Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-398-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.11.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.11.14-2022.11.27 Պաշտոնական հրապարակման օրը 14.11.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.10.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
11.11.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի հոկտեմբերի 26-ին

 

«ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Աշխարհագրական նշումների մասին» 2010 թվականի ապրիլի 29-ի ՀՕ-60-Ն օրենքի (այuուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «աշխարհագրական նշում» հասկացությունը «երկրի» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ» բառերով.

2) «համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «համընդհանուր օգտագործման (ջեներիկ) անվանում՝ արտադրանքի անվանում, որը թեև պարունակում է այն տարածքի (բնակավայրի), որոշակի տեղանքի կամ երկրի անվանումը, որտեղ այդ արտադրանքն ի սկզբանե արտադրվել կամ առևտրային շրջանառության մեջ է դրվել, սակայն տևական ժամանակ համընդհանուր օգտագործման շնորհիվ դարձել է արտադրանքի համար ընդունված անվանում, և չի նույնականացվում տվյալ տարածքից (բնակավայրից), որոշակի տեղանքից կամ բացառիկ դեպքերում երկրից ծագած արտադրանքի հետ.».

3) «աշխարհագրական անվանում» հասկացությունից հանել «գոյություն ունեցող» բառերը։

 

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «1. Աշխարհագրական նշումների, ծագման տեղանունների և երաշխավորված ավանդական արտադրանքի իրավական պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում տրամադրվում է՝

1) սույն օրենքով սահմանված կարգով դրանց գրանցման հիման վրա.

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի ուժով։»։

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին և 6-րդ մասերը «երկրի» բառից հետո լրացնել «կամ ցանկացած այլ» բառերով.

2) 4-րդ մասի 3-րդ կետի «տեսչական վերահսկողություն» բառերը փոխարինել «հսկողություն» բառով.

3) 9-րդ մասի «տվյալ երկրի տարածքից կամ տարածաշրջանից, տեղանքից կամ բնակավայրից սպիրտային խմիչքի ծագումը ցույց տվող նշումը» բառերը փոխարինել «տարածքի կամ բնակավայրի, որոշակի տեղանքի կամ բացառիկ դեպքերում երկրի կամ ցանկացած այլ անվանումը» բառերով։

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում՝

1) 5-րդ կետի «վերահսկողության» բառը փոխարինել «հսկողության» բառով.

2) 7-րդ կետի «պետական մարմինների կամ» բառերը հանել, իսկ «վերահսկողություն» բառը փոխարինել «հսկողություն» բառով։

 

Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով.

 «1.1) կարող է փոխարինել գյուղատնտեսության ոլորտը համակարգող պետական կառավարման լիազոր մարմինն այն դեպքում, երբ արտադրողները, բնական, արտադրական կամ այլ պատճառներով պայմանավորված, չեն կարողանում ձևավորել խումբ.».

2) 4-րդ մասի «ինքն է արտադրում կամ արդյունահանում» բառերը փոխարինել «արտադրում, վերամշակում կամ արդյունահանում են խմբի անդամները» բառերով։

 

Հոդված 6. Օրենքի 13-րդ հոդվածում՝

1) 3-րդ մասի «իրավունքի իրավատերերը» բառերը փոխարինել «իրավունք ունեցող անձինք» բառերով.

2) 5-րդ մասի «իրավունքի իրավատիրոջ» բառերը փոխարինել «իրավունքն ունեցող անձի» բառերով։

 

Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասում՝

1) 2-րդ կետի «իրավատեր» բառը փոխարինել «աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձ» բառերով.

2) 3-րդ կետի «իրավատիրոջ» բառը փոխարինել «աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձի» բառերով։

 

Հոդված 8. Օրենքի 18-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «վերահսկողություն» բառը փոխարինել «հսկողություն» բառով։

 

Հոդված 9. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասում «իննամսյա» բառը փոխարինել «վեցամսյա» բառով։

 

Հոդված 10. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում «վեց ամսվա» բառերը փոխարինել «երեք ամսվա» բառերով։

 

Հոդված 11. Օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասում «այն մասին, որ այդ տարրերի նկատմամբ բացառիկ իրավունք չի խնդրարկում» բառերը փոխարինել «՝ նշելով, թե որ տարրերը համընդհանուր օգտագործման (ջեներիկ) և ինքնուրույն պահպանության ենթակա չեն» բառերով։

 

Հոդված 12. Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ մասում «իրավատերը» բառը փոխարինել «աշխարհագրական նշման կամ ծագման տեղանվան օգտագործման իրավունք ունեցող անձը» բառերով։

 

Հոդված 13. Օրենքի 4-րդ գլխի վերնագիրը «ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բառից հետո լրացնել «ԵՎ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ» բառերով։

 

Հոդված 14. Օրենքի 37-րդ և 38-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 37. Պետական վերահսկողությունը

 

1. Սույն օրենքի համաձայն գրանցված, ինչպես նաև այլ երկրներից (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է) ներմուծված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշման համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմինը՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքին համապատասխան։

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պետական վերահսկողությունն ընդգրկում է արտադրության և շրջանառության բոլոր փուլերը։

3. Արգելվում է չգրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի մակնշմամբ արտադրանքի արտադրությունը, իրացումը, արտահանումը և ներմուծումը:

4. Պետական լիազոր մարմինը սննդամթերքի անվտանգության բնագավառում պետական վերահսկողություն իրականացնող լիազորված մարմնին և մաքսային մարմնին է տրամադրում Հայաստանի Հանրապետությունում իրավական պահպանություն ստացած աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի անվանումների, ինչպես նաև սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) օգտագործողների ցանկերը, իսկ այդ ցանկերում փոփոխության դեպքում համապատասխան փոփոխությունների իրականացումից հետո՝ եռօրյա ժամկետում, տրամադրում է փոփոխված ցանկերը։

 

Հոդված 38. Տեխնիկական հատկորոշումների պահպանման հսկողությունը

 

 1. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են «Հավատարմագրման մասին» օրենքով սահմանված կարգով հավատարմագրված՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինները։

2. Սույն օրենքի համաձայն գրանցված աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի (որոնց աշխարհագրական գոտին Հայաստանի Հանրապետությունում է) տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողությունն ընդգրկում է արտադրության փուլը (մինչև շուկայահանումը)։

3. Պետական լիազոր մարմինը «Արդյունաբերական սեփականություն» պաշտոնական տեղեկագրում հրապարակում և պարբերաբար թարմացնում է սույն հոդվածի 1-ին մասի պահանջներով հավատարմագրված՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմինների անվանումները, գտնվելու վայրերը (հասցեները) և կոնտակտային տվյալները։

4. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանք արտադրողներն արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնող՝ արտադրանքի համապատասխանության գնահատման մարմիններին ընտրում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված տեղեկագրում հրապարակված ցանկից։

5. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների պահպանման նկատմամբ հսկողության իրականացման ծախսերը կատարում են արտադրողները։»։

 

Հոդված 15. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդվածով.

 

«Հոդված 38.1. Տեխնիկական հատկորոշումների հաստատումը, մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքները, մեթոդները և ընթացակարգերը

 

1. Աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի համար տեխնիկական հատկորոշումների հաստատման, ինչպես նաև տեխնիկական հատկորոշումների մշակման և պահպանման նկատմամբ իրականացվող հսկողության ընդհանուր սկզբունքների, մեթոդների և ընթացակարգերի սահմանման իրավասությունները վերապահվում են գյուղատնտեսության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնին։»։

 

Հոդված 16. Օրենքի 39-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի «աշխարհագրական նշումը և ծագման տեղանունը կրող անվանումներով» բառերը փոխարինել «աշխարհագրական նշումով և ծագման տեղանունով» բառերով, իսկ «շուկայական շրջանառության մեջ կարող են դրվել» բառերը՝ «կարող են շուկայահանվել» բառերով.

2) 3-րդ մասի «աշխարհագրական նշումը կամ ծագման տեղանունը կրող անվանումներով» բառերը փոխարինել «աշխարհագրական նշումով և ծագման տեղանունով» բառերով, իսկ «շուկայական շրջանառության մեջ նույնպես կարող են դրվել» բառերը՝ «նույնպես կարող են շուկայահանվել» բառերով։

 

Հոդված 17. Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասը «վերահսկողության» բառից հետո լրացնել «կամ հսկողության» բառերով։

 

Հոդված 18.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության 2011 թվականի մարտի 10-ի N 310-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխությունները կամ լրացումները կատարվելու են եռամսյա ժամկետում։

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. նոյեմբերի 11

Երևան

ՀՕ-398-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 նոյեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան