Գլխավոր տեղեկություն
Համար
N 48-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.06.2005-11.06.2013)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.06.01/14(191) Հոդ.162
Ընդունող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ընդունման ամսաթիվ
19.04.2005
Ստորագրող մարմին
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Ստորագրման ամսաթիվ
19.04.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.06.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.06.2013

«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 մայիսի 2005 թ.
Պետական գրանցման թիվ 11505185


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ

19 ապրիլի 2005 թ. 
ք. Երևան

 N 48-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2004թ. հունիսի 25-ի Հայաստանի Հանրապետության կառավարության վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող օրինակելի կարգը հաստատելու մասին թիվ 975-Ն որոշման 2-րդ կետով`
 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման կարգն ու պայմանները սահմանող կարգը (համաձայն հավելվածի):

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման  կարգի կատարման հսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Մ. Վանյանի վրա:

Ա. Վարդանյան

Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական
հարցերի նախարարի
 2005 թ. ապրիլի 19-ի
 թիվ 48-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի Հայաստանի Հանրապետության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության (այսուհետ` գործակալություն) վարչական վարույթի բժշկասոցիալական փորձաքննության գործերի (այսուհետ` ԲՍՓ գործ), դրանց հաշվառման գրանցամատյանների և վարչական ակտերի ու վարչական վարույթի «փորձաքննված անձի ԲՍՓ գործերի» (այսուհետ` անձի ԲՍՓ գործ) հաշվառման գրանցամատյանների վարման կարգը (այսուհետ` կարգ):

2. Կարգով սահմանված կանոնները պարտադիր են գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների աշխատողների համար:

3. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային մարմիններում կարգի իրականացման և վարման համար պատասխանատու է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կամ տարածքային մարմնի  ղեկավարը:

4. Սույն կարգով վարչական վարույթի գործեր են հարուցվում այն դիմումների կամ բողոքների նկատմամբ, որոնցում արծարծված են հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորմանն ուղղված հարցեր և ենթադրում են արտաքին ներգործություն ունեցող որոշումներ`

ա) գործակալության տարածքային մարմիններում անձի դիմումի հիման վրա բժշկասոցիալական փորձաքննության անցկացում` անձին հաշմանդամ ճանաչելու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակ և հաշմանդամության խումբ սահմանելու, պատճառական կապ, մահվան պատճառական կապ, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճան որոշելու նպատակով.

բ) գործակալության վերականգնողական ծրագրերի բաժնի կողմից բժշկասոցիալական փորձաքննության անցկացում` հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ միջոցների տրամադրման նպատակով.

գ) գործակալության փորձաքննական բաժնի կողմից գործակալության նախաձեռնությամբ բժշկասոցիալական վերափորձաքննություն` տարածքային մարմինների ընդունած վարչական ակտերի (որոշումների) վերաքննության նպատակով:

5. Տարածքային մարմինների ընդունած վարչական ակտերի (որոշումների) դեմ բերված բողոքների մասով որպես վերադաս վարչական մարմին հանդես է գալիս գործակալության փորձաքննական բաժինը, իսկ գործակալության վերականգնողական ծրագրերի բաժնի ընդունած վարչական ակտերի (որոշումների) դեմ բերված բողոքների մասով որպես վերադաս վարչական մարմին հանդես է գալիս նախարարության աշխատակազմը:

6. Վարչական վարույթին առնչվող սույն կարգում օգտագործվող տերմինները կամ հասկացություններն ունեն նույն նշանակությունը, ինչ նշանակությամբ դրանք օգտագործվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (այսուհետ` օրենք):
 

II. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Գործակալությունում ԲՍՓ գործերը կազմվում և վարվում են վարչական վարույթ իրականացնող վարչական մարմինների կողմից անձի դիմումի հիման վրա կամ վարչական մարմնի նախաձեռնությամբ, վարչական վարույթ հարուցվելու պահից, համաձայն օրենքի 30-րդ հոդվածի:
Եթե գործակալության որևէ ստորաբաժանում, համաձայն օրենքի 33-րդ հոդվածի, դիմումը վերահասցեագրում է իրավասու վարչական մարմնին կամ վերադարձնում դիմողին, ապա տվյալ դիմումի առնչությամբ գործ չի կազմվում, այլ դիմումն ու փաստաթղթերը ուղարկում են այն իրավասու վարչական մարմնին, որի գործառույթն է: Եթե օրենքի 33-րդ հոդվածի համաձայն վերահասցեագրված կամ վերադարձված դիմումը որևէ հիմքով ենթակա է քննարկման, ապա դրա  վերաբերյալ վարչական վարույթ հարուցվելու պահից ևս կազմվում է գործ` սույն կարգին համապատասխան:

8. ԲՍՓ գործերը կազմվում և վարվում են առանձին-առանձին` հետևյալ խմբերով`

ա) անձի դիմումի կամ բողոքի հիման վրա հարուցված վարույթներով գործեր.

բ) գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարույթներով  գործեր:

Հարուցված յուրաքանչյուր վարչական վարույթով կազմվում է առանձին գործ, որում  պահվում են տվյալ վարույթին առնչվող առողջության խաթարման և նրա պատճառի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը` հետազոտման տվյալները, էպիկրիզները, ռազմաբժշկական փաստաթղթերը, որոշումները, դժբախտ դեպքի վերաբերյալ ակտերը և բժշկասոցիալական փորձաքննության համար նշանակություն ունեցող այլ փաստաթղթեր:

9. ԲՍՓ գործերի համարակալումն իրականացվում է աճող թվերով, յուրաքանչյուր տարվա կտրվածքով` տվյալ տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հարուցված վարույթներով գործերի ընդգրկմամբ:

10. ԲՍՓ գործերը կազմվում են 4 հիմնական խմբերով` 18 տարին լրացած անձանց ԲՍՓ գործեր, մինչև 18 տարեկան երեխաների ԲՍՓ գործեր, անձի մահվան պատճառը արտադրական խեղման, մասնագիտական հիվանդության, ռազմաճակատում գտնվելու, զինծառայության և այլ հանգամանքների հետ կապելու բժշկասոցիալական փորձաքննության գործեր, հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ միջոցների տրամադրման վերաբերյալ ԲՍՓ գործեր: ԲՍՓ գործի հերթական համարը իր մեջ ներառում է դիմումի կամ բողոքի մուտքագրման համարը, վարչական վարույթի հաշվառման համարը (օրինակ` 54-16/5):

11.

 Ելնելով վերը նշված խմբերից, ԲՍՓ գործի շապիկի վրա գրվում է.

ա)

 Վարչական վարույթ. ԲՍՓ գործ N —--
 Մարմնի լրիվ անվանումը
 Սոցիալական ապահովության քարտի N-ը
 Դիմումի ընդունման, գործակալության նախաձեռնության, փորձաքննության,
 ավարտման օրը
 Փորձաքննվում է առաջնակի, կրկնակի
 Անուն, հայրանուն, ազգանունը
 Ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, սեռը
 Անձնագրի համարը, տրված
 Հասցեն և հեռախոսը (ըստ հաշվառման)
 Կրթությունը՝ (անգրագետ, տարրական, միջնակարգ, մասնագիտական, բարձրագույն)
 Ընտանեկան դրությունը և ընտանիքի կազմը
 Հիմնական մասնագիտությունը
 Զբաղմունքը
 Աշխատանքի վայրը և հասցեն
 Բնակարանային պայմանները.

բ)

 Վարչական վարույթ. մինչև 18 տարեկան երեխաների ԲՍՓ գործ N—
 Վարչական վարույթ իրականացնող մարմնի լրիվ անվանումը
 Սոցիալական ապահովության քարտի N-ը
 Դիմումի կամ բողոքի ընդունման, գործակալության նախաձեռնության, փորձաքննության
 ավարտման օրը
 Փորձաքննվում է առաջնակի, կրկնակի
 Անուն, հայրանուն, ազգանունը
 Ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը
 Սեռը՝ արական, իգական
 Ծննդյան վկայականի (անձնագրի) համարը
 Երեխայի բնակության վայրը և հեռախոսը
 Հաստատության անվանումը, որտեղ հաճախում է երեխան
 Երեխայի ծնողի (խնամակալի կամ հոգաբարձուի) անուն, հայրանուն, ազգանունը, հասցեն
 Անձնագրի համարը  (ծնողի, խնամակալի կամ հոգաբարձուի).

գ)

 Վարչական վարույթ. անձի մահվան պատճառը արտադրական խեղման, մասնագիտական
 հիվանդության,  ռազմաճակատում գտնվելու, զինծառայության և այլ հանգամանքների հետ
 կապելու ԲՍՓ գործ N—-
 Վարչական վարույթ իրականացնող մարմնի լրիվ անվանումը
 Դիմումի կամ բողոքի ընդունման, գործակալության նախաձեռնության, փորձաքննության, ավարտման օրը
 Մահացած անձի անուն, հայրանուն, ազգանունը
 Մահացած անձի նախկին (վերջին) բնակության վայրը
 Մահացած անձի ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը
 Մահվան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը
 Ուղեգրող՝ կենսաթոշակ նշանակող իրավասու մարմնի անվանումը, ուղեգրման ամսաթիվը, ամիսը
 ուղեգրի համարը

դ)

 Վարչական վարույթ. հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների,
 վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ միջոցների տրամադրման
 համար ԲՍՓ գործ N—-
 Վարչական վարույթ իրականացնող մարմնի լրիվ անվանումը
 Սոցիալական ապահովության քարտի N-ը
 Անուն, հայրանուն, ազգանունը
 Ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, սեռը
 Դիմելու ամսաթիվը
 Հաշմանդամի կարգավիճակը
 Բժշկասոցիալական փորձաքննության նպատակը:

12. Վարչական ակտերը (որոշումները) կարող են բողոքարկվել վարչական կամ դատական կարգով: Եթե ակտը բողոքարկվել է, նախորդ ակտին առնչվող բոլոր փաստաթղթերը բողոքարկվող դիմումի հետ միասին ներկայացվում են գործակալություն, վարչական ակտի  վերին աջ անկյունում նշելով «բողոքարկվել է»: Բողոքարկման վարույթի ավարտից հետո գործն ամբողջությամբ հետ է վերադարձվում  տարածքային մարմին: Վարչական վարույթի  գործում պահվում են դրանց առնչվող փաստաթղթերի բնօրինակները, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` դրանց պատճենները:

13. Ավարտված գործերը կարվում, համարակալվում և կնքվում  են տվյալ մարմնի  կնիքով:

Գործում պետք է լինի գործերի վարման համար պատասխանատու անձի ստորագրությունը, նշելով էջերի քանակը, տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, որից հետո կազմվում է «փորձաքննված անձի ԲՍՓ գործ»` կարելով նաև դրա շապիկը (կրկնակի անգամ փորձաքննված անձի համար` նախորդ տարիների իր «փորձաքննված անձի ԲՍՓ գործին»):

14. «Փորձաքննված անձի ԲՍՓ գործի» շապիկի (կազմի) վրա գրվում են`

Վարչական վարույթ իրականացնող մարմնի լրիվ անվանումը

Անուն, հայրանուն, ազգանունը  և հասցեն

Ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, սեռը

Փորձաքննված անձի ԲՍՓ գործ N ——:   

Գործի հերթական համարը գրվում է արաբական թվերով ըստ համապատասխան հաշվառման գրանցամատյանի: «Փորձաքննված անձի ԲՍՓ գործերը» համարակալվում են  ենթախմբերով` կախված նրանից, թե տվյալ վարչական վարույթ իրականացնող մարմինը ինչ բնույթի որոշում է կայացրել` հաշմանդամ ճանաչվածներ, չճանաչվածներ, ժամանակավոր անաշխատունակներ, միայն մասնագիտական անաշխատունակության կորստի տոկոս որոշվածներ, մահվան պատճառական կապի վերաբերյալ որոշումներ:

Եթե նախատեսված է պայմանանշան (պայմանանշանների զուգորդություն), ապա հերթական համարի սկզբում` գծիկով անջատմամբ, նշվում է այդ պայմանանշանը (պայմանանշանների զուգորդությունը):

«Փորձաքննված անձի ԲՍՓ գործի» մեջ ժամանակագրական կարգով նշվում է  վարույթը սկսելու և ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը, տվյալ մարմնի ղեկավարի անունը, հայրանունը, ազգանունը և պաշտոնը: Բացի պաշտոնատար անձի մասին տեղեկություններից նշվում է նաև, այն մասին, թե ում նախաձեռնությամբ է վարույթը հարուցվել (օրինակ, «Անձի դիմումի հիման վրա», «Անձի բողոքի հիման վրա», իսկ եթե վարչական մարմինն է վարույթ հարուցել, ապա «Նախաձեռնության հիման վրա»):

Վարույթը սկսելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են օրենքի 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված ժամկետներին համապատասխան:

Վարույթն ավարտելու տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը նշվում են ըստ այն տարեթվի, ամսվա և ամսաթվի, երբ վարչական վարույթի վերաբերյալ տվյալ գործով ըստ էության որոշում է ընդունվել (օրենքի 50-րդ և 58-րդ հոդվածներ):

15. Ըստ պայմանանիշերի համարակալված (հաշմանդամ չճանաչվածներ, ժամանակավոր անաշխատունակներ, հաշմանդամներ, միայն մասնագիտական անաշխատունակության կորստի տոկոս որոշվածներ, մահվան պատճառական կապի վերաբերյալ որոշումներ) «փորձաքննված անձի» ԲՍՓ գործերը նույնպես պահվում են առանձին: Առանձնացվում են նաև մահացած հաշմանդամների գործերը:

16. «Փորձաքննված անձի ԲՍՓ գործերը» պահվում են վարչական վարույթ իրականացնող վարչական մարմնում, իսկ գործակալության փորձաքննական բաժնի նախաձեռնությամբ հսկողական կարգով «փորձաքննված անձի ԲՍՓ գործերը» պահվում են  փորձաքննված անձի բնակության վայրի  վարչական մարմնում:

17. Ֆիզիկական և իրավաբանական անձինք «փորձաքննված անձի ԲՍՓ գործերի» նյութերին, փաստաթղթերին ծանոթանում, դրանցից քաղվածքներ կամ պատճեններ, այդ թվում` լուսապատճեններ կատարում են օրենքով սահմանված կարգով:

III. ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԳՈՐԾԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներում և տարածքային մարմիններում կազմվում և վարվում են վարչական վարույթի գործերի հաշվառման առանձին գրանցամատյաններ`

ա) դիմումների հիման վրա հարուցված գործերի հաշվառման գրանցամատյան (տարածքային մարմիններ),

բ) անձի բողոքի հիման վրա հարուցված գործերի հաշվառման գրանցամատյան (կառուցվածքային ստորաբաժանումներ),

գ) գործակալության նախաձեռնությամբ հարուցված գործերի հաշվառման գրանցամատյան (կառուցվածքային ստորաբաժանումներ):

Վարչական վարույթի գործերի հաշվառման գրանցամատյանները կազմվում և լրացվում են յուրաքանչյուր տարվա համար առանձին:

Գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում է վերադաս վարչական մարմնի, համապատասխան գրանցամատյանը կազմող և լրացնող կառուցվածքային ստորաբաժանման և տարածքային մարմինների լրիվ անվանումը,  տարեթիվը:

19. Գրանցամատյանի շապիկի (կազմի) կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «Գրանցամատյան վարչական վարույթի վերաբերյալ ԲՍՓ գործերի հաշվառման», որից հետո նշել կոնկրետ գրանցամատյանի անվանումը:

20. «Դիմումների հիման վրա հարուցված գործերի հաշվառման գրանցամատյանը կազմվում է համաձայն թիվ 1 աղյուսակի հետևյալ սխեմայով`

ա) դիմումի մուտքագրման համարը

բ) դիմողի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան թիվը

գ) հասցեն կամ ժամանակավոր բնակության վայրը

դ) մուտքագրման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

ե) պահանջի համառոտ շարադրանքը

զ) փորձաքննության նշանակման օրը

է) ընդունած որոշման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը և տեղեկանքի համարը

ը) ընդունած որոշման համառոտ շարադրանքը

թ) նշում անձին իրազեկելու մասին ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իրազեկման ձևը (առձեռն կամ փոստով)

ժ) բողոքարկման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

ժա) բողոքի կամ գործակալության նախաձեռնությամբ հարուցված գործի համառոտ շարադրանքը

ժբ) դատարան բողոք ներկայացնելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

ժգ) դատարանի վճռի համառոտ շարադրանքը:

21. Անձի բողոքի հիման վրա և գործակալության նախաձեռնությամբ հարուցված գործերի հաշվառման գրանցամատյանները կազմվում են համաձայն N 2 աղյուսակի հետևյալ սխեմայով`

ա) բողոքի մուտքագրման համարը

բ) բողոքողի անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան թիվը

գ) հասցեն, ժամանակավոր բնակության վայրը

դ) բողոք բերելու ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

ե) բողոքի համառոտ շարադրանքը

զ) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի համարը, ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

է) այդ ակտով ընդունված որոշման համառոտ շարադրանքը

ը) բողոքի վերաբերյալ ընդունված վարչական ակտի մասին բողոք բերողին իրազեկելու եղանակը (առձեռն, փոստով և այլն)

թ) իրազեկման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

ժ) ԲՍՓ գործով դատարան  ներկայացված հայցի, դատարան  բերված բողոքի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

ժա) նրանց  քննարկման և դրանց վերաբերյալ ըստ էության որոշում կայացնելու մասին տեղեկությունները

ժբ) հայցի կամ բողոքի վերաբերյալ ընդունված դատական ակտի ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

ժգ) դատարանի վճռի համառոտ շարադրանքը:

Ընդ որում, պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վարչական վարույթի վերաբերյալ գործը կարող է քննվել դատական մի քանի ատյաններում, օրենքով սահմանված հիմքերով ու կարգով: Վերանայման առնչությամբ կայացված դատական ակտի բողոքարկման ընթացքի և ընդունված դատարանի վճռի մասին տեղեկությունները ևս նշվում են:

22. Գրանցամատյանում գործերի մասին տեղեկությունները լրացվում են տվյալ գործով վարչական վարույթ հարուցելու օրվանից և վարչական վարույթի ընթացքին զուգընթաց` ամբողջացվում:

23. Գործերի հաշվառման գրանցամատյանները տեղեկություններ են պարունակում տվյալ տարվա ընթացքում հարուցված բոլոր վարչական գործերի մասին, որի վերջին էջի վրա ստորաբաժանման պատասխանատու պաշտոնատար անձը նշում է «Գրանցամատյանը լրացված է», և ստորագրում` նշելով ստորագրման տարեթիվը, ամիսն ու ամսաթիվը:

Գրանցամատյանը կարվում և կնքվում է գործակալության պետի կնիքով:

24. Համապատասխան պաշտոնատար անձը գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում տվյալ էջի աջ անկյունում` ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը, և ստորագրում է:
 

IV. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

25. Գործակալության կառուցվածքային ստորաբաժանումները և տարածքային մարմինները վարում են վարչական վարույթով ընդունված վարչական ակտերի առանձին հաշվառման գրանցամատյաններ: Տարածքային մարմիններում կազմվում է «անձի դիմումով հարուցված գործերով վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան», փորձաքննական բաժնում` «անձի բողոքի հիման վրա և գործակալության նախաձեռնությամբ հարուցված գործերով ակտերի հաշվառման գրանցամատյան», վերականգնողական ծրագրերի բաժնում` «հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ միջոցների տրամադրման վերաբերյալ վարչական ակտերի (որոշումների) հաշվառման գրանցամատյան»:

26. Ակտերի հաշվառման գրանցամատյանի շապիկի (կազմի) վրա գրվում է վերադաս վարչական մարմնի լրիվ անվանումը, վարույթի հետ կապված գործառույթներն իրականացնող ստորաբաժանման կամ տարածքային մարմնի անվանումը, տարեթիվը, որի ընթացքում ընդունված ակտերը հաշվառվել են տվյալ գրանցամատյանում, իսկ  կենտրոնական մասում պետք է լինի հետևյալ գրառումը` «անձի դիմումով հարուցված գործերով վարչական ակտերի հաշվառման գրանցամատյան», կամ «անձի բողոքի հիման վրա և գործակալության նախաձեռնությամբ հարուցված գործերով ակտերի հաշվառման գրանցամատյան», կամ «հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, վերականգնման տեխնիկական միջոցների և այլ օժանդակ միջոցների տրամադրման վերաբերյալ վարչական ակտերի (որոշումների) հաշվառման գրանցամատյան»:

27. Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանում լրացվում են գործակալության կառուցվածքային ստորաբաժանումների և տարածքային մարմինների կողմից տվյալ տարվա ընթացքում ընդունված վարչական ակտերի վերաբերյալ տեղեկությունները, այդ թվում` եթե դրանք փոխկապակցված են կամ միմյանց լրացնում են:

Հաշվառման ենթակա են գործակալության ընդունած հետևյալ վարչական ակտերը`

ա) Անձի դիմումի հիման վրա կամ գործակալության նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունված ակտը:

բ) Վարչական ակտի բողոքարկման հիման վրա, օրենքի 73-րդ հոդվածի համաձայն, դրա վերաբերյալ գործակալության ընդունած վարչական ակտը, եթե օրենքի համաձայն տվյալ բողոքի հիման վրա վարույթն այդ մարմինն է իրականացրել` ներառյալ բողոքն առանց քննության թողնելու մասին որոշումը:

գ) Օրենքի 76-րդ հոդվածի «ա» կետով նախատեսված դեպքերում` վերադաս վարչական մարմնի հանձնարարության հիման վրա, իսկ օրենքով սահմանված կարգով դատարան հայց ներկայացնելու կամ հետագայում նաև դատարան բողոք բերելու դեպքերում` դատական ակտի հիման վրա  գործակալության ընդունած նոր վարչական ակտը, ինչպես նաև օրենքի 76-րդ հոդվածի «գ» և «դ» կետերի համաձայն վերադաս վարչական մարմնի կամ դատարանի կողմից վարչական մարմնի գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու կամ վիճարկվող գործողություն կատարելու պարտականություն դնելու մասին որոշման հիման վրա գործակալության ընդունած նոր վարչական ակտերը:

ԲՍՓ վարչական ակտի մեջ հաշվառում է նաև վարչական վարույթին առնչվող մյուս փաստաթղթերը (օրինակ, վարույթը կասեցնելու, փորձագետ հրավիրելու, զննում կատարելու, վարույթի ժամկետը երկարաձգելու, բացարկի վերաբերյալ ակտերը և այլն):

28. Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանում հաշվառվող վարչական ակտի վերաբերյալ նշվում են հետևյալ  տեղեկությունները (թիվ 3 աղյուսակ)`

ա) վարչական վարույթ հարուցելու հիմքը` անձի դիմումը (բողոքը) կամ գործակալության նախաձեռնությունը

բ) վարչական ակտի հասցեատիրոջ անուն, հայրանուն, ազգանունը, ծննդյան թիվը, նրա հասցեն (ժամանակավոր բնակության վայրը), մասնագիտությունը, փորձաքննվելիս կատարած աշխատանքը կամ զբաղմունքը

գ)  հաշվառվող ակտի անվանումը (ԲՍՓ որոշումը` նախկին և ներկա),  ընդունման ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, ժամկետը

դ) վարչական ակտի եզրափակիչ մասի (օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի «զ» կետ) շարադրանքը

ե) փորձաքննության արդյունքում ձևակերպված ախտորոշման շարադրանքը

զ) վարչական ակտի ընդունմանը մասնակցած այլ վարչական մարմինների անվանումները, եթե այդ վարչական ակտն ընդունվել է օրենքի 52-րդ հոդվածին համապատասխան, ինչպես նաև վարչական ակտի ընդունման համար անհրաժեշտ` այլ վարչական մարմիններից` գործակալության կառուցվածքային ստորաբաժանումներից  ստացված խորհրդատվությունները

է) վարչական ակտից (որոշումից) քաղվածք-տեղեկանքի համարը, ԲՍՓ գործի համարը:
Ակտերի հաշվառման գրանցամատյանում ուղղումներ կատարելու դեպքում` համապատասխան պաշտոնատար անձը տվյալ էջի աջ անկյունում ուղղմանը զուգահեռ մասում նշում է, որ ուղղումները կատարել է ինքը  և ստորագրում է:

29. Գործակալության տարածքային մարմիններում կազմվում և վարվում են նաև վարչական վարույթի «փորձաքննված անձի ԲՍՓ գործերի» հաշվառման գրանցամատյանները, որոնք կազմվում են համաձայն թիվ 4 աղյուսակի հետևյալ սխեմայով`

ա) «փորձաքննված անձի ԲՍՓ  գործի» հերթական համարը

բ) անուն, հայրանուն, ազգանունը և ծննդյան ամսաթիվը, ամիսը, տարեթիվը

գ) բնակության վայրը

դ) կարգավիճակը (հաշմանդամ երեխա, հաշմանդամության խումբ, պատճառական կապ, աշխատունակության կորստի տոկոս)

ե) կենսաթոշակ նշանակող մարմնի անվանումը

զ) ախտաբանական պրոցեսի կոդը ըստ Հայաստանի Հանրապետությունում գործող դասակարգչի

է) լրացուցիչ սյունակ գործի հետագա տեղաշարժի և այլ նշումներ կատարելու համար:
 

V. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

30. Գործակալության պետը (կամ նրա հանձնարարությամբ գործակալության մեթոդավերլուծական բաժինը) յուրաքանչյուր տարվա ավարտից հետո` մինչև դրան հաջորդող տարվա մարտ ամիսը ստուգում է վարչական վարույթի վերաբերյալ գործերի, դրանց հաշվառման գրանցամատյանների և ակտերի հաշվառման գրանցամատյանների վարման սահմանված կարգի պահպանման վիճակը: 

31. Վարչական վարույթի վերաբերյալ գործերը, դրանց հաշվառման և ակտերի հաշվառման գրանցամատյանները պահպանվում են տվյալ վարչական մարմնում, գործակալության գործավարության կարգով սահմանված կանոններին համապատասխան, և օրենքով սահմանված կարգով ենթակա են արխիվացման:


Հավելված
ՀՀ աշխատանքի և սոցիալական 
հարցերի նախարարի 2005 թ. ապրիլի 19-ի
թիվ 48-Ն հրամանի

էջ  1,  2

Վարչական վարույթի վերաբերյալ գործերի հաշվառման գրանցամատյանների կազմման սխեմա

Վարչական ակտերի հաշվառման գրանցամատյանների կազմման սխեմա

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
05.04.2013, N 51-Ն 11.06.2013, N 48-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան