Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-355-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2023.11.27-2023.12.10 Պաշտոնական հրապարակման օրը 29.11.2023
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.11.2023
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.11.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2023 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱՀԱՐԹԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ֆինանսական համահարթեցման մասին» 2016 թվականի հոկտեմբերի 20-ի ՀՕ-202-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) համայնքի եկամտային կարողություն` համայնքի բյուջեին օրենքով ամրագրված և սույն օրենքի շրջանակներում նախատեսված անշարժ գույքի հարկի, փոխադրամիջոցների գույքահարկի, մասհանվող հարկերի, պետական տուրքերի և Օրենքի «ա» մասով հատկացվող դոտացիաների հանրագումարը.»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. «ա» մասով դոտացիաներ հատկացվում են այն համայնքներին, որոնց բնակչության քանակը չի գերազանցում 3500-ը, ինչպես նաև այն համայնքներին, որոնց կազմում ընդգրկված են սահմանամերձ բնակավայրեր:

2. «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող յուրաքանչյուր համայնքին և սահմանամերձ համայնքների յուրաքանչյուր բնակավայրին դոտացիաները հատկացվում են համապատասխանաբար հավասարաչափ գումարներով, որոնց չափերը սահմանվում են տվյալ տարվա «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

3. Համայնքի բնակչության քանակը տվյալ համայնքի տարածքում հաշվառված բնակչության թիվն է` հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ:

4. Սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

ԴԱ  = ՀԹԱ x ԱԴ +ԲՍ Թ xԱՍ, որտեղ`

ԴԱ -ն - «ա» մասով հատկացվող դոտացիաների ընդհանուր գումարն է,

ՀԹԱ -ն - «ա» մասով դոտացիա ստացող բնակչության քանակը 3500-ը չգերազանցող համայնքների ընդհանուր թիվն է,

ԱԴ -ն - «ա» մասով բնակչության քանակը 3500-ը չգերազանցող մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է,

ԲՍ Թ-ն - «ա» մասով դոտացիա ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընդհանուր թիվն է,

ԱՍ -ն - «ա» մասով սահմանամերձ համայնքների մեկ բնակավայրին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:

6. Համայնքի դոտացիա ստանալը «ա» մասով չի բացառում նույն համայնքի դոտացիա ստանալը նաև «բ» մասով: «ա» մասով հատկացվող դոտացիաների միջոցները ներառվում են այդ միջոցներն ստացող համայնքների եկամտային կարողության գործակցի հաշվարկում` որպես լրացուցիչ եկամուտ:»:

 

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) անշարժ գույքի հարկ,

2) փոխադրամիջոցների գույքահարկ.

Համայնքի անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում այդ համայնքի բյուջե վճարման ենթակա անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարներն են (առանց անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով՝ հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ առկա չմարված ապառքների, տույժերի և տուգանքների, ինչպես նաև հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա ընթացքում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարների), ավելացրած Հայաստանի Հանրապետության օրենքներով և համայնքների ավագանիների ընդունած որոշումներով ֆիզիկական անձանց և կազմակերպություններին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով արտոնությունների տրամադրման հետևանքով այդ հարկերի գծով համայնքների հաշվարկային տարվան նախորդող երկրորդ տարվա բյուջեներում եկամուտների կորուստների գումարները.».

2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Համայնքի եկամտային կարողությունը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

ԵԿi =ԱԳՀi + ՓԳՀi +ՄՀi + ՊՏi + ԱԴ, որտեղ`

ԱԳՀi -ն - i-րդ համայնքի անշարժ գույքի հարկի գումարն է,

ՓԳՀi-ն - i-րդ համայնքի փոխադրամիջոցների գույքահարկի գումարն է,

ՄՀi -ն - i-րդ համայնքի մասհանվող հարկերն են,

ՊՏi -ն - i-րդ համայնքի պետական տուրքերն են,

ԱԴ -ն - «ա» մասով մեկ համայնքին հատկացվող դոտացիայի գումարի չափն է:»:

 

Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3) համայնքի բարձրադիրության ծախսային գործոն ` ԿԲԳ - 20 տոկոս.

4) համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի քանակի ծախսային գործոն` ԿԲՔԳ - 20 տոկոս.»:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «3501-5000 բնակիչ», «5001- 20000 բնակիչ», «20001-150000 բնակիչ» և «150001-ից ավելի բնակիչ» բառերը համապատասխանաբար փոխարինել «3501-20000 բնակիչ», «20001-50000 բնակիչ», «50001-200000 բնակիչ» և «200001-ից ավելի բնակիչ» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ՏՄԳi = 1+(0,3 x ՀiՄայր +0,6xՀiՄարզ +0,1xՀiՇրջ) / (0,3x Հմիջ Մայր + 0,6xՀմիջ Մարզ + 0,1xՀմիջ Շրջ), որտեղ՝»:

 

Հոդված 7. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասում «1,1» և «1,25» թվերը փոխարինել «1,2» և «1,4» թվերով:

 

Հոդված 8. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ԲՔԳi = 1 + 0,15(ԲԹi - 1), որտեղ`»:

Հոդված 9. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության մարզպետարանները» բառերը համապատասխանաբար փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի բնագավառում պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության մարզպետների աշխատակազմերը» բառերով:

 

Հոդված 10. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերը, 3-րդ մասը «փոխհատուցման գումարի» բառերից հետո լրացնել «, բացառությամբ 2023 թվականի» բառերով, իսկ 5-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը և տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

 2023 թ. նոյեմբերի 28

Երևան

ՀՕ-355-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան