Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-432-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.12.2023-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 16.12.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.11.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.12.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի նոյեմբերի 16-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի «այսուհետ` Օրենք» 5-րդ հոդվածը «լիցենզիայի» բառից հետո լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով, իսկ նույն հոդվածի «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի «16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«16. ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ

 

16.1.

1-ին դաս

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի

80-ապատիկի չափով

16.2.

2-րդ դաս

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
40-ապատիկի չափով

16.3.

3-րդ դաս

Քաղաքաշինական փաստաթղթերի կազմում (բացառությամբ կոնստրուկտորական և ճարտարապետական մասերի)՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
20-ապատիկի չափով

16.4.

1-ին դաս

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
100-ապատիկի չափով

16.5.

2-րդ դաս

Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
50-ապատիկի չափով

16.6.

1-ին դաս

Շինարարության իրականացում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
160-ապատիկի չափով

16.7.

2-րդ դաս

Շինարարության իրականացում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
80-ապատիկի չափով

16.8.

3-րդ դաս

Շինարարության իրականացում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
40-ապատիկի չափով

16.9.

1-ին դաս

Շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
70-ապատիկի չափով

16.10.

2-րդ դաս

Շինարարության որակի տեխնիկական հսկողություն՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
50-ապատիկի չափով

16.11.

1-ին դաս

Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
80-ապատիկի չափով

16.12.

2-րդ դաս

Քաղաքաշինական գործունեության օբյեկտների հետախուզման և հետազննման ծառայությունների մատուցում՝ յուրաքանչյուր ներդիրի համար` տարեկան

բազային տուրքի
40-ապատիկի չափով

16.13.

Շարունակական մասնագիտական զարգացման 1-ին կարգի հավաստագիր ստանալու համար՝

բազային տուրքի
50-ապատիկի չափով

16.14.

Շարունակական մասնագիտական զարգացման 2-րդ կարգի հավաստագիր ստանալու համար՝

բազային տուրքի
30-ապատիկի չափով

16.15.

 

 

 

16.16

Շարունակական մասնագիտական զարգացման 3-րդ կարգի հավաստագիր ստանալու համար՝

 

 

Բարձրագույն աստիճանի վարկանիշավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար՝

 

ա) 1-ին դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար՝

 

 

բ) 2-րդ դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար՝

 

 

գ) 3-րդ դասի լիցենզավորված քաղաքաշինության գործունեության սուբյեկտների համար՝

բազային տուրքի
10-ապատիկի չափով

 

 

 

 

բազային տուրքի

150-ապատիկի չափով

 

բազային տուրքի

100-ապատիկի չափով

 

բազային տուրքի

50-ապատիկի չափով»:

 Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասը «լիցենզիա» բառից հետո համապատասխան հոլովաձևերով լրացնել «և (կամ) յուրաքանչյուր ներդիր» բառերով, իսկ նույն մասի «կամ դրա» բառերը փոխարինել «տրման, լիցենզիայի և (կամ) յուրաքանչյուր ներդիրի» բառերով:

 

 Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից տասներկու ամիս հետո:

 

 Հոդված 5. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը «Լիցենզավորման մասին» օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետին համապատասխան տրված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո գործող լիցենզիաների յուրաքանչյուր ներդիրի համար տարեկան հերթական պետական տուրքն օրենքով սահմանված ժամկետներում ենթակա է վճարման մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը՝ Օրենքի 19-րդ հոդվածի 16-րդ կետով սահմանված դրույքաչափով:

 

 Հոդված 6. ««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-236-Ն և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» 2017 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-237-Ն օրենքների անցումային դրույթներով սահմանված՝ «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 17-րդ կետի 1-ին ենթակետին համապատասխան տրված լիցենզիաների համար 2018 թվականի հունիսի 27-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարման ժամկետ ունեցող լիցենզիաների համար այդ ժամանակահատվածում հերթական տարեկան պետական տուրքի պարտավորություններ չեն հաշվարկվում:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. դեկտեմբերի 13

Երևան

ՀՕ-432-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 դեկտեմբերի 2022 թվական: