Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Հ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.04.1999-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.04.12/4(26)
Ընդունող մարմին
Սեփականաշնորհման նախարարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.1999
Ստորագրող մարմին
Սեփականաշնորհման նախարար
Ստորագրման ամսաթիվ
17.03.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.04.1999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

17 մարտի 1999 թ.
ք. Երևան

N 44-Հ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հրամայում եմ.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող առաջնահերթ միջոցառումների իրականացման կարգը» (կցվում է):

2. Արտաքին կապերի և լրատվության բաժնին` ապահովել մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով սույն որոշմամբ հաստատված կարգով իրականացվող վճարումների ժամկետների և ձևերի մասին հայտարարության հրապարակումը:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը դնել նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանի վրա:

 

Նախարար

Պ. Ղալթախչյան

 

 

Հաստատված է
ՀՀ սեփականաշնորհման նախարարի
17 մարտի 1999 թ. N 44-Հ հրամանով

 

Կ Ա Ր Գ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 6 ՀՈԴՎԱԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույնով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող (այսուհետև` օրենք) առաջնահերթ միջոցառումները և վճարման ժամկետները բաց թողած տարաժամկետ վճարման իրավունք ունեցող մասնավորեցման սուբյեկտների կողմից վճարումների իրականացման ընթացակարգը:

2. Մասնավորեցման այն սուբյեկտները, որոնք մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակներին և մասնավորեցման պայմանագրին համապատասխան ունեն չվճարված գումարներ, օգտվում են օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակից:

Սույն կետի պահանջը չի տարածվում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով բռնագանձման ենթակա գույքի գումարի վրա:

3. ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը ծանուցում է սույն կարգի 2-րդ կետով նշված անձանց, այդ թվում, որոնք ունեն մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրով սահմանված տարաժամկետ վճարումների ժամկետների խախտումներ և որոնց վերաբերյալ դատարանի կողմից բռնագանձման վճիռ չի կայացվել, ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում բաց թողած ժամկետների համար տարաժամկետ վճարումներն իրականացնելու նպատակով:

Բաց թողած ժամկետների համար վճարումները կատարվում են օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան` առանց սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների:

Բաց թողած ժամկետների համար վճարումները կատարելուց հետո հետագա վճարումների ժամկետները սահմանվում են բաց թողած ժամկետների համար կատարված վճարման ամսաթվին համապատասխան:

4. Տարաժամկետ վճարումների սանդղակով վճարումների վերահաշվարկման աշխատանքները, ինչպես նաև մասնավորեցման պայմանագրի փոփոխությունների նախապատրաստումը իրականացնում է պայմանագրերի և վճարումների բաժինը:

Պայմանագրերի և վճարումների բաժնի համար վերը նշված աշխատանքների իրականացման համար հիմք է հանդիսանում մասնավորեցման սուբյեկտների կողմից ՀՀ սեփականաշնորհման նախարարի անունով ներկայացված դիմումը (ձևը կցվում է):

5. Մասնավորեցման սուբյեկտների կողմից ներկայացված դիմումները պայմանագրերի և վճարումների բաժին մուտքագրվելու պահից 3-օրյա ժամկետում բաժինը ապահովում է սույն կարգի 4-րդ կետով նախատեսված աշխատանքները և մասնավորեցման պայմանագրի փոփոխությունները (ձևը կցվում է) ներկայացնում կնքման, որը կնքվում է մեկօրյա ժամկետում:

Փոփոխությունը կատարելուց հետո 20-օրյա ժամկետում ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից տրվում է վճարման հանձնարարագիր մասնավորեցման սուբյեկտների կողմից հերթական վճարումը կատարելու համար:

Մասնավորեցման սուբյեկտների կողմից վճարումը կատարվում է վճարման հանձնարարագրի տրման օրը:

Վճարումը համարվում է կատարված` վճարման անդորրագիրը ՀՀ սեփականաշնորհման նախարարություն ներկայացնելու պահից:

Յուրաքանչյուր հերթական վճարման պահին հաշվի է առնվում մասնավորեցվող գույքի գների փոփոխման ինդեքսը, որը հաշվարկվում է ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:

6. Օրենքով սահմանված տարաժամկետ վճարումները վերահաշվարկվում են հիմք ընդունելով մասնավորեցված գույքի գնահատված արժեքը:

7. Սույն կարգի 3-րդ կետով սահմանված ժամկետում ՀՀ սեփականաշնորհման նախարարություն դիմում չներկայացնելու և բաց թողած ժամկետներին համապատասխան վճարումները չկատարելու դեպքում ՀՀ սեփականաշնորհման նախարարությունը դիմում է դատարան` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցվող գույքի վրա բռնագանձում կատարելու համար:

 

 

Հավելված 1 
 
Հաստատված է
ՀՀ սեփականաշնորհման նախարարի
17 մարտի 1999 թ. N 44-Հ հրամանով

 

ՀՀ սեփականաշնորհման նախարար
պարոն Պ. Ղալթախչյանին

Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ վերահաշվարկել _____________________________(մասնավորեցման

                                                        (ընկերության անվանումը)

պայմանագիր N_____կնքված _______ 199 թ.) տարաժամկետ վճարումները «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան:

 

Դիմող`

________________________
(տվյալներ ընկերության լիազորված անձի մասին)

 

 

Հավելված 2
 
Հաստատված է
ՀՀ սեփականաշնորհման նախարարի
17 մարտի 1999 թ. N 44-Հ հրամանով

 

Փոփոխություններ 199 թ. «...» կնքված N ..... մասնավորեցման պայմանագրում

 

Համաձայն «ՀՀ պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին ՀՀ օրենքի 6 հոդվածում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի`

 

Պայմանագրի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Օբյեկտի գնահատված արժեքը`  _________________________________ դրամ

Մասնավորեցման նախորդ ծրագրով վճարվել է` ________________________ դրամ

Մնացորդ`     _____________________________________________ դրամ

2-րդ վճարումը` ___________________________________________ դրամ

.... ______________________ թ.

3-րդ վճարումը` ___________________________________________ դրամ

.... ______________________ թ.

4-րդ վճարումը` ___________________________________________ դրամ

.... ______________________ թ.

5-րդ վճարումը` ___________________________________________ դրամ

.... ______________________ թ.

6-րդ վճարումը` ___________________________________________ դրամ

.... ______________________ թ.

7-րդ վճարում`  ___________________________________________ դրամ

.... ______________________ թ.

8-րդ վճարումը` ___________________________________________ դրամ

.... ______________________ թ.

9-րդ վճարումը` ___________________________________________ դրամ

.... ______________________ թ.

10-րդ վճարումը` __________________________________________ դրամ

.... ______________________ թ.

11-րդ վճարումը` __________________________________________ դրամ

.... ______________________ թ.


ՎԱՃԱՌՈՂ ԳՆՈՐԴ

ՀՀ սեփականաշնորհման նախարարություն

___________________________

(ձեռնարկության անվանումը)

_____________________________

(լիազորված պաշտոնատար անձի անուն, ազգանուն)

_____________ 

(բանկի հաշիվը)

___________________________

(լիազորված պաշտոնատար անձի անուն, ազգանուն)

 

___________________________

(անձնագրային տվյալները, հասցեն)

 

________________________

(ստորագրություն)

________________________

(ստորագրություն)


  Կ.Տ

.... __________________1999 թ.


Կ.Տ  

.... __________________1999 թ.

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության 
արդարադատության նախարարության կողմից
25 մարտի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 17990043