Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 303
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.10.1996-11.04.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Ֆինանսների նախարարություն
Ընդունման ամսաթիվ
02.08.1996
Ստորագրող մարմին
Ֆինանսների նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.08.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.10.1996
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

02 օգոստոսի 1996 թ. թիվ 303

 

1. Հաստատել «Ձեռնարկությունների, կազմակերպությունների եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվության ձևերի լրացման մասին» հրահանգը:

2. Սույն հրահանգը ուժի մեջ է մտնում 1996 թվականի երրորդ եռամսյակից (ներառյալ) սկսված:

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների նախարարության
02 օգոստոսի 1996 թ. թիվ 303 հրամանով

 

 

 

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույն հրահանգը մշակված է ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. մայիսի 2-ի թիվ 147 «Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման և հաշվետվության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման 2-րդ կետի և սահմանում է հաշվապահական հաշվետվության ձևերի լրացման կարգը:

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն հրահանգը սահմանում է ՀՀ օրենսդրության համաձայն իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ձեռնարկությունների և կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպությունների) հաշվապահական հաշվետվության լրացման կարգը:

1.2. ՀՀ կազմակերպությունները կազմում են տարեկան հաշվապահական հաշվետվությունները, իսկ ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` եռամսյակային հաշվետվություններ:

1.3. Կազմակերպության հաշվետվության մեջ մտցվում է նաև առանձնացված հաշվեկշռով աշխատող տվյալ կազմակերպության արտադրությունների, տնտեսությունների, այլ կառուցվածքային ստորաբաժանումների և ներկայացուցչությունների հաշվետվությունների ցուցանիշները:

1.4. Կազմակերպությունների համար հաշվետու տարի է համարվում հունվարի 1-ից մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

1.5. Հաշվետու տարվա ընթացքում եռամսյակային հաշվետվությունները կազմվում են աճողական կարգով:

1.6. Նոր ստեղծված կազմակերպությունների համար առաջին հաշվետու տարի (եռամսյակ) է համարվում նրանց պետական գրանցման օրվանից մինչև տվյալ տարվա (եռամսյակի) վերջին օրը ներառյալ ընկած ժամանակահատվածը:

1.7. Լուծարված կազմակերպությունը հաշվետվություն է ներկայացնում տարեսկզբից մինչև լուծարման պահն ընկած ժամանակաշրջանի համար:

1.8. Հաշվապահական հաշվետվությունների մեջ պարունակվող տեղեկատվությունը հիմնվում է սնիթետիկ և վերլուծական (անալիտիկ) հաշվառման տվյալների վրա:

1.9. Հաշվեկշռային հաշվետվությունում տարեսկզբի տվյալները պետք է համապատասխանեն նախորդ տարվա սահմանված կարգով հաստատված եզրափակիչ հաշվեկշռային հաշվետվության տարեվերջի տվյալների հետ: Հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվեկշռային հաշվետվության տարեսկզբի տվյալների փոփոխության դեպքում անհրաժեշտ է նշել պատճառները:

1.10. Հաշվապահական հաշվետվությունների ինչպես ընթացիկ, այնպես էլ նախորդ տարվա (դրա սահմանված կարգով հաստատումից հետո) տվյալները փոփոխվում են հաշվետու ժամանակաշրջանի հաշվետվության մեջ, որի ժամանակ հայտնաբերվել է տվյալների անճշտությունը: Հաշվապահական հաշվետվության մեջ սխալների ուղղումները հաստատվում են այն անձանց ստորագրություններով, ովքեր ստորագրում են հաշվապահական հաշվետվությունը և նշվում է ուղղման ամսաթիվը:

1.11. Ներկայացվող հաշվապահական հաշվետվությունների առաջին էջերում լրացվում է ձեռնարկության, կազմակերպության անվանումը, գործունեության տեսակի, տնտեսական կառավարման մարմնի և հարկ վճարողի հաշվառման համարի ծածկագրերը, հաշվետվություններում արտացոլված գումարների չափի միավորը, ինչպես նաև ձեռնարկության, կազմակերպության գործունեության հասցեն և հեռախոսի համարը:

1.12. Սույն հրահանգի համապատասխան ներկայացվող հաշվապահական հաշվետվություններում տվյալներն արտացոլվում են հազար դրամներով:

1.13. Հաշվապահական հաշվետվությունները ստորագրում են կազմակերպության ղեկավարը և գլխավոր հաշվապահը, եթե հաշվապահական հաշվառումը տարվում է պայմանագրային հիմունքներով` մասնագիտացված կազմակերպության կամ մասնագետի կողմից, ապա հաշվապահական հաշվետվությունները ստորագրում են կազմակերպության ղեկավարը և հաշվապահական հաշվառումը վարող մասնագետը:

 

2. ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ (ՁԵՎ ԹԻՎ 1)

 

2.1. Հաշվեկշռային հաշվետվության (այսուհետև հաշվեկշիռ) 3-րդ սյունակում ցույց են տրվում տարեսկզբի տվյալները, այսինքն նախորդ տարվա հաստատված տարեկան հաշվետվության 4-րդ սյունակի տվյալները, իսկ 4-րդ սյունակում` հաշվետու ժամանակաշրջանի վերջի տվյալները:

2.2. Հաշվեկշռի «Երկարաժամկետ ակտիվներ» I-ին բաժնի «Հիմնական միջոցներ» հոդվածում (տող 010) արտացոլվում է ինչպես գործող, այնպես էլ կոնսերվացված կամ պահեստում գտնվող (բացի տեղակայման ենթակա սարքավորումներից) աշխատանքի միջոցները, ինչպես նաև ոչ արտադրական նշանակության երկարատև օգտագործվող գույքը` մնացորդային արժեքով: Առանձին (տող 011) տողով ցույց է տրվում նաև այդ հիմնական միջոցների սկզբնական արժեքը և առանձին (տող 012) տողով` հիմնական միջոցների մաշվածության գումարը, որոնց արժեքը չի մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:

2.3. «Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ» հոդվածում (տող 020) արտացոլվում է կազմակերպության կողմից երկարաժամկետ (մեկ տարուց ավելի) վարձակալված հիմնական միջոցների մնացորդային արժեքը: Առանձին (021, 022) տողերով համապատասխանաբար ցույց է տրվում այդ հիմնական միջոցների սկզբնական արժեքը և մաշվածությունը, որոնց արժեքը չի մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:

2.4. «Տեղակայման ենթակա սարքավորումների» հոդվածում (տող 030) ցույց է տրվում տեղակայման ենթակա առկա տեխնոլոգիական, էներգետիկ, արտադրական և այլ սարքավորումների մնացորդ գումարները, որոնք նախատեսվում են կառուցվող կամ վերակառուցվող օբյեկտներում տեղակայելու համար:

2.5. «Կապիտալ ներդրումներ» հոդվածում (տող 040) արտացոլվում է կազմակերպության կապիտալ ներդրումների մեծության մնացորդ գումարները` անավարտ շինարարության, տեղակայման ընթացքում գտնվող սարքավորումների, հիմնական հոտի կազմավորման անավարտ ծախսերի, ինչպես նաև այլ կապիտալ աշխատանքների և ծախսերի չափով:

2.6. Հաշվեկշռի 050 տողում ցույց է տրվում I-ին բաժնի I-ին ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:

2.7. «Ոչ նյութական ակտիվներ» հոդվածում (տող 060) ցույց է տրվում կազմակերպության տնտեսական գործունեության մեջ երկարաժամկետ (մեկ տարուց ավելի) օգտագործվող և եկամուտ բերող այն իրավունքների մնացորդ գումարները, որոնց թվին են դասվում ֆիրմայի անվանական վկայագրերը և դրանց օգտագործման արտոնագրային պայմանագրերը, առևտրային մակնիշները, ապրանքային նշանները, «ֆիրմայի գինը» և այլ ոչ նյութական ակտիվները:

Հաշվեկշռում առանձին հոդվածներով համապատասխանաբար ցույց է տրվում ոչ նյութական ակտիվների սկզբնական արժեքը (տող 061) և ամորտիզացիան (տող 062): Վերջիններիս մնացորդները չեն մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:

2.8. Հաշվեկշռի 070 տողում ցույց է տրվում I-ին բաժնի II-րդ ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:

2.9. «Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ» հոդվածում (տող 080) արտացոլվում է դուստր, համատեղ և այլ կազմակերպությունների կանոնադրական կապիտալում (բաժնեմասերում) ներդրած գումարների, ձեռք բերած բաժնետոմսերի և այլ երկարաժամկետ ներդրումների մնացորդները` այն մասի չափով, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին:

2.10. «Սպասվելիք մուտքեր վարձակալական պարտավորություններից» հոդվածում (տող 090) արտացոլվում է վարձակալական պայմանագրի հիման վրա վարձատուի կողմից ընդհանուր կարգով երկարաժամկետ վարձակալության տրված հիմնական միջոցների դիմաց ստացման ենթակա գումարների մնացորդները:

2.11. Հաշվեկշռի 100 տողում ցույց է տրվում I-ին բաժնի III-րդ ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:

2.12. «Երկարաժամկետ հաշվարկներ» ենթաբաժնում (տող 110) արտացոլվում են հաշվապահական թիվ 61, 62, 76, 78 հաշիվների մնացորդները` այն մասի չափով, որոնց վճարման պայմանագրային ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին:

Վերոհիշյալ հաշիվների մնացորդների այն մասը, որոնց վճարման պայմանագրային ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին, արտացոլվում է հաշվեկշռի ակտիվի «Շրջանառու ակտիվներ» բաժնի 2-րդ` «Կարճաժամկետ հաշվարկներ» ենթաբաժնի համապատասխան հոդվածներում:

2.13. Հաշվեկշռի 120 տողում ցույց է տրվում I-ին բաժնի IV-րդ ենթաբաժնի հոդվածների հանրագումարները:

2.14. Հաշվեկշռի 130 տողում ցույց է տրվում I-ին բաժնի (տող 050+ 070+ 100+ 120) ենթաբաժինների հանրագումարը:

2.15. Հաշվեկշռի «Շրջանառու ակտիվներ» 2-րդ բաժնի «նյութեր» հոդվածում (տող 140) ցույց է տրվում կազմակերպության հումքի, նյութերի, վառելիքի, պահեստամասերի, տարայի և այլ նյութական արժեքների մնացորդները` դրանց ձեռք բերման փաստացի ինքնարժեքով (որի մեջ մտնում է ձեռք բերման, մթերման գինը և մինչև պահեստ տեղափոխման հետ կապված ծախսերը, ներառյալ վարկի տոկոսները, վերադիրները, ապրանքային բորսաների ծառայության արժեքը, մաքսավճարները և այլն): Ելնելով կազմակերպության նյութերի մուտքագրման հաշվառման վարման ձևից, հաշվեկշռի այս տողում կարող է արտացոլվել նաև 15` «Նյութերի մթերում և ձեռք բերում» և 16` «Նյութերի արժեքի շեղում» հաշիվների մնացորդները:

2.16. «Աճեցվող և բտվող կենդանիներ» հոդվածում (տող 150) արտացոլվում է մատղաշ անասունների, գիրացման հանձնված անասունների, թռչունների, մեղվաընտանիքների և այլնի, ինչպես նաև հիմնական հոտի խոտանված և բնակչությունից վաճառքի համար գնված անասունների արժեքը:

2.17. «Փոքրարժեք և արագամաշ առարկաներ» հոդվածում (տող 160) ցույց է տրվում կազմակերպությանը պատկանող փոքրարժեք և արագամաշ առարկաների, տնտեսական գույքի, պիտույքների ընդհանուր և հատուկ նշանակության գործիքների և աշխատանքի այլ առարկաների մնացորդային արժեքը: Միաժամանակ հաշվեկշռում (տող 161) առանձին տողով արտացոլվում է փոքրարժեք և արագամաշ առարկաների սկզբնական արժեքը և առանձին (տող 162) տողով` մաշվածության գումարը: Սակայն վերջիններիս արժեքը չի մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:

2.18. Հաշվեկշռի «Անավարտ արտադրություն» հոդվածում (տող 170) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման թիվ 20 «Հիմնական արտադրություն», 21 «Սեփական արտադրության կիսապատրաստուքներ», 23 «Օժանդակ արտադրություն» հաշիվների` հիմնական արտադրության վրա կատարված ծախսերը, կազմակերպության սեփական արտադրության կիսապատրաստուքների վրա կատարված ծախսերը, ինչպես նաև օժանդակ համարվող արտադրության ծախսերի մնացորդը գումարները:

2.19. «Այլ անավարտ արտադրություն» հոդվածում (տող 180) արտացոլվում է կազմակերպության անձնակազմի կենցաղային կարիքների սպասարկման հետ կապված ծախսերի, ինչպես նաև ոչ կապիտալ աշխատանքների կատարման ծախսերի մնացորդ գումարները:

2.20. «Գալիք ժամանակաշրջանի ծախսեր» հոդվածում (տող 190) արտացոլվում են այն ծախսերը, որոնք կատարվել են տվյալ ժամանակահատվածում, բայց վերաբերվում են գալիք ժամանակաշրջանին: Մասնավորապես, այդպիսի ծախսեր են հանդիսանում հանքանախապատրաստման աշխատանքների ծախսերը, նախապես փոխանցված վարձավճարի գումարները, արտադրանքի նոր տեսակի արտադրության յուրացման ծախսերը և այլ նմանատիպ ծախսեր:

2.21. «Անավարտ աշխատանքների կատարված փուլեր» հոդվածում (տող 200) արտացոլվում է բազմափուլ, երկարաժամկետ բնույթի (շինարարական, գիտական նախագծային և այլն) աշխատանքների մեջ ներառվող ինքնուրույն նշանակություն ունեցող, ավարտված փուլերի արժեքի դուրս չգրված գումարները:

2.22. «Պատրաստի արտադրանք» հոդվածում (տող 210) ցույց է տրվում նյութական արտադրության ճյուղերի կազմակերպությունների սեփական արտադրանքը` փաստացի արտադրական ինքնարժեքով: Գնված պատրաստի շինվածքները, որոնք նախատեսված են համալրման կամ վաճառքի համար, ինչպես նաև դրսի համար կատարված աշխատանքների և ծառայությունների արժեքը չի արտացոլվում այս հոդվածում:

2.23. «Ապրանքներ» հոդվածում (տող 220) արտացոլվում է մատակարարման, վաճառքի համար ձեռք բերված ապրանքները` գնման արժեքով (որի մեջ մտնում է ձեռք բերման, մթերման գինը և մինչև պահեստ տեղափոխման հետ կապված ծախսերը, ներառյալ վարկի տոկոսները, վերադիրները, ապրանքային բորսաների ծառայության արժեքը, մաքսավճարները և այլն)

Հաշվեկշռում առանձին հոդվածներով համապատասխանաբար ցույց է տրվում ապրանքների առևտրային հավելագնի (տող 221) և վաճառքի գնի (տող 222) մնացորդ գումարները: Վերջիններիս մնացորդները չեն մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:

Հաշվեկշռում առանձին ցույց է տրվում նաև «Ապրանքներ» հոդվածի մեջ ներառված «Վարձույթով տրվող առարկաներ» ենթահաշվի մնացորդային արժեքը (տող 223), սկզբնական արժեքը ( տող 224) և մաշվածությունը (տող 225), որոնց մնացորդները նույնպես չեն մտնում հաշվեկշռի հանրագումարի մեջ:

2.24. «Շրջանառության ծախքեր» հոդվածում (տող 230) ցույց է տրվում մատակարարման, վաճառահանման, առևտրային և միջնորդ այլ կազմակերպությունների շրջանառության ծախքերի մնացորդ գումարները:

2.25. Հաշվեկշռի «Բեռնված ապրանքներ և կոմերցիոն ծախսեր» հոդվածում (տող 240) ցույց է տրվում մինչև գնորդի (պատվիրատուի) կողմից ընդունվելը (ակցեպտավորվելը) առաքված արտադրանքի, ապրանքների գումարները, որոնք հաշվեկշռում արտացոլվում են փաստացի կամ նորմատիվային (պլանային) ինքնարժեքով կամ ծախսերի ուղղակի հոդվածներով: Այդ հոդվածում ցույց է տրվում նաև արտադրանքի առաքման հետ կապված ծախսերը (շինվածքի փաթեթավորում, արտադրանքի առաքում, կայարան տեղափոխելու և այլ ծախսեր) մնացորդ գումարները:

2.26. Հաշվեկշռի 250 տողում ցույց է տրվում II-րդ բաժնի I-ին ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:

2.27. «Հաշվարկներ տրված կանխավճարների գծով» հոդվածում (տող 260) ցույց է տրվում առաջիկա գործարքների դիմաց մյուս կազմակերպություններին տրված կանխավճարները:

2.28. «Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ» հոդվածում (տող 270) ցույց է տրվում գնորդների և պատվիրատուների հետ իրացված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների դիմաց դեբիտորական պարտքերի մնացորդ գումարները:

2.29. «Հաշվարկներ գանգատների գծով» հոդվածում (տող 280) արտացոլվում է մատակարարներին, կապալառուներին, տրանսպորտային և այլ կազմակերպություններին ներկայացված գանգատարկված գումարների մնացորդները:

2.30. «Հաշվարկներ գույքի և անձնական ապահովագրության գծով» հոդվածում (տող 290) ցույց է տրվում գույքի և անձնակազմի ապահովագրության (բացի սոցիալական և բժշկական ապահովագրությունից) գծով հաշվարկների մնացորդ գումարները:

2.31. «Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով» հոդվածում (տող 300) արտացոլվում է հասանելիքից ավելի արտաբյուջե մուծված, ինչպես նաև կազմակերպությանը արտաբյուջեից հատկացումների գծով պարտքերի գումարները:

2.32. «Հաշվարկներ բյուջեի հետ» հոդվածում (310) ցույց է տրվում հասանելիքից ավելի բյուջե մուծված, ինչպես նաև կազմակերպությանը բյուջեից հատկացումների գծով պարտքերի գումարները:

2.33. Հաշվեկշռի «հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հոդվածում (տող 320) ցույց է տրվում հասանելիքից ավելի կազմակերպության անձնակազմի պետական սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամ փոխանցված գումարների մնացորդը:

2.34. «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով» հոդվածում (տող 330) ցույց է տրվում կազմակերպության անձնակազմին աշխատանքի վարձատրման գծով հասանելիքից ավելի վճարված գումարների մնացորդը:

2.35. «Հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով» հոդվածում (տող 340) ցույց է տրվում կազմակերպության անձնակազմի հետ այլ գործառնությունների գծով (ապառիկ վաճառված ապրանքներ, տրամադրված փոխառություններ, նյութական վնասի հատուցում) հասանելիքից ավելի պահված, տրամադրված կամ վճարված գումարների մնացորդը:

2.36. «Հաշվարկներ հաշվետու անձանց հետ» հոդվածում (տող 350) ցույց է տրվում կազմակերպության աշխատողների հետ վարչատնտեսական, գործառնական ծախսերի, ինչպես նաև գործուղման համար առհաշիվ տրված միջոցների դեբետային մնացորդ գումարները:

2.38. «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հոդվածում (տող 360) ցույց է տրվում կանոնադրական (բաժնեգումարների) կապիտալ հիմնադիրների (մասնակիցների) փաստացի պարտքի և այլ հաշվարկների մնացորդները:

2.38. «Հաշվարկներ տարբեր դեբիտորների հետ» հոդվածում (տող 370) ցույց է տրվում տարբեր կազմակերպությունների և անձանց հետ տարաբնույթ գործառնությունների գծով դեբետային մնացորդները:

2.39. «Հաշվարկներ համատեղ գործունեության գծով» հոդվածում (տող 380) ցույց է տրվում համատեղ գործունեության պայմանագրի մասնակից կողմերի հետ բոլոր տեսակի ընթացիկ հաշվարկների դեբետային մնացորդ գումարները:

2.40. «Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ» հոդվածում (տող 390) ցույց է տրվում դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ բոլոր տեսակի ընթացիկ հաշվարկների դեբետային մնացորդները:

2.41. «Պակասորդների և արժեքների փչացումից կորուստներ» հոդվածում (տող 400) ցույց է տրվում պակասորդների, յուրացումների, հափշտակումների (ներառյալ նաև դրամական միջոցների) ինչպես նաև արժեքների փչացումից կորուստների գծով հաշվարկների մնացորդ գումարները:

2.42. Հաշվեկշռի 410 տողում ցույց է տրվում II-րդ բաժնի II-րդ ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:

2.43. Հաշվեկշռի 420 տողում ցույց է տրվում II-րդ բաժնի (250+410) հոդվածների հանրագումարը:

2.44. Հաշվեկշռի III-րդ «Դրամական միջոցներ» բաժնի «Դրամարկղ» (տող 430, «Հաշվարկային հաշվի» (տող 440), «Արժութային հաշիվ» (տող 450) հոդվածներում ցույց է տրվում դրամարկղներում, բանկերի հաշվարկային և արժութային հաշիվներում դրամական միջոցների մնացորդները:

2.45. «Հատուկ հաշիվներ բանկերում» հոդվածում (տող 460) ցույց է տրվում բանկերի հատուկ հաշիվներում առկա գումարների, դրամավարկագրերի, վճարագիր գրքույկների և այլ վճարային փաստաթղթերի մնացորդ գումարները:

2.46. «Դրամական փաստաթղթեր» հոդվածում (տող 470) արտացոլվում է կազմակերպության դրամարկղում գտնվող, անվանական արժեքով արտահայտված դրամական փաստաթղթերի (նամականիշներ, մաքսանիշներ, մուրհակներ և այլն) մնացորդ գումարները:

2.47. «Դրամական փոխանցումներ ճանապարհին» հոդվածում (տող 480) ցույց է տրվում ճանապարհին գտնվող ՀՀ արժույթով և արտարժույթով դրամական միջոցների մնացորդները, որոնց համար հիմք է ծառայում բանկերի, խնայբանկերի, փոստային բաժանմունքների անդորրագրերը:

2.48. «Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ» հոդվածում (տող 490) արտացոլվում է այլ կազմակերպությունների արժեթղթերի, պետական և տեղական փոխառությունների տոկոսաբեր պարտատոմսերի, ինչպես նաև այլ կազմակերպություններին տրված փոխատվությունների գումարները, որոնք ներդրված են մինչև մեկ տարի ժամկետով:

Այս հոդվածում արտացոլվում է նաև «Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ» հոդվածի երկարաժամկետ ներդրումները` այն գումարի չափով, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին:

2.49. Հաշվեկշռի 500 տողում ցույց է տրվում III-րդ բաժնի հոդվածների հանրագումարը:

2.50. Հաշվեկշռի 510 տողում ցույց է տրվում I-ին (տող 130), II-րդ (տող 420) և III-րդ (տող 500) բաժինների հանրագումարը:

2.51. Հաշվեկշռի «Սեփական կապիտալ» I-ին բաժնի «Կանոնադրական կապիտալ» հոդվածում (տող 520) ցույց է տրվում կանոնադրական (բաժնեգումարի) կապիտալի մեծությունը, որը կազմակերպության հիմնադիր փաստաթղթերում հիմնադիրների (մասնակիցների) գրանցված ներդրումների (ավանդների, փայաբաժինների, անվանական արժեքով բաժնետոմսերի, փայավճարների) արտացոլումն է գումարային արտահայտությամբ:

2.52. «Պահուստային կապիտալ» հոդվածում (տող 530) արտացոլվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմնադիր փաստաթղթերի հիման վրա ստեղծված պահուստային կապիտալի մեծության մնացորդ գումարը: Ընդ որում առանձին տողով (տող 531) ցույց է տրվում պահուստային կապիտալի այն մասը, որը հաշվետու տարվա շահույթի բացակայության կամ անբավարարության դեպքում նախատեսվում է մասնակիցներին շահաբաժինների վճարման համար: Պահուստային կապիտալի այդ մասը հաշվեկշռի հանրագումարի մեջ չի մտնում:

2.53. Հաշվեկշռի «Լրացուցիչ կապիտալ» հոդվածում (տող 540) արտացոլվում է վերագնահատման արդյունքում առաջացած գույքի արժեքի աճից, էմիսիոն եկամուտներից և անհատույց ստացված արժեքներից առաջացած գումարների մնացորդները:

2.54. «Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ» հոդվածում (տող 550) արտացոլվում է կազմակերպություններին և քաղաքացիներին առաքված արտադրանքի, ապրանքների, կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների գծով ստեղծված դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստի պահուստի գումարի մնացորդը:

2.55. «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հոդվածում (տող 560) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման 96 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշվի մնացորդը` այն չափով, որը գոյացել է կուտակման նպատակով` պետական միջոցառումների նպատակային ֆինանսավորման հաշվին:

2.56. Հաշվեկշռի «Հաշվետու տարվա չօգտագործված շահույթ» հոդվածում (տող 570) ցույց է տրվում հաշվետու տարվա ընթացքում ստացված և օգտագործված շահույթի դրական տարբերության գումարների մնացորդը:

2.57. Հաշվեկշռի պասիվում առանձին տողով արտացոլվում է «Հաշվետու տարվա շահույթ» հոդվածի (տող 571) և «Շահույթի օգտագործում» հոդվածի (տող 572) մնացորդները, որոնք հաշվեկշռի հանրագումարի մեջ չեն մտնում:

2.58. Հաշվեկշռի «Վնասներ» հոդվածում (տող 580) արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վնասները` 80 «Շահույթ և վնաս» հաշվի դեբետային մնացորդը: Տարեկան հաշվապահական հաշվետվության կազմման ժամանակ տարեվերջի մնացորդը փոխանցվում է հաջորդ տարի և համարվում է նոր հաշվետու տարվա տարեսկզբի մնացորդ: «Վնասներ» հոդվածի մնացորդը հաշվեկշռի հանրագումարից հանվում է:

2.59. «Հաշվետու տարվա ավելի օգտագործված շահույթ» հոդվածում (տող 590) ցույց է տրվում ստացված հաշվեկշռային շահույթից ավելի օգտագործված շահույթի գումարի մնացորդը («Շահույթ և վնաս» հաշվի և 81 «Շահույթի օգտագործում » հաշվի բացասական տարբերությունը), որը հաշվեկշռի հանրագումարից հանվում է:

2.60. «Չբաշխված շահույթ» հոդվածում (տող 600) արտացոլվում է ինչպես նախորդ տարվա չբաշխված, այնպես էլ հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ չօգտագործված շահույթի մնացորդ գումարը:

2.61. «Չհատուցված վնաս» հոդվածում (տող 610) ցույց է տրվում ինչպես նախորդ տարիների, այնպես էլ հաշվետու տարվա ընթացքում չբաշխված շահույթի հաշվին կատարված վճարումների հետևանքով առաջացած չհատուցված վնասի մնացորդ գումարը (88 «Չբաշխված շահույթ» հաշվի դեբետային մնացորդը), որը հաշվեկշռի հանրագումարից հանվում է:

2.62. Հաշվեկշռի 620 տողում ցույց է տրվում I-ին բաժնի 520, 530, 540, 550, 560, 570, 600 տողերի հանրագումարի և 580, 590, 600 տողերի հանրագումարի տարբերությունը:

Հաշվեկշռի պասիվի I-ին բաժնում հոդվածների հանրագումարի բացասական արդյունքի դեպքում ստացված մնացորդը տող 620-ում արտացոլվում է բացասական նշանով և հանվում է պասիվի մյուս ենթաբաժինների հանրագումարից:

2.63. Հաշվեկշռի «Երկարաժամկետ ֆինանսական պարտավորություններ» 2-րդ բաժնի «Բանկերի երկարաժամկետ վարկեր» հոդվածում (տող 630) ցույց է տրվում հանրապետության կամ արտերկրի բանկերից ստացված վարկերի չմարված մնացորդների այն մասը, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին:

2.64. «Երկարաժամկետ փոխառություններ» հոդվածում (տող 640) ցույց է տրվում հանրապետությունում կամ արտերկրում ստացված երկարաժամկետ փոխառությունների գծով (բացի բանկի վարկերից) հաշվարկների մնացորդների այն մասը, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին:

2.65. «Վարձակալական պարտավորություններ» հոդվածում (տող 650) արտացոլվում է վարձակալ կազմակերպության կողմից վարձակալված երկարաժամկետ հիմնական միջոցների հաշվարկների մնացորդները:

2.66. «Այլ երկարաժամկետ պարտավորություններ» հոդվածում (տող 660) ցույց է տրվում հաշվեկշռի 60, 64, 65, 67, 71, 76, 77, 78 հաշիվների (որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ գերազանցում են մեկ տարին) և այլ կրեդիտորական պարտքերի մնացորդները:

2.67. Հաշվեկշռի 670 տողում ցույց է տրվում II-րդ բաժնի հոդվածների հանրագումարը:

2.68. Հաշվեկշռի «Կարճաժամկետ ֆինանսական պարտավորություններ» III-րդ բաժնի «Բանկերի կարճաժամկետ վարկեր» հոդվածում (տող 680) ցույց է տրվում մինչև մեկ տարի ժամկետով հանրապետության կամ արտերկրի բանկերից տարբեր նպատակների համար ստացված վարկերի (առանց այդ վարկերի համար հաշվարկված տոկոսների) չմարված մնացորդները:

2.69. «Բանկերի երկարաժամկետ վարկեր» հոդվածում (տող 690) ցույց է տրվում հաշվեկշռի 630 տողում չարտացոլված երկարաժամկետ վարկերի չմարված մնացորդների այն մասը, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին: Ընդ որում այդ վարկերը արտացոլվում են առանց հաշվարկված տոկոսների:

2.70. «Երկարաժամկետ փոխառություններ» հոդվածում (տող 700) ցույց է տրվում հաշվեկշռի 640 տողում չարտացոլված երկարաժամկետ փոխառությունների չմարված մնացորդների այն մասը, որոնց մարման ժամկետները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ չեն գերազանցում մեկ տարին:

2.71. Հաշվեկշռի «Բանկերի վարկեր աշխատողների համար» հոդվածում (տող 710) ցույց է տրվում կազմակերպության աշխատողների համար տարբեր նպատակներով ստացված վարկերի չմարված գումարները:

2.72. «Կարճաժամկետ փոխառություններ» հոդվածում (տող 720) արտացոլվում են հանրապետությունում կամ ակտերում մինչև մեկ տարի ժամկետով ստացված (բացի բանկերի վարկերից) փոխառությունների գծով չմարված պարտքերի գումարները:

2.73. «Ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ» հոդվածում (տող 730) արտացոլվում է հաշվեկշռի պասիվի II-րդ և III-րդ բաժիններում արտացոլված ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվարկված տոկոսների մնացորդ գումարը:

2.74. «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հոդվածում (տող 740) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման 96 «Նպատակային ֆինանսավորում և մուտքեր» հաշվի մնացորդը այն չափով, որը գոյացել է կառավարական մարմինների տրամադրած նպաստներից և այլ աղբյուրներից ստացված նպատակային ֆինանսավորումից:

2.75. Հաշվեկշռի «Վարկային էմիսիայի միջոցներ» հոդվածում (տող 750) արտացոլվում է վարկային էմիսիայի չմարված պարտքերի մնացորդ գումարը:

2.76. Հաշվեկշռի 760 տողում ցույց է տրվում III-րդ բաժնի հոդվածների հանրագումարը:

2.77. Հաշվեկշռի «Հաշվարկներ վճարումների գծով և այլ կրեդիտորների հետ» IV-րդ բաժնի «Հաշվարկներ գույքի և անձնական ապահովագրության գծով» հոդվածում (տող 770) արտացոլվում է գույքի և անձնակազմի ապահովագրության (բացի սոցիալական և բժշկական ապահովագրությունից) հետ կապված հաշվարկների մնացորդ գումարը:

2.78. «Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով» հոդվածում (տող 780) արտացոլվում է կազմակերպության պարտքի գումարը արտաբյուջետային վճարումների գծով:

2.79. «Հաշվարկներ բյուջեի հետ» հոդվածում (տող 790) ցույց է տրվում պետական բյուջեի հետ կազմակերպության հաշվարկների` այդ թվում նաև հաշվարկված տույժերի ու տուգանքների մնացորդ գումարը:

Ընդ որում տույժերի և տուգանքների գումարը ցույց է տրվում նաև առանձին հոդվածով (տող 791), որը հաշվեկշռի հանրագումարի մեջ չի մտնում:

2.80. «Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովության գծով» հոդվածում (տող 800) ցույց է տրվում կազմակերպության անձնակազմի պետական սոցիալական ապահովագրության, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամին հատկացումների` այդ թվում հաշվարկված տույժերի և տուգանքների մնացորդ գումարը: Ընդ որում տույժերի և տուգանքների գումարը ցույց է տրվում նաև առանձին հոդվածով (տող 801), որը հաշվեկշռի հանրագումարի մեջ չի մտնում:

2.81. «Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով» հոդվածում (տող 810) ցույց են տրվում հաշվարկված աշխատավարձի, բոլոր տեսակի պարգևատրումների, նպաստների և փոխհատուցումների մնացորդ գումարները:

2.82. «Հաշվարկներ հաշվետու անձանց հետ» հոդվածում (տող 820) արտացոլվում է կազմակերպության աշխատողների գործուղման, վարչատնտեսական և գործառնական ծախսերի համար առհաշիվ անձանց տրված գումարների մնացորդը:

2.83. «Հաշվարկներ հիմնադիրների հետ» հոդվածում (տող 830) ցույց է տրվում կազմակերպության հիմնադիրներին (մասնակիցներին) հաշվարկված շահաբաժինների մնացորդ գումարը:

2.84. Հաշվեկշռի 840 տողում ցույց է տրվում IV-րդ բաժնի I-ին ենթաբաժնի` հաշիվների հանրագումարը:

2.85. «Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ» հոդվածում (տող 850) արտացոլվում է մատակարար և կապալառու կազմակերպությունների հետ իրականացվող հաշվարկների (ապրանքանյութական արժեքների ստացում, կատարված աշխատանքների ընդունում, մատուցված ծառայություններ և այլն) մնացորդ գումարները:

2.86. Հաշվեկշռի «Հաշվարկներ ստացված կանխավճարների գծով» հոդվածում (տող 860) ցույց է տրվում գնորդներից ու պատվիրատուներից ստացված կանխավճարների մնացորդ գումարները:

2.87. «Հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ» հոդվածում (տող 870) ցույց է տրվում տարբեր կազմակերպությունների և անձանց հետ տարաբնույթ գործառնությունների գծով կրեդիտային մնացորդները:

2.88. «Հաշվարկներ համատեղ գործունեության գծով» հոդվածում (տող 880) ցույց է տրվում համատեղ գործունեության պայմանագրի մասնակից կողմերի հետ բոլոր տեսակի ընթացիկ հաշվարկների կրեդիտային մնացորդները:

2.89. «Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ» հոդվածում (տող 890) արտացոլվում է դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ հաշվարկների կրդեիտային մնացորդները:

2.90. Հաշվակշռի 900 տողում ցույց է տրվում պասիվի IV բաժնի II-րդ ենթաբաժնի հոդվածների հանրագումարը:

2.91. Հաշվեկշռի 910 տողում ցույց է տրվում IV-րդ բաժնի (տող 840, տող 900) ենթաբաժինների հանրագումարը:

2.92. Հաշվեկշռի «Այլ պասիվներ» V-րդ բաժնի «Գալիք ժամանակաշրջանի եկամուտների» հոդվածում (տող 920) արտացոլվում են այն եկամուտների մնացորդ գումարները, որոնք ձևավորվել են հաշվետու ժամանակաշրջանում, սակայն վերաբերվում են գալիք հաշվետու ժամանակաշրջանին:

2.93. «Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներ» հոդվածում (տող 930) արտացոլվում է սահմանված կարգով պահուստավորված գումարների (գալիք ժամանակաշրջանի արձակուրդների վճարում, երկարամյա աշխատանքների համար վճարում, հիմնական միջոցների նորոգում) մնացորդը:

2.94. Հաշվեկշռի 940 տողում ցույց է տրվում V-րդ բաժնի հոդվածների հանրագումարը:

2.95. Հաշվեկշռի 950 տողում ցույց է տրվում I-ին (տող 620), II-րդ (տող 670), III-րդ (տող 760), IV (տող 900) և V (տող 940) բաժինների հանրագումարը:

 

3. ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ

 

3.1. Հաշիվ 001 «Վարձակալված հիմնական միջոցներ»

001 «Վարձակալված հիմնական միջոցներ» արտահաշվեկշռային հաշվում (տող 01) արտացոլվում է կազմակերպության վարձակալված հիմնական միջոցների (բացի երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներից, որոնք հաշվառվում են 03 «Երկարաժամկետ վարձակալված հիմնական միջոցներ» հաշվեկշռային հաշվում) մնացորդ գումարները:

3.2. Հաշիվ 002 «Պատասխանատու պահպանման ընդունված արժեքներ»

002 «Պատասխանատու պահպանման ընդունված արժեքներ» արտահաշվեկշռային հաշվում (տող 02) արտացոլվում է պատասխանատու պահպանման ընդունված արժեքների մնացորդ գումարը:

3.3. Հաշիվ 003 «Վերամշակման ընդունված նյութեր»

003 «Վերամշակման ընդունված նյութեր» արտահաշվեկշռային հաշվում (տող 03) արտացոլվում է պատվիրատուից վերամշակման ընդունված հումքի և նյութերի մնացորդ գումարները:

3.4. Հաշիվ 004 «Հանձնուրդի ընդունված ապրանքներ»

004 «Հանձնուրդի ընդունված ապրանքներ» արտահաշվեկշռային հաշվում (տող 04) արտացոլվում է պայմանագրով նախատեսված հանձնուրդի ընդունված ապրանքների մնացորդ գումարը:

3.5. Հաշիվ

005 «Տեղակայման ընդունված սարքավորումներ» 005 «Տեղակայման ընդունված սարքավորումներ» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է կապալառու կազմակերպությունների կողմից տեղակայման համար պատվիրատուներից ստացված բոլոր տեսակի սարքավորումների մնացորդ գումարը:

3.6. Հաշիվ 006 «Խիստ հաշվառման բլանկներ»

006 «Խիստ հաշվառման բլանկներ» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է հաշվետու անձանց մոտ գտնվող խիստ հաշվառման բլանկների մնացորդ գումարը:

3.7. Հաշիվ 007 «Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր»

007 «Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է պարտապանների անվճարունակության հետևանքով վնասներով դուրս գրված դեբիտորական պարտքերի մնացորդ գումարը:

3.8. Հաշիվ 008 «Պարտավորությունների և ստացված վճարումների ապահովում»

008 «Պարտավորությունների և ստացված վճարումների ապահովում» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է պարտավորությունների և վճարումների կատարման ապահովվածության վերաբերյալ ստացված երաշխիքների մնացորդ գումարը:

3.9. Հաշիվ 009 «Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում»

009 «Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է պարտավորությունների և վճարումների կատարումն ապահովելու համար տրված երաշխիքների մնացորդ գումարը:

3.10. Հաշիվ 010 «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ»

010 «Սեփականաշնորհման սերտիֆիկատներ» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է կազմակերպության սեփականաշնորհման համար մասնակիցներից հավաքագրված սեփականաշնորհման սերտիֆիկատների մնացորդ գումարը:

3.11. Հաշիվ 011 «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր»

011 «Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր» արտահաշվեկշռային հաշվում արտացոլվում է ֆինանսական արդյունքներով ձևակերպված անհուսալի կրեդիտորական պարտքերի մնացորդ գումարը:

 

4. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՁԵՎ 2

 

 4.1. Ֆինանսական հաշվետվության I-ին` «Ֆինանսական արդյունքներ» բաժնում արտացոլվում է կազմակերպությունների` հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքի, ապրանքների աշխատանքների, ծառայությունների և այլ իրացումից ստացված հասույթը ու դրանց դիմաց կատարված ծախսերը, արտաիրացումային գործունեությունից ստացված եկամուտներն ու ծախսերը, անուղղակի հարկերը, իրացումից արդյունքը, ինչպես նաև հաշվեկշռային շահույթը կամ վնասը:

4.2. «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթը» հոդվածում (տող 010) ցույց է տրվում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթը, ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի հետ միասին:

4.3. «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 020) ցույց է տրվում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացման շրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:

4.4. «Ակցիզային հարկ» հոդվածում (տող 030) ցույց է տրվում իրացված արտադրանքի ակցիզային հարկի գումարը:

4.5. «Իրացված արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրության և իրացման վրա կատարված ծախսերը» հոդվածում (տող 040) ցույց է տրվում իրացված արտադրանքի և ծառայությունների ինքնարժեքի մեծությունը:

4.6. «Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 050) ցույց է տրվում արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթի (տող 010) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 020), ակցիզային հարկի (տող 030) ու ինքնարժեքի մեծության (տող 040) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):

4.7. «Ապրանքների իրացումից հասույթը» (մեծածախ առևտուր) հոդվածում (տող 060) ցույց է տրվում ապրանքների իրացումից ստացված հասույթի գումարը, ավելացված արժեքի հարկի հետ միասին:

4.8. «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 070) ցույց է տրվում ապրանքների իրացման շրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:

4.9. «Ապրանքների գնման արժեքը» հոդվածում (տող 080) ցույց է տրվում իրացված ապրանքների գնման արժեքը, առանց ավելացված արժեքի հարկի:

4.10. «Իրացված ապրանքների շրջանառության ծախքերը» հոդվածում (տող 090) ցույց է տրվում ապրանքների իրացման հետ կապված շրջանառության ծախքերի գումարները:

4.11. «Ապրանքների իրացումից (մեծածախ առևտուր) ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 100) ցույց է տրվում ապրանքների իրացումից ստացված հասույթի (տող 060) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 070), գնման արժեքի (տող 080) ու շրջանառության ծախքերի (տող 090) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):

4.12. «Ապրանքների իրացումից հասույթը» (մանրածախ առևտուր) հոդվածում (տող 110) ցույց է տրվում մանրածախ առևտրում իրացված ապրանքների իրացումից ստացված հասույթը ներառյալ ավելացված արժեքի հարկը:

4.13. «Ապրանքների գնման արժեքը» հոդվածում (տող 120) ցույց է տրվում իրացված ապրանքների գնման արժեքը, ներառյալ ավելացված արժեքի հարկը:

4.14. «Ապրանքների իրացումից ստացված համախառն եկամուտը» հոդվածում (տող 130) ցույց է տրվում ապրանքների իրացումից (մանրածախ առևտուր) հասույթի (տող 110) և ապրանքների գնման արժեքի (տող 120) տարբերության գումարը, որը ենթաբաժնի հանրագումարին չի մասնակցում:

4.15. «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 140) ցույց է տրվում ապրանքների իրացման համախառն եկամուտից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարը:

4.16. «Իրացված ապրանքների շրջանառության ծախքերը» հոդվածում (տող 150) ցույց է տրվում ապրանքների իրացման հետ կապված շրջանառության ծախքերի գումարները:

4.17. «Ապրանքների իրացումից (մանրածախ առևտուր) ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 160) ցույց է տրվում ապրանքների իրացումից ստացված հասույթի (տող 110) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 140) ու շրջանառության ծախքերի (տող 150) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):

4.18. «Ընդամենը հիմնական գործունեությունից ստացված շահույթը (վնաս)» հոդվածի 3-րդ սյունակում (տող 170) ցույց է տրվում I-ին բաժնի թիվ 1, 2, 3 ենթաբաժինների 3-րդ սյունակի 050, 100, 160 տողերի հանրագումարի և վերոհիշյալ ենթաբաժինների 4-րդ սյունակի 050, 100, 160 տողերի հանրագումարի դրական տարբերությունը: 4-րդ սյունակում (տող 170) ցույց է տրվում I-ին բաժնի թիվ 1, 2, 3 ենթաբաժինների 3-րդ սյունակի 050, 100, 160 տողերի հանարագումարի և վերոհիշյալ ենթաբաժինների 4-րդ սյունակի 050, 100, 160 տողերի հանրագումարի բացասական տարբերությունը:

4.19. «Հիմնական միջոցների իրացումից և այլ օտարումից հասույթը» հոդվածում (տող 180) ցույց է տրվում հիմնական միջոցների իրացումից և այլ օտարումից ստացված հասույթը ավելացված արժեքի հարկի հետ միասին:

4.20. «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 190) ցույց է տրվում հիմնական միջոցների իրացման (օտարման) շրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկը:

4.21. «Իրացված հիմնական միջոցների մնացորդային արժեքը» հոդվածում (տող 200) ցույց է տրվում իրացված (օտարված) հիմնական միջոցների մնացորդային (բացառությամբ անհատույց տրված) արժեքը:

4.22. «Հիմնական միջոցների իրացման (օտարման) հետ կապված ծախսերը» հոդվածում (տող 210) ցույց է տրվում իրացված (օտարված) հիմնական միջոցների իրացման (օտարման) հետ կապված ծախսերը:

4.23. «Հիմնական միջոցների իրացումից (օտարումից) ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 220) ցույց է տրվում հիմնական միջոցների իրացումից (օտարումից) ստացված հասույթի (տող 180) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 190), մնացորդային արժեքի (տող 200), իրացման հետ կապված ծախսերի (տող 210) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):

4.24. «Այլ ակտիվների իրացումից հասույթ» հոդվածում (տող 230) ցույց է տրվում այլ ակտիվների (ոչ նյութական ակտիվներ, հումք և նյութեր, փոքրարժեք և արագամաշ առարկաներ, արժեթղթեր և այլն) իրացումից ստացված հասույթը ավելացված արժեքի հետ միասին:

4.25. «Ավելացված արժեքի հարկ» հոդվածում (տող 240) ցույց է տրվում այլ ակտիվների իրացման շրջանառությունից հաշվարկված ավելացված արժեքի հարկը:

4.26. «Այլ ակտիվների հաշվեկշռային (մնացորդային) արժեքը» հոդվածում (տող 250) ցույց է տրվում իրացված այլ ակտիվների հաշվեկշռային (ոչ նյութական ակտիվները, փոքրարժեք և արագամաշ առարկաները տվյալ տողում ցույց են տրվում մնացորդային արժեքով) արժեքը, առանց ավելացված արժեքի հարկի:

4.27. «Այլ ակտիվների իրացման հետ կապված ծախսերը» հոդվածում (տող 260) ցույց է տրվում դրանց իրացման հետ կապված ծախսերը:

4.28. «Այլ ակտիվների իրացումից ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 270) ցույց է տրվում այլ ակտիվների իրացումից ստացված հասույթի (230) և դրա ավելացված արժեքի հարկի (տող 240), այլ ակտիվների հաշվեկշռային արժեքի (տող 250), դրանց իրացման հետ կապված ծախսերի (տող 260) գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):

4.29. «Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտներ և ծախսեր» հոդվածում (տող 280) ցույց է տրվում արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտները ավելացված արժեքի հետ միասին և ծախսերը, այդ թվում դեբիտորական և կրեդիտորական պարտքերի դուրս գրման հետ կապված (դեբիտորական պարտքերի պահուստի ձևավորումից և ուղղակի դուրս գրումից ստացված վնասները, կրեդիտորական պարտքերի դուրս գրումից ստացված օգուտները, ինչպես նաև դուրս գրված դեբիտորական պարտքերի մարումից առաջացած օգուտները և դուրս գրված կրեդիտորական պարտքերի մարումից առաջացած վնասները) (տող 281) արժեթղթերից (տող 282), բաժնեմասնակցությունից (տող 283), վարձակալության տալուց (տող 284) և այլ արտաիրացումային գործառնություններից (տող 285):

4.30. «Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտներից ավելացված արժեքի հարկը» հոդվածում (տող 290) ցույց է տրվում արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկը:

4.31. «Արտաիրացումային գործառնություններից ստացված շահույթը (վնասը)» հոդվածում (տող 300) ցույց է տրվում 6-րդ ենթաբաժնի 3-րդ և 4-րդ սյունակների գումարների տարբերությունը (դրական տարբերությունը 3-րդ, իսկ բացասականը` 4-րդ սյունակում):

4.32. «Ընդամենը շահույթ և վնաս» հոդվածի (տող 310) 3-րդ սյունակում ցույց է տրվում I-ին բաժնի թիվ 1, 2, 3, 4, 5, 6 ենթաբաժինների 3-րդ սյունակի 170, 220, 270, 300 տողերի հանրագումարը, 4-րդ սյունակում ցույց է տրվում I-ին բաժնի թիվ 1, 2, 3, 4, 5, 6 ենթաբաժինների 4-րդ սյունակի 170, 220, 270, 300 տողերի հանրագումարը:

4.33. «Հաշվեկշռային շահույթ կամ վնաս» հոդվածի (տող 320) 3-րդ սյունակում ցույց է տրվում «Ընդամենը շահույթ և վնաս» հոդվածի (տող 310) 3-րդ և 4-րդ սյունակների դրական տարբերությունը, իսկ 4-րդ սյունակում «Ընդամենը շահույթ կամ վնաս» հոդվածի (տող 310) 3-րդ և 4-րդ սյունակների բացասական տարբերությունը:

4.34. Ֆինանսական հաշվետվության II-րդ «Շահույթի օգտագործում» բաժնում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանի վերջին շահույթի օգտագործման ուղղությունները, հաշվետու տարվա ընթացքում չօգտագործված (ավելի օգտագործված) շահույթի մեծությունը և հաշվետու տարվա վերջին չբաշխված շահույթի մեծությունը:

4.35. «Շահույթից բյուջեին հասանելիք հարկեր» հոդվածում (տող 330) ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում շահույթի հաշվին վճարումները բյուջեին (շահութահարկ և այլ մուծումներ շահույթից):

4.36. «Մասհանումները պահուստային կապիտալին» հոդվածում (տող 340) ցույց է տրվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և հիմնադիր փաստաթղթերի հիման վրա, շահույթից մասհանումները պահուստային կապիտալին:

4.37. «Մասհանումներ հիմնադրամներին» հոդվածում (տող 350) ցույց է տրվում շահույթից հիմնադրամներին մասհանումների ընդհանուր գումարը, այդ թվում կուտակման հիմնադրամին (տող 351), սպառման հիմնադրամին (տող 352), սոցիալական ոլորտի հիմնադրամին (տող 353), այլ նպատակներով ստեղծված հիմնադրամներին (տող 354):

4.38. «Մասհանումներ շահաբաժինների վճարման համար» հոդվածում (տող 360) ցույց է տրվում շահույթից շահաբաժինների վճարման մասհանումների մեծությունը հաշվետու ժամանակաշրջանում:

4.39. «Այլ նպատակներով օգտագործված շահույթ» հոդվածում (տող 370) ցույց է տրվում շահույթի օգտագործումը այլ նպատակներով, որոնք նշված չեն վերոհիշյալ հոդվածներում:

4.40. «Ընդամենը բաշխված շահույթ» հոդվածում (տող 380) ցույց է տրվում 330, 340, 350, 360, 370 տողերի հանրագումարը:

4.41. «Հաշվետու տարվա ընթացքում չօգտագործված (ավելի օգտագործված) շահույթ» հոդվածում (տող 390) ցույց է տրվում հաշվապահական հաշվառման 80 «Շահույթը և վնաս» և 81 «Շահույթի օգտագործում» հաշիվների` «Ֆինանսական արդյունքներ» բաժնի տող 320-ի և «Շահույթի օգտագործում» բաժնի տող 380-ի տարբերության գումարը: Հաշվետու տարվա ընթացքում ավելի օգտագործված շահույթը տող 390-ում ցույց է տրվում բացասական նշանով: Ընդ որում այս տողը լրացվում է եռամսյա, կիսամյա և իննամսյա հաշվետվության կազմման ժամանակ:

4.42. «Հաշվետու տարվա վերջին չբաշխված շահույթ» հոդվածում (տող 400) ցույց է տրվում հաշվետու տարվա վերջին չբաշխված շահույթի մեծությունը: Ընդ որում այս տողը լրացվում է տարեկան հաշվետվության կազմման ժամանակ:

4.43. Ֆինանսական հաշվետվության III-րդ «Հաշվարկներ բյուջեի հետ» բաժնում արտացոլվում է կազմակերպության և բյուջեի հաշվարկների մնացորդը հաշվետու տարվա սկզբում, ըստ հաշվարկի բյուջեին վճարվելիք գումարները, փաստացի վճարված գումարները և հաշվարկների մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ:

4.44. 1-ին` «Հարկեր» ենթաբաժնում ցույց է տրվում բյուջեի հետ հաշվարկները ըստ հոդվածների`

ա) շահութահարկ (տող 410)

բ) ավելացված արժեքի հարկ (տող 420)

գ) Ավելացված արժեքի հարկ առանձնացված հաշվառման դեպքում (տող 430)

դ) եկամտահարկ (տող 440)

ե) ակցիզային հարկ (տող 450)

զ) գույքահարկ (տող 460)

է) հողի հարկ (տող 470)

ը) այլ հարկեր (տող 480)

թ) տույժեր (տող 490)

ժ) տուգանքներ (տող 500)

4.45. «Ընդամենը» հոդվածում (տող 510) ցույց է տրվում առաջին ենթաբաժնի 410, 420, 430, 440, 450, 460, 470, 480, 490, 500 տողերում արտացոլված հոդվածների հանրագումարը:

4.46. 2-րդ` «Տուրքեր» ենթաբաժնում ցույց է տրվում բյուջեի հետ հաշվարկները ըստ հոդվածների`

ա) պետական տուրք (տող 520)

բ) մաքսային տուրք (տող 530)

գ) տույժեր (տող 540)

դ) տուգանքներ (տող 550)

4.47. «Ընդամենը» հոդվածում (տող 560) ցույց է տրվում երկրորդ ենթաբաժնի 520, 530, 540, 550 տողերում արտացոլված հոդվածների հանրագումարը:

4.48. 3-րդ «Ոչ հարկային վճարներ» ենթաբաժնում ցույց է տրվում բյուջեի հետ հաշվարկները ըստ հոդվածների`

ա) ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման համար մասհանումներ (տող 570)

բ) վճար բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար (տող 580)

գ) վճարներ պետական ձեռնարկությունների վարձակալությունից (տող 590)

դ) այլ վճարներ (տող 600)

ե) տույժեր (տող 610)

զ) տուգանքներ (տող 620)

4.49. «Ընդամենը» հոդվածում (տող 630) ցույց է տրվում երրորդ ենթաբաժնի 570, 580, 590, 600, 610, 620 տողերում արտացոլված հոդվածների հանրագումարը:

4.50. «Ընդամենը 1-ին, 2-րդ, 3-րդ ենթաբաժիններով» հոդվածում (տող 640) ցույց է տրվում 510, 560 և 630 տողերի հանրագումարը:

4.51. Ֆինանսական հաշվետվության III-րդ «Դրամական միջոցների շարժը» բաժնում արտացոլվում է կազմակերպության դրամարկղում և բանկային հաշիվներում ՀՀ ազգային արժույթի և արտարժույթի (այսուհետև` դրամական միջոցներ) մնացորդների, մուտքերի և ելքերի շարժի տվյալները: Արտարժույթով ցույց տրված դրամական միջոցները պետք է արտացոլվեն վերահաշվարկված դրամով` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

4.52. «Դրամական միջոցների մնացորդը տարեսկզբին» հոդվածում (տող 650) ցույց է տրվում կազմակերպության դրամարկղում և բանկային հաշիվներում դրամական միջոցների մնացորդները տարեսկզբին:

4.53. «Մուտքագրվել են դրամական միջոցներ» ենթաբաժնում ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում դրամական միջոցների մունքը կազմակերպության դրամարկղ և բանկային հաշիվներ`

ա) արտադրանքի, ապրանքների, աշխատանքների և մատուցված ծառայությունների իրացումից (տող 660)

բ) այլ ակտիվների իրացումից (տող 670)

գ) արտաիրացումային գործառնություններից (տող 680)

դ) անհատույց (տող 690)

ե) կանխավճարներից (տող 700)

զ) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների իրացումից (տող 710)

է) հիմնադիրներից (մասնակիցներից) (տող 720)

ը) այլ աղբյուրներից (տող 730)

4.54. «Ընդամենը մուտքեր գործառնական, ինվեստիցիոն և ֆինանսական գործունեության արդյունքներով» հոդվածում (տող 740) ցույց է տրվում երկրորդ ենթաբաժնի 660, 670, 680, 690, 700, 710, 720, 730, տողերում արտացոլված հոդվածների հանրագումարը:

4.55. «Բանկից» հոդվածում (տող 750) ցույց է տրվում բանկային հաշիվներից կազմակերպության դրամարկղ մուտք եղած գումարները:

4.56. «Դրամարկղից» հոդվածում (տող 760) ցույց է տրվում կազմակերպության դրամարկղից բանկային հաշիվներ մուտք եղած գումարները:

4.57. «Արտարժութային փոխարժեքային դրական տարբերությունից» հոդվածում (տող 770) ցույց է տրվում արտարժույթի փոխարժեքի փոփոխության հետևանքով առաջացած դրական տարբերության գումարները, կազմակերպության դրամարկղում և բանկային հաշիվներում:

4.58. «Ընդամենը 2-րդ ենթաբաժնով» հոդվածում (տող 780) ցույց է տրվում 740, 750, 760 և 770 տողերի հանրագումարը:

4.59. «Ելքագրվել է դրամական միջոցներ» ենթաբաժնում ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում դրամական միջոցների ելքը կազմակերպության դրամարկղից և բանկային հաշիվներից հետևյալ ուղղություններով.

ա) ձեռք բերված ապրանքանյութական պաշարների, կատարված աշխատանքների և ծառայությունների դիմաց (տող 790)

բ) աշխատավարձ և սպառմանն ուղղված այլ վճարումների համար (տող 800)

գ) հարկերի, տուրքերի և այլ պարտադիր վճարների համար (ներառյալ ֆինանսական պատժամիջոցներ) (տող 810)

դ) փոխառությունների դիմաց տոկոսների վճարման համար (տող 820)

ե) կանխավճարների համար (տող 830)

զ) առհաշիվ տրված գումարների համար (տող 840)

է) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ձեռք բերման համար (տող 850)

ը) ֆինանսական ներդրումների համար (տող 860)

թ) շահաբաժինների վճարման համար (տող 870)

ժ) այլ նպատակների համար (տող 880)

4.60. «Ընդամենը ելքեր գործառնական, ինվեստիցիոն և ֆինանսական գործունեության նպատակներով» հոդվածում (տող 890) ցույց է տրվում երրորդ ենթաբաժնի 790, 800, 810, 820, 830, 840, 850, 860, 870, 880 տողերում արտացոլված հոդվածների հանրագումարը:

4.61. «Հանձնվել է բանկ» հոդվածում (տող 900) ցույց է տրվում կազմակերպության դրամարկղից բանկային հաշիվներ մուտք եղած գումարները:

4.62. «Մուտքագրվել է դրամարկղ» հոդվածում (տող 910) ցույց է տրվում բանկային հաշիվներից կազմակերպության դրամարկղ մուտք եղած գումարները:

4.63. «Արտարժույթի փոխարժեքային բացասական տարբերություն» հոդվածում (տող 920) ցույց է տրվում արտարժույթի փոխարժեքի փոփոխության հետևանքով առաջացած բացասական տարբերության գումարները, կազմակերպության դրամարկղում և բանկային հաշիվներում:

4.64. «Ընդամենը 3-րդ ենթաբաժնով հոդվածում» (տող 930) ցույց է տրվում 890, 900, 910 և 920 տողերի հանրագումարը:

4.65. «Դրամական միջոցների մնացորդները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ» հոդվածում (տող 940) ցույց է տրվում կազմակերպության դրամարկղի և բանկային հաշիվների մնացորդները հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա դրությամբ (տող 650+տող 780-տող 930):

Սույն հրահանգն ուժի մեջ է մտնում 1996 թ. երրորդ եռամսյակից (ներառյալ) սկսված:

 

 

 

 ՁԵՎ ԹԻՎ 1


ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԱՌ 1 ______________ 199__ թ.

 

Ձեռնարկության, կազմակերպության անվանումը _____________________________

 

Գործունեության տեսակը

ծածկագիր

Տնտեսական կառավարման մարմինը

Հարկ վճարողի հաշվառման համարը

 

 

 

Չափի միավորը

հազ. դրամ

 

 Հասցեն, հեռախոսը

 

 

 Ակտիվ

Տող

Տարեսկզբին

Հաշվետու
ժամանակաշրջանի
վերջին

1

2

3

4

 I. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԱԿՏԻՎՆԵՐ

     
1. Նյութական ակտիվներ      
Հիմնական միջոցներ -մնացորդային արժեք

010

   

- սկզբնական արժեք * (01)

011

   

- մաշվածություն * (02)

012

   
Երկարաժամկետ վարձակալված
Հիմնական միջոցներ -մնացորդային արժեք

020

   

- սկզբնական արժեք * (03)

021

   

-մաշվածություն * (02)

022

   

Տեղակայման ենթակա սարքավորումներ (07)

030

   
Կապիտալ ներդրումներ (08)

040

   

Ընդամենը 1-ին ենթաբաժնով

050

   
2. Ոչ նյութական ակտիվներ      
Ոչ նյութական ակտիվներ - մնացորդային արժեք

060

   

- սկզբնական արժեք * (04)

 061

   

- ամորտիզացիա * (05)

062

   

Ընդամենը 2-րդ ենթաբաժնով

070

   
3. Ֆինանսական ակտիվներ      
Երկարաժամկետ ֆինանսական ներդրումներ (06) 

080

   
Սպասվելիք մուտքեր վարձակալական պարտավորություններից (09)

090

   

 Ընդամենը 3-րդ ենթաբաժնով

100

   
4. Երկարաժամկետ հաշվարկներ (61,62 76,78)

 110

   

Ընդամենը 4-րդ ենթաբաժնով

120

   
 ԸՆԴԱՄԵՆԸ I բաժնով (050+070+100+120)

130

   

II ՇՐՋԱՆԱՌՈՒ ԱԿՏԻՎՆԵՐ

      
1. Ապրանքանյութական պաշարներ - ծախսեր      
Նյութեր ( 10, 15, 16)

140

   
Աճեցվող և բտվող կենդանիներ (11)

150

   
Փոքրարժեք և արագամաշ առարկաներ - մնացորդային արժեք

160

   

- սկզբնական արժեք * (12)

161

   

- մաշվածություն * (13)

 162

   
Անավարտ արտադրություն (20, 21, 23)

170

   
Այլ անավարտ արտադրություն (29, 30)

180

   
Գալիք ժամանակաշրջանի ծախսեր (31)

190

   
Անավարտ աշխատանքների կատարված փուլեր (36)

200

   
Պատրաստի արտադրանք (40)

210

   
Ապրանքներ - գնման արժեք (41)

220

   

- առևտրային հավելագին * (42)

221

   

- վաճառքի գնով * (41)

222

   
Վարձույթով տրվող
առարկաներ

 - մնացորդային արժեք *

223

   

- սկզբնական արժեք *

224

 

 

-մաշվածություն * (13)

225

   
Շրջանառության ծախքեր (44)

 230

   
Բեռնված ապրանքներ և կոմերցիոն ծախսեր (45, 43)

240

   

Ընդամենը 1-ին ենթաբաժնով

 250

   
2. Կարճաժամկետ հաշվարկներ      
Հաշվարկներ տրված կանխավճարների գծով (61)

 260

   
Հաշվարկներ գնորդների և պատվիրատուների հետ (62)

270

   
Հաշվարկներ գանգատների գծով (63)

280

   
Հաշվարկներ գույքի և անձնական ապահովագրության գծով (67)

290

   
Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով (67)

300

   
Հաշվարկներ բյուջեի հետ (68)

310

   
Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և
ապահովության գծով (69)

320

   
Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով (70)

330

   
Հաշվարկներ անձնակազմի հետ` այլ գործառնությունների գծով (73)

340

   
Հաշվարկներ հաշվետու անձանց հետ (71)

350

   
Հաշվարկներ հիմնադիրների հետ (75)

360

   
Հաշվարկներ տարբեր դեբիտորների հետ (76)

 370

   
Հաշվարկներ համատեղ գործունեության գծով (77)

380

   
Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկություննեհի հետ (78)

390

   
Պակասորդների և արժեքների փչացումից կորուստներ (84)

400

   

Ընդամենը 2-րդ ենթաբաժնով

410

   
ԸՆԴԱՄԵՆԸ II բաժնով (250+410)

420

   

  III. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ

     
Դրամարկղ (50)

430 

   
Հաշվարկային հաշիվ (51)

440

   
Արժութային հաշիվ (52)

 450

   
Հատուկ հաշիվներ բանկերում (55)

460

   
Դրամական փաստաթղթեր (56)

470

   
Դրամական փոխանցումներ ճանապարհին (57)

480 

   
Կարճաժամկետ ֆինանսական ներդրումներ (58,06)

490

    
ԸՆԴԱՄԵՆԸ III ԲԱԺՆՈՎ

500

   
ՀԱՇՎԵԿՇԻՌ (130+420+500) 

510 

   

 

 

Պասիվ

Տող

Տարեսկզբին

Հաշվետու
ժամանակաշրջանի
վերջին

1

2

3

4

I. ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼ

     
Կանոնադրական կապիտալ (85)

520

   
Պահուստային կապիտալ (86)

530

   
Այդ թվում շահաբաժիններ վճարելու համար ստեղծված պահուստ *

531

   
Լրացուցիչ կապիտալ (87) 

 540

   
Դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստ (82)

 550

   
Նպատակային ֆինանսավորում և մուտքեր (96)

560

   
Հաշվետու տարվա չօգտագործված շահույթ

570

   
Հաշվետու տարվա շահույթ * (80) 

571

   
Շահույթի օգտագործում * (81)

572

   
Վնասներ (հանվում է)

580

   
Հաշվետու տարվա ավելի օգտագործված շահույթ (հանվում է)

590

   
Չհատուցված վնաս (հանվում է) (88)

610

   
         
ԸՆԴԱՄԵՆԸ I ԲԱԺՆՈՎ (520+530+540+550+560+570+600-580-590-610)

620

   
 II. ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ  ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ      
Բանկերի երկարաժամկետ վարկեր (92)

 630

   
Երկարաժամկետ փոխառություններ (95) 

640

   
Վարձակալական պարտավորություններ (97)

650

   
Այլ երկարաժամկետ պարտավորություններ
(60, 64, 65, 67, 71, 76, 77, 78) 

660

   
       
ԸՆԴԱՄԵՆԸ II ԲԱԺՆՈՎ 

670

   

III. ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

     
Բանկերի կարճաժամկետ վարկեր (90)  

680 

   
Բանկերի երկարաժամկետ վարկեր (92) 690       
Երկարաժամկետ փոխառություններ (95)

700

   
Բանկերի վարկեր աշխատողների համար (93)

710

   
Կարճաժամկետ փոխառություններ (94) 

720

   
Ֆինանսական պարտավորությունների դիմաց հաշվեգրված տոկոսներ

730

   
Նպատակային ֆինանսավորում և մուտքեր (96) 

740

   
Վարկային էմիսիայի միջոցներ (98)

750

   
ԸՆԴԱՄԵՆԸ III ԲԱԺՆՈՎ

760

   

IV. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ԵՎ ԱՅԼ ԿՐԵԴԻՏՈՐՆԵՐԻ ՀԵՏ

     
1. Վճարումների գծով       
Հաշվարկներ գույքի և անձնական ապահովագրության գծով (65)

770

   
Հաշվարկներ արտաբյուջետային վճարումների գծով (67)

780

   
Հաշվարկներ բյուջեի հետ (68)

790

   
Այդ թվում տույժեր և տուգանքներ * (68)

791

   
Հաշվարկներ սոցիալական ապահովագրության և ապահովագրության գծով (69)

800

   
Այդ թվում տույժեր և տուգանքներ * (69)

 801

   
Հաշվարկներ անձնակազմի հետ` աշխատանքի վարձատրման գծով (70)

810

   
Հաշվարկներ հաշվետու անձանց հետ (71)

820

   
Հաշվարկներ հիմնադիրների հետ (75)

830

   

Ընդամենը 1-ին ենթաբաժնով 

 840

   
2. Կրեդիտորների հետ      
Հաշվարկներ մատակարարների և կապալառուների հետ (60)

 850

   
Հաշվարկներ ստացված կանխավճարների գծով (64)

 860

   
Հաշվարկներ տարբեր կրեդիտորների հետ (76)

 870

   
Հաշվարկներ համատեղ գործունեության գծով (77)

880

   
Հաշվարկներ դուստր (կախյալ) ձեռնարկությունների հետ (78)

890

   

 

     

Ընդամենը 2-րդ ենթաբաժնով

900 

   
ԸՆԴԱՄԵՆԸ IV բաժնով (840+900) 

910 

   

V. ԱՅԼ ՊԱՍԻՎՆԵՐ

     
Գալիք ժամանակաշրջանների եկամուտներ(83)

920

   
Գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստներ (89)

930

   
       

ԸՆԴԱՄԵՆԸ V բաժնով

 940     
ՀԱՇՎԵԿՇԻՌ (620+670+760+910+940)

950

   

 

     

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 
ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԱՐՏԱՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ՀԱՇՎԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ

Տող

Տարեսկզբին

Հաշվետու
ժամանակաշրջանի
վերջին

Վարձակալված հիմնական միջոցներ (001)

01

   
Պատասխանատու պահպանման ընդունված արժեքներ (002)

02

   
Վերամշակման ընդունված նյութեր (003)

 03

   
Հանձնուրդի ընդունված ապրանքներ (004)

04

   
Տեղակայման ընդունված սարքավորումներ (005)

 05

   
Խիստ հաշվառման բլանկներ (006)

06

   
Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքեր (007)

 07

   
Պարտավորությունների և ստացված վճարումների ապահովում (008) 

08

   
Ստանձնած պարտավորությունների և վճարումների ապահովում (009) 

09

   
Սեփականաշնորհման սերտիֆիկատներ (010)

10

   
Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքեր (011)

 11

   

 

* ՏՎՅԱԼ ՏՈՂԻ ԳՈՒՄԱՐԸ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՄԵՋ ՉԻ ՄՏՆՈՒՄ

 

Կ.Տ.

ՂԵԿԱՎԱՐ

____________
(անուն, ազգանուն)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

_____________
(անուն, ազգանուն)

 

ՀԱՆՁՆՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ _______________


ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ _______________
ՀԱՆՁՆԵՑ ________________________
 ԸՆԴՈՒՆԵՑ ________________________

 

Հաստատված է
ՀՀ ֆինանսների նախարարության
02 օգոստոսի 1996 թ.
թիվ 303 հրամանով

 

 

 

 

 

 

ՁԵՎ ԹԻՎ 2

 

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

 ___________________________ 199 ___ Թ.

(հաշվետու ժամանակաշրջան)

 

Ձեռնարկության, կազմակերպության անվանումը _____________________________

Գործունեության տեսակը 

 ծածկագիր

 
 
 

Տնտեսական կառավարման մարմինը 

 Հարկ վճարողի հաշվառման համարը

 

 

 

Չափի միավորը

հազ. դրամ

 

Հասցեն, հեռախոսը _____________________________________________________

 

I. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

 

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ Տող Շահույթ,
հասույթ,
եկամուտ 
Վնաս,
ծախս

1

2

3

4

1. Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված հասույթը  

010 

 

Ավելացված արժեքի հարկ

 020 

 x

 
Ակցիզային հարկ

030 

x

 
Իրացված արտադրանքի (աշխատանքների ծառայությունների) արտադրության և իրացման վրա կատարված ծախսերը

040

 x

 
Արտադրանքի, աշխատանքների, ծառայությունների իրացումից ստացված շահույթը (վնասը) 

050

   
2. Ապրանքների իրացումից հասույթը (մեծածախառևտուր)

060

 

 x

Ավելացված արժեքի հարկ 

070

x

 
Ապրանքների գնման արժեքը 

080 

x

 
Իրացված ապրանքների շրջանառության ծախքերը

090 

x

 
Ապրանքների իրացումից ստացված շահույթը (վնասը)

 100

   
3. Ապրանքների իրացումից հասույթը (մանրածախ առևտուր)

110 

 

Ապրանքների գնման արժեքը

120

x

 
Ապրանքների իրացումից ստացված համախառն եկամուտը *

130

 

x

Ավելացված արժեքի հարկ

140

x

 
Իրացված ապրանքների շրջանառության ծախքերը  

150 

 x

 
Ապրանքների իրացումից ստացված շահույթը (վնասը)

160

   
Ընդամենը հիմնական գործունեությունից  ստացված շահույթը (վնասը)

170

   
4. Հիմնական միջոցների իրացումից և այլ օտարումից հասույթը

 180 

 

 x

Ավելացված արժեքի հարկ

190 

x

 
Իրացված հիմնական միջոցների մնացորդային արժեքը

 200

 
Հիմնական միջոցների իրացման հետ կապված ծախսերը 

 210

x

 
Հիմնական միջոցների իրացումից ստացված  շահույթը (վնասը)

220

   
5. Այլ ակտիվների իրացումից հասույթը 

230 

 

x

Ավելացված արժեքի հարկ

 240

 x

 
Այլ ակտիվների հաշվեկշռային (մնացորդային) արժեքը

250 

 x

 
Այլ ակտիվների իրացման հետ կապված ծախսերը 

260 

 x

 
Այլ ակտիվների իրացումից ստացված շահույթը (վնասը)

270

   
6. Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտներ և ծախսեր

280 

   
այդ թվում

 - դեբիտորական և կրեդիտորական պարտքերի դուրս գրման հետ կապված *

281 

   

- արժեթղթերից * 

 282 

   

- բաժնեմասնակցությունից * 

283 

   

- վարձակալության տալուց *

 284

   
 - այլ արտաիրացումային գործառնություններից *

 285

   
Արտաիրացումային գործառնություններից ստացված եկամուտներից ավելացված արժեքի հարկը

290

 x

 
Արտաիրացումային գործառնություններից ստացված շահույթը (վնասը)  

300

 
Ընդամենը շահույթ և վնաս  

310

 
Հաշվեկշռային շահույթ կամ վնաս  

320

 

 

 

II. ՇԱՀՈՒՅԹԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

ՑՈՒՑԱՆԻՇԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ Տող

Հաշվետու
ժամանակաշրջանի
վերջին

1

2

3

1. Շահույթից բյուջեին հասանելիք հարկեր

330

 
2. Մասհանումներ պահուստային կապիտալին

340

 

3. Մասհանումներ հիմնադրամներին 

350

 

այդ թվում

- կուտակման հիմնադրամին *

351

 

- սպառման հիմնադրամին *

 352 

 

- սոցիալական ոլորտի հիմնադրամին *

353

 

-այլ նպատակներով ստեղծված  հիմնադրամներ * 

354

 
4. Մասհանումներ շահաբաժինների վճարման համար

  360 

 
5. Այլ նպատակներով օգտագործված շահույթ

370

 

6. Ընդամենը բաշխված շահույթ 

380

 

7. Հաշվետու տարվա ընթացքում չօգտագործված (ավելի օգտագործված) շահույթ 

390

 

8. Հաշվետու տարվա վերջին չբաշխված շահույթ

400 

 

 

 III. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԲՅՈՒՋԵԻ ՀԵՏ

 

Ցուցանիշի անվանումը Տող Մնացորդը հաշվետու
տարվա սկզբում
(ապառք+
գերավճար-)
Հասնում է ըստ
հաշվարկի
Փաստացի
վճարվել է
Մնացորդը հաշվետու
ժամանակաշրջանի
վերջին օրվա դրությամբ
(ապառք+
գերավճար-)

1

2

3

4

5

6

1. Հարկեր          
Շահութահարկ  410        
Ավելացված արժեքի հարկ

420

       
Ավելացված արժեքի հարկի առանձնացված
հաշվառման դեպքում **

430

       
Եկամտահարկ

440

       
Ակցիզային հարկ

450

       
Գույքահարկ

460

       
Հողի հարկ

470

       
Այլ հարկեր

480

       
Տույժեր

490

     
Տուգանքներ

500

       
Ընդամենը

510

       
2. Տուրքեր          
Պետական տուրք

520

       
Մաքսային տուրք

530

       
Տույժեր

540

       
Տուգանքներ

550

       
Ընդամենը

560

       
3. Ոչ հարկային վճարներ          
Ավտոճանապարհների շինարարության, վերակառուցման,
նորոգման և պահպանման համար մասհանումներ

570

       
Վճար բնական ռեսուրսների օգտագործման և շրջակա միջավայրի աղտոտման համար

580

       
Վճարներ պետական ձեռնարկությունների վարձակալությունից

590

       
Այլ վճարներ

600

       
Տույժեր

610

       
Տուգանքներ

620

       
Ընդամենը

630

       
Ընդամենը 1,2,3 ենթաբաժիններով

640

       

   

** Այս հոդվածում ցույց է տրվում ԱԱՀ-ի արտոնության հետևանքով առանձնացված հաշվառում վարելու դեպքում կազմակերպությանը բյուջեից վերադարձման ենթակա գումարը:

 

 

 IV. ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇԱՐԺԸ

 

Ներմուծեք նկարագրությունը_14037

 

 

Ներմուծեք նկարագրությունը_14038

 

* Տվյալ տողերի գումարները ենթահաշիվների հանրագումարների մեջ չեն մտնում:

 

Կ.Տ.

ՂԵԿԱՎԱՐ

____________
(անուն, ազգանուն)

ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀ

_____________
(անուն, ազգանուն)

 

ՀԱՆՁՆՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ _______________


ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ _______________
ՀԱՆՁՆԵՑ ________________________
 ԸՆԴՈՒՆԵՑ ________________________

 

 

Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
19.08.1996 թ.
պետական գրանցման թիվ  20960043

 

 

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2008, N 146-Ն 11.04.2008, թիվ 303
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան