Գլխավոր տեղեկություն
Համար
10-6-23
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.1993-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Ընդունող մարմին
Էկոնոմիկայի նախարարություն
Ընդունման ամսաթիվ
06.04.1993
Ստորագրման ամսաթիվ
06.04.1993

ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ  
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ

 10-6-23

թիվ 1-3

 0566/3-3

6 ապրիլի 1993 թ.

6 ապրիլի 1993 թ.

 

6 ապրիլի 1993 թ.

 

 

ՀՀ կառավարության 1992 թ. ապրիլի 16-ի թիվ 238 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի վերաբերյալ» հիմնական դրույթներում լրացում կատարելու մասին

 

Նպատակահարմար գտնելով արտոնավճարի (ռոյալտի) ծախսերը դասել արտադրության ծախքերին և ընդգրկել ինքնարժեքի մեջ, ՀՀ կառավարության 1992 թ. ապրիլի 16-ի թիվ 238 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններում արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) ինքնարժեքի մեջ մտցվող ծախսերի կազմի վերաբերյալ» հիմնական դրույթներում կատարել հետևյալ լրացումը`

21-րդ հոդվածից հետո մտցնել նոր 211 հոդված հետևյալ բովանդակությամբ «Ոչ նյութական ակտիվների դիմաց վճարվող արտոնավճարը (ռոյալտի)»: