Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-358-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.10.2022-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.10.03-2022.10.16 Պաշտոնական հրապարակման օրը 07.10.2022
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
14.09.2022
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.10.2022
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է 2022 թվականի սեպտեմբերի 14-ին

 

«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-135-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության «3-րդ, 4-րդ և 5-րդ» բառերը փոխարինել «3-րդ, 4-րդ, 5-րդ և 5.1-ին» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Մաքսային մարմինները արժութային վերահսկողություն են իրականացնում անձանց կողմից Հայաստանի Հանրապետության սահմանով արժութային արժեքների տեղափոխման նկատմամբ:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հանրապետության նախագահ

Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

 

2022 թ. հոկտեմբերի 7

Երևան

ՀՕ-358-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան