Գլխավոր տեղեկություն
Համար
N 36
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.10.2000-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2000.10.20/14(56)
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարություն
Ընդունման ամսաթիվ
10.08.2000
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարար
Ստորագրման ամսաթիվ
10.08.2000
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.10.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

10.08.2000 թ.

 

N 36

 

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ) ՆՈՐՄԱՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 03.02.2000 թ. «ՀՀ կառավարության 1999 թ. ապրիլի 29-ի թիվ 272 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 48 որոշման

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել «Շինարարությունում հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորստի (բնական կորստի) նորմաները»:

2. Քաղաքաշինության, գեոդեզիայի և քարտեզագրման ԳՀՆԻ ՊՓԲԸ (Գ. Մուշեղյան) տալ լրատվություն շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին, կազմակերպություններին և համաձայն նրանց պահանջարկի ապահովել նշված նորմաների հրապարակումը և տարածումը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել նախարարի տեղակալ պրն. Հ. Հովհաննիսյանի վրա:

 

Նախարար`

Լ. Հակոբյան

 

Ն Ո Ր Մ Ա Ն Ե Ր

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՀԱՄԱԽԱՌՆ ԵԿԱՄՏԻՑ ՆՎԱԶԵՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ ՓԱՍՏԱՑԻ ԿՈՐՍՏԻ (ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ)

 

1. ԿԻՐԱՌՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ

 

Սույն նորմաները մշակված են կիրառվելու Հայաստանի Հանրապետության շինարարության բնագավառում:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

2.1. Նյութերի և պատրաստվածքների բնական կորուստները հետևանք են արտադրանքի ֆիզիկա-քիմիական հատկությունների, օդերևութաբանական գործոնների ազդեցության, ոչ կատարյալ տրանսպորտային միջոցների օգտագործման, ինչպես նաև նյութերի ընդունման, պահպանման և շինարարության համար բացթողման ժամանակ:

2.2. Բնական կորուստներին չեն վերաբերվում շինարարությունում ստանդարտների, տեխնիկական պայմանների, տեխնիկական շահագործման և պահպանման կանոնների պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները:

2.3. Բնական կորուստների նորմաները հանդիսանում են առավելագույնները, որոնց սահմաններում թույլատրվում է համախառն եկամտից նվազեցում փաստացի կորստի դեպքում տվյալ տարվա ընթացքում:

 

3. ԲՆԱԿԱՆ ԿՈՐՍՏԻ ՆՈՐՄԱՆԵՐԸ

 

3.1. Բնական կորստի նորմաները սահմանված են բնական մեծությունից տոկոսային արտահայտությամբ:

3.2. Հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի փաստացի կորուստը որոշվում է`

- կորուստներ պահպանման ժամանակ

 

Կ = 

Ծ x Ն

100

,  որտեղ`

 

Կ - նյութերի կորստի չափն է պահպանման ժամանակ,

Ծ - պահպանվող նյութի ծավալն է, որն ընդունվում է համաձայն մուտքագրման փաստաթղթերի,

Ն - նորման է:

 

- կորուստներ տեղափոխման ժամանակ անկախ տեղափոխման հեռավորությունից

 

Կ = 

Ծ x Ն

100

,  որտեղ`

 

Կ - նյութերի կորստի չափն է տեղափոխման ժամանակ,

Ծ - տեղափոխվող նյութի ծավալն է բնական մեծությամբ (մ2, մ3, տ և այլն), որն ընդունվում է տրանսպորտային բեռնագրերով գործարան-պատրաստողից մինչև պահպանման վայրը (պահեստ, բազա, շին. հրապարակ) և պահպանման վայրից մինչև օբյեկտ:

Ն - նորման է:

 

ԱՂՅՈՒՍԱԿ

 

Նյութերի բնական կորուստների նորմաները պահպանման եվ տեղափոխման ժամանակ

 

Հ/Հ Նյութերի, կառուցվածքների և պատրաստվածքների անվանումը Բնական կորուստների նորմաները բնական մեծությունից տոկոսային արտահայտությամբ
Պահպանման (պահեստավորման) ժամանակ Երկաթգծով տեղափոխման դեպքում Ավտոմոբիլ. տեղ. փոխ. դեպքում
1 2 3 4 5
1 Ցեմենտ 0.2 0.5 0.4
2 Խիճ, խարամ, պեմզա 0.5 1.28 1.4
3 Ավազ 0.78 1.35 2.1
4 Ավազա-մանրախիճի խառնուրդ 0.5 1.35 2.1
5 Մանրախիճ 0.59 1.29 1.5
6 Կավիճ, կիր, ալիբաստր (գիպս) 0.7 1.08 1.1
7 Սոսինձներ, ներկանյութեր, թթուներ և հեղուկ տեսքով այլ քիմիական նյութեր 0.2 0.4 0.45
8 Չոր ներկեր և չոր տեսքով այլ քիմիական նյութեր (փոշենման) 0.1 0.2 024
9 Աղյուս շինարարական   3.5 4.8
10 Աղյուս սիլիկատային   1.3 1.0
11 Կերամիկական սալիկներ պատերի, հատակների, ճակատների երեսապատման համար, սանիտարային կերամիկական պատրաստվածքներ   1.8 2.0
12 Կոյուղու, դրենաժի կերամիկական խողովակներ    2.3 2.5
13 Ապակի-լուսամուտների, ցուցափեղկերի, տեխնիկական, ձևավոր ապակեպրոֆիլիտ և այլն   1.2 2.5
14 Ապակե պատրաստվածք (ապակե կապոց, երեսպատման սալիկներ և այլն)   1.5 2.5
15 Երեսպատման սալեր տուֆից, կրաքարից, գիպսից   2.0 2.1
16 Երեսպատման սալեր գրանիտից և այլ կարծր ապարներից   0.3 0.5
17 Երեսպատման սալեր մարմարից   1.1 1.5
18 Դեկորատիվային սալեր բնական քարերի հումքի վրա    1.0 1.5
19 Կանոնավոր տուֆ քար   2.0 2.1
20 Բոլոր տեսակի քարեր (բացի ուղիղ ձևի տուֆ քարից)   1.0 1.5

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
7 սեպտեմբերի 2000 թ.
Պետական գրանցման թիվ 117000082

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան