Basic information
Number
N 1585-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (19.11.2006-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
26.10.2006
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
11.11.2006
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
18.11.2006
Effective date
19.11.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
18 նոյեմբերի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 հոկտեմբերի 2006 թվականի N 1585-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի՝ Հայաստանի Հանրապետության համայնքների կողմից համաֆինանսավորման ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին հատկացնել 32900.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պետական բյուջեից համայնքների բյուջեներին տրվող նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ» հոդվածով), որից՝ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Հացաշեն, Ցամաքասար, Զարինջա, Նոր Արթիկ և Սուսեր գյուղերի գազաֆիկացման նպատակով՝ համապատասխանաբար 4355.0 հազ. դրամ, 6635.0 հազ. դրամ, 9140.0 հազ. դրամ, 7880.0 հազ. դրամ և 4890.0 հազ. դրամ:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիաների գումարների՝ համապատասխան համայնքների կողմից նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը:

3. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝ սույն որոշման 1-ին կետում նշված սուբվենցիաների գումարները համապատասխան համայնքներին տրամադրել` տվյալ համայնքի ղեկավարի հետ նախապես կնքելով սուբվենցիայի տրամադրման պայմանների մասին պայմանագիր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման 5.13-րդ կետի պահանջներին համապատասխան:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2006 թ. նոյեմբերի 11
Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation