120.0236.29.11.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
29.11.1999 թ. |
N 236 |
«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԱՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ թիվ 18-ՆՏ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» ենթակետը և Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կանոնադրության 12 կետի «թ» ենթակետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
Հաստատել «Գիտատեխնիկական նվաճումների արմատավորման, օգտագործման վրա կատարված ծախսերի և դրանց տնտեսական արդյունավետության մասին» ձև թիվ 18-ՆՏ պետական վիճակագրական հաշվետվությունը և դրա լրացման հրահանգը:
Նախարար |
Ս. Մնացականյան |
Հաստատված է |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» (ՁԵՎ թիվ 18-ՆՏ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
Սույն հրահանգը մշակված է ՀՀ Ազգային Ժողովի կողմից 29.05.96 թ. ընդունված «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 9 հոդվածի «ժ» կետի համաձայն:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
● Հրահանգը սահմանում է կազմակերպությունների գիտատեխնիկական նվաճումների օգտագործման արդյունքների վերաբերյալ ցուցանիշների լրացման կարգը:
● Հաշվետվությունները ներկայացնում են ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված 1 իրավաբանական անձինք (այսուհետ կազմակերպություններ ), որոնք նախապես գրավոր տեղեկացվում են վիճակագրական մարմինների կողմից:
____
1 Սույնը տարածվում է նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (ընդունվել է 17 հուլիսի 1998 թ.) ուժի մեջ մտնելուց առաջ ստեղծված այն կազմակերպական-իրավական տեսակի կազմակերպությունների վրա, որոնք նախատեսված չեն օրենսգրքի 5-րդ գլխով:
● Փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր 2 ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագիրը լրացվում է ձեռնարկությունների պետական ռեգիստրի կողմից տրված վկայականից կամ (եթե վկայականում տվյալ գործունեության տեսակը նշված չէ) տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգչի հիման վրա` անհրաժեշտության դեպքում ստանալով դրա համար խորհրդատվություն վիճակագրական մարմիններից:
● Հաշվետվությունը կազմակերպությունը ներկայացնում է ձևում նշված հասցեներով և սահմանված ժամկետում:
● Ձևի ձախ անկյունում նշված կողերը կազմակերպությունը չի լրացնում:
● Հաշվետվությունները ստորագրում է կազմակերպության ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի (գլխավոր հաշվապահ կամ դրա համար լիազորված այլ աշխատակից) ազգանունն ու հեռախոսի համարը:
● Վիճակագրական տեղեկատվությունների ներկայացման հետ կապված այլ խնդիրները կարգավորվում են ՀՀ գործող օրենսդրությամբ:
1. Ընդհանուր տեղեկություններ
18-ՆՏ ձևի լրացման ժամանակ անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ ցուցումներով.
1.1. Արտադրության և թողարկվող արտադրանքի տեխնիկական մակարդակի բարձրացմանն է դասվում`
ա) ռեսուրսախնայող տեխնոլոգիական գործընթացների օգտագործումը և կատարելագործումը` անցում հումքի և նյութերի մշակման նոր մեթոդներին, նոր տեսակի նյութական ռեսուրսների օգտագործում, տեխնոլոգիական գործընթացների կառավարման կատարելագործում, ուղղված աշխատանքի արտադրողականության բարձրացմանը և աշխատանքային պայմանների բարելավմանը, արտադրանքի որակի բարձրացմանը, հումքի, նյութերի, վառելիքի և էներգիայի ծախսումների կրճատմանը և դրանց համալիր օգտագործմանը:
____
2 Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող չափանիշներով:
բ) արտադրության ավտոմատացում` արտադրական գործընթացների, հիմնական և օժանդակ աշխատանքների ավտոմատացում, ճկուն արտադրական համակարգերի ռոբոտային տեխնոլոգիական տեղամասերի և համալիրների, բոլոր տեսակի ավտոմատացված գծերի, առանձին ավտոմատների, արդյունաբերական ռոբոտների, մետաղահատ և թվածրագրային կառավարման և այլ տեսակի հաստոցների ներդրում.
գ) արտադրության մեքենայացում` արտադրական գործընթացների, հիմնական և օժանդակ աշխատանքների մեքենայացում, սարքերի և սարքավորումների, մեքենայացված հոսքային գծերի խոշորացում.
դ) գործող սարքավորումների արդիականացում (մոդեռնացում)` բոլոր տեսակի գործող մեքենաների, սարքերի և սարքավորումների կատարելագործում.
ե) նոր տեսակի արդյունաբերական արտադրանքի յուրացում` հանրապետությունում առաջին անգամ նոր տեսակի մեքենաների, սարքերի, սարքավորումների յուրացում, որոնց տեխնիկական մակարդակը համապատասխանում կամ գերազանցում է արտասահմանյան համանման լավագույն արտադրանքի մակարդակը: Նոր տեսակի արդյունաբերական արտադրանքը կարելի է համարել յուրացված, եթե ձեռնարկությունում կազմակերպված է տվյալ արտադրատեսակի մասսայական, սերիական կամ անհատական թողարկումը, ըստ մշակված տեխնոլոգիական գործընթացների տեխնիկատնտեսական ցուցանիշների, ինչպես նաև առկա են և յուրացված այն տեխնոլոգիական սարքավորումները, սարքերը և դրոշմները, որոնք անհրաժեշտ են արտադրության համար.
զ) նախկինում թողարկվող արտադրանքի կատարելագործում` նոր որակական բնութագիր ստացած արդիականացված (մոդեռնիզացված) իրեր, որոնք նախկինում արտադրվածի համեմատ ունեն ավելի բարձր տեխնիկատնտեսական ցուցանիշներ, էապես տարբերվում են գործողության սկզբունքով, արտադրողականությամբ, մշակման ճշգրտությամբ, էներգիայի աղբյուրի, հզորությամբ, նյութերի տեսակարար ծախսի, արտադրության և սպասարկման աշխատատարությամբ, վառելիքի, էլեկտրաէներգիայի տեսակարար շահագործման ծախսի, օգտագործվող հումքի և նյութերի կազմի և նպատակի:
2. Հաշվետվության լրացման կարգը
2.1. 102-104 տողերում հաշվառվում են գիտատեխնիկական զարգացման առաջավոր ուղղությունները, մասնավորապես` 102 տողում ցույց են տրվում տվյալներ առաջավոր տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ (տող 103) են դասում փակ ցիկլով այն տեխնոլոգիական գործընթացները, որոնցում հումքն ու նյութերը, առավելագույն օգտագործման նպատակով, մի քանի անգամ են ներառվում արտադրության գործընթացում, 104 տողով բերվում են տվյալներ արտադրության ավտոմատացման վերաբերյալ (տես սույն հրահանգի 1.1-բ կետը):
2.2. 105 տողում հաշվի է առնվում գործող արտադրության ընդլայնումը` լրացուցիչ կամ նոր հզորությունների ստեղծման նպատակով նոր արտադրամասերի, տեղամասերի, արտադրությունների գործարկում:
2.3. Հաշվետու տարում կատարված փաստացի ծախսերը (տող 201) իր մեջ ընդգրկում են ինչպես տվյալ տարում ավարտված, այնպես էլ տվյալ տարում չավարտված միջոցառումների վրա կատարված ծախսերը:
Որպես առանձին միջոցառում անհրաժեշտ է ընդունել յուրաքանչյուր տեխնոլոգիական գործընթացը, ավտոմատացված գիծը, ագրեգատը, հաստոցը, նոր կամ կատարելագործված արտադրանքի տեսակը և այլն: Համալիր միջոցառման իրականացման դեպքում, բաղկացած մի քանի առանձին միջոցառումներից (օրին. տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում, արտադրամասի համալիր մեքենայացում և այլն) արդյունավետությունը հաշվարկվում է միջոցառման համար ամբողջությամբ: Այս դեպքում առանձին միջոցառումների համար հաշվարկ չի կատարվում:
Նոր սարքավորումները, ագրեգատները, գծերը համարվում են գործարկված դրանց ներդրման ակտերի ձևակերպման դեպքում, երբ սարքավորումը շահագործվել, աշխատում և թողարկում է արտադրանք: Եթե նոր սարքավորումը միայն պատրաստ է շահագործման, սակայն դեռևս չի աշխատել և չի փորձարկված արտադրության մեջ, ապա դա չի կարելի համարել որպես իրականացված միջոցառում:
Թիվ 18-նտ ձևում ընդգրկված ցուցանիշների հաշվարկման համար հիմք են հանդիսանում սկզբնական հաշվապահական հաշվառման տվյալները (ընդունման ու հանձնման ակտերը և ապրանքագրերը, թողարկվող արտադրանքի հաշվառման մատյանը, աշխատավարձի գրքույկները, աշխատավարձի կարգագրերը, ըստ մեքենաների առանձին տեսակների հիմնական միջոցների հաշվառման գույքագրման քարտերը և այլն):
Հաշվետվությունում բերվում են տվյալներ, ըստ միջոցառումների, իրականացված հաշվետու տարում, ինչպես նաև նախորդ տարիներին, որոնք ապահովել են արտադրական ցուցանիշների տեխնիկատնտեսական բարելավումը հաշվետու տարում նախորդ տարվա համեմատ:
Արտադրական հզորությունների յուրացման նորմատիվային (պլանային) ժամկետ ունեցող նոր գործարկված օբյեկտների վերաբերյալ տվյալները ցույց են տրվում հաշվետվությունում միայն հզորությունների յուրացման նորմատիվային (պլանային) ժամկետի ավարտից հետո: Այսպես, եթե նոր օբյեկտի հզորության յուրացման նորմատիվային ժամկետը հաշվետու տարվա դեկտեմբերն է, ապա այդպիսի օբյեկտը ընդգրկվում է հաշվետվությունում, իսկ եթե դրան հաջորդող տարվա հունվարն է, ապա այդպիսի օբյեկտի վերաբերյալ տվյալները չեն հաշվառվում:
Հաշվետու տարում կատարված միջոցառումներից ստացված արդյունքների հաշվարկման համար հիմք են հանդիսանում այն ցուցանիշները, որոնք ձեռք են բերվել մինչև հաշվետու տարում տվյալ միջոցառումների կատարումը, իսկ նախորդ տարիներում կատարված միջոցառումների համար` նախորդ տարում ձեռք բերված ցուցանիշները:
Միջոցառումների վրա կատարված ծախսերի (սյունակ 1) մեջ մտնում են`
ա) նոր սարքավորումների արժեքը, ներառյալ դրանց տեղ հասցնման, տեղադրման (մոնտաժման) և կարգավորման ծախսերը.
բ) սարքավորումների մոդեռնացման և տեղահանման (դեմոնտաժ) վրա կատարված ծախսերը.
գ) նոր տեխնիկայի արտադրության և օգտագործման հետ անմիջականորեն կապված անհրաժեշտ արտադրական տարածքների (հրապարակների) արժեքը.
դ) տեխնոլոգիական սարքավորումների վրա կատարված ծախսերը, որի արժեքը չի գերազանցում 50.000 դրամից և որի ծառայության ժամկետը մեկ տարուց ավել է: Միջոցառման իրականացման վրա կատարված ծախսերում չեն հաշվառում ընթացիկ արտադրական ծախսերը, որից ձևավորվում է արտադրանքի ինքնարժեքը:
2.4. 202-205 տողերում, միջոցառումների իրականացման համար բերված փաստացի ծախսերը բաշխվում են ըստ ֆինանսական աղբյուրների:
2.5. 2-8 սյունակների ցուցանիշները` աշխատողների թվաքանակի հարաբերական տնտեսումը, շահույթի հավելաճը, ինքնարժեքի իջեցումից ստացված տնտեսումը, այդ թվում նյութական ծախսերի, վառելիքի, էներգիայի, մետաղների տնտեսումը, հաշվետվությունում ցույց են տրվում «+» (պլյուս), իսկ աշխատողների թվաքանակի աճը, թանկացումը և վնասները «-» (մինուս) նշանով, հաշվարկվում են ըստ հավելվածում բերված մեթոդական առաջարկների:
2.6. 301 տողում ցույց են տրվում նորարարական առաջարկությունները, որոնց օգտագործման ժամկետը հաշվետու տարում է և հաստատված է համապատասխան ակտով:
2.7. 302 տողում ցույց է տրվում, փաստացի տվյալներով հաշվարկված նորարարական առաջարկությունների օգտագործումից ստացված տարեկան տնտեսական արդյունքները (էֆֆեկտ):
Եթե նորարարական առաջարկության օգտագործման ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա հաշվետվությունում ցույց է տրվում տնտեսական արդյունքը, դրա փաստացի օգտագործման ժամանակահատվածի համար:
ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ծածկագրերն ըստ` |
Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության կողմից հաստատված «Պետական վիճակագրական աշխատանքների ծրագրի» և «Պետական վիճակագրական աշխատանքների իրականցման համար վիճակագրական տեղեկությունների ներկայացման | ||||||||||||||||||
ՁԿԴ-ի (Ձեռնարկությունների կոդերի դասակարգիչ) |
ՊԿՄՆՀ-ի (Պետական կառավարման մարմինների նշանակման համակարգիչ) |
ՏԳԸԴ-ի (Տնտեսական գործունեության ընդհանուր դասակարգիչ) | |||||||||||||||||
Ում է ներկայացվում (անվանումը) ____________________________________________ |
Ձև թիվ 18-ՆՏ
Հաստատված է ՀՀ վիճնախարարի 1999թ. նոյեմբերի 29-ի թիվ 236 հրամանով
Ներկայացվում է`
1. ՀՀ վիճնախարարություն 2. Վիճակագրության տեղական բաժանմունք
Ներկայացնում են`
ՀՀ վիճնախարարության կողմից ընտրանքային կարգով ընտրված առևտրային կազմակերպությունները
Հաշվետվության ներկայացման ժամկետը` ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 1-ը: |
Հաշվետվությունում ներառված տեղեկությունների գաղտնիությունը երաշխավորվում է դրանք ստացող վիճակագրական մարմնի կողմից: Իրավաբանական անձանց, հիմնարկների պաշտոնատար անձանց կողմից պետական վիճակագրական դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետներում և ամբողջ ծավալով չներկայացնելը, դրանք ոչ սահմանված ձևով, աղավաղումներով և անստորագիր ներկայացնելն առաջացնում են պատասխանատվություն` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐԻ ԱՐՄԱՏԱՎՈՐՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՐԱ ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 1999 Թ.
|
Տողի |
Հաշվետու տարում ներդրված միջոցառումների համար | |||||||||||||||||||
Միջոցառումների ներդրման |
Աշխատողների |
Շահույթի |
Ինքնարժեքի |
Նյութական ծախսերի տնտեսումը, հազ.դրամ | |||||||||||||||||
ընդամենը |
այդ թվում` | ||||||||||||||||||||
վառելիքի |
էներգիայի |
մետաղների | |||||||||||||||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | ||||||||||||
Արտադրության և արտադրանքի տեխնիկական մակարդակի բարձրացում | 101 | ||||||||||||||||||||
որից` - առաջավոր տեխնոլոգիաներ |
102 | ||||||||||||||||||||
այդ թվում` անթափոն (նվազաթափոն) |
103 | ||||||||||||||||||||
- արտադրության ավտոմատացում |
104 | ||||||||||||||||||||
Նոր օբյեկտների գործարկում (որոնք 10 տողում մտցված չեն) | 105 | ||||||||||||||||||||
Բոլոր միջոցառումների վրա կատարված փաստացի ծախսերը հաշվետու տարում, հազ. դրամ | 201 |
|
| ||||||||||||||||||
այդ թվում ի հաշիվ` - հանրապետական բյուջեի |
202 | ||||||||||||||||||||
- արտասահմանյան ինվեստիցիաների |
203 | ||||||||||||||||||||
- ձեռնարկության սեփական միջոցառումների |
204 |
||||||||||||||||||||
- բանկերի վարկերի |
205 |
____ ____________________ 2000 թ. _____________________________ կատարողի ազգանունը և հեռախոսի համարը |
Ղեկավար` _____________________ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 մայիսի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 12000038