Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-481-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.01.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.12.09-2024.12.22 Պաշտոնական հրապարակման օրը 13.12.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
04.12.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն  Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2024 թվականի դեկտեմբերի 4-ին

 

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 126-րդ հոդվածի 1-ին մասը «Սահմանադրությամբ նախատեսված» բառերից հետո լրացնել «և (կամ) օրենքով ստեղծված» բառերով:

 

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 133.1-133.6-րդ հոդվածներով.

 

«Հոդված 133.1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 133.2. Քննչական կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ քննչական կոմիտեի նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 133.3. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 133.4. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև մայիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 133.5. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի ներկայացմամբ:

 

Հոդված 133.6. Պետական եկամուտների կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը

 

1. Պետական եկամուտների կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև հունիսի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում Պետական եկամուտների կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:

2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ներկայացմամբ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. դեկտեմբերի 13

Երևան

ՀՕ-481-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 դեկտեմբերի 2024 թվական: