Գլխավոր տեղեկություն
Համար
N 110
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.1999-11.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.07.09/10(32)
Ընդունող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
09.06.1999
Ստորագրող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.06.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2003

103.0110.09.06.99

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

09.06.1999 թ.
քաղ. Երևան

N 110

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 18.12.98 Թ «ՀՀ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» N 525 ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 5-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկը հաստատող տեխնիկական մասնագիտական հանձնաժողովի 1999 թ. հունիսի 7-ի N 8 որոշումը

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 18.12.98 թ. «ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկի հաստատման մասին» N 525 հրամանով հաստատված ցանկում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ (ցանկը կցվում է):

2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչությանը (Ա. Դավթյան)`

2.1. Ցանկը ներկայացնել համաձայնեցման` ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ հարկային տեսչություն, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարություն, ՀՀ կենտրոնական բանկ և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչություն:

2.2. Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների համաձայնեցված ցանկը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

 

Նախարար

Հ. Գևորգյան

 

Հաստատված է`
ՀՀ արդյունաբերության
և առևտրի նախարարության
1999 թ. հունիսի 9-ի
N 110 հրամանով
Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների և
և էկոնոմիկայի
նախարարություն
14 հունիսի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ հարկային
տեսչություն
14 հունիսի 1999 թ.

 

Համաձայնեցված է`
ՀՀ փոստի
և հեռահաղորդակցության
նախարարություն
18 հունիսի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ
18 հունիսի 1999 թ.
Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության
և սերտիֆիկացման
վարչություն
17 հունիսի 1999 թ.

 

ՀՀ արդյունաբերության եվ առեվտրի նախարարի 18.12.98 թ. ՀՀ կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ՑԱՆԿԻ հաստատման մասին թիվ 525 հրամանով հաստատված ցանկը լրացնել նոր 39, 40, 41 եվ 42 տողերով, հետԵՎյալ բովանդակությամբ`

 

հ/հ

ՀԴՄ-ի մոդելների
անվանումը

Խումբը

Կիրառման ոլորտները

Առևտուր

Սպասարկումներ

Նավթամթերքի վաճառք

Հյուրանոցներ և
հանրային սննդի
ձեռնարկություններ

39 ЭЛВЕС-МИКРО-Ф

Ինքնավար

+

+

 

+

40 МИКРО-105 Ф

Ինքնավար

+

+ բացի
երկաթուղային
տրանսպորտից,
կապից և
փոստից

   
41 ЕЛКА micro

Պասիվ

+

+

+

+

42 ELTAX 40 F

Ինքնավար

 

+ միայն
տրանսպորտում

 

 

 

Ցանկի 33, 34 ԵՎ 35 տողերը շարադրել հետԵՎյալ խմբագրությամբ`

հ/հ

ՀԴՄ-ի մոդելների անվանումը

Խումբը

Կիրառման ոլորտները

Առևտուր

Սպասարկումներ

Նավթամթերքի վաճառք

Հյուրանոցներ և
հանրային սննդի
ձեռնարկություններ

33 ЭЛВЕС-01-03-Ф Պասիվ

+

+

+

+

34 ЭЛВЕС-МИНИ-Ф Պասիվ

+

+

+

+

35  ЕЛКА 801Б-F Ինքնավար

+

+

+

+

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

29 հունիսի 1999 թ.

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ թիվ 103990110

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2003, N 25-Ն 11.04.2003, N 110
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան