Գլխավոր տեղեկություն
Համար
N 97-Հ
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.08.1999-01.11.2008)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2005.07.08/17(194)
Ընդունող մարմին
Սեփականաշնորհման նախարարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.1999
Ստորագրող մարմին
Սեփականաշնորհման նախարար
Ստորագրման ամսաթիվ
28.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.08.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.11.2008

114.0097.28.06.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

28.06.1999 թ.
ք. Երևան

N 97-Հ

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 29-ի «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 669 որոշմամբ հաստատված Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգ»-ի 5-րդ կետով նախատեսված պետական գույքի մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) մասնավորեցման ժամանակ ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգելու նպատակով`

 

Հրամայում եմ.

 

Հաստատել «Պետական գույքի մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) մասնավորեցման ժամանակ ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգ»-ը:

 

Նախարար`

Պ. Ղալթախչյան

 

Հաստատված է
ՀՀ սեփականաշնորհման նախարարի
1999 թ. հունիսի 28-ի N 97-հ հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

Պետական գույքի մրցույթով

(այդ թվում` միջազգային մրցույթով)

մասնավորեցման ժամանակ ՀՀ սեփականաշնորհման

նախարարության կողմից ստեղծված մրցութային

հանձնաժողովի գործունեության

 

Հաստատված է
ՀՀ սեփականաշնորհման նախարարի
1999 թ. հունիսի 28-ի N 97-հ հրամանով

 

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1.1. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է ՀՀ սեփականաշնորհման նախարարի հրամանով, եթե մրցույթով մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշմամբ հանձնաժողովի կազմը սահմանված չէ:

1.2. Հանձնաժողովի կազմը սահմանվում է առնվազն 5 անձից: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև մասնավորեցվող օբյեկտի պետական բաժնեմասը տնօրինող պետական կառավարման մարմնի (մարմինների) և պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչ(ներ):

1.3. Հանձնաժողովն իր աշխատանքներում ղեկավարվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով, մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշումներով, «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին») ՀՀ կառավարության 1998 թ.-ի հոկտեմբերի 29-ի թիվ 669 որոշմամբ հաստատված «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգ»-ով և սույն կանոնակարգով:

 

2. Մրցութային առաջարկների ընդունում

 

2.1. Մրցութային առաջարկը, որը ներառում է ՀՀ կառավարության «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» որոշման 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը (այդ թվում հայտ` ձև 1), փակ ծրարով ներկայացվում է ՀՀ սեփականաշնորհման նախարարության ընդհանուր բաժին` մինչև մրցույթի մասին հրապարակված տեղեկատվության մեջ նշված ժամկետի ավարտը:

2.2. Մրցութային առաջարկների ընդունման համար սահմանված վերջին ժամկետից հետո ներկայացվող առաջարկները չեն ընդունվում:

2.3. Մրցութային առաջարկները կարող են ընդունվել նաև ֆաքսիմիլային կապով: Ստացված փաստաթղթերը ՀՀ սեփականաշնորհման նախարարության ընդհանուր բաժնում դրվում են ծրարի մեջ և փակվում:

2.4. Ներկայացված ծրարները ընդհանուր բաժնի կողմից կնքվում և մուտքագրվում են:

2.5. Ծրարը պետք է հասցեագրված լինի մրցութային հանձնաժողովին` նշելով մասնավորեցվող օբյեկտի անվանումը:

2.6. Մրցութային առաջարկները ներկայացվում են հայերեն լեզվով, իսկ օտար լեզուներով գրված փաստաթղթերը կարող են ուղեկցվել թարգմանություններով: Թարգմանությունների բացակայության դեպքում փաստաթղթերը կթարգմանվեն հանձնաժողովի կողմից:

2.7. Մրցույթին ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են տպագիր կամ պարզ ընթեռնելի ձեռագրով:

2.8. Մրցութային պայմանների համար մրցույթի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն արժեքներից, եթե դրանք սահմանված են:

2.9. Մինչև մրցույթի անցկացման համար սահմանված ժամկետը դիմողները կարող են գրավոր դիմում ներկայացնել հանձնաժողովին մրցույթին չմասնակցելու համար: Սահմանված ժամկետից ուշ ներկայացրած դիմումները չեն դիտարկվում հանձնաժողովի կողմից:

2.10. Մրցույթի կանխավճարի գումարը ընդգրկվում է օբյեկտի գնի և մրցույթում չհաղթելու կամ մինչև մրցույթի անցկացման ժամկետը մրցույթին մասնակցելուց հրաժարվելու դեպքում ետ է վերադարձվում:

 

3. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի կազմակերպում

 

3.1. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում հանձնաժողովը կարող է իրականացնել մասնակիցների նախնական որակավորում, որում հաշվի են առնվում տվյալ բնագավառում համապատասխան փորձի առկայությունը, համապատասխան արտադրական, շինարարական հզորությունների, նյութատեխնիկական միջոցների, մասնագիտացված կադրերի առկայությունը, ֆինանսական վիճակը և երկարաժամկետ ֆինանսատնտեսական ծրագրի առկայությունը:

3.2. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում, կամ մրցույթից առնվազն 30 օր առաջ հանձնաժողովն ապահովում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով մրցույթի մասին տեղեկատվության հրապարակումը:

3.3. Մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշմամբ մրցութային պայմանների նվազագույն արժեքներ և մրցութային պայմանների գնահատման կշռային գործակիցներ սահմանված լինելու դեպքում դրանք հրապարակվում են մրցույթի մասին տեղեկատվության մեջ:

3.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի, կամ մասնավորեցվող գույքի գնահատված արժեքի 5 (հինգ) տոկոսի չափով, եթե հանձնաժողովն այլ բան չի նախատեսել: Մրցույթի կանխավճարի չափը հրապարակվում է մրցույթի մասին տեղեկատվության մեջ:

3.5. Ծրարները հանձնաժողովի կողմից բացվում են մրցույթի անցկացման համար սահմանված ժամկետին հրավիրված նիստում:

3.6. Մրցույթին առաջարկներ ներկայացրած մասնակիցներին և (կամ) նրանց լիազոր ներկայացուցիչներին, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչներին և միջազգային կազմակերպություններին ներկայացնող պաշտոնական դիտորդներին հնարավորություն է տրվում ներկա լինել ծրարների բացմանը և մրցույթի արդյունքների հայտարարմանը` հանձնաժողովի թույլտվությամբ: Առաջարկությունների քննարկմանը, որոշման կայացմանը բացի հանձնաժողովի անդամներից այլ անձինք չեն մասնակցում:

3.7. Ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի մասնակցի, կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից` ծրարի ամբողջականությունը ստուգելու նպատակով, եթե մրցույթի մասնակցի կողմից եղել է առարկություն: Առարկություններ չլինելու դեպքում ծրարը բացվում է և ստուգվում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:

3.8. Ծրարում առկա անհրաժեշտ փաստաթղթերի համապատասխանության դեպքում մրցութային առաջարկ ներկայացրած սուբյեկտը ձեռք է բերում մրցույթի մասնակցի կարգավիճակ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի ոչ լրիվ լինելու դեպքում մրցույթի մասնակցի կարգավիճակ չի տրվում և մրցութային առաջարկը հանվում է հետագա քննարկումից` համապատասխան նշում կատարելով արձանագրության մեջ:

3.9. Հանձնաժողովի անդամներն առաջարկությունների հստակեցման նպատակով իրավունք ունեն դիմել մրցույթի մասնակիցներին` իրենց առաջարկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:

3.10. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին որոշում է կայացնում ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում:

3.11. Մրցույթի արդյունքների հաստատված արձանագրության (ձև 3) մեկական օրինակ 10-օրյա ժամկետում տրվում է հաղթողին և ՀՀ սեփականաշնորհման նախարարության պայմանագրերի և վճարումների բաժնին: Մրցույթի մյուս մասնակիցները կարող են ստանալ արձանագրության պատճենները:

 

4. Մրցութային առաջարկությունների գնահատում

 

4.1. Եթե ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են համապատասխան մրցույթի պայմանների նվազագույն արժեքներ և կշռային գործակիցներ, ապա մրցութային առաջարկների գնահատման համար հանձնաժողովի կողմից հաշվարկվում են մրցույթի հաղթողի որոշման պայմանների վերաբերյալ մասնակիցների կողմից ներկայացված արժեքների և նրանց համապատասխան նվազագույն արժեքների տարբերությունները (շեղումներ): Ընտրվում են այդ շեղումների առավելագույն արժեքներն ըստ մասնակիցների:

4.2. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում են շեղումների և դրանց առավելագույն արժեքների հարաբերությունները, որպեսզի յուրաքանչյուր պայմանի համար գնահատվի նրա շեղման միավորը նվազագույն արժեքից:

4.3. Ստացված միավորները բազմապատկվում են մրցութային պայմանների համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կշռային միջին գործակիցներով:

4.4. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է բոլոր պայմանների միավորների հանրագումարը:

4.5. Հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստանում է հաշվարկված հանրագումարի ամենաբարձր միավորը (ձև 2):

4.6. Միայն մեկ առաջարկ լինելու դեպքում հանձնաժողովի կողմից ստուգվում են միայն առաջարկում ներկայացված ցուցանիշների համապատասխան նվազագույն արժեքներից փոքր չլինելը:

4.7. ՀՀ կառավարության որոշմամբ, մրցույթի պայմանների նվազագույն արժեքներ և (կամ) միջին կշռային գործակիցներ սահմանված չլինելու դեպքում հանձնաժողովը մրցույթի հաղթողին որոշում է քվեարկությամբ, եթե հանձնաժողովի կողմից այլ բան չի նախատեսված:

4.8. Քվեարկությամբ որոշումներ ընդունելիս հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

 

Հաստատված է
ՀՀ սեփականաշնորհման նախարարի
1999 թ. հունիսի 28-ի N 97-հ հրամանով

 

Ձև 1

 

Հ Ա Յ Տ

 

մրցույթով (միջազգային մրցույթով) մասնավորեցմանը մասնակցելու

_________________________________________

(հայտը ներկայացնող կազմակերպության (անձի)

_________________________________________

լրիվ անվանումը (անունը), հասցեն, հեռախոս)

1. Ծանոթանալով 199___ թ.-ի _______________ -ին կայանալիք մրցույթում վաճառվող օբյեկտի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել

__________________________________________

(օբյեկտի լրիվ անվանումը, հասցեն)

__________________________________________ -ի մրցույթին:

2. Մրցույթում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (եմ) մրցույթի արձանագրությունը ստանալուց հետո ______ օրվա ընթացքում վճարել առաջարկված գինը և ______ օրվա ընթացքում կնքել մասնավորեցման պայմանագիր:

3. Համաձայն ենք (եմ), որ համապատասխան վճարումները չկատարելու և պայմանագիրը չկնքելու դեպքում մուծված կանխավճարը չվերադարձվի:

4. Անձնագրային տվյալներ ___________________________

5. Ռեկվիզիտներն են`

____________________________________________

(հաշվի համարը, բանկը)

6. Կից ներկայացվում են

գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ.

 կանխավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները.

 գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները

(իրավաբանական անձանց համար).

 մրցույթի մասնակցի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին

ներկայանում է լիազորված անձը).

 գործարար ծրագիր հետմասնավորեցման ______ տարվա համար:

 

Մրցույթի մասնակից (լիազորված ներկայացուցիչ) _________________

                                                                                               (ստորագրություն)

 

___  ___________ 199 ___ թ.

 

 

Հաստատված է
ՀՀ սեփականաշնորհման նախարարի
1999 թ. հունիսի 28-ի N 97-հ հրամանով

 

Ձև 2

 

________________________

(մրցույթով մասնավորեցվող օբյեկտի անվանումը)

 

Ա ղ յ ու ս ա կ

մրցույթի հաղթողի որոշման

 

N

Պայմաններ

Նվազագույն
գին

M

Կշռային
գործա-կիցներ
K

1. Մասնակից

2. Մասնակից

Առավելագույն
շեղում

Y

առաջարկվող
գումար
X

շեղում

X-M

Ներմուծեք նկարագրությունը_18329

Ներմուծեք նկարագրությունը_18325

առաջարկվող
գումար
X

շեղում
X-M

Ներմուծեք նկարագրությունը_18329

Ներմուծեք նկարագրությունը_18325

1.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

3.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ընդամենը

         

 

     

 

 

 

 

 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

__________

Անդամներ` ________
__________

__________

__________
 

 

Հաստատված է
ՀՀ սեփականաշնորհման նախարարի
1999 թ. հունիսի 28-ի N 97-հ հրամանով

 

Ձև 3

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

____________________________________ -ի

(օբյեկտի անվանումը)

 

մրցույթով (միջազգային մրցույթով) մասնավորեցման արդյունքների

 

Մրցույթի անցկացման ամսաթիվը __________________________

Անցկացման վայրը ___________________________________

Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալներ

_______________________________________________

Մրցութային հանձնաժողովի կազմը.

_______________________________________________

_______________________________________________

Մրցույթին ներկայացված օբյեկտի

անվանումը _____________________________________

հասցեն _______________________________________

Մրցույթի կանխավճարի չափը ____________________________

 

Ստացվել են ___________ հայտ.

 

Աղյուսակ 1

Տեղեկություններ հայտեր
ներկայացրածների
մասին

Ներկայացված փաստաթղթերի
համապատասխանությունը մրցույթի
պահանջներին

1  
2  
3  

 

Արդյունքում մրցույթի մասնակցի կարգավիճակ ստացել են.

 

Աղյուսակ 2

Մասնակիցների
անվանումները

Առաջարկություններ
(ըստ համապատասխան պայմանների)

1. 2. 3.
1.      
2.      
3.      

 

Հանձնաժողովը հաստատեց մրցույթի հետևյալ արդյունքները.

 

Աղյուսակ 3

Օբյեկտի
անվանում, հասցե

Վաճառքի
գին

Ներդրումներ

Սոցիալական
երաշխիքներ

Այլ
պայմաններ

Մրցույթի
հաղթողի
անվանում,
հասցե

           

 

Մրցույթի հաղթողը նաև պարտավորվում է.

___________________________________________

___________________________________________

 

Մրցութային հանձնաժողովը որոշեց.

 


 

Մրցութային հանձնաժողովի նախագահ

 

անդամներ`

 

 

 

Մրցույթի հաղթող`

 

Լրացվել է ___ __________ թ.

 

__________________________

__________________________
__________________________
__________________________
__________________________
__________________________

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ

12 հուլիսի 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 114990115