանքները գոգերի խրամատների և այլ փոսորակների մոտակայքում թույլատրվում է միայն թեքության ամրությունը ստուգելուց հետո: Այդ ընթացքում, բոլոր դեպքերում, թեքության պռունկից մինչև տեղադրվող բեռի զանգվածը պետք է լինի 1մ-ից ոչ պակաս։ Բեռնաբարձման և բեռնաթափման աշխատանքում՝ բեռնաբարձիչ մեքենաներ, մեխանիզմներ և սարքավորումներ օգտագործելիս, հարկավոր է լինել հետևողական, որ բարձրացման և տեղափոխման բեռների (հաշվի առնելով տակելաժային սարքավորումները և տարաները) կշիռը չգերազանցի օգտագործվող մեխանիզմների բեռնատարողության նորմերը։

118. Բեռների բեռնման և տեղափոխման աշխատանքները պետք է կատարվեն լավ լուսավորվածության պայմաններում: Անբավարար լուսավորության, ձյան ուժեղ տեղումների, մառախուղի և մթնշաղի դեպքում, երբ կռունկավարը վատ է տեսնում ազդանշանները և տեղափոխվող բեռը` արգելվում է աշխատել վերամբարձ կռունկով: Բեռներ բարձրացնող բոլոր մեխանիզմները՝ ամբարձիչ ճախարակները, բլոկները, առասանները պետք է ունենան գործարանային պիտակներ, որտեղ պետք է նշված լինեն դրանց բեռնաբարձության թույլատրելի սահմանը: Պիտակի բացակայության դեպքում այդ բեռնաբարձ հարմարանքն անհրաժեշտ է փորձարկել ծանրաբեռնվածության տակ, որը 25%-ով պետք է գերազանցի դրա բեռնաբարձությանը: Շարժական բեռներ բռնող հարմարանքների և տարաների շահագործման գործընթացում անհրաժեշտ է ժամանակ առ ժամանակ հետևել՝ հեծանները՝ ամեն 6 ամիսը մեկ անգամ, աքցաններն ու մյուս բռնող մասերն՝ ամիսը մեկ, առասաններն ու պարանները` 10 օրը մեկ:

119. Աշխատանքից առաջ անհրաժեշտ է զննել բեռները բռնող-հանող շարժական հարմարանքները: Որպես կանոն, պետք է կիրառել կիսաավտոմատ փականով և ուրիշ կառուցվածքով առասաններ, որոնք թույլ կտան  առասանների հանումը որոշակի հեռավորության վրա:

Առասանի բեռնատարողությունը պետք է համապատասխանի այն լարմանը, որն ամրացող բեռի զանգվածից փոխանցվում է նրա վրա՝ հաշվի առնելով ամրության պաշարի գործակիցը և առասանի ճյուղերի շեղման անկյունը՝ առասանի ամրության պաշարն ընդունվում է իր հնարավորության 6 անգամից ոչ պակաս:

120. Բեռնաքարշման համար անհրաժեշտ է ընտրել այնպիսի երկարության ճոպաններ ու շղթաներ, որ դրանց ճյուղերի միջև կազմված անկյունը չգերազանցի 900, իսկ հորիզոնի և նրա միջև կազմված անկյունը չլինի 300-ից փոքր: Եթե բացակայում են բարձրացվող բեռի բարձրության կենտրոնի մասին տվյալները, ապա դրանք սահմանվում են փորձնական կախման միջոցով: Բեռնաքարշումը կատարվում է գույքագրված ճոպաններով` սարքավորված հանգույց օղակներով և փակվող հարմարանքներ ունեցող կեռիկներով: Հորիզոնական դիրքով բարձրացվող երկարաչափ տարրերն անհրաժեշտ է ամրակապել 2մ-ից ոչ պակաս ճոպաններով կամ հատուկ հեծաններով: Այդ ընթացքում կառուցվածքի տարրերը, որոնք չունեն բավականին կոշտություն մինչև բարձրացումը ժամանակավորապես անհրաժեշտ է ամրացնել:

121. Ճոպանները շփվելուց պաշտպանելու համար անհրաժեշտ է կառուցվածքի տարրերի սուր կողերի և դրա միջև տեղադրել միջադիրներ: Բեռը պարաններով կամ շղթաներով կապելու ժամանակ անհրաժեշտ է բեռի հիմնական մասը տեղադրել կամ կախել հատուկ հարմարանքներից (շրջանակից, հանգուցից և այլն): Ցցապարանի ազատ ծայրերը կամ շղթաները բեռին կապելուց հետո, այն անհրաժեշտ է ամրացնել այնպես, որ բեռը տեղափոխելիս հանդիպակաց առարկաներին չդիպչի:

122. Ճոպանի կեռիկը պետք է ազատ մտնի բարձացվող բեռի հանգույցի մեջ: Չի կարելի թույլ տալ, որ ճոպանի կեռիկը հանգույցին կապված լինի միայն ծայրով, քանի որ դա կարող է կեռիկը հանգույցից դուրս գալու պատճառ հանդիսանալ կամ  դրա վրա հավելյալ լարում առաջացնել: Ճոպանների ձգումից հետո անհրաժեշտ է ստուգել դրանք, կեռիկների, շղթաների օղակների դիրքի ճշտությունը և համոզվել, որ բարձրացման ժամանակ բեռը չի շրջվի: Ճոպանների ոլորումն անթույլատրելի է:

123. Մինչև բեռի բարձրացման ազդանշան տալն անհրաժեշտ է համոզվել, որ բեռին ոչինչ չի պահում և բարձրացման ժամանակ այն ոչնչից չի կառչի: Պողպատե ճոպանները պետք է համապատասխանեն ստանդարտներին և ունենան արտադրող գործարանի կողմից տրված հավաստագիր՝ դրանց փորձարկման մասին:

124. Ճոպանալարը և ճոպանները պետք է խոտանել մետաղալարերի հյուսվածքի մեկ քայլի երկարության վրա եղած կտրվածքների թվով՝ համաձայն աղյուսակ 3-ի:

125. Ճոպանալարի կամ ճոպանի փաթույթի քայլը որոշվում է նույնանման ոլորվածքների միջև եղած հեռավորության չափումով (ճոպանի երկարությամբ): Մետաղալարի սկզբնական տրամագծի 40% և ավելի մաշվածության ու քայքայման (կոռոզիայի) դեպքում ճոպանը ենթարկվում է խոտանման:

126. Անհրաժեշտ է հետևել, որ ամբարձչի բեռնաբարձման ճոպանները գտնվեն ուղղահայաց, իսկ կեռիկը՝ բարձրացվող բեռի ծանրության կենտրոնի ուղղությամբ: Արգելվում է բեռը գլորել, քաշելով մոտեցնել և բարձրացնել ամբարձչի ճոպանի թեք պրկվածության դեպքում: Սլաքավոր ամբարձիչների սպասարկման ժամանակ անհրաժեշտ է կապ հաստատել կռունկավարի հետ: Մասնավորապես, մինչ բեռի բարձացումը պետք է իմանալ սլաքի թույլատրելի թռիչքը և բարձացվող բեռան համապատասխանությունը՝ սլաքի նման թռիչքի դեպքում:

127. Վթարներից խուսափելու նպատակով չի կարելի թույլատրել, որ բարձրացվող բեռի քաշը գերազանցի ամբարձչի բեռնատարությունը: Շենքի պատի կամ որևէ սարքավորման մոտ բարձրացվող բեռի և շենքի կամ այլ սարքավորումների միջև մարդիկ չպետք է լինեն: Ամբարձչի բեռնաբարձությանը կամ տվյալ ամբարձչի սլաքի թռիչքի թույլատրելի չափին մոտ քաշ ունեցող բեռի բարձրացումն անհրաժեշտ է կատարել 2 քայլով: Սկզբում բեռը բարձացնել 20-30սմ, ստուգել ճոպանի կախանի ամբարձչի հաստատությունը, փորձել արգելակների հուսալիությունը, որից հետո բեռի բարձրացումը շարունակել մինչև վերջ: Անհրաժեշտության դեպքում, արդեն իսկ բարձրացված բեռի ամրակապման մեջ որևէ ուղղում կատարելու համար, հարկավոր է վերջինս իջեցնել հենարանի (գետնի) վրա։ Չի թույլատրվում կախված վիճակում գտնվող բեռի ամրակապում և որևէ ուղղում կատարելը:

128. Նախքան բեռն ամբարձչով հորիզոնական ուղղությամբ տեղափոխելն անհրաժեշտ է զննել տեղափոխման ամբողջ տարածքը և հետևել, որ տեղափոխման ժամանակ բեռի ճանապարհին գտնվող առարկաները՝ 0.5 մ-ից բարձր գտնվեն: Բեռը հորիզոնական ուղղությամբ տեղափոխելիս պետք է այն կեռաձողով կամ ձգալարով բռնած ուղեկցել: Բեռի անբավարար տեսանելիության դեպքում նրա տեղափոխմանը հետևելու համար նշանակվում են հատուկ ազդանշան տվողներ:

129. Նախքան բեռն իջեցնելը, անհրաժեշտ է զննել նրա տեղադրման վայրը` համոզվելու համար, որ տեղը պատրաստ է, ոչ մի խոչընդոտ չկա, բացառվում է բեռի շուռ գալը, վայր ընկնելու կամ սահելու հնարավորությունը: Արգելվում է բեռն իջեցնել դրա համար չնախատեսված տեղերում՝ հենածածկեր, լաստակներ, խողովակաշարեր, էլեկտրական մալուխներ և այլն: Ճոպաններով և շղթաներով կապված բեռը տեղադրելու, կայանելու տեղերում, երբ բեռը կապված է պարաններով կամ շղթաներով, պետք է դրանք տեղադրվեն այնպիսի բարձրության վրա, որ կապերը հանելուց հետո հեշտությամբ դուրս բերվեն բեռի տակից: Աշխատանքի ընդմիջման ժամանակ արգելվում է բեռը թողնել կախված վիճակում: Առանձին դեպքում, երբ բարձրացված բեռը տարբեր պատճառներով՝ վերամբարձի անսարքություն, հոսանքի բացակայություն,  չի կարելի իջեցնել, ապա, այդ վտանգավոր գոտին, որտեղ տեղադրված է բեռը, անհրաժեշտ է ցանկապատել: 

5.

 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԷԼԵԿՏՐԱԵՌԱԿՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԽԱԹԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ

130. Էլեկտրաեռակցման աշխատանքների խաթարման հիմնական վտանգավոր վնասվածքային գործոններն են. 

ա) էլեկտրական հոսանքի խոցումը.

բ) եռակցման աղեղի լուսային և ջերմային ճառագայթման խոցումը.

գ) բարձր դիրքից մարդու անկումը կամ նրա վրա որևէ առարկայի ընկնելը.

դ) հալված մետաղի հասցրած այրվածքները:

131. Էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարել թույլատրվում է աշխատավարժ, հատուկ պատրաստվածությամբ, հրահանգավորված փրկարարներին: Պարտադիր է համարվում բրեզենտային համազգեստի կիրառումը (հագուստ, ձեռնոցներ, կոշիկներ):

132. Եռակցման աղեղի լուսային և ջերմային ճառագայթման ազդեցությունից աչքերն ու դեմքը պաշտպանելու համար անհրաժեշտ է օգտագործել լուսապաշտպանիչ ապակիներով սարքավորված պաշտպանիչ վահանակներ և դիմակներ:

133. Շերտավոր մետաղյա կառուցվածքների ներսում էլեկտրաեռակցման աշխատանքների կատարումը թույլատրվում է միայն դիէլեկտրիկական կրկնակոշիկներով  դիէլեկտրիկական գորգի կամ մեկուսիչ նյութից փռվածքի վրա` գլխիկին հագցված մեկուսիչ սաղավարտով:
Էլեկտրամոնտյորի որակավորում չունեցող փրկարարներն իրավունք չունեն ցանցին միացնել կամ անջատել շարժական էլեկտրաեռակցման սարքավորումները, փոխել ապահովիչները և կատարել որևէ վերանորոգման աշխատանքներ:

134. Նախքան կայանքը լարման տակ դնելն անհրաժեշտ է մանրակրկիտ ստուգել հաղորդալարերի միացման ճշտությունը, հատկապես տրանսֆորմատորի առաջնային փաթույթի, հոսանքատար մասերի պաշտպանական հուսալիությունը և հողակցման շղթայի անընդհատությունը: Եթե կայանքները գտնվում են ծածկերից դուրս, ապա ծածկերի տեղադրումն անընդհատ է, եթե  ծածկի պատրաստումն անհնար է, ապա մթնոլորտային տեղումների ժամանակ էլեկտրաեռակցման աշխատանքներն ընդհատվում են: Կախովի փայտամածներից, օրորոցներից և կամրջակներից էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարել թույլատրվում է միայն այն բանից հետո, երբ ձեռնարկված կլինեն փռվածքների հնարավոր այրման և հալված մետաղի անկման տակ աշխատող կամ անցնող մարդկանց պաշտպանելու միջոցառումներ:

135. Տարողությունների (պահեստարանների, կաթսաների, գլանատակառների, ինչպես նաև հորերի և այլն) ներսում էլեկտրաեռակցման աշխատանքներ կատարելիս դրսում պետք է գտնվի հերթապահի հատուկ հրահանգում ստացած դիտարկողը: Նա պետք է տեղավորվի այնպես, որ փրկարարին տեսնի և լսի, ձեռքի տակ ունենա եռակցման հոսանքի անմիջապես անջատման վահանակ և պատրաստ լինի առաջին օգնության ցուցաբերմանը: Բացառիկ դեպքերում, երբ օդափոխումն անհնար է, թույլատրվում է եռակցումը կատարել հակագազի միջոցով: Շարժական եռակցման կայանքների տեղաշարժումը կատարվում է դրանք ցանցից և ապահովիչից նախօրոք անջատելուց հետո:

136. Էլեկտրական կայծի սնուցումը թույլատրվում է կատարել միայն եռակցման տրանսֆորմատորներից, գեներատորներից կամ էլեկտրական ուղիներից:

Ձեռքով կատարվող եռակցման աշխատանքների համար նախատեսված եռակցման տրանսֆորմատորի պարապ ընթացքի լարումը չպետք է գերազանցի 70 վոլտից, իսկ եռակցման գեներատորները` 110 վոլտից:

137. Շարժական եռակցման կայանքների բոլոր էլեկտրական սարքավորումներն օգտագործվում են պաշտպանական կատարմամբ: Էլեկտրական եռակցման տրանսֆորմատորները, գեներատորները, էլեկտրաշարժիչները ցանցին միանում են բռնակավոր անջատիչով։ Հատուկ եռակցման տրանսֆորմատորների և գեներատորների շարժիչների միացման համար նախատեսվում են փակ տեսակի միացուցիչ-անջատիչներ,  որոնք ապահովված են հատուկ սեղմիչներով և նախատեսված են միացնելու եռակցող սարքավորումները տրանսֆորմատորների, հոսանք արտադրող շարժիչների հետ։ Մեկուսացումը բացառում է լարման տակ գտնվող շարժական եռակցման ապարատի հաղորդալարերի միացումը հատման հնարավոր սեղմիչներին:

138. Պարապ ընթացքի լարման ավտոմատ անջատիչ ունեցող սարքավորումներում, ինչպես բռնակավոր անջատիչի, այնպես էլ կոնտակտային միացման օգտագործումը պարտադիր է:

139. Էլեկտրական եռակցման տրանսֆորմատորի և գեներատորի միջև եղած անցուղու լայնությունը պետք է լինի 1 մ-ից, իսկ հարևան եռակցման ապարատների հոսանքատար մասերի միջև՝ 1.5 մ-ից ոչ պակաս: Շարժական եռակցման տրանսֆորմատորի կամ փոխարկիչի և սնուցող ցանցի միջև հաղորդալարերի կամ կաբելի երկարությունը պետք է 15 մ-ից չգերազանցի, ընդ որում անհրաժեշտության դեպքում նախատեսված է հաղորդալարերի և կաբելի պաշտպանումը մեխանիկական վնասվածքներից: Արգելվում է վնասված մեկուսացմամբ հաղորդալարերի և կաբելների, ինչպես նաև վնասված հյուսապատվածքով հաղորդալարերի օգտագործումը: Եռակցման տրանսֆորմատորները և գեներատորները պետք է ունենան վոլտմետր և ազդանշանային լամպ՝ եռակցման  շղթայում վնասվածքների բացակայության կամ հոսանքի կարգավորիչի վրա սանդղակներ:

140. Էլեկտրական եռակցման ժամանակ, որպես հակադարձ հաղորդալար, չի կարելի օգտագործել սանիտարատեխնիկական ցանցի խողովակներ (ջրատարներ, գազատարներ և այլն), կառույցի և տեխնոլոգիական սարքավորումների երկաթյա կոնստրուկցիաներ:

Հաղորդալարերը դեպի էլեկտրոդապահ և եռակցվող կոնստրուկցիան եկող հակադարձ հաղորդալարերը միացվում են հատուկ ամրակներով: Հաղորդալարերը էլեկտրոդապահին միացվող տեղը մեկուսացվում է:

141. Եռակցման հաղորդալարերի միակցումը կատարվում է տաք զոդման, եռակցման միջոցով, կամ միացվում են մեկուսացվող թաղանթ ունեցող կցորդներով: Հաղորդալարերի միացման մասի մեկուսացումը պետք է հավասարազոր լինի հենց իրենց հաղորդալարերի անվնաս մեկուսացմանը: Էլեկտրոդապահը պետք է ամուր պահած լինի, էլեկտրոդն ունենա դիէլեկտրիկական կամ ջերմամեկուսիչ նյութով պատված հուսալի մեկուսացում, ապահովի էլեկտրոդի արագ փոխարինման հնարավորությունը` առանց շփման հոսանքատար մասերին:

142. Եռակցման աշխատանքի ժամանակ չի թույլատրվում էլեկտրաբռնիչի հպակների ուժեղ տաքացումը: Էլեկտրակցման ապարատը պետք է սարքավորված լինի էլեկտրական ուղեկապման անջատիչ սիստեմով: Էլեկտրոդը եռակցվող կոնստրուկցիային դիպչելու ժամանակ եռակցման ցանցի ավտոմատ միացման և պարապ ընթացքի ժամանակ եռակցման ցանցում լարման իջեցման դեպքում մինչև12 Վ:

143. Եռակցման տրանսֆորմատորների և գեներատորների պատյանները, ինչպես նաև հետադարձ հաղորդալարերը պետք է հողանցված լինեն:

Շարժական եռակցման կայանների հողանցումը պետք է կատարվի մինչև դրանք ցանցին միացնելը:

144. Եռակցման սարքավորումների, հատկապես տրանսֆորմատորների, վիճակը շենքերից դուրս աշխատանքից հետո և նոր տեղաշարժման դեպքում անհրաժեշտ է ստուգել ամենուրեք: Ճառագայթների և մարմնի միջև կարճ միացման բացակայությունը, որպես հետադարձ հաղորդալար արգելվում է տեխնոլոգիական սարքավորումների հողանցման ցանցի և էլեկտրական կայանքների կոնստրուկցիաների օգտագործումը: Տարաները, մետաղյա  կոնստրուկցիաները և տարբեր տեսակի խողովակաշարերը, որպես հետադարձ հաղորդալար կարելի է օգտագործել միայն այն դեպքում, երբ եռակցվող կոնստրուկցիան ինքն է  հետադարձ հաղորդալար հանդիսանում:

145. Եռակցման աշխատանքների տեղամասերում դյուրավառ նյութերի (բենզին, ացետոն, սպիրտ և այլն) կիրառումը թույլատրվում է 5 մ-ից ոչ պակաս տարածության վրա:

6.

 ԳԱԶԱԲՈՑԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

146. Վթարափրկարարական աշխատանքների անբաժանելի մասն են հանդիսանում գազային կտրումը և եռակցումը՝ ացետիլենային  ապարատի օգտագործմամբ, մետաղի կտրումը՝ նավթա- և բենզինակտրիչի միջոցով, հրանետի օգտագործմամբ։

147. Մետաղական իրերից բացի, գազաբոցային մշակման կարող են  ենթարկվել  նաև այլ նյութեր (փայտ, պլաստմասսա, բետոն, բույսեր, հողեր)։ Հատուկ սարքավորումների և բաց կրակի օգտագործումը գազաբոցային աշխատանքների ժամանակ անհրաժեշտ է խստիվ պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները:

148. Գազաբոցային աշխատանքների ժամանակ դժբախտ պատահարների հիմնական պատճառներն են՝

ա) կալցիումի կարբիտով թմբկագլանների պայթյունները՝ դրանց հերմետիկության խախտման և սխալ բացման պատճառով.

բ) ացետիլենային գազի կամ դրա փոխարինողների՝ օդի և թթվածնի հետ պայթունավտանգ խառնուրդի առաջացումը.

գ) թթվածնային բալոնների պայթյունները՝ թթվածնի և յուղի կամ ճարպի հետ համագործակցության արդյունքում.

դ) այրվող գազերի կամ թթվածնի բարձր ճնշման տակ գտնվող բալոնների պայթյունները՝ հարվածների, անկման, տաքացման հետևանքով.

ե) առանց համազգեստի, կոշիկի և պաշտպանական ակնոցների աշխատանքը, ինչը բերում է աչքի բորբոքման (օֆտալմիա).

զ) օդափոխման բացակայության դեպքում այրվող գազերի կամ մշակվող նյութերի այրման պատճառով թունավորումը.

է) արագ բռնկվող և հրավտանգ նյութերի առկայության պատճառով աշխատանքային տեղերում հրդեհների ծագումը.

ը) բաց բոցի խոցելիությունը:

149. Գազաբոցային աշխատանքներին և գազաբոցային սարքավորումների սպասարկմանը թույլատրվում են այն փրկարարները, որոնք անցել են աշխատանքի պաշտպանության հարցերում հատուկ աշխատավարժ ուսուցում: Աշխատանքի ժամանակ անհրաժեշտ է օգտագործել փակ տիպի պաշտպանական ակնոց: Այրվածքներից խուսափելու համար անհրաժեշտ է հագնել բրեզենտյա համազգեստ և ձեռնոցներ: Յուղոտ համազգեստի և ձեռնոցների օգտագործումն արգելվում է: Չի թույլատրվում անձրևային եղանակի կամ ձյան դեպքում բաց տարածքում առանց ծածկի աշխատանքները:  

150. Գազագեներատորները պետք է գտնվեն աշխատատեղից 10մ ոչ պակաս հեռավորության վրա, իսկ բալոնները՝ 5 մ ոչ պակաս: Հրդեհից խուսափելու համար այդ տեղը պետք է մաքրվի արագ բռնկվող նյութերից: 

Աշխատելով փայտե վերդիրների վրա, անհրաժեշտ է այն կրակից մեկուսացնել ասբեստի թիթեղով կամ այլ չայրվող  նյութերով:

151. Աշխատավայրից գոլորշիների, գազերի, աէրոզոլերի հեռացման համար պետք է կիրառել բնական կամ արհեստական օդափոխում: Փակ տարածքներում աշխատելու դեպքում անհրաժեշտ է կազմակերպել դիտարկման կետ, որը կազմավորվում է դրսում: Եթե մշակվող նյութը պարունակում է կապար, ցինկ, պղինձ կամ բրոնզ, անհրաժեշտ է օգտագործել հակագազեր և հետևել հագուստի, դեմքի մաշկի, ձեռքերի, վզի մաքրությանը: Արգելվում է առանց հսկողության թողնել գազագեներատորները, գազով բալոնները, այրվող հեղուկներով տարրաները, չհանգցված այրիչները:

7.

 ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՓԼՈՒԶՈՒՄՆԵՐԻ ԳՈՏՈՒՄ

152. Արդյունաբերական կազմակերպությունների, ինժեներային կառույցների, բնակելի շենքերի, կուլտուր-կենցաղային օբյեկտների և այլ կառույցների ավերումներն ու փլուզումներն ուղեկցվում են էլեկտրական, ջեռուցման, գազատար և այլ  կոմունալ-կենցաղային համակարգերի վթարներով: Այդ հանգամանքը ստեղծում է հրդեհների, պայթյունների, ջրածածկումների, էլեկտրական հոսանքով հարվածելու սպառնալիքներ:

Առանձնահատուկ վտանգ են ներկայացնում ավերված արդյունաբերական այն կազմակերպությունները, որտեղ արտադրվում կամ պահեստավորվում են վտանգավոր նյութեր:

Արտակարգ իրավիճակի վայրում առաջանում են նաև կիսավեր շենքեր և կառույցներ, որոնք ներկայացնում են հանկարծակի փլուզման պոտենցիալ վտանգ: Նշված կառույցները պետք է ամրակապվեն կամ նպատակաուղղված փլուզվեն: Վերոհիշյալ աշխատանքների տարածքները պետք է սահմանազատվեն (արգելափակվեն): Կիսավեր շենքերում և կառույցներում որոնողափրկարարական աշխատանքներն առանձնահատուկ վտանգավոր են համարվում: Այս աշխատանքներն անհրաժեշտ է սկսել կիսավեր շենքերի ու կառույցների դիտարկումներով` արտաքին կրող պատերի, կախված կոնստրուկցիաների վիճակը ստուգելուց հետո՝ որոշելով մարդկանց գտնվելու վայրը և նրանց անվտանգ տարահանելու մեթոդները:

153. Ավերածությունների գոտում մեծ քանակով մարդկանց և տեխնիկայի ներգրավմամբ հիմնական աշխատանքները պետք է իրագործվեն միայն այն դեպքում, երբ կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ, որոնք թույլատրելի սահմանների կհասցնեն արտակարգ իրավիճակի վայրում առաջացած վտանգավոր և վնասակար գործոնների ազդեցությունները մարդկանց վրա:

154. Ավերածությունների բնույթից ելնելով՝ առաջին հերթին որոշվում են անվտանգության անհրաժեշտ չափանիշները և տեղեկացնում վթարափրկարարական աշխատանքների բոլոր մասնակիցներին: Աշխատանքի կատարման շրջանում չի թույլատրվում առանց
անհրաժեշտության մտնել կիսավեր տներ, տեղաշարժվել ավերակների վրայով, կանգնել փլուզման ենթակա շենքերի մոտ: Վնասված շինություններին թույլատրվում է մոտենալ  միայն համեմատաբար անվտանգ, մեծ մասամբ քամհարվող կողմից:  Շենքերի ներքին դիտարկումների ժամանակ չի կարելի օգտվել բաց կրակից: Եթե գազի հոտ է զգացվում, անմիջապես պետք է բացել դռներն ու պատուհանները և գազի արտահոսքի մասին հայտնել փրկարարական աշխատանքների ղեկավարին: Գազով հագեցված շենքերում և նրանց շրջակայքում չի թույլատրվում ծխել, օգտվել լուցկուց, բաց կրակից, կայծ առաջացնող գործիքներից, աշխատեցնել մեքենաների շարժիչները և այլն: Կայծի առաջացումից խուսափելու համար ձեռքի մետաղյա գործիքները, բացի գունավոր մետաղներից պատրաստածների, առատորեն պետք է ծածկել տեխնիկական քսուքներով (վազելին, սոլիդոլ և այլն): Կոշիկներին, որոնք ամրացված են մեխերով, մետաղյա տարրերով, պարտադիր պետք է հագցվեն ռետինե կրկնակոշիկներ: Աշխատանքները պետք է իրականացվեն 2 մարդուց ոչ պակաս օղակներով:

155. Գտնվելով գազով հագեցված շենքերում, հորերում պետք է օգտագործել մեկուսացնող կամ ճկափողային հակագազներ, ինչպես նաև ապահովող գոտիներ, որոնց ամրացվում են ապահովող պարաններ: Ճկափողով հակագազով աշխատելիս անհրաժեշտ է հետևել, որ դուրս նետվող ճկափողի ծայրը գտնվի մաքուր օդի գոտում, քամհարվող կողմում, իսկ ճկափողը չծալվի, չոլորվի և չսեղմվի: Չտեղաշարժվելու համար, այն ամրացնում են սեղմիչով: Գազով հագեցած հորերում աշխատանքներն իրագործում են երեք մարդուց կազմված օղակներով՝ մեկը հորի մեջ, երկուսը՝ վերևում: Վերևի փրկարարներից մեկը սպասարկում է ներքևի փրկարարին գործիքներով և նյութերով, իսկ մյուսը հետևում է հակագազի ճկափողի և ապահովող պարանների գործունեությանը:

156. Հորի մեջ գտնվող մեկ մարդու աշխատանքի տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն, որից հետո նա պետք է հանգստանա մաքուր օդում` 10-15 րոպե: Աշխատանքների տարածքում բոլոր վտանգավոր տեղամասերը պետք է արգելափակվեն վահանակներով և վտանգի մասին նախազգուշական ցուցանակներ տեղադրվեն: Պետք է շրջափակվեն փլուզման ենթակա շինությունները: Ավերված շենքեր մտնող էլեկտրական և կոմունալ ցանցերը պարտադիր կերպով պետք է անջատվեն:

157. Փոսորակների, խրամների, փորվածքների խողովակների և խոնավ շենքերի մեջ աշխատելիս լուսավորության նպատակով պետք է օգտագործել միմիայն 12 վոլտ լարվածության լամպեր: Այն տեղամասերում, որտեղ կան կոմունալ-էներգետիկ ցանցեր և կապի գծեր, աշխատանքների իրականացման հերթակարգը պետք է համաձայնեցվի համապատասխան ծառայությունների կամ կազմակերպությունների հետ:

158. Արտադրական օբյեկտներում փրկարարական աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է մշտապես հաշվի առնել տվյալ արտադրության յուրահատկությունը, շենքերի նշանակությունը, նրանց ներքին սարքավորումների տեղադրությունների ազդեցությունը աշխատանքների անվտանգության վրա: Շենքերի և շինությունների ընկնելու սպառնալիք ներկայացնող կոնստրուկցիաները, ծառերը, սյուները, ցանկապատերը պետք է ամրացվեն կամ ապամոնտաժվեն: Շենքերը ապամոնտաժելու ժամանակ նրա կառուցվածքային տարրերը չի կարելի քանդել միաժամանակ մի քանի հարկաշարքերում: Ապամոնտաժելը պետք է իրագործվի հարկերով՝ վերևից ներքև:

Կառուցվածքային տարրերն այնպես պետք է հեռացնել, որ ուրիշ տեղամաս չփլվի:

159. Անթույլատրելի են փլվածքների մեծ տարրերի կտրուկ տեղաշարժերը, ճոճումները, ուժեղ հարվածները: Փլվածքներից առաջին հերթին դուրս  բերվում և անմիջապես հանգցվում են այրվող կամ ծխացող առարկաները: Բարձրադիր վայրերում՝ տանիքի վրա, շենքերի բարձր հարկերում, աշխատելիս անհրաժեշտ է օգտագործել անհատական կամ խմբային ապահովման միջոցներ: Մի քանի հարկերում միաժամանակ աշխատելիս տախտակներից պատրաստում են ծածկեր, ընկնող գործիքներից կամ քանդվող կոնստրուկտիվ տարրերի բեկորներից պաշտպանվելու նպատակով: Բաց որմնախորշերը անվտանգության նպատակով անհրաժեշտ է արգելափակել: Չի թույլատրվում գործիքները դնել պատերի կամ ծածկերի եզրերին՝ ներքևում աշխատող մարդկանց վրա ընկնելուց խուսափելու նպատակով: Գործիքները տեղադրվում են հատուկ տեղաշարժվող արկղերի կամ պայուսակների մեջ:

160. Շենքը ապամոնտաժելու ընթացքում անհրաժեշտ է անընդհատ հետևել նրա իրավիճակին: Որևիցե սպառնալիքի, վտանգի ծագման կամ  քամու 10 մ/վրկ-ից ավելի արագության դեպքում շենքի ապամոնտաժման աշխատանքները դադարեցվում են, մարդկանց և տեխնիկան տեղափոխում են անվտանգ գոտի:

161. Մեքենաների և մեխանիզմների օգտագործման դեպքում, անհրաժեշտ է հետևել, որ դրանք աշխատեն թույլատրելի ծանրաբեռնվածության սահմաններում` անվտանգության կանոնները պահպանելով: Չի թույլատրվում մեքենաները և մեխանիզմները տեղադրել տեխնիկական շինության չհետազոտված ծածկերի վրա, ինչպես նաև այն պատերի և կոնստրուկցիաների մոտակայքում, որոնք ենթական են փլուզման: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել աշխատանքային հրապարակի (հարթակի) կայունության և հորիզոնականության վրա, բարձրացվող (հանվող) բեռի չափերի և վիճակի վրա: Բեռը բարձրացնելուց առաջ պետք է համոզված լինել, որ այն ոչ մի տեղից կպած չի և նրա քաշը չի գերազանցում կռունկի բեռնատարողությանը և բարձրացման գոտում մարդիկ չկան:

162. Փոսորակներ, ավերակներում խորշեր բացելիս պետք է մշտապես հետևել դրանց կայունությանը և ցցահենակներին: Ցցահենակներն անհրաժեշտ է ամրացնել կայուն գրունտի վրա՝ քարեր, բետոնի կտորներ և այլն՝ յուրաքանչյուր 0.5 մետրի վրա, ոչ կայուն գրունտի դեպքում՝ հող, սվաղի կտորներ, յուրաքանչյուր 0,2 մետրի վրա:

163. Փլատակների վրա աշխատող բոլոր անձինք պետք է ապահովված լինեն խիտ գործվածքից հագուստով՝ ունենալով գրպաններ գործիքների համար, փակ ոտնամաններով, սաղավարտներով, բրեզենտե ձեռնոցներով, իսկ հորատողները բացի նշվածից` ապահովման գոտիներով՝ ամրացված պարաններին: Այն սարքավորումների ապամոնտաժման ժամանակ, որոնք  կրում են կամ շփվել են թունավոր նյութերի հետ, անհրաժեշտ է օգտագործել համապատասխան շնչառական օրգանների և մաշկի անհատական պաշտպանական միջոցներ՝ հակագազ, ձեռնոցներ, կոմբինիզոն:

164. Շնչառական օրգանները փոշուց պաշտպանելու համար կիրառվում է՝

ա) թանզիֆե-բամբակյա ժապավեն.

բ) հակափոշային գործվածքային դիմակ.

գ) շնչադիմակ.

դ) հակափոշային ֆիլտրներ:

165. Բարձրացող փոշին նստեցվում է ցնցուղային ջրի շիթով այնպես, որ ջուրը չվնասի արտակարգ իրավիճակի վայրում գտնվող տուժածներին և նյութական արժեքները: Գիշերային պայմաններում վթարափրկարարական աշխատանքներ իրականացնելիս տարածքը լուսավորում են լուսարձակներով և լույսի այլ աղբյուրներով, որոնք միացվում են գործող էլեկտրական կայաններին, առանձին դեպքերում  օգտագործվում են օջախներ և ջահեր:

166. Վնասված շինությունները, կամուրջները, ճանապարհի հատվածները, անցումները պետք է նշված լինեն լույս անդրադարձնող նշաններով: Հատկապես պետք է լավ լուսավորված լինեն այն տեղերը, որտեղ անմիջապես աշխատում են մարդիկ և մեխանիզմներ:
Անհրաժեշտության դեպքում նշանակվում են հսկիչ կետեր: Լուսավորող սարքերը անհրաժեշտ է նախապատրաստել ցերեկվա ընթացքում: Վտանգավոր և դժվար աշխատանքները հարկավոր է վերջացնել մինչև մութն ընկնելը:

167. Վնասված, փլված շենքերում և շինություններում աշխատանքը վտանգավոր է, քանի որ աշխատանքի ժամանակ գրունտի ցնցումները, հրումներն առաջացնում են փլուզումներ: Այդ պատճառով աշխատանքները սկսելուց առաջ հարկավոր են մանրակրկիտ ինժեներական գնահատականներ: Կոմունալ-էներգետիկ ցանցերի վթարներն ավելի են բարդացնում վթարափրկարարական աշխատանքները՝ ջրածածկում, գազալցվածություն և այլն: Եթե առօրյա  ջրմուղի, կոյուղու, ջերմային, գազի և էլեկտրացանցերի վթարի վերացման աշխատանքների ընթացքում պահանջվում է պահպանել շինարարական անվտանգության կանոնները՝ խրամի թեքությունների ամրացում, ջրահեռացում, աշխատանքի տեղի արգելափակում, ապա արտակարգ իրավիճակի դեպքում նման աշխատանքները կարող են պահանջել լրացուցիչ անվտանգության կանոնների պահպանում՝ ռադիոակտիվ վարակից, վտանգավոր նյութերով թունավորումից, էլեկտրական խոցումից խուսափելու նպատակով:

168. Կոմունալ-էներգետիկ ցանցերի վթարավերականգնողական անհետաձգելի աշխատանքները որոշ դեպքերում կապված են փլվածքների մասնակի մաքրման, հողային աշխատանքների՝ խրամների փորումով, խողովակաշարերի քանդումով, ջրահեռացումով և այլ աշխատանքներով, որոնք կատարվում են թե ձեռքով, թե մեքենաների ու մեխանիզմների օգնությամբ: Քանդված և փլուզված շենքերում, շինություններում  տեղաշարժվելիս պետք է լինել զգույշ և տեղաշարժվել միայն հատուկ անցումներով: Շինությունների փլվածքների մաքրման ժամանակ պահանջվում է խստորեն պահպանել համապատասխան աշխատանքների անվտանգության կանոնները: Աշխատանքների ժամանակ առաջնահերթ կարգով պետք է հետևել կոնստրուկցիաների ամրությանը:

169. Ծանրաբեռնված, լարված կոնստրուկտիվ տարրերի՝ սյուներ, հենասյուներ, ծածկեր, վրա աշխատանքի ընթացքում, եթե գոյանում են նոր ճաքեր, կորություններ, նստվածքներ, ապա շտապ կարգով դադարեցվում են աշխատանքները և մարդիկ դուրս են բերվում: Աշխատանքային գոտու մուտքի և ելքի մոտ տեղադրվում են զգուշացնող նշաններ, մակագրություններ` վտանգի և անվտանգության հիմնական կանոնների մասին:

170. Դժբախտ պատահարները հիմնականում առաջանում են հետևյալ պատճառներով՝

ա) սխալ աշխատանքի և շենքի, շինության առանձին տարրերի փլուզման հետևանքով.

բ) տախտակամածից, ձեռնասանդուղքից, աստիճաններից աշխատողների ընկնելու հետևանքով.

գ) արգելափակոցի բացակայության պատճառով.

դ) չարգելափակված փոսերի, որմնախորշերի և ծածկերի բացվածքների մեջ ընկնելու դեպքում.

ե) բարձրություններից գործիքներ կամ տարբեր առարկաններ ընկնելուց:

Աշխատանքների ընթացքում վերը նշվածը պարտադիր կարգով պետք է հաշվի առնել:

Նկուղների, ներքնահարկերի ծածկերի քանդման ժամանակ պետք է հետևել, որ տեղի չունենա դրանց փլուզումը մարդկանց վրա:

171. Բետոնե սալերով շինությունների քանդման ժամանակ բարձրացվում է սալի մի ծայրը և քաշվում հեծանից: Ծածկի հեծանները ծառայում են որպես հիմնական անվտանգ վայր մարդկանց և մեխանիզմների համար:

172. Մեծ թռիչքով քարե, աղյուսե կամարները քանդվում են ձեռքով՝ վերևից  դեպի կամարի հենասյուները: Այն կամարները, որոնց ամրությունը կասկածի տեղիք է տալիս, չի կարելի քանդել ձեռքով: Վնասված շենքերի անկայուն կոնստրուկցիաներն ամրացվում են կամ քանդվում: Քարե կամ աղյուսե այն պատերը, որոնք ուղղահայաց վիճակում իրենց հաստության մեկ երրորդի չափով թեքված են՝ ապա դրանք համարվում են ոչ կայուն: Կոնստրուկցիաները ամրացնում են հենակներով, ձգալարերով և ձեռքի տակ եղած օժանդակ նյութերով:

173. Շենքերի անկայուն, անկման սպառնալիք ներկայացնող կոնստրուկցիաների, տարրերի քանդումը կատարվում է երեք հիմնական ձևով՝

ա) տրակտորի կամ կարապիկի օգնությամբ երկաթյա ճոպանի մի ծայրն ամրացվում է կանգուն մնացած պատի վերին մասին, իսկ մյուս ծայրը՝ տրակտորին կամ կարապիկին: Լարի երկարությունը պետք է լինի քանդվող պատի երկու-երեք բարձրությունից ոչ պակաս.

բ) ավտոկռունկից կախված 1-2 տոննա կշռով մետաղյա գնդի հարվածներով.

գ) ուղղորդված պայթյուններով՝ հորատվում են փոսիկներ, որոնց մեջ տեղադրվում են պայթուցիկ նյութերի փոքր լիցքեր և պայթյունի արդյունքը մեծացնելու նպատակով դրանք ծածկում են ավազով կամ գրունտով ու պայթեցվում են:

174. Սույն կանոնների 202-րդ կետում նշված բոլոր դեպքերում ձեռնարկվում են մարդկանց անվտանգության միջոցներ: Հարվածներից և ցնցումներից շինությունների ոչ կայուն տարրերը կարող են առաջացնել նոր փլուզումներ: Այդ պատճառով ոչ կայուն կոնստրուկցիաների, ապամոնտաժված շենքերի մոտակայքում աշխատանք կազմակերպելիս նախապես պետք է նշել վտանգավոր գոտին և միջոցներ ձեռք առնել, որպեսզի այդ մասում չլինեն մարդիկ և մեքենաներ: Փլված, քանդված տարրերի մաքրման, բարձման ժամանակ պետք է ուշադրություն դարձնել ամրաններին, որպեսզի դրանք իրար կպած չլինեն: Ավտոկռունկներով աշխատանքի ժամանակ խորհուրդ չի տրվում քաշել երկար կոնստրուկցիոն տարրեր: Նմանատիպ աշխատանքներ թույլատրելի է միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, երբ ավտոկռունկով աշխատում է մասնագիտությանը լավ տիրապետող փորձառու կռունկավար:

8.

 ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ

175. Ճառագայթային աղտոտվածության գոտում փրկարարական կամ այլ անհետաձգելի աշխատանքների իրականացման առանձնահատկություններն են՝

ա) վտանգավոր և չափազանց վտանգավոր աղտոտված գոտիներում փրկարարների գտնվելու ժամանակի խիստ սահմանափակումը.

բ) հերթափոխային աշխատանքների կազմակերպումը.

գ) անհատական պաշպանական միջոցների, տեխնիկայի, տրանսպորտի պաշտպանիչ հատկությունների չքանդված կառույցների և շինությունների օգտագործումը.

դ) ճառագայթային չափաքանակի (դոզայի) ընդունման անընդմեջ հսկողության կազմակերպումը և իրականացումը:

176. Տեղանքի ճառագայթաակտիվ աղտոտվածության դեպքում գործնականորեն անհնար է ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք մարդկանց կպաշտպանեն ճառագայթահարումից: Այդ իսկ պատճառով, ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տարածքներում, այս կամ այն ժամանակահատվածի համար սահմանվում է որոշակի թույլատրելի չափաքանակ, որը մարդկանց մեջ չպետք է առաջացնի ճառագայթային ախտահարում:

177. Մարդկանց ճառագայթային ախտահարման աստիճանը կախված է ճառագայթումից ստացված չափաքանակից և տևողությունից, որի ընթացքում մարդը ենթարկվել է դրան: Ճառագայթման ոչ բոլոր չափաքանակներն են վտանգավոր: Եթե այն չի գերազանցում 0.5 Սվ  50 Ռ-ը, ապա բացառվում է աշխատունակության անկումը, նույնիսկ չի խոսվում ճառագայթային հիվանդության մասին: 2-3 Սվ չափաքանակը շատ կարճ ժամանակահատվածում ստանալու դեպքում կարող է առաջ բերել ծանր ճառագայթային ախտահարում: Այդպիսի չափաքանակը, երբ մարդը ստանում է համեմատաբար երկար ժամանակահատվածում` մի քանի ամսվա ընթացքում, նույնիսկ ճառագայթային հիվանդություն չի առաջացնում: Առողջ մարդու օրգանիզմն այդ ժամանակահատվածում ճառագայթումից մահացած բջիջների փոխարեն վերարտադրում է նոր բջիջներ:

178. Ճառագայթման թույլատրելի չափաքանակի որոշման համար անպայման պետք է հաշվի առնել նրա միանվագ և բազմակի ընդունումը:

179. Առաջին չորս օրվա ընթացքում ճառագայթահարումը համարվում է միանվագ: Ճառագայթումը, որ ստանում են այդ ժամանակահատվածից հետո, համարվում է բազմակի: Մարդկանց միանվագ 1Սվ և ավելի ճառագայթահարումը երբեմն կոչում են սուր ճառագայթահարում:

Մարդու օրգանիզմի վրա ճառագայթման տարբեր չափաքանակների հնարավոր հետևանքները բերված են աղյուսակ 4-ում:

Ճառագայթաակտիվ աղտոտված գոտում կատարվող աշխատանքների արդյունավետությունը զգալիորեն կախված է այնտեղ առաջացած ճառագայթային իրավիճակի մասին հավաստի տվյալներ ունենալուց:

180. Փրկարարական կազմավորումների տեղաբաշխման շրջանում, ինչպես նաև այն օբյեկտներում, որտեղ աշխատանքներ են կատարվում ճառագայթային իրավիճակի դիտարկման համար, ստեղծում են ճառագայթային դիտարկման կետեր, որոնց հիմնական խնդիրներն են՝

ա) ճիշտ ժամանակին հայտնաբերել ճառագայթաակտիվ աղտոտվածությունը և տալ ազդարարման ազդանշաններ.

բ)  որոշել ճառագայթաակտիվ  նյութերի ամպի շարժման ուղղությունը.

գ) ճառագայթաակտիվ նյութերով աղտոտված տարածքները հետազոտել, ինչպես նաև դիտարկման կետում կատարել օդերևութաբանական դիտարկում:

181. Ճառագայթային դիտարկման կետը, որպես կանոն, կազմվում է երեք հոգուց: Այն հագեցվում է ԴՊ-5 (Ա, Բ, Վ), ԴՊ-01 տիպի և այլ չափաքանակի հզորության չափման սարքերով, N3  օդերևութաբանական լրակազմով, ԻԴ-11 (ԴԿՊ-02 և այլն) անհատական դոզաչափերով, ԻԴ-1 տիպի դոզաչափով, վայրկենաչափով, շնչառական օրգանների և մաշկի անհատական պաշտպանական միջոցներոով, ազդարարման և կապի միջոցներով, ճառագայթային իրավիճակի գրառման համար մատյանով, օդի նմուշ վերցնելու սարքավորումների լրակազմով:

182. Դոզաչափական հսկողությունն իրականացվում է ճառագայթաակտիվ աղտոտված գոտում փրկարարական գործողություններ կատարող անձնակազմի ճիշտ ժամանակին ճառագայթային չափաքանակի ստացման որոշման համար: Հսկողության արդյունքների հիման վրա որոշվում է կազմավորումների աշխատանքի ռեժիմը: Ճառագայթման հսկողությունը կատարվում է խմբային և անհատական:

183. Խմբային հսկողությունն իրականացնում է հրամանատարը (պետը)՝ ըստ ստորաբաժանումների, որոնք մտնում են փրկարարական կազմավորումների մեջ, ճառագայթահարման միջին չափաքանակի գնահատման և անձնակազմի աշխատունակության կարգի որոշման համար: Դրա համար կազմավորումներն ապահովում են ԻԴ-1 զորային դոզաչափով (ԴԿՊ-50Ա դոզաչափեր ԴՊ-24, ԴՊ-22Վ լրակազմից) ճառագայթային նույն իրավիճակում աշխատող 14-20 հոգանոց խմբին 1-2 դոզաչափի հաշվարկով:

184. Անհատական հսկողությունը կատարվում է յուրաքանչյուր անձի ստացած չափաքանակի արդյունքների հիման վրա՝ ճառագայթահարման ծանրության աստիճանի առաջնային ախտորոշման նպատակով: Խմբավորումների անձնակազմին այդ նպատակով տրվում է
ԻԴ-11 տեսակի անհատական դոզաչափեր: Ճառագայթաակտիվ աղտոտվածության հսկումը նույնպես իրականացվում է ըստ տեխնիկայի, տրանսպորտի, հագուստի, գործիքների, պաշտպանիչ միջոցների, կոշիկների  և այլնի աղտոտվածության աստիճանի: Այդ հսկողությունը իրականացվում է փրկարարներին առաջադրված խնդիրը կատարելուց, աղտոտված գոտուց անձնակազմի դուրս գալու, լրիվ հատուկ մշակում անցնելուց հետո: Լրիվ ճառագայթաակտիվ աղտոտվածության ենթարկված և լրիվ հատուկ մշակում անցնող խմբավորումների անձնակազմը, տեխնիկան և տրանսպորտը անցնում են հսկիչ-բաշխիչ կետով, որը որոշում է խմբավորումների աղտոտվածության աստիճանը և հաստատում հատուկ մշակման մեթոդը:

185. Աղտոտվածության աստիճանը որոշվում է ԴՊ-5, ԿՌԲ-1 և այլ սարքավորումների օգնությամբ: Տեխնիկայի և անձնակազմի հսկիչ-բաշխիչ կետով անցնելուց, պարբերաբար ստացվում է դոզաչափողի աշխատատեղի աղտոտվածությունը և անհրաժեշտության դեպքում կատարվում է դրա ապաակտիվացում կամ տեղափոխում այլ տեղ:

Դոզաչափական հսկողությունն իրականացվում է երկու կետում, որոնցից մեկը տեղաբաշխված է հատուկ մշակման հարթակի մուտքի մոտ, մյուսը` ելքի մոտ:

Ճառագայթային հետախուզման և դոզաչափական հսկողության որոշ սարքերի բնութագրերը բերված են հավելված 5-ում (կցված է):

186. Ռադիոակտիվ նյութերով աղտոտված գոտիներում աշխատանքներ կատարելու համար պահանջվում է իրականացնել ճառագայթային անվտանգության միջոցառումների համալիր, որն ուղղված է փրկարարների արտաքին և ներքին ճառագայթման աստիճանի նվազեցմանը և դեպի մաքուր տարածք ռադիոակտիվ նյութերի տեղափոխման կանխմանը:

Այդ համալիրի մեջ մտնում են`

ա) ճառագայթային գործոնների խիստ նորմավորումը.

բ) ռադիոակտիվ նյութերով աղտոտված տեղանքներում աշխատելու համար բժշկական թույլտվությունը.

գ) ճառագայթային անվտանգության հարցերով հրահանգավորումը.

դ) ճառագայթային իրավիճակների սիստեմատիկ հսկողությունը և դրա հիման վրա կոնկրետ տեղամասերում աշխատանքի տևողության չափի որոշումը.

ե) անհատական դոզաչափական հսկողությունը.

զ) աղտոտվածության տեղայնացումը.

է) աշխատողների անհատական պաշտպանության կազմակերպումը.

ը) սանիտարաանցագրային ռեժիմի կազմակերպումը, որը բացառում է աշխատավայրերից աղտոտվածության տարածումն այլ վայրեր.

թ) փրկարարների կողմից օգտագործվող անհատական պաշտպանական միջոցների
ապաակտիվացման և հատուկ մշակման կազմակերպումը:

187. Անհատական պաշտպանական միջոցների օգտագործումը պարտադիր է հետևյալ վնասակար գործոնների առկայության դեպքում`

ա) օդի և տարբեր օբյեկտների մակերեսների վարակումը.

բ) մաշկի աղտոտման և ռադիոակտիվ նյութերի օրգանիզմ ներխուժման վտանգը:

Այդ իսկ պատճառով, վթարային իրավիճակներում անհատական պաշտպանության համալիր միջոցառումներ կազմակերպելու նշանակությունը կայանում է հետևյալում`

ա) կանխել կամ հնարավորին չափով իջեցնել ռադիոակտիվ նյութերի ներգործումը մարդու օրգանիզմի վրա, մաշկի աղտոտումը և դրանց տարածումն աղտոտված հագուստի, կոշիկի միջոցով և անհատական պաշտպանական միջոցներով:

Անհրաժեշտ է հիշել, որ անհատական պաշտպանական միջոցների օգտագործումը չի ապահովում մարդու պաշտպանությունն արտաքին գամմա-ճառագայթումից: Այս խնդիրը լուծվում է միայն պաշտպանական կառույցների միջոցով, ռադիացիոն ռեժիմի խիստ պահպանմամբ և հեռակա կառավարման սարքերով աշխատանքների կատարմամբ, փրկարարների աշխատանքի տևողության խիստ սահմանափակմամբ` բարձր չափաքանակներով հագեցած տեղերում:

188. Անհատական պաշտպանական միջոցների կիրառումն իրականացվում է այլ պաշտպանական միջոցների հետ համալիր, այդ թվում նաև՝ բժշկական պաշտպանության միջոցների հետ:

Ռադիացիոն վթարի դեպքում կիրառվող անհատական պաշտպանական միջոցներն են`

ա) հիմնական հատուկ հագուստ՝ կոստյումներ, խալաթներ, կոմբինեզոններ, գոգնոցներ, գուլպաներ.

բ) շնչառական օրգանների անհատական պաշտպանական միջոցներ՝ հակագազեր, ռեսպիրատորներ, շնչադիմակներ.

գ) մեկուսացնող կոստյումներ.

դ) հատուկ կոշիկներ՝ հիմնական և լրացուցիչ, շնչադիմակներ.

ե) ձեռքի պաշտպանության միջոցներ՝ ռետինե, բամբակյա ձեռնոցներ.

զ) աչքերի պաշտպանության միջոցներ՝ ակնոցներ.

է) լրացուցիչ ապահովիչ միջոցներ:

189. Ռադիացիոն վթարի դեպքում ամբողջ տարածքը պետք է նշվի և սահմանվի ռեժիմի գոտի: Բացի այդ դոզաչափական հսկողության արդյունքների գնահատականի հիման վրա վթարի գոտին բաժանվում է երկու գոտու`

ա) առաջին գոտի՝ խիստ ռեժիմի գոտի: Սրա մեջ մտնում են այն տարածքները և շենքերը, որտեղ դիտվում են օդի և մակերեսների ռադիոակտիվ աղտոտվածության վտանգավոր մակարդակներ: Այս գոտում հիմնական անհատական պաշտպանական միջոցների հետ օգտագործվում են լրացուցիչ անհատական պաշտպանական միջոցներ:

բ) երկրորդ գոտի՝ ճառագայթային անվտանգության գոտի: Այս գոտում շինությունների և տարածքի ռադիոակտիվ վարակվածության մակարդակները թույլատրելի սահմաններում են: Այստեղ հիմնականում աշխատում են հատուկ հագուստով և շնչադիմակներով: Վարակված տարածք մուտք են գործում հագուստը լրիվ փոխելով, իսկ առաջին գոտու շինություններ մուտք են գործում անհատական պաշտպանական միջոցներով:

Անհատական պաշտպանական միջոցների ընտրության հիմնական ցուցանիշներն են`

ա) օդում ռադիոակտիվ նյութերի խտությունը.

բ) մակերեսների ռադիոակտիվ վարակվածության մակարդակը.

գ) աղտոտված ապագազացնող լուծույթների հետ շփումը.

դ) կատարվող աշխատանքների ծանրության աստիճանը և տևողությունը.

ե) աշխատատեղի միկրոկլիմայի ցուցանիշները և օդի գազային բաղադրությունը:

190. Բոլոր այն դեպքերում, երբ արտակարգ իրավիճակի հետևանքները վերացնելու համար անհրաժեշտ է փրկարարներին մտցնել փակ շենքեր, բոքսեր, գլանատակառներ, ջրհորներ, տարողություններ, որտեղ հնարավոր է թունավոր նյութերի 0,5% և ավելի խտություն՝ կիրառում են միայն մեկուսացնող հակագազեր:

191. Ռադիոակտիվ նյութերի հավաքման և տեղայնացման աշխատանքների առանձնահատկություններն են`

ա) ռադիոակտիվ նյութերի ճիշտ տեղակայման անհայտնությունը.

բ) նրանց քաոսային տարատեղումը.

գ) նրանց անսպասելի հայտնաբերումը տեղանքի ցանկացած տեղամասում, փլվածքներ բացելիս և այլն:

192. Որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը գամմա-ճառագայթման բարձր էքսպոզիցիոն չափաքանակ ունեցող դաշտերում անհրաժեշտ է պլանավորել մեքենայացված միջոցների կիրառումով:

Արտակարգ իրավիճակի վայրում սանիտարաանցագրային ռեժիմի արդյունավետ կազմակերպումը թույլ է տալիս ցածրացնել ռադիոակտիվ նյութերի տարածման հնարավորությունը և մարդու օրգանիզմի վրա դրանց ազդեցության աստիճանը:

193. Ռադիոակտիվ նյութերով աղտոտված գոտուց դուրս գալիս անհրաժեշտ է`

ա) հատուկ հատկացված վայրերում հանել լրացուցիչ անհատական պաշտպանական միջոցները և հանձնել ապաակտիվացման.

բ) սանիտարաանցագրային կետի «աղտոտված» բաժանմունքում հանել հատուկ կոշիկները, վերին հատուկ հագուստը, գլխարկը և նորմայից բարձր աղտոտման դեպքում հանձնել ապաակտիվացման.

գ) ներքնահագուստի թույլատրելի մակարդակից բարձր աղտոտվածության դեպքում, այն նույնպես հանձնել ապաակտիվացման՝ այն հագուստը, որի աղտոտվածությունը ցածր  է թույլատրելի մակարդակից, պետք է պահպանվի պահարաններում մինչև հաջորդ օգտագործումը.

դ) հանել շնչադիմակները. «Թերթիկ» տիպի շնչադիմակները հանձնել որպես թափոն, իսկ «ՊՄ-2» տիպի շնչադիմակները հանձնել ապաակտիվացման.

ե) ողողել բերանը մաքուր ջրով, գոլ ջրով և օճառով լվանալ ձեռքերը: Ռադիոմետրիկ սարքով ստուգել ձեռքերի մաքրությունը, եթե դրանց աղտոտվածությունը բարձր է թույլատրելի մակարդակից, ապա մշակել «Պաշտպանություն» կամ «Ռաեզ» տիպի միջոցներով.

զ) տաք ջրով և օճառով լողանալ ցնցուղի տակ ու մանրակրկիտ մաքրել մարմինը ցամքոցով.

է) ստուգել մարմնի մաքրությունը, եթե դրա վրա հայտնաբերվեն այնպիսի մասեր, որոնց աղտոտվածությունը բարձր է թույլատրելի նորմայից, ապա կրկնել մշակումը.

ը) սանիտարաանցագրային կետի «Մաքուր» բաժանմուքում հագնել մաքուր հագուստ և կոշիկ:

194. Ռադիոակտիվ նյութերով աղտոտված գոտում աշխատանքներ կատարելիս օգտագործում են նաև բժշկական պաշտպանության միջոցներ՝ քիմիական և կենսաքիմիական, որոնք թույլ են տալիս`

ա) իջեցնել օրգանիզմ թափանցող կամ արդեն կուտակված ռադիոակտիվ նյութերի քանակությունը.

բ) արագացնել օրգանիզմից ռադիոնուկլիդների արտազատումը.

գ) թուլացնել ռադիոակտիվ նյութերի ազդեցությունից օրգանիզմում առաջացած ֆիզիոլոգիական և կենսաքիմիական փոփոխությունների հետևանքները:

9.

 ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՔԻՄԻԱԿԱՆ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ ԳՈՏՈՒՄ ԱՇԽԱՏԵԼԻՍ

195. Քիմիական վտանգավոր օբյեկտների վթարների, հակառակորդի կողմից քիմիական զենքի կիրառման և քիմիական ահաբեկչության դեպքերում հետախուզական, փրկարարական և վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելիս փրկարարի անվտանգության ապահովման երաշխիքն է շնչառական օրգանների և մաշկի անհատական պաշտպանության միջոցների օգտագործումը:

196. Ուժեղ ներգործող թունավոր նյութերից պաշտպանվելու համար փրկարարները կարող են օգտագործել զտող և մեկուսացնող հակագազեր:

197. Զտող արդյունաբերական հակագազերն օգտագործվում են, երբ օդում թթվածնի պարունակությունը կազմում է 18%-ից ոչ պակաս: Զտող արդյունաբերական հակագազերը պաշտպանում են շնչառական օրգանները, աչքերը այնպիսի օդում, որտեղ  գոլորշային և գազագոլորշային վնասակար ուժեղ ներգործող թունավոր նյութերի խառնուրդների ծավալային գումարային մասը չի գերազանցում 0,5%-ը: Արդյունաբերական հակագազերի զտող տուփերը խիստ մասնագիտացված են ըստ ուժեղ ներգործող թունավոր նյութերի տեսակի և տարբերվում են գույնով և պիտակավորմամբ՝ Հավելված 6 (կցված է), և որ կարևոր է, կլանիչների բաղադրությամբ: Նրանց մի մասն ունի աէրոզոլային ֆիլտր, մյուս մասը՝ ոչ (սպիտակ ուղղահայաց գիծը տուփի վրա նշանակում է, որ այն օժտված է ֆիլտրով):

198. Զտող տուփերը պետք է համապատասխանեն օգտագործման համար նախատեսված ժամկետին և պահպանվեն տեխնիկական պահանջներին համապատասխան պայմաններում: Դրանք օգտագործելիս անպայման պետք է հաշվի առնվի տուփերի ֆիլտրող հատկությունների պահպանման ժամկետը Հավելված 7 (կցված է):

199. Չի թույլատրվում արդյունաբերական հակագազեր օգտագործել ցածր եռման աստիճանով, վատ սորբցվացող օրգանական նյութերից՝ մեթան, ացետիլեն, էթիլեն, պաշտպանվելու համար:

200. Եթե գազերի և գոլորշիների բաղադրությունն անհայտ է, կամ դրանց խտությունն առավել թույլատրելիից բարձր է, ապա օգտագործում են միայն մեկուսացնող հակագազեր՝ ԻՊ-4, ԻՊ-4մ, ԻՊ-5, որոնք հուսալիորեն պաշտպանում են 30-100 րոպե՝ նայած փրկարարի կատարած ֆիզիկական աշխատանքի ծանրության աստիճանի:

Մաշկի պաշտպանության համար անհրաժեշտ է օգտագործել համապատասխան պաշտպանիչ կոստյում կամ լրակազմ՝ հաշվի առնելով նրա օգտագործման ժամկետը՝ Հավելված 8 (կցված է): 

201. Վարակվածության օջախ  մտնող փրկարարաները հանդերձավորվում են մաշկի պաշտպանական միջոցներով՝ համապատասխան ուժեղ ներգործող թունավոր նյութերի առկա քանակներից ելնելով՝ 9-րդ և 10-րդ աղյուսակներից:

202. Մաշկի և շնչառական օրգանների անհատական պաշտպանական միջոցներով անընդհատ աշխատելու թույլատրելի տևողությունը բերված է Հավելված 11-ում (կցված է):


Հավելված 1
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի

  
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՕՂԱԿՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԵՐԸ


 

Հավելված 2
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի


ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐ
ՋՐԱՍՈՒԶԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՋՐԱՍՈՒԶԱԿՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ

Հավելված 3
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի


ՃՈՊԱՆԱԼԱՐԻ ԽՈՏԱՆՄԱՆ ԸՍՏ ՃՈՊԱՆԱԼԱՐԵՐԻ ՓԱԹՈՒՅԹԻ ՄԵԿ ՔԱՅԼԻ ԵՐԿԱՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ՄԵՏԱՂԱԼԱՐԵՐԻ ԿՏՐՎԱԾՔՆԵՐԻ ԹՎԻ

Հավելված 4
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի


ՄԱՐԴԿԱՆՑ ՃԱՌԱԳԱՅԹԱՀԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Հավելված 5
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի


ԲՆՈՒԹԱԳՐԵՐ
ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՈԶԱՉԱՓԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՍԱՐՔԵՐԻ

Հավելված 6
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի


ՖԻԼՏՐՈՂ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՀԱԿԱԳԱԶԵՐ

Հավելված 7
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի


ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ՈՒԺԵՂ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻՑ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

Հավելված 8
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի


ԼՐԱԿԱԶՄ
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՇԿԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ

Հավելված 9
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի


ՄԱՇԿԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ
ՈՒԺԵՂ ՆԵՐԳՈՐԾՈՂ ԹՈՒՆԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻՑ

Հավելված 10
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի


ԼՐԱԿԱԶՄ
ՓՐԿԱՐԱՐՆԵՐԻ ՄԱՇԿԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿՈՄՊԼԵԿՏԻ

Հավելված 11
ՀՀ կառավարությանն առընթեր
արտակարգ իրավիճակների
վարչության պետի
2005 թ. հունվարի 13-ի
թիվ 10-Ն հրամանի


ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ԺԱՄԿԵՏՆԵՐ
ՄԱՇԿԻ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆԸՆԴՀԱՏ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ