Գլխավոր տեղեկություն
Համար
N 126
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.10.1998-29.11.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1998.09.24/12(18)
Ընդունող մարմին
Քաղաքաշինության նախարարություն
Ընդունման ամսաթիվ
01.09.1998
Ստորագրող մարմին
Քաղաքաշինության նախարար
Ստորագրման ամսաթիվ
01.09.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.10.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
29.11.2002

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

01.09.1998 թ.
ք. Երևան

N 126

 

«ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ»-Ը ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ»-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«ՀՀ քաղաքաշինության մասին» օրենքի 21-րդ հոդվածի և ՀՀ Նախարարների խորհրդի 1991 թ. մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշման համաձայն.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել «ՀՀ քաղաքաշինական գործունեության լիցենզավորման հրահանգ»-ը և «Քաղաքաշինական գործունեության ոլորտների մեջ ընդգրկված աշխատանքների տեսակների ցանկ»-ը:

2. Սույն հրամանով հաստատված փաստաթղթերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն պետական գրանցման:

 

Նախարար`

Ֆ. Փիրումյան

 

Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի
1998 թ. սեպտեմբերի 1-ի N 126 հրամանով

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀՐԱՀԱՆԳ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության լիցենզավորումն իրականացվում է համաձայն «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի և նպատակաուղղված է քաղաքաշինության բնագավառում սպառողների շահերն ու իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև պահպանելու քաղաքաշինական օբյեկտների շահագործման անվտանգությունն ու շրջակա միջավայրը:

1.2. Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման են ենթակա գործունեության հետևյալ ոլորտները`

ա) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննում, նախագծում և փորձաքննություն).

բ) շինարարության իրականացում (շինմոնտաժային աշխատանքներ, շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում և որակի տեխնիկական հսկողություն).

գ) միջնորդային ծառայություններ:

1.3. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար սույն հրահանգով տրված լիցենզիաները գործում են ՀՀ ամբողջ տարածքում:

1.4. Լիցենզավորման սուբյեկտներ են համարվում ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող կամ դրա մտադրությունն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք:

1.5. Օտարերկրյա պետությունների ֆիզիկական կամ իրավաբանական անձինք ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեությամբ կարող են զբաղվել սույն կարգով լիցենզիաներ ձեռք բերելուց հետո, եթե ՀՀ օրենսդրությամբ այլ բան չի նախատեսվում:

1.6. Օտարերկրյա պետությունների ֆիզիկական և իրավաբանական անձանց` համապատասխան երկրներում ստացած լիցենզիաների ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում սահմանվում է համապատասխան երկրների հետ կնքած ՀՀ միջպետական (միջկառավարական) համաձայնագրերով:

1.7. Առանց սույն հրահանգի համապատասխան ստացված լիցենզիաների ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեություն իրականացնող կազմակերպությունները, ձեռնարկությունները, տնտեսավարող մյուս սուբյեկտներն ու անհատ քաղաքացիները կրում են պատասխանատվություն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

1.8. Մինչև սույն հրահանգի ուժի մեջ մտնելը, քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնի կողմից տրված նախկին կոդերով լիցենզիաները ուժի մեջ են, մինչև իրենց ժամկետի լրանալը:

 

2. Լիցենզավորման համակարգը

 

2.1. ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության պետական լիցենզավորումն իրականացվում է ՀՀ քաղաքաշինության նախարարության լիցենզավորման կենտրոնի (հետայսու կենտրոնի) կողմից:

2.2. Կենտրոնը անհրաժեշտության դեպքում կազմավորում է փորձագիտական հանձնաժողովներ կամ հավատարմագրում է փորձագիտական կազմակերպությունների և անհատ անձանց` քաղաքաշինական գործունեության առանձնահատուկ տեսակներով զբաղվելու վերաբերյալ մասնագիտական եզրակացություն տալու նպատակով:

2.3. Քաղաքաշինական գործունեության առանձնահատուկ տեսակների ցանկը սահմանվում և փոփոխվում է ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից` կենտրոնի ներկայացմամբ:

2.4. Կենտրոնի պետը աշխատանքի է նշանակվում և ազատվում է աշխատանքից ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանով:

2.5. Կենտրոնի կանոնադրությունը և փորձագիտական հանձնաժողովների կանոնակարգը հաստատվում են ՀՀ քաղաքաշինության նախարարի կողմից:

2.6. Կենտրոնն իրականացնում է հետևյալ գործառնությունները.

ա) նախապատրաստում և մշակում է ՀՀ տարածքում քաղաքաշինական գործունեության լիցենզավորմանն առնչվող նորմատիվ փաստաթղթեր և մեթոդական ցուցումներ և ներկայացնում է ՀՀ քաղաքաշինության նախարարի հաստատմանը.

բ) քաղաքաշինական գործունեության` լիցենզավորման ենթակա տեսակների ցանկում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում ՀՀ քաղաքաշինության նախարարությանը.

գ) օրենքով սահմանված դեպքերում ու կարգով կայացնում է որոշումներ` լիցենզիաների գործողության դադարեցման վերաբերյալ.

դ) համակարգում է փորձագիտական հանձնաժողովների գործունեությունը.

ե) լիցենզիաներ է տալիս հայտատուներին.

զ) իրականացնում է խորհրդատվական ծառայություններ` լիցենզավորման բոլոր սուբյեկտների համար.

է) լիցենզավորման համակարգի վերաբերյալ ստեղծում է համակարգչային տվյալների բանկ.

ը) հրատարակում է ինֆորմացիոն թերթիկներ` հայտատուներին լիցենզիաներ տրամադրելու, ինչպես նաև լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցնելու մասին.

թ) իրականացնում է վերահսկողություն լիցենզիայում նշված հատուկ պահանջների կատարման, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտների կողմից կենտրոն ներկայացված փաստաթղթերի իսկությունը պարզելու ուղղությամբ:

 

3. Լիցենզավորման կազմակերպումը

 

3.1. Քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները կենտրոն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) սահմանված ձևի հայտ (ձև N 1).

բ) ձեռնարկության (կազմակերպության) կանոնադրությունը (հիմնադիր փաստաթուղթը), որտեղ պետք է ամրագրված լինեն լիցենզավորման ենթակա գործունեության տեսակները (տեսակը).

գ) տվյալներ ձեռնարկության (կազմակերպության) մասնագիտական կազմի մասին (այդ թվում նրանց մոտ լիցենզիայի առկայությունը) (ձև N 2).

դ) նախկինում կատարված աշխատանքների (ծառայությունների) վավերացված ցանկ` (ձև N 3).

ե) տուրքի չափի վճարը հավաստող անդորրագիր:

3.2. Ֆիզիկական անձ հանդիսացող հայտատուները քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար կենտրոն են ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`

ա) սահմանված ձևի հայտ (ձև N 4).

բ) կրթության վկայական (պատճենը).

գ) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային ստաժի մասին.

դ) նախկինում կատարված աշխատանքների (ծառայությունների) ցանկ (ձև N 3).

ե) տուրքի չափի վճարը հավաստող անդորրագիր:

3.3. Հայտատուները պատասխանատվություն են կրում կենտրոն ներկայացված փաստաթղթերի հավաստիության համար:

3.4. Կենտրոնը պարտավոր է լիցենզիա տրամադրելու կամ հայտը մերժելու մասին որոշում ընդունել հայտը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո 30-օրյա ժամկետում:

3.5. Լիցենզիան կամ հայտը մերժելու մասին որոշումը հայտատուին է հանձնվում որոշումն ընդունելուց հետո 3-օրյա ժամկետում:

3.6. Ըստ գործունեության ոլորտների տարբեր տեսակների ստացվող լիցենզիաների քանակը չի սահմանափակվում:

3.7. Լիցենզավորման համար վճարվող գումարի չափը որոշվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով: Պետական տուրքը վճարվում է քաղաքաշինական գործունեության լիցենզավորման ենթակա ոլորտների յուրաքանչյուր ենթաբաժնի համար` անկախ գործունեության տեսակների քանակից:

3.8. Լիցենզիաների գործողության ժամկետ է սահմանվում 3 տարին:

3.9. Առաջին անգամ լիցենզավորվող սուբյեկտների համար սահմանվում են հետևյալ լրացուցիչ պայմանները.

ա) Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքներ կատարելու մտադրություն ունեցող հայտատուների համար լիցենզավորման պայման է հանդիսանում տվյալ բնագավառում (մասնագիտությամբ) առնվազն 2 տարվա գործունեության (աշխատանքային ստաժի) առկայությունը կամ մասնագիտական տեստավորման դրական արդյունքը.

բ) որակի տեխնիկական հսկողություն և շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում իրականացնելու մտադրություն ունեցող հայտատուների համար լիցենզավորման պայման է հանդիսանում տվյալ բնագավառում (մասնագիտությամբ) առնվազն 5 տարվա գործունեության (աշխատանքային ստաժի) առկայությունը:

3.10. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, շինմոնտաժային աշխատանքների իրականացման և միջնորդային ծառայությունների բնագավառում, հայտեր են ընդունվում միայն իրավաբանական անձանցից:

3.11. Համալիր նախագիծ բաց թողնելու իրավունք ունեն իրավաբանական անձինք, որոնք պետք է ունենան կամ քաղաքաշինական փաստաթղթերի մշակման բոլոր անհրաժեշտ բաժինների լիցենզիաներ, կամ միջնորդային ծառայությունների գծով համապատասխան լիցենզիա:

3.12. Շինարարության տեխնիկական հսկողություն և կառույցների տեխնիկական հետազոտում իրականացնելու մտադրություն ունեցող իրավաբանական անձ հանդիսացող հայտատուների մասնագիտական կազմը բաղկացած պետք է լինի միայն լիցենզավորված ֆիզիկական անձանցից:

3.13. Քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և շինարարության տեխնիկական հսկողության բնագավառում բացառության կարգով կենտրոն են ներկայացվել բարձրագույն կրթություն չունեցող, բայց տվյալ բնագավառում հարուստ փորձ ձեռք բերած միջնակարգ մասնագիտական կրթություն ունեցող ֆիզիկական անձանց հայտերը:

3.14. Նախագծերի փորձաքննություն իրականացնելու համար հայտեր ներկայացրած իրավաբանական անձինք պետք է համալրված լինեն բավարար մասնագիտական որակավորում և ստաժ ունեցող, անհրաժեշտ որակներ դրսևորած ֆիզիկական անձանցից, որոնց ներկայությունը փորձագիտական հանձնաժողովներում հայտի քննարկման ժամանակ պարտադիր է:

3.15. Շինմոնտաժային աշխատանքներ իրականացնելու համար հայտ ներկայացված կազմակերպության ղեկավարը, կամ գլխավոր ինժեները պետք է ունենան շինարարական կրթություն:

3.16. Լիցենզիա ստանալուց հետո, եթե իրավաբանական անձ հանդիսացող սուբյեկտի մասնագիտական կազմում կատարվում է փոփոխություն, ապա այդ մասին անպայման իրազեկվում է լիցենզավորման կենտրոնը:

3.17. Սահմանված ձևի լիցենզիայում նշվում են լիցենզիայի համարը, տրման օրը, գործողության ժամկետը, լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (ազգանունը, անունը), փոստային հասցեն, քաղաքաշինական գործունեության տեսակները` համապատասխան կոդերով, ինչպես նաև լրացուցիչ պայմաններ:

3.18. Լիցենզիաները տրվում են քաղաքաշինության նախարարի կողմից լիազորված համապատասխան տեղակալի և կենտրոնի պետի ստորագրությամբ և վավերացվում են նախարարության կնիքով:

3.19. Լիցենզիայի գործողության սկիզբ է համարվում կենտրոնի կողմից այդ մասին որոշում կայացնելու օրը:

3.20. Լիցենզիան ուժի մեջ է մտնում անհատ ձեռներեցի կամ ձեռնարկությունը Պետռեգիստրում գրանցվելուց հետո:

3.21. Լիցենզավորված սուբյեկտներին արգելվում է զբաղվել լիցենզավորման ենթակա, սակայն լիցենզիայում չնշված լիցենզավորման ենթակա այլ գործունեությամբ:

3.22. Լիցենզիա ստանալու մասին հայտը կենտրոնի կողմից կարող է մերժվել հետևյալ դեպքերում.

ա) երբ հայտատուն չունի մասնագիտական որակավորում (բավարար մասնագիտական բազա) կամ նրա կողմից իրականացված աշխատանքները չեն բավարարում նորմատիվատեխնիկական փաստաթղթերի և ստանդարտների պահանջներին.

բ) ձեռնարկության (կազմակերպության) հիմնադիր փաստաթղթերում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների բացակայության դեպքում.

գ) կեղծված կամ (և) իրականությանը չհամապատասխանող տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու պատճառով:

3.23. Մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման պատճառը և դրա իրավական հիմքերը:

3.24. Մերժված սուբյեկտներից լիցենզիա ստանալու համար նոր հայտ ընդունվում է ոչ շուտ, քան մերժման որոշումից 3 ամիս անց:

3.25. Աննպատակահարմարության հիմնավորումով լիցենզիայի հայտի մերժումն արգելվում է:

3.26. Մերժման մասին որոշման պատճենը ստանալուց հետո, 30 օրվա ընթացքում հայտատուն իրավունք ունի այն բողոքարկել դատարան:

3.27. Հայտատուի կողմից լիցենզիան կորցնելու դեպքում տրվում է կրկնօրինակը` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով սահմանված գումարը պետական բյուջե մուծելուց հետո:

 

4. Լիցենզիաների գործողության կասեցումը կամ դադարեցումը

 

4.1. Լիցենզիայի գործողության դադարեցնելու դեպքերն ու կարգը, ինչպես նաև ժամկետները սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ:

4.2. Լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումներն ընդունվում են կենտրոնի կողմից` քաղաքաշինական պետական տեսչության, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, փորձաքննության մարմինների, դատաքննչական մարմինների, շինարարությունում տեխնիկական հսկողություն իրականացնող սուբյեկտների, պատվիրատուների ու սպառողների միջնորդագրերի հիման վրա:

4.3. Կենտրոնը սույն հրահանգի 4.2 կետում նշված սուբյեկտների կողմից միջնորդագրեր ստանալիս 15-օրյա ժամկետում (անհրաժեշտության դեպքում փորձագիտական հանձնաժողովների, կամ փորձագիտական կազմակերպությունների, կամ անհատ փորձագետների եզրակացության հիման վրա) կայացնում է որոշում լիցենզիաների գործողությունը կասեցնելու, դադարեցնելու կամ միջնորդագիրը մերժելու վերաբերյալ:

4.4. Լիցենզիայի գործողության կասեցումը չի ազդում լիցենզիայի գործողության ընդհանուր ժամկետի վրա:

4.5. Լիցենզիայի գործողության դադարեցման դեպքում համապատասխան սուբյեկտներից նոր լիցենզիայի հայտերը ընդունվում են ընդհանուր կարգով:

4.6. Լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման վերաբերյալ հարցերի քննարկման ընթացքում լիցենզավորված սուբյեկտներն իրավունք ունեն ծանոթանալ իրենց գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև ներկա գտնվել հարցի քննարկմանը:

4.7. Լիցենզավորված սուբյեկտների բացակայությամբ նրանց լիցենզիաների գործողության կասեցման կամ դադարեցման մասին որոշումները կարող են ընդունվել միայն այն պարագայում, երբ նրանք ծանուցում ստանալով հանդերձ երկու անգամից ավել չեն ներկայացել հարցի քննարկմանը:

4.8. Լիցենզիաների գործողության կասեցման, դադարեցման կամ այդ մասին միջնորդագիրը մերժելու մասին կենտրոնը ծանուցում է (3 օրվա ընթացքում) լիցենզավորված, ինչպես նաև միջնորդագիր ներկայացնող սուբյեկտներին, միաժամանակ զանգվածային լրատվության միջոցներով և (կամ) ինֆորմացիոն թերթիկներով տեղյակ է պահում հասարակությանը կայացրած որոշումների մասին:

4.9. Կենտրոնի կայացրած որոշումները կարող են բողոքարկվել դատարանում:

4.10. Մինչև դատարանի վճռի կայացումը կենտրոնի որոշումները մնում են ուժի մեջ:

4.11. Կենտրոնի կայացրած որոշմամբ լիցենզավորված սուբյեկտներին պատճառված վնասները ենթակա են փոխհատուցման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հաստատված է
ՀՀ քաղաքաշինության նախարարի
1998 թ. սեպտեմբերի 1-ի N 126 հրամանով

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՄԵՋ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ

 

Ց Ա Ն Կ

1.

Քաղաքաշինական փաստաթղթերի մշակում


1.1*.


Ինժեներական հետազննումներ
1.1.1 Ինժեներա-գեոդեզիական հետազննումներ
1.1.1.01. Հիմնային գեոդեզիական ցանցերի կառուցում (զարգացում)
1.1.1.02. Օդալուսանկարահանույթային աշխատանքներ
1.1.1.03. Օդալուսանկարատեղագրական հանույթներ
1.1.1.04. Ֆոտոթեոդոլիտային հանույթ
1.1.1.05. Ստերեոֆոտոգրամետրիական աշխատանքներ
1.1.1.06. 1 : 5000 - 1 ։ 200 մասշտաբների տեղագրական հանույթներ
1.1.1.07. Ստորգետնյա կառույցների և հաղորդագծերի հանույթներ
1.1.1.08. Գծային աշխատանքներ
1.1.1.09. Քարտեզագրական (տեղագրական) աշխատանքներ
1.1.1.10. Ինժեներա-երկրաբանական հորերի, գեոֆիզիկական և այլ հետազննումների կետերի իրականության մեջ արտահայտման և տեղակապման գեոդեզիական աշխատանքներ
1.1.1.11. Երկրատեղեկատվական համակարգերի ստեղծում
1.1.2*. Ինժեներա-երկրաբանական հետազննումներ
1.1.2.01. Ինժեներա-երկրաբանական տեղաճշտում և հանույթ
1.1.2.02. Ինժեներա-հիդրոլոգիական աշխատանքներ
1.1.2.03. Հորատման աշխատանքներ
1.1.2.04. Լեռնա-հորատանցման աշխատանքներ
1.1.2.05. Գեոֆիզիկական աշխատանքներ
1.1.2.06. Փորձա-ֆիլտրացիոն աշխատանքներ
1.1.2.07. Հիդրոերկրաբանական հետազոտում
1.1.2.08. Ստացիոնար դիտարկումներ
1.1.2.09. Բնահողերի լաբորատոր հետազոտում և բնահողերի դաշտային հետազոտում
1.1.2.10. Սեյսմիկ միկրոշրջանացման աշխատանքներ
1.1.3. Ինժեներա-էկոլոգիական հետազննում
1.1.4*. Գեոդեզիական աշխատանքներ շինհրապարակում
1.1.4.01. Շինարարության համար գեոդեզիական հիմքի ստեղծում
1.1.4.02. Շենքի (կառույցի) ներքին նշահարման ցանցի ստեղծում
1.1.4.03. Շենքերի (կառույցների) երկրաչափական պարամետրերի ճշտում
  գեոդեզիական վերահսկողության և կատարողական հանույթների կատարողական գեոդեզիական փաստաթղթերի կազմումով
1.1.4.04. Հիմքերի, շենքերի (կառույցների) և նրանց մասերի կոնստրուկցիաների դեֆորմացիաների գեոդեզիական չափումներ
1.2. Նախագծում
1.2.1*. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակում
1.2.1.01. Քաղաքաշինական հայեցակարգեր
1.2.1.02. Տարաբնակեցման, բնօգտագործման, արտադրողական ուժերի տարածքային կազմակերպման գլխավոր ուրվագծեր
1.2.1.03. Քաղաքաշինական կանխատեսումներ և ծրագրեր
1.2.1.04. Տարածքային հատակագծման ուրվագծեր և նախագծեր
1.2.1.05. Քաղաքների գլխավոր հատակագծեր
1.2.1.06. Գյուղերի գլխավոր հատակագծեր
1.2.1.07. Գործառնական տարածքների գլխավոր հատակագծեր
1.2.1.08. Բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման նախագծեր
1.2.1.09. Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության գոտիների նախագծեր
1.2.1.10. Տարածքների գոտևորման նախագծեր
1.2.1.11. Մանրամասն հատակագծման նախագծեր
1.2.1.12. Բարեկարգման և կանաչապատման նախագծեր
1.2.2*. Բնակավայրերի և տարածքների ինժեներային սարքավորումների ուրվագծերի մշակում
1.2.2.01. Ջերմային ցանցեր
1.2.2.02. Ջրամատակարարման ցանցեր
1.2.2.03. Կոյուղու ցանցեր
1.2.2.04. Գազամատակարարման ցանցեր
1.2.2.05. էներգամատակարարման ցանցեր
1.2.2.06. Կապի ցանցեր
1.2.3*. Ճարտարապետական նախագծում
1.2.3.01. Կառուցապատման նախագծեր
1.2.3.02. Արդյունաբերական նշանակության օբյեկտներ
1.2.3.03. Բնակելի տներ
1.2.3.04. Հասարակական շենքեր և շինություններ
1.2.3.05. Հատուկ նշանակության օբյեկտներ
1.2.3.06. Պատմության և մշակույթի հուշարձանների վերակառուցում, վերականգնում
1.2.3.07. Գյուղատնտեսական օբյեկտներ
1.2.3.08. Տրանսպորտային շինարարության օբյեկտներ
1.2.3.09. Էներգետիկայի շինարարության օբյեկտներ
1.2.3.10. Ջրային տնտեսության օբյեկտներ
1.2.3.11. Ինտերյերներ և դիզայն
1.2.3.12. Ուղղաձիգ հատակագծում
1.2.3.13. Բարեկարգում և կանաչապատում
1.2.4*. Շինարարական նախագծում և կոնստրուկտավորում
1.2.4.01.  Բնակելի և հասարակական ցածրահարկ (1-2 հարկ) փոքրաթռիչք շենքեր (մինչև 6 մ, մինչև 12 մ)
1.2.4.02. Բնակելի և հասարակական բազմահարկ (3-5 հարկ) փոքրաթռիչք շենքեր (մինչև 6 մ)
1.2.4.03. Բազմահարկ (5-ից ավելի) բնակելի և հասարակական շենքեր
1.2.4.04. Արդյունաբերական և գյուղատնտեսական միհարկանի շենքեր և կառուցվածքներ
1.2.4.05. Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրական բազմահարկ շենքեր և կառուցվածքներ
1.2.4.06. Մեծաթռիչք (18 մ և ավելի) և տարածական ծածկերով շենքեր և կառուցվածքներ
1.2.4.07. Երկաթբետոնյա և մետաղյա հատուկ կոնստրուկցիաներ, կառուցվածքներ
1.2.4.08. Տրանսպորտային կառուցվածքներ (միջին և մեծ թռիչքներով կամուրջներ, ուղեանցներ, թունելներ)
1.2.4.09. Ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներ, թռիչքուղիներ
1.2.4.10. Ճանապարհների փոքր արհեստական և ինժեներական պաշտպանիչ կառուցվածքներ
1.2.4.11. Էներգետիկական կառույցներ (էլեկտրակայաններ, ենթակայաններ, հատուկ կառույցներ)
1.2.4.12. Ջրատնտեսական կառուցվածքներ (հիդրոտեխնիկական և մելիորատիվ)
1.2.5*. Շենքերի և կառուցվածքների ուժեղացման և վերականգնման նախագծում
1.2.5.01. Բնակելի շենքեր
1.2.5.02. Հասարակական շենքեր և կառուցվածքներ
1.2.5.03. Արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրական շենքեր և կառուցվածքներ
1.2.5.04. Մեծաթռիչք և տարածական ծածկերով կառուցվածքներ
1.2.5.05. Պատմության և մշակույթի հուշարձանների շենքեր և կառուցվածքներ
1.2.5.06. Տրանսպորտային կառուցվածքներ
1.2.5.07. Էներգետիկական կառուցվածքներ
1.2.5.08. Ջրատնտեսական կառուցվածքներ
1.2.6*. Ինժեներական ցանցերի և համակարգերի նախագծում
1.2.6.01. Ջեռուցում, օդափոխում և օդազտում
1.2.6.02. Ջրամատակարարում և կոյուղի
1.2.6.03. Գազամատակարարում
1.2.6.04. Էներգամատակարարում
1.2.6.05. Էլեկտրական լուսավորում
1.2.6.06. Էլեկտրական ջեռուցում
1.2.6.07. Ավտոմատացում և հսկիչ-չափիչ սարքեր
1.2.6.08. Ցածրահոսանք սարքեր
1.2.6.09. Մեքենայացում և ներկառուցային տրանսպորտ
1.2.6.10. Ցրտամատակարարում
1.2.7. Նախագծերի հատուկ բաժինների մշակում
1.2.7.01. Աշխատանքի պաշտպանություն
1.2.7.02. Քաղաքացիական պաշտպանության ինժեներա-տեխնիկական միջոցառումներ
1.2.7.03. Արտակարգ իրավիճակների կանխարգելման միջոցառումներ
1.2.7.04. Կոռոզիայից շինարարական կոնստրուկցիաների պաշտպանություն
1.2.7.05. Հրդեհա-պաշտպանիչ ազդանշանային և հրդեհամարման համակարգեր
1.2.7.06. Շինարարության կազմակերպում և արտադրության աշխատանքների նախագծում
1.2.7.07. Լեռնային կառուցվածքների նախագծում
1.3*. Նախագծային փաստաթղթերի փորձաքննություն (ըստ տեսակների)


2.


Շինարարության իրականացում

2.1. Շինմոնտաժային աշխատանքներ
2.1.1. Նախապատրաստական աշխատանքներ
2.1.1.01. Շինությունների, կոնստրուկցիաների ապամոնտաժում և քանդում
2.1.1.02. Շինարարական տարածքի մաքրում
2.1.1.03. Շինհրապարակի նախապատրաստում
2.1.1.04. Ժամանակավոր շինությունների տեղադրում
2.1.1.05. Ժամանակավոր ճանապարհների կառուցում
2.1.2. Հողային աշխատանքներ
2.1.2.01. Բնահողերի մշակում
2.1.2.02. Բնահողերի ամրացում և խտացում
2.1.2.03. Դրենաժների իրագործում
2.1.2.04. Տարածքի հարթում
2.1.3*. Հատուկ աշխատանքներ բնահողերում
2.1.3.01. Ստորջրյա-տեխնիկական աշխատանքներ
2.1.3.02. Լեռնահորատանցման և թունելային աշխատանքներ
2.1.3.03. Հանքահորատանցում և հանքահորաչորացում
2.1.3.04. Հանքափողի անցում հատուկ մեթոդներով
2.1.3.05. Հորատանցքերի իրագործման աշխատանքներ
2.1.3.06. Հակաֆիլտրացիոն թաղանթի պատրաստում, բնահողերի ամրացում, ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում
2.1.3.07. Հիդրոմեքենայացված աշխատանքներ
2.1.3.08. Ցցային աշխատանքներ
2.1.4. Շենքերի և շինությունների կարկասի կառուցում
2.1.4.01. Բնակելի և հասարակական ցածրահարկ շենքեր և շինություններ
2.1.4.02. Բնակելի և հասարակական բազմահարկ շենքեր և շինություններ
2.1.4.03. Արդյունաբերական և գյուղատնտեսական միհարկանի շենքեր և կառուցվածքներ
2.1.4.04. Արդյունաբերական և գյուղատնտեսական բազմահարկ շենքեր և կառուցվածքներ
2.1.4.05. Մեծաթռիչք (18 մ և ավելի) և տարածական ծածկերով շենքեր և կառուցվածքներ
2.1.4.06. Երկաթբետոնյա և մետաղյա հատուկ կոնստրուկցիաներ և կառուցվածքներ
2.1.5. Շենքերի և շինությունների ուժեղացում և վերականգնում
2.1.5.01. Բնակելի շենքեր
2.1.5.02. Հասարակական շենքեր և կաոուցվածքներ
2.1.5.03. Պատմության և մշակույթի հուշարձանների շենքեր և կառուցվածքներ
2.1.5.04. Արդյունաբերական և գյուղատնտեսական շենքեր և կառուցվածքներ
2.1.5.05. Տրանսպորտային կառուցվածքներ
2.1.5.06. Էներգետիկական կառուցվածքներ
2.1.5.07. Ջրատնտեսական կառուցվածքներ
2.1.6*. Տրանսպորտային շինարարություն
2.1.6.01. Երկաթգծերի շինարարություն
2.1.6.02. Երկաթգծերի կոնտակտային ցանցի կրող կոնստրուկցիաների շինարարություն
2.1.6.03. Երկաթուղային տրանսպորտի կապի, ազդանշանային, կենտրոնացման և բլոկացման կահավորում և իրականացում
2.1.6.04. Կամուրջների, ուղեկամուրջների, տրանսպորտային ուղանցների շինարարություն
2.1.6.05. Ճանապարհների փոքր արհեստական և ինժեներական պահպանիչ կառույցների շինարարություն
2.1.6.06. Թունելների և մետրոպոլիտենների շինարարություն
2.1.6.07. Ավտոճանապարհների հողային պաստառի, հիմքերի և ծածկերի իրականացում
2.1.6.08. Օդանավակայանների թռիչքա-վայրէջքային ուղիների հիմքերի և ծածկերի իրականացում
2.1.6.09. Ավտոճանապարհների կահավորում
2.1.7*. Էներգետիկական կառույցների շինարարություն
2.1.7.01. Էլեկտրակայանների կառուցում
2.1.7.02. Ենթակայանների կառուցում
2.1.7.03. Հատուկ էներգետիկական կառույցների շինարարություն
2.1.8*. Ջրային տնտեսության կառույցների շինարարություն
2.1.8.01. Հիդրոտեխնիկական կառույցների շինարարություն
2.1.8.02. Մելիորատիվ կառույցների շինարարություն
2.1.9. Արտաքին ինժեներական ցանցերի և սարքավորումների իրականացման աշխատանքներ
2.1.9.01. Հորերի, հարթակների, վաքերի, գլխամասերի պատրաստում
2.1.9.02. ԲԷԳ, արդյունաբերական և քաղաքային էլ. տրանսպորտի հենարանների տեղադրում
2.1.9.03* Էլեկտրամատակարարման գծերի տեղադրում
2.1.9.04. Ջերմային ցանցերի տեղադրում
2.1.9.05*. Մագիստրալ խողովակաշարերի և գազային ցանցերի տեղադրում
2.1.9.06. Ջրատար ցանցերի տեղադրում
2.1.9.07. Կոյուղացանցերի տեղադրում
2.1.9.08. Կապի, ռադիոյի, հեռուստատեսության գծերի տեղադրում
2.1.10. Ներքին ինժեներական ցանցերի իրականացման աշխատանքներ
2.1.10.01. Օդափոխման, օդազտման, պնևմատրանսպորտի և ասպիրացիայի համակարգերի իրականացում
2.1.10.02. Էլեկտրամատակարարման ներքին ցանցերի տեղադրում և ներքին էլեկտրալուսավորման իրագործում
2.1.10.03. Ներքին ջերմային ցանցերի տեղադրում
2.1.10.04. Գազամատակարարման ներքին ցանցերի տեղադրում
2.1.10.05. Ջրամատակարարման ներքին ցանցերի տեղադրում
2.1.10.06. Ներքին կոյուղագծերի և սանիտարա-տեխնիկական սարքերի տեղադրում
2.1.10.07. Կապի, ռադիոյի, հեռուստատեսային ներքին գծերի իրականացում
2.1.10.080. Հրդեհամարիչ, պաշտպանիչ և հրդեհաազդանշանային ավտոմատ համակարգերի իրականացում
2.1.11. Կոնստրուկցիաների և սարքավորումների պահպանման աշխատանքներ
2.1.11.01. Շինարարական կոնստրուկցիաների ջրամեկուսացում
2.1.11.02. Տանիքածածկման աշխատանքներ
2.1.11.03. Շինարարական կոնստրուկցիաների ջերմամեկուսացում
2.1.11.04. Խողովակաշարերի և սարքավորումների ջերմամեկուսացում
2.1.11.05. Սառնարանների մեկուսացում
2.1.11.06. Սարքավորումների, գազա- և օդագծերի որմնապատման և աղյուսապատման աշխատանքներ, այդ թվում արտադրական վառարանների և ծխախողովակների կառուցման ժամանակ
2.1.11.07. Շինարարական կոնստրուկցիաների և սարքավորումների հակակոռոզիոն պաշտպանություն
2.1.11.08. Խողովակների և մետաղական կառույցների էլեկտրաքիմիական պաշտպանիչ միջոցների կառուցում
2.1.12*. Տեխնոլոգիական սարքավորումների մոնտաժում
2.1.12.01 V. Ամբարձա-տրանսպորտային սարքավորումների մոնտաժում
2.1.12.02 V. Վերելակների մոնտաժում
2.1.12.03. Մետաղամշակման սարքավորումների մոնտաժում
2.1.12.04. Փայտամշակման սարքավորումների մոնտաժում
2.1.12.05. Ջարդիչ-աղացող, հարստացուցիչ սարքավորումների մոնտաժում
2.1.12.06. Կշռիչ սարքավորումների մոնտաժում
2.1.12.07 V. Ջերմաուժային սարքավորումների մոնտաժում
2.1.12.08 V. Սառնարանային և կոմպրեսորային մեքենաների, պոմպերի մոնտաժում
2.1.12.09. Էլեկտրական վառարանների մոնտաժում
2.1.12.10 V. Գազամաքրման սարքավորումների մոնտաժում
2.1.12.11 V. Տեխնոլոգիական մետաղակոնստրուկցիաների մոնտաժում
2.1.12.12 V. Տեխնոլոգիական խողովակաշարերի մոնտաժում
2.1.12.13. Էլեկտրատեխնիկական սարքավորումների մոնտաժում
2.1.12.14 V. Կաթսայատան և օժանդակ սարքավորումների մոնտաժում
2.1.12.15. Երկաթուղային տրանսպորտի ազդանշանային, կենտրոնացման և բլոկավորման սարքավորումների մոնտաժում
2.1.12.16. Կապի սարքավորումների մոնտաժում
2.1.12.17. Հաշվողական տեխնիկայի, ավտոմատացման միջոցների և սարքերի մոնտաժում
2.1.13*. Գործարկման-կարգավորման (գ-կ) աշխատանքներ
2.1.13.01 V. Ամբարձա-տրանսպորտային սարքավորումների գ-կ աշխատանքներ
2.1.13.02. Մետաղամշակման սարքավորումների գ-կ աշխատանքներ
2.1.13.03. Փայտամշակման սարքավորումների գ-կ աշխատանքներ
2.1.13.04 V. Ջերմաուժային սարքավորումների գ-կ աշխատանքներ
2.1.13.05 V. Սառնարանային և կոմպրեսորային սարքավորումների գ-կ աշխատանքներ
2.1.13.06. Էլեկտրատեխնիկական սարքավորումների գ-կ աշխատանքներ
2.1.13.07. Ավտոմատացման համակարգերի ղեկավարման գ-կ աշխատանքներ
2.1.13.08 V. Օդափոխման և օդազտման համակարգերի գ-կ աշխատանքներ
2.1.13.09 V. Ջրամատակարարման, կոյուղու և ջերմամատակարարման գ-կ աշխատանքներ
2.1.13.10. Շինարարական նյութերի, կոնստրուկցիաների և շինվածքների արտադրության սարքավորումների գ-կ աշխատանքներ
2.1.13.11. Հաշվողական տեխնիկայի միջոցների գ-կ աշխատանքներ
2.1.13.12. Հրդեհամարիչ, պաշտպանիչ և հրդեհա-ազդանշանային ավտոմատ համակարգերի գ-կ աշխատանքներ
2.1.13.13. Տեխնոլոգիական պրոցեսների ինժեներային սարքավորումների ավտոմատ համակարգերի գ-կ աշխատանքներ
2.1.14. Հարդարման և վերանորոգման աշխատանքներ
2.1.15. Բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ
2.2*. Շենքերի ու շինությունների տեխնիկական հետազոտում
2.2.1*. Շենքերի, կառուցվածքների և դրանց կրող, պատող կոնստրուկցիաների, միացման հանգույցների և մանրամասների տեխնիկական վիճակի հետազոտում
2.2.2*. Հիմքահողերի ուսումնասիրություն
2.2.3*. Հիմքերի տեխնիկական վիճակի հետազոտում
2.2.4*. Ինժեներային կոմունիկացիաների հետազոտում
2.2.5*. Տեխնոլոգիական ինժեներինգ (փորձարկումներ շինարարությունում)
2.3*. Որակի տեխնիկական հսկողություն (ըստ տեսակների)


3.


ՄԻՋՆՈՐԴԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3.1. Նախագծային ինժեներինգ (գլխավոր նախագծողի գործառույթներ)
3.2 Շինարարական ինժեներինգ (գլխավոր կապալառուի գործառույթներ)

* Քաղաքաշինական գործունեության առանձնահատուկ տեսակներ
0 Նշված աշխատանքի լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է ՀՀ ՆԳ և ԱԱՆ նախնական թույլտվությունը
V Նշված աշխատանքների լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ է Պետլեռտեխհսկողության նախնական թույլտվությունը

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
11.10.2002, N 60-Ն 29.11.2002, N 126
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան