Գլխավոր տեղեկություն
Համար
N 98
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.07.1999-11.04.2003)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 1999.07.09/10(32)
Ընդունող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
21.05.1999
Ստորագրող մարմին
Արդյունաբերության և առևտրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.05.1999
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.1999
Ուժը կորցնելու ամսաթիվ
11.04.2003

103.0098.21.05.99

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

21.05.1999 թ.
քաղ. Երևան

N 98

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 1999 Թ. ՄԱՐՏԻ 9-Ի N 40 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ ՑԱՆԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի փոփոխումն ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999 թ. մարտի 9-ի Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների գրանցված ցանկում լրացումներ կատարելու մասին» N 40 հրամանով հաստատված ցանկի, հիմք ընդունելով ՀՀ արդարադատության նախարարի 1999 թ. մայիսի 4-ի N Ե-2227 գրությունը և դրա վերաբերյալ ՀՀ կառավարության 1999 թ. մայիսի 10-ի N 035-2597 հանձնարարականը`

 

Հրամայում եմ`

 

1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999թ. մարտի 9-ի N 40 հրամանով հաստատված` Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների ցանկում աստղանիշով բերված հետևյալ վերապահումը` «Կիրառման համար թույլատրելի են` «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների հաստատված և գրանցված» ցանկում ընդգրկված «МЕРКУРИЙ» մակնիշի տարբեր մոդելների այն ՀԴՄ-ը, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող ՀԴՄ-ին ներկայացվող պարտադիր տեխնիկական պահանջներին, արտադրված են Հայաստանի Հանրապետության համար և այդ մասին անձնագրերում առկա է` «Արտադրված է Հայաստանի համար» գրառումը»:

2. Առևտրի, զբոսաշրջիկության և սպասարկումների գլխավոր վարչության պետ Ա. Դավթյանին`

Սույն հրամանի 1-ին կետով կատարված փոփոխությունը համաձայնեցնել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ՀՀ հարկային տեսչության, ՀՀ փոստի և հեռահաղորդակցության նախարարության, ՀՀ կենտրոնական բանկի և ՀՀ կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության հետ և սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման: ՀՀ արդարադատության նախարարությունում պետական գրանցում ստանալուց հետո ապահովել սույն փոփոխության հրապարակումը լրատվության զանգվածային միջոցներով:

3. Սույն հրամանի կատարման վերահսկողությունը հանձնարարել նախարարի առաջին տեղակալ Մ. Ձավարյանին:

 

Նախարար

Հ. Գևորգյան

 

ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999 թ. մայիսի 21-ի «ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի 1999 թ. մարտի 9-ի N 40 հրամանով հաստատված ցանկում մասնակի փոփոխություն կատարելու մասին» N 98 հրամանը համաձայնեցված է`

 

Համաձայնեցված է`
ՀՀ ֆինանսների
և էկոնոմիկայի
նախարարություն
25 մայիսի 1999 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ հարկային
տեսչություն
24 մայիսի 1999 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ փոստի
և հեռահաղորդակցության
նախարարություն
27 մայիսի 1999 թ.

 

Համաձայնեցված է`
ՀՀ կենտրոնական բանկ
31 մայիսի 1999 թ.

Համաձայնեցված է`
ՀՀ կառավարությանն
առընթեր ստանդարտացման,
չափագիտության
և սերտիֆիկացման վարչություն
26 մայիսի 1999 թ.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
15 հունիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 103990097

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.02.2003, N 25-Ն 11.04.2003, N 98
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան