Basic information
Number
N 308-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (27.03.2007-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.03.2007
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.03.2007
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
26.03.2007
Effective date
27.03.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
26 մարտի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մարտի 2007 թվականի N 308-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԻՋԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2002 թվականի նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում ստորագրված և 2002 թվականի դեկտեմբերի 26-ին վավերացված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրի 10-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը երկարաձգել մինչև 2009 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. մարտի 23
Երևան