Basic information
Number
N 1583-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (09.10.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
«ՀՀ» օրաթերթ 2008.02.12/26(4363)
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
22.09.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.09.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
08.10.2005
Effective date
09.10.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
8 հոկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 սեպտեմբերի 2005 թվականի N 1583-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 218-221-րդ հոդվածներին և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեդովկայի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Մեդովկայի գյուղական համայնքի բնակիչների սեփականությունը հանդիսացող հողամասերը պետության կարիքների համար հետ վերցնելու մասին» N 1870-Ն որոշման 1-ին կետով` որպես օտարման գոտի հաստատված, տուֆաավազաքարային հանքավայրի շահագործման նպատակով պետության կարիքների համար հետ վերցվող 8 քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողամասերի արժեքների փոխհատուցման նպատակով Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին հատկացնել 5,692.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2005 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ ներքին այլ տրանսֆերտային վճարներ» հոդվածով):

2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշման 1-ին կետով հատկացված փոխհատուցման գումարը տրամադրել քաղաքացիներին` համաձայն հավելվածի:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. սեպտեմբերի 27
Երևան


Հավելված N 1
ՀՀ կառավարության 2005 թվականի 
սեպտեմբերի 22-ի N 1583-Ա որոշման

ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՍՏԱՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՎՈՂ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ

NN
ը/կ

Անունը, հայրանունը, ազգանունը

Գումարի չափը
(հազ. դրամ)

1.

Վասիլ Ֆյոդորի Կիսելյով

196.0

2.

Վաչագան Գևորգի Ավետիսյան

513.0

3.

Բենիամին Պողոսի Վելիցյան

490.0

4.

Ալեքսանդր Նասլեդիի Հարությունյան

992.0

5.

Նիկոլայ Մեսրոպի Ավետիսյան

1,026.0

6.

Սերգեյ Մեսրոպի Ավետիսյան

958.0

7.

Սուսաննա Սեմյոնի Կիրակոսյան

503.0

8.

Լազար Մելիքի Հակոբյան

1,014.0

 

          Ընդամենը

5,692.0

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Մ. Թոփուզյան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation