Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-360-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 23.10.2024
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
02.10.2024
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2024 թվականի հոկտեմբերի 2-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետում «երկրորդ աշխարհամարտի հաշմանդամները և այն անձինք, ովքեր հաշմանդամ են դարձել» բառերը փոխարինել «երկրորդ աշխարհամարտի հաշմանդամություն ունեցող անձինք և այն անձինք, որոնք դարձել են հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «պարտիզան հաշմանդամները» բառերը՝ «պարտիզան հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, իսկ «մյուս հաշմանդամները» բառերը՝ «մյուս հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «զ» կետը «առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք» բառերով.

2) «ը» կետի «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ) առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք.»:

 

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի» բառերը փոխարինել «առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված հեղինակի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող հեղինակի» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետում «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամները» բառերը փոխարինել «Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «Հայրենական մեծ պատերազմի 1-ին խմբի հաշմանդամին ուղեկցող անձը» բառերը՝ «Հայրենական մեծ պատերազմի առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձին կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող անձին ուղեկցող անձը» բառերով, իսկ 4-րդ մասի «հաշմանդամները» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով:

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հանրապետության նախագահ

Վ. Խաչատուրյան

 

2024 թ. հոկտեմբերի 21

Երևան

ՀՕ-360-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հոկտեմբերի 2024 թվական: