Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-355-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ (ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ) ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» 1997 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-188 օրենքում (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի ««Փոքր» օբյեկտ» հասկացության «դ» ենթակետում «բոլոր կարգի հաշմանդամները» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) «բ» կետի «հաշմանդամության խումբ են ձեռք բերել» բառերը փոխարինել «ճանաչվել են հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, իսկ նույն կետից հանել «, խեղումների» բառը.

2) «դ» կետի «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի» բառով, «հաշմանդամության խումբ ստացած» բառերը՝ «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:

 

Հոդված 3. Օրենքում գործածվող՝ վնասվածքի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերաբերող դրույթների գործողությունները տարածվում են նաև մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը խեղման հետևանքով հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված անձանց վրա:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հոկտեմբերի 21

Երևան

ՀՕ-355-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: